Մասնակից:Gevorg Ghazaryan/Սպադա պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերասրահ
Սպադա պատկերասրահ
իտալ.՝ Galleria Spada
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՀռոմ
ՀիմնադիրԲերնադինո Սպադա
Հիմնադրման թվական1927

Սպադա պատկերասրահ (իտալ.՝ Galleria Spada), պատկերասրահ Հռոմում գտնվող Պալացցո Սպադայում, որը կառուցվել է 16-րդ դարի կեսին Բարտոլոմեո Բարոնիո ճարտարապետի կողմից կարդինալ Ջակոմո Կապոդիֆերոյի համար: Շենքը զարդարված է ճակատին և լոջաներում Ջուլիո Մացոնիի գեղեցիկ աշխատանքի գիպսերով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի մուտք

Գնվել է 1632 թվականից Բերնադինո Սպադա կարդինալի կողմից, որից հետո շենքը ընդլայնվել է և վերականգնվել: Աշխատանքների ընթացքում կառուցվել է 17-րդ դարի թևը և բացվել է Բորրոմինիի hայտնի հեռանկարային պատկերասրահը (1652-1653): Օպտիկական հնարքների օգնությամբ 8 մետր տարածությունը ներկայացվում է 35 մետր երկարությամբ: Հեռանկարն ազդել է այցելուի վրա և ստիպել հավատալ զգացմունքների խաբեությանը և երկրային ձևերի պատրանքին[2]:

Պատկերասրահը, որը գտնվում է բելետաժում, ներկայացնում է կարդինալի գեղարվեստական նախասիրությունները: Այդ առաջին միջուկին ավելի ուշ ավելացել են ընտանիքի մյուս անդամների՝ Վիրջինիո և Օրացիո, ինչպես նաև 17-րդ դարի վերջին Բերնարդինոյի ծոռի՝ Ֆիլիպպո Սպադաների հավելումները։

Պատկերասրահը, որը բացվել է 1951 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցրված հավաքածուի վերաստեղծման քրտնաջան աշխատանքից հետո, զբաղեցնում է չորս մեծ դահլիճներ, որոնք նկարված են որմնանկարներով, որոնք իրենց մեջ ներառում են նաև պարագաներ, անտիկ և ժամանակակից կահույք։ Հավաքածուի կազմակերպումը լավ փոխանցում է 17-րդ դարի մասնավոր հավաքածուների բնորոշ տեսքը, որտեղ նկարները տեղակայված են պատերի երկայնքով հետևողական շարքերում: Հավաքածուն ներառում է 17-րդ դարի այնպիսի վարպետների գեղանկարչության կարևոր գործեր, ինչպիսիք են Ռենին, Գվերչինոն, Կարաչին, Դոմենիկինոն, Սոլիմենան, Պրետին և Ջենտիլեսկին, բացի այդ, հյուսիսային դպրոցի և Տիցիանի արժեքավոր աշխատանքները (Պիտեր վան Լար և Վալենտին): Իրերի թվում առանձնանում են Մուրանոյի ապակուց պատրաստված երկու գեղեցիկ ջահեր և հոլանդացի քարտեզագիր Գուլելմո Բլոյի գլոբուսները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Autori vari, "Guida alla Galleria Spada". In Gebart s.r.l. 1998
  2. «Sala I - Camerini Spada». Beniculturali.i. 2009-02-02. Վերցված է 2014-01-15-ին.

Կատեգորիա:Հռոմի թանգարաններ Կատեգորիա:Հռոմի պալատներ Կատեգորիա:Իտալիայի ազգային թանգարաններ Կատեգորիա:Հռոմի պատկերասրահներ Կատեգորիա:Իտալիայի պատկերասրահներ