Մասնակից:G.Shushan/Տուամասագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G.Shushan/Տուամասագա

Տուամասագա, Սամոա տարածաշրջանի վարչական կենտրոնը, բնակչությունը 89 582 մարդ[1] (2011 թվական): Գտնվում է Ուպոլու կղզու կենտրոնում: Տարածաշրջանի մակերեսը 479 կմ քառակուսի է:

Տարածշրջանի գերագույն առաջնորդը կրում է Մալիետոա տիտղոսը։ Մալիետոայի տիտղոսի կրողի ընտրության հարցում առաջատար դեր են խաղում Մալիե գյուղի ինը ավագանին։ Մալիետոա (Աիգա ՍաՄալիետոա) կլանի մի մասը ապրում է նաև Աիգա–ի–լե–Տաի և Ֆաասալելեագա, այդ պատճառով Մալիեի ավագանիները Մալիետոայի ընտրությունների ժամանակ պետք է հաշվի առնեն Մանոնոյի (Աիգա–ի–լե–Տաի կենտրոնը) և Սաֆոտոիլաֆայի ( Ֆաասալելեագա կենտրոնը) ավագանիների կարծիքը։ Մալիեոտայի գերագույն առաջնորդը համարվում է պետության չորս գերագույն առաջնորդներից մեկը (Տամա–ա–Աիգա) և ավագներից երկրորդը Տու Ատուայից հետո։

Ավանդույթի համաձայն ՖալեՏուամասագան (Տուամասագայի պառլամենտ) ռազմական դրության ժամանակ նիստերն անց է կացնում Աֆեգայում, իսկ խաղաղ ժամանակ Մալիեում։ Աֆեգան համարվում է տարածաշրջանի վարչական կենտրոնը և ՖալեՏուամասագայի նիստերի անցկացման հիմնական վայրը։ Մալիեն Մալիետայի վարչական կենտրոնն է։

Տարածաշրջանի հյուսիսային ափում գտնվում է երկրի միակ քաղաքը՝ մայրաքաղաք Ապիան։ Ազգային պառլամենտը նիստեր է վարում նաև Տուամասագա տարածաշրջանում՝ գյուղ Մուլինուում, որը գտնվում է Ապիայի արևմուտքում։ Երկրի գլխավոր նավահանգիստը գտնվում է Մատաուտուում՝ Ապիայից դեպի հյուսիս։

Տուամասագայի ափ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]