Մասնակից:Haykaz Harutyunyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահե Բաղասարյան (բժիշկ-ազատամարտիկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Haykaz Harutyunyan/Ավազարկղ
բժիշկ-ազատամարտիկ
Ծնվել է06. 05. 1972
ԾննդավայրԹալինի շրջան գյուղ Կաքավաձոր
Մահացել է13. 06. 1993
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտի շրջան, գյուղ Դաստագիր
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտոիտ, բուժական ֆակուլտետ
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
հետմահու՝ Մարտական խաչ 2-րդ աստիճան,Շուշիի ազատագրման համար

Բժիշկ-ազատամարտիկ: «Սասունցիներ» կամավորական ջոկատի, Շուշիի վաշտի(հետագայում Շուշիի առանձնակի գումարտակ) «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի անդամ[1]:

Կենսագրույուն:[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բաղդասարյանը ծնվել է 1972 թվականի մայիսի վեցին, Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում (Արագածոտնի մարզ), ուսուցչի ընտանիքում:1977-1984թթ սովորել է տեղի դպրոցում այնուհետև տեղափոխվել Թալինի կենսաբանական թեքումով դպրոց: Ուսումն ավարտել է 1988թ և նույն թվականին (16 տարեկան հասակում) ընդունվել է Երևանի պետական Բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ: 1989 թ-ից մասնակցում է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին և զոհվում դրանցից մեկի ժամանակ 1993թ հունիսի 13-ին Դաստագիր գյուղի մոտակայքում:

Հասարակական ռազմական գործունեություն:[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բաղդասարյանի հայրենանավեր գործունեությունը մեծ էր թե 1988թ Սպիտակի երկրաշարժի, թե Արցախյան պատերազմում: Նա ուսանաղական տարիներին անդամակցում է ՀՅԴ կուսակցությանը և դառնում Նիկոլ Աղբալյան ուսանողական Միության առաջին անդամներից մեկը: 1988թ դեկտմբերի 8-ին մեկնում է Սպիտակ՝ աղետի գոտի, փրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

1989թ-ից միանում է Արցախյան ազատամարտին: «Սասունցիներ» կամավորական (հրամանատար Ալֆրեդ Ներսիսյան (Աֆո)[2]), «Եղնիկներ» պարտիզանական (հրամանատար Շահեն Մեղրյան[3]) ջոկատների, Շուշիի առանձնակի գումարտակի(հրամանատար Ժիրայր Սեֆիլյան[4]) կազմում մարտեր է մղել Ասկերանի շրջանի Լեյնո-Հասանաբադ, Լիսագոր-Շուշի-Լաչին, Մարտակերտի շրջանի Սարսանգ-Կրկժան-Ջրաբերդ-Հաթերք-Տոնաշեն, Շահումյանի շրջանի Գյուլիստան-Խարխապատ ուղություններով: Նրա վերջին մարտը տեղի ոնեցավ 1993թ Դաստագիր գյուղի մոտակայքում որտեղ և նա հերոսաբար կնքեց իր վախճանը 21 տարեկան հասակում:

Պետական պարգևներ:[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բաղդասարյանը Արցախյան պատերազում կատարած իր գործունեության համար հետմահու պարգևատրվել է՝

  • ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստճանի շքանշանով
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալով

Հիշատակություններ:[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ-ազատամարտիկի անունն է կրում՝

  • կաքավաձորի դպրոցը
  • «Եղնիկներ» զորամասի կամուրջները[5]
  • ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բժշկական խումբը

Նրան է նվիրված «Տրիոլետ Վահե Բաղդասարյանին» երգը (Խոսք՝ Ռաֆիկ Ղազինյանի Երաժշտություն՝ Սահակ Սահակայանի )

Արտաքին հղումներ:[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրիոլետ Վահե Բաղդասարյանին» https://www.youtube.com/watch?v=J92RLXwTrzk

կենսագրական ֆիլմ «Վահե Բաղդասարյան» https://www.youtube.com/watch?v=qvxg9CpejXU

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չիբուխչյան, Անահիտ (2015). Կանաչ մշուշի հերոսները. էջեր 10–118. ISBN 978-9939-52-971-4.
  2. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/508 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2018-01-04-ին.
  3. «Շահեն Մեղրյանի «Եղնիկները»». asekose.am. Վերցված է 2018-01-04-ին.
  4. «Շուշիի առանձնակի գումարտակ - Radio YAN - Armenian Radio Station». Radio YAN - Armenian Radio Station (ամերիկյան անգլերեն). 2011-12-29. Վերցված է 2018-01-04-ին.
  5. «Սահմանի հավատարիմ քույրերը (լուսանկարներ՝ «Եղնիկներ»-ից)». Երկիր Մեդիա (ռուսերեն). Վերցված է 2018-01-04-ին.