Մասնակից:Hayk Sargsyan physicist/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էլեկտրոնների սառը արտահոսք (էմիսիա), Ավտոէլեկտրոնային հոսք (էմիսիա), Թունելային էմիսիա, Դաշտի էլեկտրոնների էմիսիա (անգլ.՝ Field electron emission), մետաղներում ազատ էլեկտրոնների առաքումը` էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությամբ` առանց նախապես էլեկտրոնները գրգռելու և էլեկտրոնների վրա ելքի աշխատանք ծախսելու: Էլեկտրոնների սառը արտահոսքի ամենատարածված ձևը էլեկտրոնների առաքումն է պինդ մետաղական մակերևույթից վակուում, կամ այլ դիէլեկտրիկական միջավայր: Այնուհանդերձ, հնարավոր է նաև էլեկտրոնների առաքումը հեղուկ մակերևույթներից: Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության հետևանքով էլեկտրոնների անցումը կիսահաղորդչի վալենտականության գոտուց հաղորդականության գոտի նույնպես սառը արտահոսքի երևույթ է:

Էլեկտրոնների արտահոսքի երևույթը բացատրվում է թունելային երևույթի միջոցով, և չունի բացատրություն դասական ֆիզիկայի շրջանակներում: Ըստ դասական ֆիզիկայի` էլեկտրոնը մետաղից հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել ելքի աշխատանք (էլեկտրոնին հաղորդել ելքի աշխատանքին համապատասխան էներգիա), սակայն հայտնի է, որ քվանտային մեխանիկայում հնարավոր է մասնիկի անցումը վերջավոր լայնության պոտենցիալային արգելքի միջով` առանց արգելքը շրջանցելու համար լրացուցիչ էներգիա հաղորդելու: Մետաղի մակերևույթին ձևաորվում է պոտենցիալային արգելք, որը վակուումում ձգվում է մինչև անվերջություն, սակայն էլեկտրաստատիկ դաշտի կիրառման դեպքում արգելքը ձևափոխվում է, և դառնում վերջավոր լայնության արգելք, որի միջով հնարավոր է դառնում էլեկտրոնների թունելացումը մետաղից վակուում:

Երևույթի ֆիզիկական մեկնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղի մակերևույթին ձևավորված պոտենցիալային արգելքը` արտաքին դաշտի բացակայությամբ:
Մետաղի մակերևույթին ձևավորված պոտենցիալային արգելքը` արտաքին դաշտի առկայությամբ:

Մետաղում էլեկտրոնները զբաղեցնում են բոլոր էներգիական մակարդակները` մինչև Ֆերմիի էներգիա (նկարում պատկերված է մոխրագույն ստվերագծումով), իսկ մակերևույթի վրա (մետաղ-վակուում անցումում) ձևավորվում է բարձրությամբ արգելք (), որն, ըստ էության, ձգվում է մինչև անվերջություն: Քանի որ վակուումում էներգիան ավելի մեծ է, քան մետաղում էլեկտրոնի էներգիան, ապա վակուումում հայտնվելու համար էլեկտրոնին պետք է հաղորդել էներգիա, որը կոչվում է ելքի աշխատանք: Արտաքին էլեկտրաստատիկ դաշտ կիրառելու դեպքում, փոխվում է արգելքի տեսքը: Մետաղի մակերևույթին ուղղահայաց` դեպի մակերևույթն ուղղված հաստատուն էլեկտրական դաշտի դեպքում արգելքը վերածվում է հետևյալին ()

Այսպիսի արգելքի դեպքում էլեկտրոնները կարող են հեռանալ մետաղի մակերևույթից առանց էլքի աշխատանքին հավասար էներգիա ստանալու. էլեկտրոնները կարող են թունելել արգելքի միջով:

Տաք շոկոլադ` կրեմի բարակ շերտով, որի վրա շաղ են տրված պինդ շոկոլադի կտորներ:

Տաք շոկոլադ, ոչ ալկոհոլային ըմպելիք, որի բաղադրության մեջ պարտադիր կերպով մտնում է կա՛մ մանրեցված շոկոլադ, կա՛մ հալեցված շոկոլադ, կա՛մ կակաոյի փոշի: Ժամանակակից աշխարհում հանդիպում են տաք շոկոլադի երկու հիմնական տարատեսակ.

  1. Տաք շոկոլադ՝ պատրաստված կաթի մեջ հալեցված շոկոլադի ձողիկներից կամ սալիկներից, որի վրա ավելացվում են շաքարավազ, վանիլին ու դարչին: Խառնուրդը հարվում է այնքան, մինչև փրփրի և մատուցվում է տաք վիճակում:
  2. Պատրաստված ջրի մեջ լուծված կակաոյի փոշուց: Մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Այս տարատեսակն ավելի հայտնի է կակաո անվամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպելի շոկոլադի մասին ամենահին տեղեկությունները գալիս են մայաներից: Մ.թ.ա. 460-480 թվականներին մայաների կողմից կառուցված դամբարաններից մեկում հայտաբերվել են փորագրություններ ըմպելի շոկոլադի մասին: Փորագրությունները մայաների հիերոգլիֆներով են արված: Հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում մայաները ընկղմում էին կակաոյի սերմերը կրեմի մեջ, լուծում ջրով և ավելացնում ալյուր, կծու պղպեղ և այլ համեմունքներ: Ստացված խառնուրդը լցնում էին բաժակի մեջ, հետո հետ լցնում ընդհանուր տարայի մեջ. այս գործողությունը կրկնում էին այնքան, մինչև մակերևույթին փրփուրի հայտնվելը: Ըմպելի շոկոլադը հասանելի էր մայաների բոլոր սոցիալական դասակարգերին: Այսպիսի շոկոլադը հիմնականում խմում էին սառը վիճակում:

Մուտքը Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադի ճենապակե բաժակ, 18-րդ դար:

Իսպանացի գեներալ Էռնան Կորտեսն առաջին եվրոպացին է, ով առնչվել է ըմպելի շոկոլադի հետ: Երբ 1519 թվականին նա մուտք գործեց Մեքսիկա, Մոնթեսումա 2-րդի ապարանքում նրանց խիտ խմիչք հյուրասիրեցին, որը պատրաստված էր կակաոյի հարած սերմերից` համեմված վանիլինով և կծու պղպեղով: Այդ խմիչքին ացտեկները «չոկոլաթլ» էին անվանում, որն ացտեկերենով նշանակում է փրփրած ջուր: Ենթադրվում է, որ հենց ացտեկերեն chocolatl բառից է առաջացածել շոկոլադ (chocolate) տերմինը: 1527 թվականին, վերադառնալով Եվրոպա, Կորտեսն իր հետ բերեց ինչպես կակաոյի սերմեր, այնպես էլ ըմպելի շոկոլադը պատրաստելու եղանակը[1]: Շոկոլադը շատ արագ տարածում գտավ Իսպանիայում:

Եվրոպա ներմուծումից հետո ըմպելի շոկոլադը մեծ տարածում ձեռք բերեց Իսպանիայի կայսորության թագավոր Չարլզ 5-րդի կողմից պաշտոնապես ընդունվելուց հետո: Երբ Իսպանական արքայական ընտանիքից որևէ մեկն ամուսնանում էր եվրոպական այլ արիստոկրատի հետ, նրանց կակաոն որպես օժիտ էր տրվում[2]: Այդ ժամանակաշրջանում շոկոլադը շատ թանկ էր Եվրոպայում, քանի որ կակաո աճեցվում էր հիմնականում հարավային Ամերիկայում[3]:

Այնուհետև ստեղծվեց քաղցրահամ ըմպելի շոկոլադը, որը դարձավ մեծ շքեղություն 17-րդ դարի եվրոպական ազնվականության շրջանում: Նույնիսկ այն ժամանակ, երբ 1657 թվականին առաջին «շոկոլադի տունը» (ժամանակակից սրճարանին նմանվող կառույց) ստեղծվեց[4][5] շոկոլադը շարունակեց թանկ մնալ: Այս ժամանակ շոկոլադի մեկ ֆունտը արժեր 50-75 պեննի[6]:

17-րդ դարի վերջերին Բժիշկների արքայական միության նախագահ Հանս Սլոանը այցելեց Ջամայկա, որտեղ նա ճաշակեց շոկոլադ, որը նա զզվելի համարեց: Բայց հետո նա հայտնաբերեց, որ այդ խմիչքն ավելի ախորժելի է և խառնվում է կաթի հետ[7]: Երբ նա վերադարձավ Անգլիա, իր հետ տարավ շոկոլադի պատրաստման բաղադրատոմսը, որով նա Եվրոպա ներմուծեց կաթով շոկոլադը[7]:

1828 թվականին Կոենրաադ Յոհաննես վան Հոութենը Նիդերլանդներում ստեղծեց կակաոյի փոշի արտադրող առաջին մեքենան[4][8]: Մեքենան առանձնացնում էր կակաոյի թանձր յուղը կակաոյի սերմերից, որի արդյունքում սերմերից մնում էր կակաոյի փոշին[4]: Այս փոշին գրեթե նույնն էր ինչ ժամանակակից աշխարհում օգտագործվող կակաոյի փոշին: Այն ջրի կամ կաթի հետ խառնելն ավելի հեշտ էր: Այս մեքենայի ստեղծումից հետո սկիզբ դրվեց պինդ` ոչ ըմպելի, շոկոլադի արտադրությանը: Սկսեցին շոկոլադե սալիկների ու ձողիկների արտադրությունը: Սրանից հետո «շոկոլադ» տերմինը սկսեց վերաբերվել պինդ շոկոլադին, իսկ ըմպելի շոկոլադի համար մնաց «տաք շոկոլադ» տերմինը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Don Cortes»։ Cadbury Trebor Bassett։ 2008։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2007-ին։ Վերցված է June 27, 2008 
  2. «History of Hot Chocolate»։ Pelangie Studio Design։ 2008։ Վերցված է June 26, 2008 
  3. Pearce David (2008)։ «Cacao and Chocolate Timeline»։ David Pearce։ Վերցված է June 27, 2008 
  4. 4,0 4,1 4,2 Burleigh Robert (2002)։ Chocolate: Riches from the Rainforest։ Harry N. Abrams, Ins., Publishers։ ISBN 0-8109-5734-5 
  5. Earley Diane (2001)։ The Official M&M's History of Chocolate։ Charlesbridge Publishing։ ISBN 1-57091-448-6 
  6. «Chocolate Houses»։ Cadbury Trebor Bassett։ 2008։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2007-ին։ Վերցված է June 27, 2008 
  7. 7,0 7,1 «The Sloane Herbarium»։ The Natural History Museum։ 2008։ Վերցված է June 27, 2008 
  8. «Chocolate History»։ Middleborough Public Schools։ 2008։ Վերցված է June 26, 2008