Մասնակից:GXVo/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱԱԼՏՈ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աալտո (Aalto) - Ալվար Հուգո Հենրիկ (ծն. 1898թ. փետրվարի 3, Կուորտանե), ֆինն ճարտարապետ, Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ: Զբաղվել է նաև քաղաքաշինությամբ, մեծ տեղ է տվել փայտին: Իր կնոջ՝ ճարտարապետ Այնոյի գործակցությամբ աշխատել է Ֆինլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Վաղ շրջանի կառույցների խիստ երկրաչափական ձևերից Ա. հանգեց ազգային ավանդույթների, ֆունկցիոնալիզմի և օրգանական ճարտարապետության սկզբունքների ինքնատիպ զուգորդմանը, ծավալա-տարածական ազատ ու ճկուն հորինվածքին, որը հմտորեն մերել է բնական միջավայրի հետ: