Մասնակից:Has.hovhannisyan555

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նպատակային անալիզ(Intent analysis)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակային անալիզը հանդիսանում է համընդհանուր դասակարգման գործիք, որը վերլուծում է մուտքագրված հաղորդագրությունը և ցույց է տալիս, թե այն ինչ էմոցիա է պարունակում իր մեջ, դրական, բացասական կամ չեզոք :Նպատակային անալիզը հայտնում է ամեն ինչ հաղորթագրությունը մուտքագրողի մտադրությունների մասին :Նպատակային անալիզը մի քայլ առաջ է սենտիմենտալ անալիզից(Sentiment analysis):[1]

Ընդհանուր առմամբ այս տերմինը օգտագործում են տեքստի մտադրությունները հասկանալու համար :Դրանք կարող են լինել մտադրությունններ ինչպիսիք են գնելը, վաճառելը, գանգատվելը և այն:Կարևոր է հասկանալ ինչպիսի մտադրություններ կան տեքստի կամ արարքների հետևում:Այն կարող է տալ շատ առավելություններ  ձեռնարկություններին և սպառողներին:Նպատակային անալիզի շնորհիվ հնարավոր է հասկանալ սպառողի կարծիքը ցանկացած ապրանքի վերաբերյալ և այդ կերպ  ապահովել և բարելավել ծառայության բնույթը:[2]

Նպատակային անալիզի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Intent Analysis – հղումների հետազոտում ևբհամեմատում տվյալների բազայի հետ
  • Real-Time Intent Analysis – նոր դոմենային անուններ, որոնք նոր պետք է գործածության մեջ մտնեն:Նաև ներառում է DNS որոնումներ URL սև ցուցակների դեմ:
  • Multilevel Intent Analysis – ազատ ինտերնետային էջերի տվյալների օգտագործում սպամերից խուսափելու նպատակով:

Ինչպես է աշխատում նպատակային անալիզը(intent analysis)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերցնենք օրինակի համար մի պարզ նախադասությունը «Ես գնելու եմ նոր համակարգիչ:»(1) Զգացմունքային տեսանկյունից ոչ մի փաստացի ազդանշան այն չի պարունակում : Միայն հնարավոր է ենթադրել որ նոր համակարգիչ գնելը լավ նորություն է:Սակայն նախադասություններում ինչպիսիք են օրինակ «Ես շատ երկար ժամանակ եմ խնայել  գումար սև ուրբաթի համար:Նոր համակարգիչ սպասիր ինձ, ես գալիս եմ քո հետևից !» (2) չկան բառեր ինչպիսիք են «գնել» կամ «գնում կատարել» սակայն նպատակը նույնն է:

Նպատակային անալիզ գործիքը կվերլուծի 2րդ նախադասությունը հետևյալ կերպ.

  • Նպատակ – գնել
  • Նախատեսված օբյեկտ - համակարգիչ
  • Նպատակը հետապնդող անձ- ես

Նպատակային անալիզը հիմնվում է քերականական վերլուծության տեխնոլոգիաների վրա,որը բնական լեզվի մշակման(NLP-Natural Language Processing) մաս է:Քերականական վերլուծությունը այն կարևոր բանալին է որը հնարավոր է դարձնում նպատակային անալիզի աշխատանքը:[3]

Նպատակային անալիզը օգտագործում է կարճաժամկետ հիշողության (LSTM-Long Short Term Memory ) ալգորիտմներ տեքստը դասակարգելու համար: LSTM ալգորիտմը վարժեցվում է սոցիալական և լրատվական կայքերի տվյալների վրա:Այդ ամենը արվում է որ համակարգը տիրապետի ֆորմալ և ոչ ֆորմալ լեզուներին:[4]

Որտեղ է օգտագործվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպամի ճանաչում(Spam recognition)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակային անալիզի շնորհիվ հնարավոր է իդենտիֆիկացնել ցանկացած տեքստի կամ էլեկտրոնային նամակների մտադրությունը:Այն օգնում է վերահանել անցանկալի նամակները, հեռախոսազաները կամ հաղորթագրությունները:[5]Նպատակային անալիզի օգնությամբ հետազոտվում են պարզելու արդյոք նամակներին կցված հղումները կապված են օրինական ինքնությունների, թե ոչ:Նպատակային անալիզի այս տիպի վառ օրինակ է phishing էլեկտրոնային նամակները և հաղորթագրությունները:Հղումը մանրակրկտորեն հետազոտվում է և համենատվում տվըալների բազաների(databases) հետ phishing(ինտերնետային խարդախություն ) հարձակումներից խուսափելու համար:[6]

Գովազդ սոցիալական փոստերի միջոցով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տարբեր սոցիալական կայքեր որտեղ շատ սպառողներ կիսվում են իրենց սեփական փորձով ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ :Նպատակային անալիզ օգտագործելով հնարաոր հնարավոր է գտնել գովազդը սպառողներին ցուցադրելու ամենահարմար վայրը :Օրինակի համար, ենթադրենք կան տարբեր սոցիալական փոստեր որտեղ նշված են տարբեր կարծիքներ հեռախոսի վերաբերյալ :

• «Այս հեռախոսի մարտկոցը լավը չէ :» սա արձագանք է

• «Այն կարող եր ունենալ 12 MP տեսախցիկ 8 MP փուխարեն:» սա առաջարկություն է

• «Այն ունի՞ մատնահետքի ճանաչում :» սա հարց է

• «Ուզու՞մ ես ավելի լավ հեռախոս քան նախորդը :» սա մարքեթինգ է

Այս կերպ հեշտությամբ հնարավոր է ճանաչել մտադրությունները:Երբ պարզվում է որ նոատակային անալիզի արդունքները բողոքներ են օգտատերը կարող է տեղադրել գովազդ այդտեղ որում կառաջարկի ավելի լավ հատկություններով հեռախոս քան սպառողի կողմից նշված նախորդ հեռախոսն էր:[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նպատակային անալիզի տեսակներ
  2. Ինչպես է աշխատում նպատակային անալիզը(intent analysis)
  3. Սպամի ճանաչում
  4. Գովազդ սոցիալական փոստերի միջոցով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How Intent Analysis Can Help Programmatic Advertising» (ամերիկյան անգլերեն). MarTech Vibe. 2019-03-31. Վերցված է 2019-10-16-ին.
  2. Preetisha Dayal. «What is Intent analysis and how can it be used?» (ամերիկյան անգլերեն). www.newgenapps.com. Վերցված է 2019-10-16-ին.
  3. «How Intent Analysis Can Help Programmatic Advertising» (ամերիկյան անգլերեն). MarTech Vibe. 2019-03-31. Վերցված է 2019-10-16-ին.
  4. «Intent Analysis | ParallelDots AI APIs». www.paralleldots.com. Վերցված է 2019-10-16-ին.
  5. Shashank Gupta (2018-01-19). «Sentiment Analysis: Concept, Analysis and Applications» (անգլերեն). Medium. Վերցված է 2019-10-16-ին.
  6. Preetisha Dayal. «What is Intent analysis and how can it be used?» (ամերիկյան անգլերեն). www.newgenapps.com. Վերցված է 2019-10-16-ին.
  7. Preetisha Dayal. «What is Intent analysis and how can it be used?» (ամերիկյան անգլերեն). www.newgenapps.com. Վերցված է 2019-10-16-ին.