Մասնակից:GorMargaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խալիֆայությունը Բուիների իշխանության շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

935 թվականին Մարդավիջ իբն Զիյարի սպանությունից հետո նախկինում վերջինիս մոտ ծառայության մեջ գտնվող դեյլեմցի Բուի (Բուվայհի) երեք եղբայրներ՝ Ալին, Հասանը և Ահմադը, ձևավորելով իրենց սեփական ջոկատները, նվաճում և իրենց իշխանությունն են տարածում Իրանի արևմտյան և հարավային հատվածների վրա։ Ալիի (Իմադ ադ-Դաուլա) իշխանության տակ է անցնում Ֆարսը, Հասանը(Ռուքն ադ-Դաուլա) իշխում է Ջիբալում, Ահմադը(Մուիզ ադ-Դաուլա)՝ Քիրմանում և Խուզիստանում[1]։ X դարի առաջին կեսին թուլացած Աբբասյան հարստության իշխանությունը տարածվում էր ընդամենը Իրաքի մի մասի, Բաղդադի և նրա շրջակայքի վրա։ 945 թվականին Ահմադը գրեթե առանց դիմադրության գրավում է Բաղդադը։ Դրանից հետո գրեթե մեկ դար 945-1055 թվականներին խալիֆայությունում իշխանությունն անցնում է Բուիների (Բուվայհիներ) հարստությանը։ 945 թ․ Ահմադը խալիֆա ալ-Մուսթակֆիից ստանում է Մուիզզ ադ Դաուլա (պետության հենարան) տիտղոսը, զբաղեցնում ամիր ալ-ումարայի՝ գլխավոր զորահրամանատարի պաշտոնը[2][3][4]․ Բուիների ձեռքում է կենտրոնանում ողջ ռազմաքաղաքական իշխանությունը խալիֆայությունում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Исаак Фильштинский, История арабов и Халифата: 750-1517 гг., Москва, 2001, стр. 164-166.
  2. Buyids
  3. Francesco Gabrieli, A Short History of the Arabs, 1965, London, p. 102.
  4. Javad Bulus, Les Peuples Et Les Civilisations Du Proche Orient: De l'expansion arabo-islamique á la conquête turco-ottomane 640-1517, 1964, Paris, p. 305.
  5. История Востока. В 6 т. Т. 2. Восток в средние века, отв. ред. Л.Б. Алаев, К.З. Ашрафян, Москва, 2002, стр. 224-225,ISBN 5-02-017711-3