Մասնակից:Gardmanahay/Արխիվ 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խմբագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, խնդրում եմ հոդվածները որպես անաղբյուր չպիտակել ՀՍՀ֊ից վերցված տեքստով հոդվածները և վերանայել արդեն պիտակված հոդվածները (օրինակ` Սերգեյ Խուդյակով)։--Voskanyan (քննարկում) 09:18, 9 Մարտի 2022 (UTC)

Հարգելի Voskanyan, իհարկե եթե հոդվածի բովանդակությունը գրելիս օգտվել են ՀՍՀ-ից և հոդվածում նշել այդ մասին, ապա կարիք չկա տեղադրել «Անաղբյուր» կաղապարը։ Այս առումով լրիվ համաձայն եմ Ձեզ հետ։ Սակայն օրինակ այս խմբագրման մեջ ես չտեսա ՀՍՀ-ի հանգամանքը։ Սերգեյ Խուդյակով հոդվածի բաժիններից մեկը պատճենված է այստեղից, ուստի որպեսզի խմբագիրը այսուհետ տեղեկանա, որ չեն ողջունվում պատճենումները, կավելացնեմ այդ մասին համապատասխան կաղապար։--Գարդմանահայ (քննարկում) 09:31, 9 Մարտի 2022 (UTC)

Եթե հին հոդվածում պատճենված տեքստ է ավելացվել, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ հետ շրջել խմբագրումը, կամ գոնե պիտակել որպես հեղինակային իրավունքների խախտման համար։Voskanyan (քննարկում) 09:59, 9 Մարտի 2022 (UTC)

Իհարկե կարելի է և միանգամից հետ շրջել/ջնջել։ Ընդհանրապես պիտակ տեղադրելու իմ նպատակը նաև այն է, որ տվյալ խմբագրում կատարած խմբագիրը տեսնի իր կատարած սխալ խմբագրումը, որպեսզի այսուհետ փորձի այդպիսի սխալ խմբագրում չանել։ Ինչ վերաբերում է «հեղինակային իրավունքների խախտում» և «Պատճենված» կաղապարներին, ապա կարծես դրանք իրարից ոչնչով չեն տարբերվում։--Գարդմանահայ (քննարկում) 10:06, 9 Մարտի 2022 (UTC)

Չէի տեսել, որ ավելացվել է պիտակումը (ամեն դեպքում`իմ ասելուց հետո), իսկ ինչո՞ւ է պիտակվել վիքիֆիկացման կաղապարով և արդյո՞ք դա նույնպես մասնակցի վրա ազդելու համար է (արդյո՞ք պետք է հոդվածը թողնել նման տեսքով, ինչ է թե մասնակիցնորից մեկին ուզում ենք ինչ֊որ բան ասել։--Voskanyan (քննարկում) 10:13, 9 Մարտի 2022 (UTC)

Ինձ թվում է այստեղ ակնհայտ է, թե ինչու է ավելացվել վիքիֆիկացում կաղապարը (օրինակ բազմաթիվ սխալ ներքին հղումներ․․․)։ Սովորաբար վիքիֆիկացման կաղապարը տեղադրում եմ առանց պատճառաբանությունը գրելու այն դեպքում, երբ հոդվածում առկա թերություններն ակնհայտ են, մյուս դեպքերում հիմնականում նշում եմ պատճառաբանությունը։ Ինչ վերաբերում է կաղապար դնել թե թերություններ ունեցող տեքստը ջնջելուն, ապա միգուցե և կարելի է վիճահարույց բովանդակությունը պարզապես ջնջել։ Ուղղակի այս դեպքում տվյալ խմբագիրը տարբեր հոդվածների վրա աշխատում է, և այդ հոդվածի դեպքում իմ կատարած քայլերի տրամաբանությունը կայանում է նրանում, որ մասնակցի կատարած աշխատանքը (թեկուզ բազմաթիվ թերություններով հանդերձ) այսպես ասած «ջուրը չգցվի» և խմբագիրը չհիասթափվի, այլ ընդհակառակը, աշխատի իր խմբագրությունների վրա և առավել որակյալ ու ճիշտ խմբագրումներ կատարի։--Գարդմանահայ (քննարկում) 11:49, 9 Մարտի 2022 (UTC)

