Մասնակից:Gor Minasyan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մաքսիմի Պոդդուբնի
Иван Поддубный
Իվան Պոդդուբնիn
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ118
Իրական հասակ184
Ծննդյան թվական1871 հոկտեմբերի 8
ԾննդավայրՈւկրաինա, Կրասենովկա
Վախճանի թվական1949 օգոստոսի 8
Վախճանի վայրԽՍՀՄ, Էիսկ
Կարիերայի ավարտ1947


Իվան Մակսիմի Պոդդուբնի (1871 թվականի հոկտեմբերի 8, գյուղ Կրասենովկա, - 1949 թվականի օգոստոսի 8, Էիսկ, ԽՍՀՄ) - ռուս և խորհրդային [1] պրոֆեսիոնալ ըմբիշ և ատլետ, նախնիները եղել են զապորոժ կազակներ[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Պոդդուբնին ծնվել է Կրասենովկա գյուղում 1871 թվականին զապորոժե կազակ Մաքսիմ Իվանի Պոդդուբնի ընտանիքում։ Ամբողջ տոհմը հպարտանում էր Իվանի ուժով։ Իվանը նույնպես ժառանգել է իր նախնիներից բարձր հասակը, ֆենոմենալ ուժը և արտասովոր դիմացկունությունը, իսկ մոր կողմից՝ ով լավ երգում էր, փոխանցվել է լավ երաժշտական լսողությունը։ Մանուկ հասակում՝ կիրակի և տոնական օրերին նա երգել է եկեղեցական երգչախումբում:

Մանկությունից Իվանը վարժվել էր ծանր գյուղացիական գործերին և 12 տարեկանից բատրակություն է արել։ Հայրը՝ Մաքսիմ Իվանիչը ինքնել ունեցել է դյուցազնի հասակ և հերկուլեսի ուժ։ Իսկ մի քանի տարի հետո նա ասել է, որ միակ մարդը որ ինձանից ուժեղ է դա իմ հայրն է[4]:

1893—1896 թվականներին նա եղել է նավահանգստային բեռնակիր Սևաստոպոլում և Թեոդոսիայում, իսկ 1896—1897 թվականներին աշխատել է գործակատար «Ливас» ընկերությունում[5][6]:

1896 թվակնին Թեոդոսիական կրկեսում Իվան Պոդդուբնին հաղթել է շատ հայտնի ատլետնորի, որոնցից են Լուրխան, Բորոդանովան, Ռազումովան, իտալացի Պեպպին։ Այդ պահից և սկսվեց նրա ըմբշի կարիերան։

1897 թվականից ելույթ է ունեցել կրկեսիների հրապարակներում, ուրպես ատլետ և ըմբիշ (սկսել է ռուսական ըմբշամարտից՝ գոտիների վրա, 1903 թվականից զբաղվել է ֆրանսիական ըմբշամարտով)։[7]Մրցաշարերով բազմիցս հանդես է եկել ռուսական քաղաքներում, իսկ սահմանից դուրս այցելել է 14 երկրների մոտ 50 քաղաքներում։

32 տարեկանում ֆրանսիական ըմբշամարտի չեմպիոնատում, նրան Ֆրանսիայում բժշկական թերթիկ կազմեցին. հասակ 184 սմ, քաշ 118 կգ, երկգլուխ մկաններ 46 սմ, կուրծք 134 սմ արտաշնչման ժամանակ, ազդր 70 սմ, պարանոց 50 սմ։

Չնայած և պարտվել է առանձին գոտեմարտերում, սակայն 40 տարի մրցույթներում և տուրնիրներում հանդես գալու ընթացքում ոչ մի պարտություն չի կրել։ Բազմիցս նվաճել է կլասսիկ ըմբշամարտերի «աշխարհի չեմպիոնատները» , դրանցից ամենահեղինակավորը՝ Փարիզում (1905—1908 թվականներին)։

Պոդդուբնիի ամենահայտնի մենամարտերից մեկը ֆրանսիացի ըմբիշ Ռաուլ լե Բուշեի հետ մարտն է։ Նրանց առաջին ըմբշամարտը ավարտվեց ֆրանսիացու հաղթանակով, քանի որ Բուշեն իր մարմնին քսել էր ձեթ, և կարողանում էր ժամանակ շահել ըմբշամարտում: Մրցավարների որոշումը հանդիսատեսների մոտ առաջացրեց զայրույթ, իսկ Պոդդուբնին անարդար մրցավարների որոշումից այնպես ուժեղեր ցնցվել, որ մտածում էր հեռանալ պրոֆեսիոնալ ըմբշամարտից։

Սակայն ընկերների և կոլեգաների աջակցությունը Պոդդուբնիին ստիպեց մտափոխվել և Սանկտ-Պետերբուրգուի տուրնիրում նա ռեվանշ վերցրեց Բուշեից, որից հետո ստիպեց ֆրանսիացուն տասներկու րոպեների ընթացքում գտնվել ծնկա-արմունկային դիրքում՝ դահլիճի սուլոցների ներքո, մինչ մրցավարները չխղճացին ֆրանսյացի ըմբշին և հաղթանակը չտվեցին Պոդդուբնիին։ Ընդ որում պարտությունը Բուշեի մոտ առաջաջացրել է մեծ հիստերիկա։[8]

Պատմում են լեգենդ, թե ինչպես 1905 թվականին Փարիզում, ռուս-ճապոնական պատերազմից հետո, Պոդդուբնին կոնֆլիկտի բռնվեց այդ ժամանակ Ֆրանսիա ժամանած ճաբոնացի ձեռքի մարտի վարպետի հետ։ Ճապոնացին առաջարկեց պարզել հարաբերությունները գոտեմարտում Պադդուբնիի հետ, իսկ Պադդուբնին համաձայնվեց։ Հենց այդ մարտում Պադդուբնին ջարդեց ճապոնացու ազդրային ոսկորը, բայց ոչ մի ապացույցներ չկան այդ մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1871 ծնունդներ Կատեգորիա:1949 մահեր





Gor Minasyan/Ավազարկղ 1
Ընկերության տեսակԲաց բաժնետիրական ընկերություն
ՀիմնադիրՋոն Ուոլկեր
Գլխավոր անձինքՋոն Ուոլկեր, հիմնադիր;Կարլ Բասս, նախագահ և CEO; Կեն Բադո, փոխ-նախագահի պաշտոնակատար (վաճառք և սպասարկող); Քրիս Բրեդշոու, գլխավոր փոխ-նախագահ և CMO; Մարկ Հոկինս, գլխավոր փոխ-նախագահ և CFO
ԱրտադրանքCAD
Հասույթ

Decrease2,273.9 մլն $ (2014) [1]



Գործառնական շահույթDecrease305 900 000 $ (2013)[2]

Decrease284 800 000 $ (2014)[3]



Զուտ շահույթDecrease 247 400 000 $ (2013)[4]

Decrease 228 800 000 $ (2014) [5]



Աշխատողների թիվ7,500 (2012)[6]
Կայքwww.autodesk.ru
www.autodesk.com

Autodesk, Inc. (NASDAQ: ADSK) — ընկերություն աշխարհի խոշորագույն ծրագային ապահովման մատակարարն է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության ինֆորմացիոն միջոցների շուկայի համար։

Ընկերությունը մշակում է ծրագրեր ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժիներների համար։ Այժմ աշխարհում Autodesk-ից օգտվում է մոտ 9 մլն օգտատեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Autodesk ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Ջոն Ուոլկերի և տասներկու այլ հիմնադիրների կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ռաֆաելում (ԱՄՆ)-ում։

Ընկերության առաջին ծրագիրը մշակվել է 1982 թվականին AutoCAD անվանմամբ, որը նախագծելու ավտոմատացված համակարգ էր, ստեղծված միկրոհամակարգիչների ինչպես նաև ութ լիցքանի CP/M  օպերացիոն համակարգի և նոր տասնվեց լիցքանի IBM PC-ի համար։

Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս ստեղծել մանրամասնված գծագրեր և հասանելի էր բազմաթիվ ընկերությունների համար։

1990-ական թվականների սկզբին ընկերությունը դարձավ հրապարակային։

1990-ական թվականների սկզբներին Autodesk-ը սկսեց ակտիվ վերամշակել AutoCAD -ի մասնագիտացված տարբերակներ տարբեր ճյուղերի համար, այդ թվում ճարտարապետությունը, քաղաքացիական շինարարությունը և մեքենաշինությունը:

1992 թվականի ապրիլին ընկերությունը գլխավորեց Կերոլ Բարցը (անգլ.՝ Carol Bartz) , մինչ այդ գլխավորելով Sun Microsystems ընկերության փոխ-նախագահի պաշտոնը։

Նշանակումից հետո նա ձգտում էր հասնել հաջորդ հիմնանպատակներին, հասցնել Autodesk-ի արժեքը 1999 թվականին 1 մլրդ $-ի և իջեցնել Autodesk-ի կախվածությունը AutoCAD-ից ինչպես եկամտի հիմնական աղբյուր։

1992 թվականին Autodesk-ը կանգնեցրեց AutoCAD-ի նոր տարբերակի մշակոմը  Unix և Apple Macintosh-ի համար, իսկ 1997 թվականին MS-DOS-ի համար, կենտրոնանալով բացառապես  Microsoft Windows-ի վրա։

2000 թվականների սկզբին ընկերությունը իր դրամապանակի մեջ ավելացրեց ծրագրերի շարք, որոնք որ հիմնված չէին AutoCAD-ի վրա։ Դրանցից էին Revit-ը և Inventor:

2004 թվականին AutoCAD դարձավ ամենատարածված CADաշխարհում։ DWG և DXF ձևաչափի ֆայլերը, որոնք մշակված էին հատուկ AutoCAD -ի համր սկսեցին լայնորեն ընդունվել տարբեր CAD-երի տվյալների փոխարինման համար։

