Մասնակից:Gevorg Ghazaryan/Տրանսպորտը Հնդկաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսպորտը Հնդկաստանում, Հնդկաստանի տարածքում գործող տրանսպորտային միջոցների, ինֆրակառուցվածքի և վարչության ամբողջություն։

Ավտոբոլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումբայ - Պունա արագընթաց մայրուղի
Բանդրա - Վոռլի ծովային կամուրջ

2017 թվականի դրությամբ՝ երկրի ավտոբոլային ճանապարհների ընդհանուր ցանցը կազմել է 5 603 293 կմ, որը նրան աշխարհում ձգվածությամբ դարձնում է երրորդը[1][2]։ Հնդկաստանի դաշնային ճանապարհների ցանցը (National Highways) կապում է բոլոր գլխավոր քաղաքները և երկրի նահանգների մայրաքաղաքները։ 2005 թվականին նրանց երկարությունը կազմել է 66 590 կմ, որոնցից 200 կմ-ը համարվել են արագընթաց մայրուղիներ։ NHAI- համաձայն (National Highways Authority of India)՝ ավտոմոբիլային ճանապարհներն ապահովում են ավելի քան 65% բեռային և 80% ուղևորային փոխադրումները[3]։ Դաշնային ճանապարհներն ապահովում են ճանապարհային շարժման 40%-ը, որոնք կազմում են ճանապարհների ընդհանուր ցանցի ընդամենը 2 %-ը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում տրանսպորտային միջոցների տարեկան միջին աճը կազմել է 10.16 %[4][5][6][7]։

Երկաթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարջիլինգի Հիմալայական երկաթուղի

Երկաթուղիները Հնդկաստանում առաջին անգամ հայտնվել են 1853 թվականին, ղեկավարվում պետական Indian Railways ընկերության կողմից։ Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 64 015 կմ, և այդպիսով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ամեն տարի երկրի երկաթուղիները տեղափոխում են ավելի քան 6 միլիարդ ուղևոր և ավելի քան 350 միլիոն տոննա բեռ։

Հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսները Հնդկաստանի քաղաքներում զբաղեցնում են հասարակական տրանսպորտի ավելի քան 90 %-ը և բնակչության բոլոր դասերի համար համարվում են էժան և երթևեկության համար բավականին հարմար միջոց։ Ավտոբուսային ընկերությունները գլխավորապես համարվում են նահանգի կառավարության սեփականությունը[8][9]։

Տուկ տուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուկ տուկների կայան Գոայում

Երկրում բավականին հայտնի տրանսպորտ են համարվում տուկ տուկները, որոնք իրենց ներկայացնում են ծածկված եռանիվ մոտոռոլեր, սովորաբար առանց դռների։ Սովորաբար նրանց գունազարդումը լինում է դեղին, սև և կանաչ գույների, սակայն դա կախված է տեղանքից։ Տուկ տուկն էժան և արագ տրանսպորտը, խոշոր քաղաքներում երթևեկության համար։ Նրա թերություններից կարելի է նշել, որ վարորդը սովորաբար բարձր է գտահատում վճարը կամ հրաժարվում է տանել համապատասխան տեղը, նաև դա բավականին վտանգավոր տրանսպորտ է, որոնք մասնակցությամբ հաճախ լինում են վթարներ և բացակայում է անվտանգության համակարգը։ Մումբայը միակ քաղաքն է, որում տուկ տուկներն օրենքով արգելված են քաղաքի որոշ մասերում, նաև այստեղ երթևեկության համար գրանցված է համապատասխանող վճար[10]։

Տաքսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում տաքսիների մեծ մասը հնդկական արտադրության ավտոմեքենաներ են։ Մեքենաների գունազարդումը կախված է նահանգից, Դելիում և Մահարաշտրայում գերակշռում են դեղին-սև գունազարդման ավտոմեքենաները, իսկ Արևմտյան Բենգալիայում՝ դեղին։ Մասնավոր օպերատորները սովորաբար չունեն իրենց հատուկ ընտրված գունազարդումը, սակայն նրանք պետք է օրենքով գրանցված լինեն և ունենան հաշվիչ[11][12][13]։

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքամերձ երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանում բավականին սահմանափակ է և գործում է միայն Մումբայում, Կալկաթայում, Չենայում և Դելիում։ Մումբայի քաղաքամերձ երկաթուղային ճանապարհը երկրում ամենահինն է, որը գործում է 1867 թվականին և ամեն օր տեղափոխում 6,3 միլիոն ուղևորի, որը նրան դարձնում է աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկը[14]։ Հնդկաստանում մետրոպոլիտենի առաջին համակարգը կառուցվել է Կալկաթայում 1984 թվականին[15]։ Դելիի մետրոպոլիտենը կառուցվել է 2002 թվականին և առաջին 7 տարվա ընթացքում տեղափոխել է ավելի քան մեկ միլլիարդ ուղևորի։ Այսօր տրամվայային համակարգ կա միայն Կալկաթայում, այդպես համակարգեր եղել են նաև Մումբայ, Կանպուրում, Չենայում և Նասիկում[16][17][18]։

Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի 13 գլխավոր նավահանգիստներն են՝ Նավի Մումբայ, Մումբայ, Կալկաթա, Պադիպ, Վիշահկապատնամ, Էնորե, Չենայ, Տուտիկորին, Կոչին, Նոր Մանղալոր, Մորմուգաո, Կանդլա և Պորտ Բլեր։ Երկրում կան 187 փոքր և միջին նավահանգիստներ։

Ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայան, երկրում ամենածանրաբեռնվածը

Հնդկաստանի խոշորագույն պետական ավիաընկերությունը Air India-ն է, որը ապահովում է միջազգային ավիափոխադրումների մեծ մասը[19]։ Խոշորագույն ներքին ավիափոխադրողներն են համարվում նաև Kingfisher Airlines-ը և Jet Airways-ը, որոնք միացնում են Հնդկաստանի ավելի քան 80 քաղաքներ[20], ինչպես նաև իրականացնում որոշ միջազգային ռեյսեր։ Մումբայ - Դելի օդային միջանցքը համարվում է աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկը։ Երկրում կան ավելի քան 355 քաղաքացիական օդանավակայաններ, որոնցից 250-ը՝ ծածկով։ Ինդիրա Գանդի անվան և Չատրապատի Շիվաջիի անվան օդանավակայաններն ապահովում են Հարավային Ասիայի բոլոր օդային ուղևորումների ավելի քան կեսը[21][22]։

Խողովակաշարային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնավ նավթի համար խողովակաշարերի երկարությունը կազմում է 20 000 կմ, նավթամթերքների համար՝ 268 կմ, գազամուղների համար՝ 1 700 կմ (2008 թվականի տվյալների համաձայն)[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.historytv18.com
  2. «The World Factbook».
  3. «National Highways». Portal of Government of India. Արխիվացված է օրիգինալից հունվարի 10, 2009-ին. Վերցված է հունիսի 23, 2009-ին.
  4. «Bangalore's car pooling venture ropes in celebrities». IANS. Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2010-ին. Վերցված է մայիսի 28, 2009-ին.
  5. «Radio One, CommuteEasy partner to promote car pooling in Bangalore». Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2011-ին. Վերցված է մայիսի 28, 2009-ին.
  6. «Car pooling kicks off in City» (PDF). Bangalore Traffic Police. Արխիվացված է օրիգինալից (PDF) հուլիսի 21, 2011-ին. Վերցված է մայիսի 28, 2009-ին.
  7. Shwetha S. «10,000 plunge into car pool». Online edition of DNA, dated 22 May 2009. Վերցված է մայիսի 28, 2009-ին.
  8. C. Gopalakrishnan. «Pricing of urban public bus transport in India : a study based on select undertakings». Official webpage of the Indian Institute of Technology, Bombay. Վերցված է հունիսի 1, 2009-ին.
  9. Sanjay K. Singh (2005). «Review of Urban Transportation in India» (PDF). Journal of Public Transportation. 8 (1). Արխիվացված է օրիգինալից (PDF) հունիսի 15, 2010-ին. Վերցված է հունիսի 23, 2009-ին.
  10. «Honda tightens two-wheeler grip in India». Online edition of The Hindu Business Line, dated 2009-02-03. Արխիվացված է օրիգինալից փետրվարի 6, 2009-ին. Վերցված է հունիսի 19, 2009-ին.
  11. Duggan, Chris (օգոստոսի 15, 2006). «India's 'Amby' notches up half century». The Independent. London, UK. Վերցված է հունիսի 23, 2009-ին.
  12. «Your PREMIER ride is arriving now | Uber Blog». Uber Blog (ամերիկյան անգլերեն). փետրվարի 5, 2018. Վերցված է 2018-02-25-ին.
  13. «uberXL: more room with more seats | Uber Blog». Uber Blog (ամերիկյան անգլերեն). դեկտեմբերի 27, 2016. Վերցված է 2018-02-25-ին.
  14. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից փետրվարի 26, 2015-ին. Վերցված է դեկտեմբերի 3, 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. «Kolkata Metro is now the 17th zone of Indian Railways». The Times of India.
  16. «Mountain Railways of India». UNESCO World Heritage Centre. Վերցված է հունիսի 15, 2009-ին.
  17. R.R. Bhandari (2005). Indian Railways: Glorious 150 years. Ministry of Information and Broadcasting, Government of India. էջեր 44–52. ISBN 978-81-230-1254-4.
  18. «Geography: Railway zones». Indian Railways Fan Club. Վերցված է դեկտեմբերի 23, 2008-ին.
  19. [1] Արխիվացված 30 Դեկտեմբեր 2012 Wayback Machine
  20. [2] Արխիվացված 27 Օգոստոս 2012 Wayback Machine
  21. «Fleet Details». Official webpage of Air India. Արխիվացված է օրիգինալից ապրիլի 23, 2009-ին. Վերցված է հունիսի 11, 2009-ին.
  22. «Market Share of Scheduled Domestic Airlines» (PDF). DGCA. Արխիվացված է օրիգինալից (PDF) հունիսի 29, 2016-ին. Վերցված է սեպտեմբերի 5, 2012-ին.
  23. Manorama Yearbook 2006 (India – The Country). Malayala Manorama. 2006. էջ 515. ISSN 0542-5778.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Ասիայի տրանսպորտ Կատեգորիա:Տրանսպորտը Հնդկաստանում