Ես կարծում եմ, որ առաջնայինը հոդվածի որակն ու նախագծի վստահելիությունն է, ոչ թե դրանց հաշվին սկսնակների հանդեպ ներողամտություն ցուցաբերելը և ինչ-որ մասնակցի չնեղացնելու ձգտումը։ --Voskanyan (քննարկում) 12:12, 9 Մարտի 2022 (UTC)

Խնդրում եմ նշել, թե ինչու է վիքիֆիկացման կաղապարո պիտակվել մասնավորապես Լեո հեդվածը, իսկ հետագայում նույն կաղապարն օգտագործելուց առաջ ծանոթանալ վիքիֆիկացման պահանջներին։--Voskanyan (քննարկում) 09:23, 9 Մարտի 2022 (UTC)

Լեո հոդվածում վիքիֆիկացման կաղապարի տեղադրումը շփոթմունք է՝ չնայած կարելի է պնդել, որ ֆեյսբուքում առկա Լեո էջը որպես աղբյուր չպետք է օգտագործվի, ուստի արդեն իսկ թերություն կա հոդվածում։ Իհարկե խորհուրդ տալը դրական եմ գնահատում, սակայն քանի որ այն պետք է ունենա պատճառ, ուստի կխնդրեմ նշել, թե ինչի՞ եք խորհուրդ տալիս կրկին ծանոթանալ վիքիֆիկացման պահանջներին։--Գարդմանահայ (քննարկում) 09:41, 9 Մարտի 2022 (UTC)

Որտե՞ղ է նշված, որ ֆեյսբուքյան էջը` որպես աղբյուր նշելու դեպքում հոդվածը պետք է պիտակել վիքիֆիկացման կաղապարով։ Նույնը վերաբերում է նաև ծանոթագրություններում կարմիր հղումների առկայությանը, արդյո՞ք դա նույնպես պետք է պիտակել նույն կաղապարով։ Ես սովորաբար չեմ ասում` խորհուրդ եմ տալիս, ես ուղղակի խնդրել եմ ծանոթանալ կաղապարի օգտագործման պայմաններին, և հնարավորինս խուսափել մանր թերություն երի համար հին հոդվածները պիտակելուց։--Voskanyan (քննարկում) 09:52, 9 Մարտի 2022 (UTC)

Իհարկե շնորհակալություն խորհրդի համար, հատկապես Ձեր կողմից տրվող խորհուրդները ես ընդունում եմ, քանին որ տարիների փորձը ցույց է տվել, որ դրանք տեղին են։ Արդեն ասեցի, որ Լեո հոդվածում վիքիֆիկացման կաղապար տեղադրելը սխամունքի հետևանք էր, ինչն արդեն իսկ ուղղել եմ։ Ֆեյսբուքյան էջի հղման մասին գրելը նպատակ ուներ ցույց տալ հոդվածում առկա այնպիսի թերությունը, որը չի ընդունվում կամ որի վրա չի կարելի «աչք փակել» Հայերեն Վիքիպեդիայում։ Իսկ ի՞նչ է պետք անել, եթե ծանոթագրություններում առկա են բազմաթիվ թերություններ, կարո՞ղ եք հուշել թե վիքիֆիկացում կաղապարի փոխարեն ինչ կաղապար կա, որը համարժեք «գնահատական» կտա ծանոթագրություններում առկա բազմաթիվ թերություններին։ --Գարդմանահայ (քննարկում) 10:11, 9 Մարտի 2022 (UTC)

Նորից եմ գրում, ես ուղղակի խնդրել եմ, ոչ թե խորհուրդ եմ տվել։ Կարծում եմ՝ պարտադիր չէ պիտակել այն հոդվածը, որի ծանոթագրություններում առկա են կարմիր հղումներ, բայց ընդհանուր առմամբ տեքստը նորմալ է։--Voskanyan (քննարկում) 12:12, 9 Մարտի 2022 (UTC)

