Մասնակից:Geonicname/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{{Տեղեկաքարտ Ջրամբար

|հայերեն անվանում = Կիևի ջրամբար
|պատկեր = Landsat Kiev Water Reservoir1.JPG
|պատկերի նկարագրություն = Կիևի ջրամբարի արբանյակային պատկերը

|կոորդինատներ =

|գետ = Դնեպր
|Երկիր = {{Դրոշավորում/Ուկրաինա}
|դրոշավորում/flagicon|variant=|չափ=}}

Կիևի ջրամբար( ուկրաիներեն՝ Київське водосховище), ջրամբարը կառուցվել է Դնեպր գետի վրա, Կիևից հյուսիս, որպես Կիևի ջրէկ-ի պատվար: Հյուսիսում գրեթե սահմանակցում է Բելոռուսի պետական սահմանին: Արևելյան հատվածն ընդգրկված է Չեռնիգովի մարզում գտնվող Միժրիչինյան տարածաշրջանային լանդշաֆտային պարկի տարածքում: Կիևի ջրամբար են թափվում Պրիպյատ, Տետերև, Ուժ, Իրպեն և այլ գետերը: Ջրամբարն ունի նաև հանգստի և ձկնորսական նշանակություն[1].:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի ջրամբարը կառուցվել է 1964-1966 թվականներին, Դնեպր գետի վրա կառուցված 6 ջրամբարներից մեկն է: Ջրապատնեշը տեղակայված է Դնեպրի վերին հոսանքի շրջանում՝ Վիշգորոդ քաղաքի շրջանում: Ջրամբարը ձգվում է Դնեպր(Վիշգորոդ քաղաքից մինչև Դնեպրովո գյուղ), Պրիպյատ(Պրիպյատ գետի ակունքից մինչև Չեռնոբիլ քաղաք) և Տետերև(Տետերևի ակունքից մինչև Բոգդանի գյուղ) գետերի երկայնքով՝ զբաղեցնելով 922 քկմ մակերես: Մեծության պատճառով ուկրաինացիներն այն անվանում են «Կիևյան ծով»: Ջրամբարն ունի մոտ 3-12 կմ լայնություն և 110 կմ ձգվածություն: Առավելագույն խորություն դիտվում է ջրապատնեշի մոտ՝ 15մ, նվազագույնը՝ 2մ, միջին խորությունը՝ 4,1 մ: Ջրամբարի հյուսիսային և հարավային հատվածների միջև բարձրությունների տարբերությունը կազմում է մոտ 10մ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել ջրաէներգետիկայի զարգացման համար: Այստեղ է կառուցվել Կիևի ջրէկը:

Կիևի ջրէկը


Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնաաշխարհագրական առումով Կիևի ջրամբարի տարածքը բաժանվում է մի քանի մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

  1. Դնեպրյան պլյոսային շրջան, որը գետի լայնահուն հատվածն է: Այն ընդգրկում է Դնեպր և Պրիպյատ գետերի միախառնման վայրից վեր՝ Դնեպր գետի միջին և վերին հոսանքի շրջանները: Ջրամբարի տարածքում այն բավականին ծանծաղ հատված է՝ մինչև 3մ խորության, դանդաղահոս, հաճախ է ենթարկվում ջրհեղեղումների: Ստորին հոսանքի շրջանում առանձին կարճ և ջրառատ գետերը հաճախ առաջացնում են լճանման ճահճացումներ, որոնք գերաճում են բարձր խոտերով և ջրիմուռներով:

Նման պատկեր է նաև Պրիպյատի և Տետերևի պլյոսի շրջանում, սակայն ի տարբերություն Դնեպրի պլյոսի, այստեղ ավելի շատ են ջրում լուծված մանրագույն մասնիկները, ինչն անդրադառնում է ջրի գույնի վրա: Ջրամբարի ջրային ռեժիմի և բուսակենդանական աշխարհի բազմազանության վրա ավելի զգալի են Դնեպր և Պրիպյատ գետերի ջրերի ազդեցությունը: Դա պայմանավորված է գետերի ջրերի ֆիզիկաքիմիական կազմով, ինչպես նաև՝ Տետերևի ջրերի կենցաղային և ջերմային աղտոտումով: Դրա պատճառով Տետերև գետի միջին և ստորին հոսանքի շրջանում հաճախ է դիտվում ջրի «ծաղկման» երևույթը:

Ջրամբարի ձախակողմյան, ծանծաղ հատվածները
    1. Հիմնական պլյոսային շրջան, որն ընդգրկում է Դնեպր և Պրիպյատ գետերի միախառնման վայրից ներքև՝ Դնեպր գետի ստորին հոսանքի շրջանը: Այն կարելի է բաժանել վերին, միջին և ստորին հատվածների:
  • Վերին հատվածն ընդգրկում է Ստրախոլեսյե գյուղի մերձակա գոտին, որտեղ ջրամբարի տարածքի մոտ 3/4-ը ծանծաղ է, միջին խորությունը չի գերազանցում 3մ: Գրեթե ամբողջ տարին այն պատված է բարձր խոտերով և ջրիմուռներով, որի պատճառով բնորոշ են ճահճային լանդշաֆտները: Քանի որ այստեղ են միախառնվում Դնեպր և Պրիպյատ գետերի ջրերը, ջրամբարի այս հատվածում ըստ ֆիզիկաքիմիական հատկությունների աջակողմյան վտակների ջրերը նման են Պրիպյատի, իսկ ձախակողմյանինը՝ Դնեպրի ջրերին:
Ջրամբարը մարտ ամսին
  • Միջին հատվածում առանձնանում է ավելի խոր Տոլոկունսկայա Ռուդնյա պլյոսը՝ համանուն գյուղի մերձակայքում: Այստեղ ծանծաղ է տարածքի ընդամենը 1/3ը, ինչի պատճառով խոտածածկ կամ ճահճացած տարածքներն ավելի քիչ են:
  • Ստորին հատվածը ձգվում է Տոլոկունսկայա Ռուդնյա գյուղից մինչև ջրամբարի պատնեշ, ամենախոր հատվածն է: Քանի որ տարածքի շատ քիչ մասն է ծանծաղ, բուսապատվածության աստիճանը ևս ցածր է:

