Մասնակից:Gevorg Ghazaryan/Սուսանա Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Սուսանա Դիաս
 

Սուսանա Դիաս Պաչեկո (իսպ.՝ Susana Díaz Pacheco, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: 2013 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Անդալուսիայի կառավարության նախագահի պաշտոնը: 2013 թվականի նոյեմբերից գլխավորում է Անդալուսիայում կուսակցության շրջանային բաժանմունքը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսանա Դիասը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 18-ին Սևիլյայում: Ավարտել է Սևիլյայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 17 տարեկանում անդամակցել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1999 թվականի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ընտրություններում ընտրվել է Սևիլայի քաղաքային խորհրդի անդամ, որտեղ զբաղվել է առավելապես երիտասարդության հարցերով և աշխատաշուկայի խնդիրներով: 2004 թվականի ընտրություններում Դիասն ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 2008 թվականի ընտրություններում դարձել է Իսպանիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, որտեղ կատարել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի քարտուղարի գործառույթները[1]:

2012 թվականին Սուսանա Դիասը վերադարձել է Անդալուսիա և ընդգրկվել տարածաշրջանային կառավարության կազմում, պատասխանել հավասարության հարցերին և համակարգել կառավարության աշխատանքը կոալիցիայի գործընկեր «Միավորված ձախերի» հետ: Անդալուսիայի կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար Խոսե Անտոնիո Գրինյանի հրաժարականից հետո Սուսանա Դիասը դարձել է այդ պաշտոնի միակ թեկնածուն ԻՍԲԿ-ից և 2013 թվականի սեպտեմբերի սկզբին ընտրվել է Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության նախագահ: ԻՍԲԿ արտահերթ համագումարում ընտրվել է Անդալուսիայում Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության գլխավոր քարտուղար։

2015 թվականի Անդալուսիայի ընտրություններում ԻՍԲԿ-ը ՝ Դիասի գլխավորությամբ, հաղթել է, բայց խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը։ Դիասը հրաժարվել է նոր ձախ «Պոդեմոս» կուսակցության տեղական բաժանմունքի հետ համաձայնության հեռանկարից Թերեսա Ռոդրիգեսի գլխավորությամբ և կոալիցիայի մեջ է մտել մեկ այլ նոր կուսակցության՝ «Քաղաքացիները: Քաղաքական կուսակցության» հետ:

2002 թվականից Սուսանա Դիասը ամուսնացած է, 2015 թվականի հուլիսին որդի է ունեցել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Susana Díaz se la juega en Sevilla y echa el resto con Juan Espadas». El Mundo (իսպաներեն). փետրվարի 16, 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իսպանացի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Պետական գործիչներ Կատեգորիա:Փաստաբաններ