Հարց 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհակալություն դիտարկումների համար։ Պետական բյուջեի մասին հոդվածի հետ կապված՝ Ձեր նշած ցուցանիշները հաշվարկվել են իմ կողմից՝ պետական տվյալների հիման վրա, որոնց աղբյուրների հղումները դրված են ամեն գծապատկերի նկարագրության մեջ։ Քանի որ մի տեղ արդեն նշվել էի աղբյուրը, երկրորդ անգամ միևնույն տվյալի մոտ չնշեցի, բայց իհարկե կարող եմ ավելացնել։ Հայաստանի տնտեսությունը հոդվածի հետ կապված՝ կնշե՞ք կոնկրետ ինչ փոփոխությունների կարիք ունի հոդվածը, որպեսզի բարելավեմ։ Պետրոսյան Արմինե (քննարկում) 14:17, 21 Մարտի 2022 (UTC)

Հարգելի Պետրոսյան Արմինե, եթե խոսքը Հայաստանի պետական բյուջե հոդվածի մասին է, ապա Անաղբյուր կաղապարը տեղադրելու պատճառը նշել եմ այստեղ։ Ընդհանուր եթե ասեմ, ապա հոդվածում ներկայացված մտքերը/նախադասությունները պետք է ունենան աղբյուր/աղբյուրներ, իսկ հոդվածում կան բազմաթիվ անաղբյուր հատվածներ։ Հատկապես տնտեսագիտական, ֆինանսաբանկային ոլորտներին վերաբերող հոդվածները պետք է բավականին հագեցած լինեն աղբյուրներով՝ հաշվի առնելով վիճակագրական թվերը, դրանց վերաբերյալ անկողմնակալ վերլուծությունները և այլն։ Բացի այդ, իմ կարծիքով հոդվածը կարիք ունի վերամշակման։ Օրինակ ներածության մեջ ոչ մի խոսք կարծես թե չկա թե ինչ է Հայաստանի պետական բյուջեն, փոխարենը կա այդ բյուջեի ձևավորման, չափի և այլնի մասին (իհարկե, սրանք էլ են պետք)։ Օրինակ կարելի է ասել, որ հոդվածից բացակայում Հայաստանի պետական բյուջեի վերաբերյալ պատմական տեղեկույթը, բայց փոխարենը կան այնպիսի տեղեկություններ, որոնք հոդվածի համար միգուցե և երրորդական ու չորրորդական են։ Լավ կլինի նաև հոդվածում գրել Հայաստանի պետական բյուջեի վերաբերյալ տարբեր տարիներին հրապարակված քննադատական տեղեկություններ՝ հիմնված համապատասխան մասնագիտական զեկույցների վրա (եթե իհարկե հետաքրքրված եք)։ --Գարդմանահայ (քննարկում) 12:42, 22 Մարտի 2022 (UTC)
Ուրեմն հերթով փորձեմ անդրադառնալ :)
1. Իհարկե ներածության մեջ կավելացնեմ թե ինչ է բյուջեն։
2.  Հոդվածի քննարկման բաժնում ձեր թողած քոմենթում նշված տվյալների համար աղբյուրները ավելացրել եմ։ Հոդվածում կարող են հանդիպել երկու-երեք իրար հետևող նախադասություն, որոնք շարունակում են նույն միտքը և նույն աղբյուրից են, այս դեպքում աղբյուրը բնականաբար ամեն նախադասության վերջում չեմ նշել, այլ նշել եմ օրինակ երկրորդ կամ երրորդ նախադասության վերջում։ Անաղբյուր տեղեկություն հոդվածի մեջ չկա։
3. Որպես տնտեսագետ, ով առաջին տարին չէ, որ ուսումնասիրում է Հայաստանի պետական բյուջեն՝ վստահեցնում եմ, որ որևէ երրորդական կամ առավելևս չորրոդական տեղեկություն հոդվածի մեջ չկա (ինչպես դուք եք գնահատում)։ Այն բոլոր կետերը որոնց ես անդրադարձել դրանք պետական բյուջեի և մասնավորապես Հայաստանի պետական բյուջե համար առաջնային կարևորության այն հարցերն են, որոնց ամենաքիչը պետք է տեղյակ լինել։
4. տարբեր ցուցանիշների համար ես անդրադարձել եմ 15, 10 և 5 տարիների կտրվածքով արդյունքներին, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Հայաստանի բյուջեի միջնաժամկետ և երկարարժամկետ պատկերի մասին։ Ես նաև անդրադարձել եմ առանձնահատկություններին մեր բյուջեի, ընդ որում թերություններին։ Ես պատկերացնում եմ ինչ կարող է դուք նկատի ունեք բյուջեի մասին քննադատություններ ասելով, և դա կարելի է բնականաբար նաև ավելացնել այստեղ ժամանակի ընթացքում, բայց համեմատած այն տեղեկությունների հետ որ ներառված են այս հոդվածում դա հենց երրորդական ու չորրորդական է։
Շնորհակալություն ժամանակ հատկացնելու և դիտարկումներ կատարելու համար։ Պետրոսյան Արմինե (քննարկում) 08:33, 25 Մարտի 2022 (UTC)
Հարգելի Պետրոսյան Արմինե, Ձեզ շնորհակալություն կառուցողական մոտեցման և ըմբռնման համար։--Գարդմանահայ (քննարկում) 08:40, 25 Մարտի 2022 (UTC)