Ֆիզիկաաշխարհագրական նման առանձնահատկությունների շնորհիվ Կիևի ջրամբարը միջին և ստորին շրջաններում նավարկելի է:


Հիդրոլոգիական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնեպրի ջրամբարների կասկադը

Դնեպրի վրա կառուցված մյուս հինգ ջրամբարներից Կիևի ջրամբարը տարբերվում իր բարձրադիրությամբ և ջրային ռեժիմով: Ջրամբարում ջրի մակարդակը փոփոխվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված բնակլիմայական առանձնահատկություններից և նրա մեջ թատվող գետերի ռեժիմից։ Ջրի մակարդակի բարձրացում նկատվում է միայն ձմռան սկզբին և վաղ գարնանը՝ պայմանավորված ուշ աշնանային անձրևներով և գարնանային վարարումներով: Կախված ջրամբարի ջրային ռեժիմից՝ տարանջատում են դրենաժային և մշտական ​​վարարման գոտիներ: Դրենաժային գոտում կան երկու ենթագոտի։ Ժամանակավոր վարարումների գոտին արտահայտված է միայն ջրամբարի վերին մասում։ Այն հեղեղվում է մարտի կեսերից մինչև հունիսի վերջ, որի շնորհիվ ակտիվ զարգանում է մարգագետնային բուսականությունը և բարենպաստ է ձկների ձվադրման համար: Տարածքի հարուստ բուսակենդանական տեսակները սակավաջրության սեզոնին միգրացիա են կատարում դեպի ջրամբարի վերին հոսանքի շրջան՝ էապես ազդելով տարբեր օրգանիզմների կենսագործունեության և ջրի որակի վրա։ Ժամանակավոր դրենաժային ենթագոտին գտնվում է նախորդից ցածր, հիմնականում բնակեցված է երկկենցաղներով, խոտածածկ է: Այս ենթագոտում սակավաջրություն դիտվում է միայն սեպտեմբերի սկզբին՝ վաղ աշնանային չորային կլիմայի պատճառով։ Ջրամբարում ջրի շրջապտույտն անընդհատ է՝ տարեկան 9-12 անգամ՝ կախված Դնեպրից և Պրիպյատից եկող ջրի ծավալից, վաղ գարնանային ջրհեղեղներից, որի արդյունքում ըստ ջրային ռեժիմի ջրամբարը քիչ է տարբերվում գետից: Միայն Դնեպրի ամառային ծանծաղման սեզոնին է դիտվում ջրային հոսքի կրճատում, իսկ ջրամբարը ստանում է լճանման տեսք։ Ամառային ամիսներին նաև դիտվում է ջրի «ծաղկման» երևույթը, որն ավելի հաճախ է դիտվում կենցաղային հոսքաջրերով աղտոտված շրջաններում, որտեղ ջրի ջերմային աղտոտվածութունը բարձր է: Կևի ջրամբարի բնորոշ առանձնահատկություններից է նաև այն, որ ջրամբարի վերին և ստորին հոսանքի շրջանների բարձրությունների տարբերության շնորհիվ գարնանը ջրի մակարդակի տարբերությունը կարող է հասնել 1,5-2մ: Ամռանը ջրամբարի ջրի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 20—24 °C, իսկ ձմռանն առաջացող մակերևութային սառույցի շերտը պահպանվում է մինչև մարտ ամիս[2]:


Օրգանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշամ
Գետային պերկես
Սպիտակ աչք
Ծածան
Գայլաձուկ

Կիևի ջրամբարի ձկնաբուսական աշխարհն այնքան էլ հարուստ չի: Ձկնատեսակներից հանդիպում են հաշամ, գետային պերկես, սպիտակ աչք,աքերին, սովորական պերկես, ծածան, գայլաձուկ, բրամ, գուստերա և այլն[3]: Ջրամբարում ավելացել է ջրային բույսերի վրա ձվադրող ձկների թիվը՝ պայմանավորված ծանծաղ ջրերում օրգանական նյութի մեծ կուտակման հետ:


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Куркин Б. М., Щербуха А. Я. «Киевское водохранилище на сайте «Царская рыбалка»». Fishking.ru. Վերցված է 2009-07-12-ին.
  2. «Замерзшее киевское водохранилище (съемка квадрокоптером)» (ռուսերեն). Վերցված է 2022-03-26-ին.
  3. «Животный мир киевской днепровской поймы. Рыбы Днепра в пределах Киева - Страна Знаний». www.krainaz.org. Վերցված է 2022-03-26-ին.