Մասնակից:Gevorg Ghazaryan/Ինես Այալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ինես Այալա
 

Ինես Այալա Սենդեր (իսպ.՝ Inés Ayala Sender, ), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: Եվրախորհրդարանի պատգամավոր[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինես Այալան ծնվել է 1957 թվականի մարտի 28-ին Սարագոսայում, Իսպանիա: 1975-1982 թվականներին Ինես Այալան իսպանաբանություն և անգլաբանություն է սովորել Սարագոսայի համալսարանում, որտեղ 1980-1990 թվականներին դասավանդել է նաև իսպանական գրականություն: 1994-1995 թվականներին Սարագոսայում սովորել է իրավագիտություն, 1995-1997 թվականներին սովորել է Բրյուսելի ազատ համալսարանում։ 2002-2004 թվականներին Ալկալայի համալսարանում վերապատրաստվել է որպես օտարերկրացիների համար իսպաներենի դասախոս[3]:

1984 թվականին Ինես Այալան անդամակցել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությանը և 1985 թվականին մտել Արագոնի կուսակցության տարածաշրջանային կառավարություն, որտեղ զբաղվել է կանանց հետ կապված հարցերով: 1989-1990 թվականներին Այալան եղել է Աստուրիայում «Աշխատավորների համընդհանուր միություն» արհմիության Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության համակարգող, ապա աշխատել է որպես սոցիալական աշխատանքի գծով ռեֆերենտ: 1990-1994 թվականներին Այալան աշխատել է Սոցիալական մեկուսացման դեմ պայքարի հարցերով եվրոպական սոցիալ-տնտեսական կոմիտեում որպես փորձագետ։ 1995-1997 թվականներին աշխատել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի պաշտպանության գլխավոր տնօրինությունում որպես փորձագետ, ապա մինչև 2004 թվականը՝ Եվրոպական սոցիալիստների կուսակցության խմբակցության քաղաքական խորհրդական Եվրոպական խորհրդարանի տարբեր կոմիտեներում և պատվիրակություններում:

2004 և 2009 թվականների Եվրախորհրդարանի ընտրություններում Այալան ստացել է եվրապատգամավորի մանդատ: Ինես Այալան ընդգրկված է Սոցիալ-դեմոկրատական խմբակցության «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» և տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեի, ինչպես նաև բյուջետային վերահսկողության կոմիտեի անդամ: 2004-2009 թվականներին ընդգրկված է եղել պետական կոմիտեի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Սարագոսա քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Պետական գործիչներ