Հարց 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի Գարդմանահայ, որ խնդրեմ կասեք, թե ինչի է Ուկրաինայի դատական համակարգ հոդվածը վիկիֆիկացման պիտակ ստացել, որպեսզի կարողանամ ուղղել։ Հարգանքներով, Վահան Ֆարյան (քննարկում) 15:26, 21 Մարտի 2022 (UTC)

Հարգելի Վահան Ֆարյան, այստեղ նշել էի պատճառը։ Ծանոթագրություններում առկա էին բազմաթիվ կոտրված կաղապարներ։ ERJANIK մասնակիցն ուղղել է։ Երբեմն այլ լեզվով Վիքիպեդիայում կիրառվող կաղապարները Հայերեն Վիքիպեդիայում չեն աշխատում, ուստի այնտեղից ծանցանկը բերելիս (թարգմանելիս) կարիք է լինում ստուգել և ուղղել։ Բացի այդ, քննարկվող հոդվածի ծանոթագրություններում առկա են բազմաթիվ օտարալեզու անվանումներ, որոնց վրա դրված է ներքին հղում, որոնք տանում են Հայերեն Վիքիպեդիայի հոդված, որն ունի օտարալեզու վերնագիր։ Բնականաբար այդ հոդվածները չեն կարող մեզ մոտ ունենալ օտարալեզու վերնագիր (օրինակ ոչ թե Taras Kuzio, այլ Տարաս Կուզիո)։ Հետևաբար պետք է կա՛մ [[Taras Kuzio]]-ից հանել ներքին հղումը՝ դարձնելով Taras Kuzio, կա՛մ էլ պետք է ճիշտ ներքին հղում դնել, այսպես՝ [[Տարաս Կուզիա|Taras Kuzio]]։ Քննարկվող հոդվածում շատ են նմանատիպ թերությունները։ --Գարդմանահայ (քննարկում) 11:40, 22 Մարտի 2022 (UTC)

Հոդվածների պիտակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ մասնակից, որտե՞ղ է նշված, որ հոդվածի բոլոր նախադասությունները պետք է ունենան աղբյուր, իսկ մի քանի ծանոթագրություն ունեցող հոդվածը պետք է պիտակել անաղբյուրի կաղապարով (բառն ինքնին նշանակում է, որ հոդվածը չունի աղբյուր), կամ որտե՞ղ է նշված, որ հոդվածում չի կարելի հղում տալ թվականը և պետք է անպայման դրանք ջնջել ու մի ամբողջ տեքստով մասնակցին զգուշացնել։ Կարծում եմ՝ վիճելի հարցերի դեպքում արժի քննարկել, հետո պիտակել մեծ թվով հոդվածներ։--Voskanyan (քննարկում) 10:13, 24 Մարտի 2022 (UTC)