2006 թվականի մայիսի 1-ին Autodesk-ը գլխավորեց Կարլ Բասսը, մինչ այդ եղել է (COO) ընկերության օպերացիոն տնօրեն, իսկ Կերոլ Բարցը զբաղեցրեց նախագահների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո՝ 2009 թվականին զբաղեցրեց Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Ծրագրեր և լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

AutoCAD[խմբագրել | խմբագրել կոդը]

AutoCAD, 2D և 3D նախագծման և գծագրման համակարգ։ AutoCAD-ի նախկին տարբերակներով կարելի էր գործողություն կատարել տարական օբյեկտներով, այնպիսին ինչպես շրջան, աղեղ, գիծ և այլն, որոնցից կազմված էին այլ բարդ օբյեկտներ։ Սակայն ժամանակակից փուլում ծրագիրը ներառում է իր մեջ գործիքների ամբողջական հավաքածու, որը ապահովում է կոմպլեքսային եռաչափ մոդելավորում, այդ թվում աշխատանք կամայական ֆորմաների հետ, եռաչափ մարմինների ստեղծում։

Ծրագրեր արդյունաբերական արտադրության և մեքենաշինության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծման և դիզայնի հետ կապված որոշումներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ներառյալ արդյունաբերական սարքավորումների և սպառողական ապրանքների էլեկտրամեխանիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական արտադրությունը։ Շատ ապրանքներ հիմնված են թվային նախատիպերի տեխնոլոգիաների վրա։ Այս սիգմենտի լուծմանը վերաբերում են՝ Autodesk Inventor-ը, Autodesk Alias-ի ընտանիքի ծրագրերը, AutoCAD Electrical-ը, AutoCAD Mechanical-ը, Autodesk Vault-ը և այլն։

  • Autodesk Inventor - պահեստային լուծումը 3D մոդելավորման պարամետրիկ արդյունաբերության համար։ Ծրագիրը թույլատրում է նախագծել և մոդելավորել տարբեր եռաչափ պատկերներ թվային միջավայրում։ Արդյունքում ստացվում է այնպես կոչված «թվային նախատիպ», որի հատկությունը ամբողջովին համապատասխանում է ապագա ֆիզիկական նախատիպի ընդհուպ մինչև նյութի բնութագրի հատկությանը։
  • Autodesk Showcase - Ծրագիր, նախատեսված եռաչափ պատկերայնացումների ստեղծման համար, հիմնված CAD-ի տվյալների վրա։
  • Autodesk SketchBook Pro- Հավելված նկարելու և գծագրելու համր, հատուկ նախատեսված թվային պլանշետների և ԱՀ պլանշետների օգտագործման համար։
  • Autodesk Simulation - Ծրագրերի ընտանիք, հաշվարկների և ինժիներական անալիզների համար։ Այստեղ մտնոմ են Autodesk Simulation Mechanical (ավելի ուշ հայտնի Autodesk Simulation Algor անվանմամբ) կինեմատիկական և ամրապնդված անալիզների համար,  Autodesk Simulation CFD (ավելի ուշ հայտնի CFDesign անվանմամբ ) հիդրոգազադինամիկայի հաշվարկման լուծման համար, Autodesk Simulation MoldFlow ձուլված ֆորմաների մոդելավորման համար, արտադրանք պլաստմասից և ձուլման պրոցեսը ճնշման տակ։
  • Autodesk Vault - (Vault Manufacturing և Vault Workgroup) ծրագրերի ընտանիք հիմնված թվային տեխնոլոգիանների վրա աշխատանքային խմբում նախագծի ղեկավարման համար։
  • Autodesk Inventor Publisher - Ծրագիր, նախատեսված տեխնիկական հրահանգների ստեղծման համար և արտադրանքի փաստաթղթեր, հիմնված միևնույն թվային նախատիպի վրա, ինչը որ օգտագործվել էր նախագծման ընթացքում։

Ծրագրեր ճարտարապետության և շինարարության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի ծրագրերը օգտագործում են տարբեր ճարտարապետական և նախագծային կազմակերպություններ, ինչպես նաև շինարարական ոլորտներորտի այլ կազմակերպություններ տարբեր շինությունների և կառույցների նախագծման համար, իրենց կոնստրուկցիաների և ենթասիստեմների մոդելավորում և անալիզ։ Այս ծրագրերի մեջ պարամետրիկական նախագծման համակարգերը հիմնված շինությունների ինֆորացիոն մոդելավորման տեխտոլոգիաների վրա ( Building informational modeling — BIM) Autodesk Revit Architecture և Autodesk Revit Structure, շենքերի ենթակառույցների նախագծման ծրագրեր AutoCAD Architecture, AutoCAD Civil 3D և AutoCAD MEP, ինչպես նաև վերլուծական համալիրներ՝ էկոլոգիապես ռացիոնալ նախագծման խնդիրների լուծման համար։

Ծոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]