Հարգելի Voskanyan, նմանատիպ հարց տամ Ձեզ, որտե՞ղ է նշված որ հոդվածում յուրաքանչյուր տառի վրա ներքին հղում չի կարելի դնել։ Կարծում եմ ոչ մի տեղ էլ նշված չէ։ Դա տրամաբանությունն է հուշում, որ իմաստ չկա/չի կարելի այդպես անել։ Որովհետև հակառակ դեպքում խմբագիրներից մեկն էլ կարող է որոշել, որ հոդվածի յուրաքանչյուր տառի վրա պետք է ներքին հղում դնել, որովհետև Հայերեն Վիքիպեդիայում յուրաքանչյուր տառի մասին հոդված կա։ Որևէ իմաստ չկա/անտրամաբանական է օրինակ անձի մասին հոդվածում նրա դպրոց գնալու թվականի վրա ներքին հղում դնելը։ Ինչ վերաբերում է հոդվածի աղբյուրներին, ապա յուրաքանչյուր հոդված պետք է աղբյուրներ ունենա, ինչը նշանակում է, որ հոդվածի յուրաքանչյուր միտք (միգուցե պարբերություն կամ առանձին նախադասություն ըստ իրավիճակի) պետք է հիմնված լինի աղբյուրների վրա։ «Անաղբյուր» կաղապարի կիրառման դեպքում նշվում է, որ «Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի», ինչն էլ նշանակում է, որ հոդվածն ամբողջությամբ կամ մասսամբ «հագեցած» չէ աղբյուրներով։ Իհարկե, կարող ենք ասել «դե լավ, թող այս մի հոդվածի կեսն էլ աղբյուր չունենա», բայց այդպես սխալ է, եթե ուզում ենք Հայերեն Վիքիպեդիան որակյալ լինի։ Կարծում եմ Դուք էլ եք համաձայն, որ աղբյուրները շատ կարևոր են։ Իմ գրած նախկին հոդվածներում էլ կարելի է գտնել բազմաթիվ անաղբյուր հատվածներ, ինչը նույնպես սխալ է, ինչը ինքս ներկայում փորձում եմ այլևս թույլ չտալ իմ մասով։ Խմբագիրը պետք է թարգմանելիս նաև աղբյուրներ ավելացնի, որովհետ անաղբյուր թարգմանվող միտքը կարող է և սխալ է, ի՞նչ գիտենք, եթե այդ մասին աղբյուր չկա։ Թվային այս դարում այդքան էլ դժվար չէ օրինակ հոդվածը այլ լեզվով Վիքիպեդիայից թարգմանելիս նաև աղբյուրներ գտնել (հատկապես որ օրինակ այդ հոդվածը որևէ եվրոպական քաղաքի մասին է)։ Իսկ ինչո՞ւ եք Դուք դեմ (ես այդպես հասկացա), որ անաղբյուր հոդվածներում «անաղբյուր» կաղապարը տեղադրվի։--Գարդմանահայ (քննարկում) 10:28, 24 Մարտի 2022 (UTC)

Պիտակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադալին Մյուրրեյ Օ'Հեյր հոդվածում ծանոթագրություններում խնդիրը ոչ թե խմբագրի մեղքով է, այլ աղբյուրների կաղապարի հետ կապված տեխնիկական խնդիր կա, որի մասին կարելի է Տեխնիկական խնդիրների լուծման էջում գրել։ Այդ խնդրի պատճառով հազարավոր հոդվածներ են այդ վիճակում հայտվել, հո բոլորը չենք պիտակելու։ --ջեօ 🌱 11:09, 30 Մարտի 2022 (UTC)

Կա՛մ պիտակները պետք է հեռացնել, կա՛մ պիտակել մնացած հազարավոր հոդվածները։ --ջեօ 🌱 11:10, 30 Մարտի 2022 (UTC)
Շնորհակալություն տեղեկացնելու համար։ Կարծես թե պետք է աղբյուրի կաղապարի կոդում ինչ-որ բան ավելացվի, որը հնարավորություն կտա ներքին հղումները ճիշտ դնել։ Կդիմեմ այստեղ։--Գարդմանահայ (քննարկում) 11:17, 30 Մարտի 2022 (UTC)

Անաղբյուրի պիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն։ Առնվազն մեկ աղբյուր ունեցող հոդվածներից հեռացնում եմ անաղբյուրի պիտակներր, քանի որ հոդվածի զգալի մասն աղբյուրներով ծածկելու պահանջ Հայերեն Վիքիպեդիայում չկա։ --ջեօ 🌱 12:22, 28 Ապրիլի 2022 (UTC)

Ողջույն GeoO, իհարկե լավ կլիներ կաղապարի հեռացումը անել այս քննարկման ավարտից հետո, որովհետև միգուցե ես այնպիսի հիմնավորում եմ ներկայացնում, որից հետո միանգամայն տրամաբանական է այդ կաղապարները թողնելը։ Բայց ինչևէ։ Մի քանի հարց ունեմ, քանզի ինձ համար առնվազն անհասկանալի է իմ կողմից տեղադրված կաղապարների հեռացումը առանց դրանց պատճառի վերացումը։ Ինչի՞ համար է «անաղբյուր» կաղապարը, ո՞ր դեպքում այն պետք է կիրառվի։ Համաձայն «Ստուգելիություն» կանոնակարգի՝ «․․․ընթերցողը պետք է հնարավորություն ունենա հավաստիանալ, որ Վիքիմեդիայի տրամադրած նյութը հրատարակված է հեղինակավոր աղբյուրներում։ Հոդվածների հեղինակները պետք է ներկայացնեն հեղինակավոր աղբյուրներ քաղվածքների և այն տեղեկությունների համար, որոնց իսկությունը կարող է դրվել կասկածի տակ»։ Փաստացի իմ տեղադրած «անաղբյուր» կաղապարով ես «կասկածի տակ եմ դրել» հոդվածի անաղբյուր հատվածների իսկությունը, հավաստիությունը։ Ինչպե՞ս է ընթերցողը ստուգելու, որ օրինակ Զոմբի հոդվածի մեջ բազմաթիվ անաղբյուր պարբերությունների հիմքը հեղինակավոր աղբյուրներն են, եթե այդպիսի աղբյուրներ ընդհանրապես ներկայացված չեն տվյալ պարբերության համար։ Բնականաբար խոսքը ամեն բառի վերջում աղբյուր դնելու մասին չէ, այլ կարևր, առանցքային մտքերի, ամբողջական պարբերությունների։ --Գարդմանահայ (քննարկում) 12:47, 28 Ապրիլի 2022 (UTC)
@Voskanyan մասնակիցն իր էջում արդեն պատասխանել է Ձեր հարցին, պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ։ --ջեօ 🌱 12:53, 28 Ապրիլի 2022 (UTC)
Voskanyan մասնակիցն իմ հարցադրմանը պատասխանել է հետևյալ կերպ՝ «Եթե հոդվածն ունի աղբյուր, այն անաղբյուր չէ»։ Այդ պատասխանը չի տալիս վերևում կանոնակարգի վերաբերյալ իմ հարցադրման պատասխանը, ինչպես նաև հենց Voskanyan-ի քննարկման էջում իմ հարցադրումների պատասխանը, այլ ընդհակառակը, ապացուցում է, որ կաղապարի տեղադրումը ճիշտ է։ Ես Voskanyan մասնակցի պատասխանին արձագանքել եմ և հիմնավոր հակափաստարկներ ներկայացրել։ Եթե չունեք այլ բան ավելացնելու, ապա բնական է, ձեր իրավունքն է, բայց կխնդրեմ կաղապարները չհեռացնել, քանզի հստակորեն առկա է չլուծված, չպարզաբանված խնդիր։--Գարդմանահայ (քննարկում) 13:07, 28 Ապրիլի 2022 (UTC)
Չպարզաբանված խնդիր չկա այստեղ, կա կանոնակարգի բաց, որի մասին շատ լավ բոլորս գիտենք։ Եթե ցանկանում եք շտկել բացը, կարող եք կանոնակարգ մշակել, ներկայացնել քննարկման և լուծել բացը։ Իսկ մինչ այդ կգործի այսքան ժամանակ Հայերեն Վիքիպեդիայում գործած տրամաբանությունը։ --ջեօ 🌱 06:50, 29 Ապրիլի 2022 (UTC)
Իմ կարծիքով կանոնակարգի բացը լրացվում է ներկայացրածս կանոնակարգային դրույթով, այնուամենայնիվ, ես ներկա պահին զերծ կմնամ այս ձևաչափով քննարկումը շարունակելուց և առայժմ համապատասխան կաղապարը չեմ տեղադրի դրա համար նախատեսված իրավիճակներին համապատասխան հոդվածներում։ Առաջիկայում կնախաձեռնեմ կանոնակարգային փոփոխությունների գործընթաց, որը կդառնա այս քննարկման առավել կառուցողական լուծումը։--Գարդմանահայ (քննարկում) 09:36, 5 Մայիսի 2022 (UTC)

Ջնջվել է. Մանվել Գրիգորյան 1.jpg[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած Մանվել Գրիգորյան 1.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ ջեօ 🌱 17:51, 9 Մայիսի 2022 (UTC)

Հարգելի GeoO, որ խնդրեմ կպարզաբանե՞ք հատկապես ի՞նչ պահանջ չէր բավարար, քանի որ ինձ համար անհասկանալի է ջնջման պատճառը։--Գարդմանահայ (քննարկում) 17:58, 9 Մայիսի 2022 (UTC)
Ոչ ազատ պատկերներ կարելի է ուղարկել միայն բուն հոդվածներում, նախագծերում և հարակից էջերում ՈՉԱՊ չի կարելի օգտագործել։ --ջեօ 🌱 18:01, 9 Մայիսի 2022 (UTC)
GeoO, շնորհակալություն պարզաբանման համար։ Իսկ կարելի է՞ իմանալ, թե Լեոնիդ Ազգալդյան հոդվածում տեղադրված 1 ոչ ազատ պատկերն ինչու է ջնջվել։ Այն տվյալ անձի իրական նկար էր (կարծես տեսանյութից առանձնացված), իսկ այժմ փոստային նամականիշ է դրած որպես տվյալ անձի նկար։ Ամեն դեպքում Լեոնիդ Ազգալդյանի նկարը կարելի էր և չջնջել, որովհետև կարծես թե ոչ մի կանոնակարգ չէր խախտում։--Գարդմանահայ (քննարկում) 18:16, 9 Մայիսի 2022 (UTC)
ՈՉԱՊ կանոնակարգ, «Օգտագործման պայմաններ» բաժին, 1-ի «ա» կետ. «Ոչ ազատ պատկերը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ (ա) ազատ պատկեր կամ դրան փոխարինող այլ պատկեր չկա»։ Տվյալ դեպքում կա փոխարինող լուսանկար, հետևաբար այլ ՈՉԱՊ-ի կարիք չկա։ --ջեօ 🌱 18:19, 9 Մայիսի 2022 (UTC)

Ջնջվել է. Լեոնիդ Ազգալդյան.jpg[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած Լեոնիդ Ազգալդյան.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ ջեօ 🌱 17:57, 9 Մայիսի 2022 (UTC)

Borgward[խմբագրել | խմբագրել կոդը]

@GardmanahayԲարև, ես տեսել եմ, որ դուք խմբագրում եք Mercedes-Benz-ի մասին հոդված: Ինձ պետք է, որ դուք ստեղծեք այս հոդվածը, որը բացակայում է Borgward ընկերության համար: - Վերնագիր՝ Բոռգւառդ կամ Բորգվարդ կամ Բոռգվառդ կամ Բորգւարդ Ես ստեղծել եմ այն, բայց չի ընդունվել, քանի որ օգտագործել եմ թարգմանիչ: Այն ջնջվել է։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ստեղծեք այն: կամ կարող եք օգտագործել - Բoռգւառդ - Բoրգվարդ - Բoռգվառդ - Բoրգւարդ SSHTALBI (քննարկում) 21:30, 22 Հունիսի 2022 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրահատուկ շքանշան
Շնորհակալություն հոդվածների համար,ինձ տրված խորհուրդների համար: Հայա Ենգոյան (քննարկում) 06:50, 27 Հուլիսի 2022 (UTC)

Հոդվածի խմբագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի @Gardmanahay, շնորհակալություն այս հոդվածում կատարված Ձեր խմբագրումների և հետևողական լինելու համար։ Հոդվածում իմ վերջին կատարած խմբագրումը հետ է շրջվել։ Կատարված խմբարգումը թարմացված տեղեկության հիման վրա է։ Մյուս խմբագրմանս մեջ կտեղադրեմ աղբյուրները։ Կրկին շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի և աջակցության համար։ Հարգանքներով՝ Էդմոնդ ✌ (քննարկում) 14:56, 1 Դեկտեմբերի 2022 (UTC)