Մասնակից:Emily007~hywiki/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջո Ջոնաս

Ջոզեֆ Ադամ «Ջո» Ջոնաս (անգլ.՝ Joseph Adam «Joe» Jonas, )[1], ամերիկանի երգիչ,երգահան և դերասան: Հայտնի է դարձել որպես Jonas Brothers փոփ ռոք խմբի անդամ իր եղբայրներ Քևինի և Նիքի հետ միասին: Խումբը իր դեբյուտային ստուդիական It's About Time ալբոմը թողարկեց 2006 թվականին, որը սակայն հաջողություն չունեցավ: 2007 թվականին խումբը թողարկեց իրենց երկրորդ ստուդիական ալբոմը: Այս ընթացքում խումբը Disney Channel-ում հայտնի դարձավ, ձեռք բերելով բազմաթիվ հետևորդներ: Նրանք հայտնվեցին հայտնի Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ և Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ ֆիլմերում, ինչպես նաև ունեցան անձնական սերիալներ Jonas Brothers: Living the Dream (2008–2010) և Jonas (2009–2010):

Նրանց երրորդ ստուդիական ալբոմը՝ A Little Bit Longer (2008), շարունակեց հաջողություն բերել խմբին. ալբոմի գլխավոր սինգլը՝ "Burnin' Up"-ը, գրավեց առաջին հնգյակը Billboard Hot 100 ցուցակում: Նրանց չորրորդ ալբոմը ունեցավ նվազ հաջողություն: 2011 թվականին Ջոն թողարկեց իր դեբյուտային ստուդիական սոլո Fastlife ալբոմը, որը ունեցավ միջին հաջողություն: Ստեղծագործական հայացքների տարբերության հետևանքով խումբը լուծարվեց, որից հետո 2015 թվականին Ջոնասը կազմեց Ֆանկ-փոփ DNCE խումբը, դառնալով խմբի վոկալիստը: Խմբի "Cake by the Ocean" սինգլը ունեցավ նշանակալի հաջողություն, զբաղեցնելով ԱՄՆ Billboard Hot 100 ցուցակում 9–րդ տեղը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոսեֆ Ադամ Ջոնասը ծնվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Կասա Գրանդե քաղաքում 1989 թվականի օգոստոսի 15–ին[2] երաժիշտ և երգահան Պոլ Քևին Ջոնասի և Դենիզ Ջոնասի (Միլլեր) ընտանիքում: Ջոն ունի մեծ եղբայր (Քևին Ջոնաս) և երկու փոքր եղբայրներ (Նիք Ջոնաս, Ֆրենկի Ջոնաս)[3]: Մեծանալով քրիստոնյաների ընտանիքում, Ջոնասը իր հավատի մասին ասել է՝ <<Ես հավատում եմ Աստծուն, դա իմ անձնական հարաբերությունն է, բայց կրոնավոր չեմ>>[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005–2007: Առաջընթացը Jonas Brothers-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվական, Ջոյը ելույթ էր ունենում Բեսեմերում Jonas Brothers հետ

2005 թվականին Ջոն, Քևինը և Նիքը ձայնագրեցին "Please Be Mine", իրենց առաջին երգը[5]: Columbia Records-ի նախագահ Ստիվ Գրինբերգը եղբայրերի հետ պայմանագիր կնքեց խումբ ստեղծելու համար[6]: Մինչ <<Ջոնաս եղբայրներ>> անվան վրա կանգ առնելը խմբի անունը որոշված էր <<Ջոնասի որդիներ>>[7]: Ստուդիական ալբոմի վրա աշխատելու ընթացքում խումբը ճանապարհորդել է Jump5, Քելլի Քլարկսոն, Ջեսսի Մակքարթնի, Backstreet Boys, The Click Five արտիստների հետ[8]: 2005 թվականի դեկտեմբերին խումբը թողարկեց դեբյուտային "Mandy" սինգլը[8]: Այս ընթացքում խումբը սկսեց Դիսնեյ ալիքի համար տարբեր սաունթրեքեր ձայնագրել և ճանապարհորդել Aly & AJ հետ[9][10]: Խմբի դեբյուտային, It's About Time (2006) ալբոմը թողարկվեց 2006 թվականի Օգոստոսի 8-ին[11]: Ալբոմի երկրորդ սինգլի՝ "Year 3000" պրեմիերան տեղի ունեցավ 2007 թվականին Դիսնեյ ալիքում: Բավարարված չլինելով թողարկած ձայնագրության արդյունքներից՝ խումբը ցանկացավ անջատվել Columbia Records–ից[12]:

Կարճ ժամանակ անց խումբը պայմանագիր կնքեց Hollywood Records հետ[13]: Խումբը աշխատում էր նոր ալբոմի վրա և շարունակում էր հայտնի դառնալ գովազդների և սաունթրեքերի միջոցով[14][15][16][17]: 2007 թվականի Օգոստոսի 7-ի Hollywood Records–ի միջոցով թողարկվեց երկրորդ ստուդիական ալբոմը, որը տեղ գրավեց Billboard 200 ցուցակի առաջին հնգյակում: ԱՄՆ–ում վաճառվեց ալբոմի երկու միլիոն օրինակ[18]: Ջոնաս Դերասանական կարիերան սկսվեց Հանա Մոնտանա սերիալի "Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas" դրվագով: Խումբը երգ ձայնագրեց նաև սերիալի գլխավոր դերասանուհի Մայլի Սայրուսի հետ հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում: Խմբի "S.O.S" սինգլը հայտնվեց Billboard Hot 100 ցուցակի թոփ քսանում[19] and has sold over 1.5 million copies in the country.[20]:

2008–2010: Դերասանական կարերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվական, Ջոյ Ջոնասը Jonas Brothers համաշխարհային շրջագայության ժամանակ

2008 թվականի մայիսին Ջոն և խումբը սկսեցին նկարահանվել իրենց իսկ Դիսնեյի սերիալում, ստեղծելով մի շարք սաունդթրեքեր[21]: Ջոն ձայնագրել է "This Is Me" դուետը որը հայտնվեց Billboard Hot 100 ցուցակի թոփ տասնյակում[22]: Այս երգը Ջոյի առաջին սինգլն էր խմբից դուրս: Խումբը նկարահանվել է նաև 3D Jonas Brothers: The 3D Concert Experience–ում, որը որպես ֆիլմ դուրս եկավ 2009 թվականի փետրվարի 27–ին[23]: Ֆիլմը ֆինանսական և ճանաչողական հաջողություն բերեց խմբին[24][25][26]:

Ջոնասը իր եղբայրների հետ նկարահանվեց Դիսնեյի երկրորդ Jonas սերիալում, որը թողարկվեց 2009 թվականի մայիսի 2–ին[27]: Հաղորդման երկրորդ և վեիջին սեզոնը թողարկվեց Jonas L.A անվանմամբ[28]: 2009 թվականի հունիսի 16-ին խումբը թողարկեց չորրորդ ստուդիական Lines, Vines and Trying Times ալբոմը: Այն ունեցավ նշալակալի հաջողություններ, սակայն չգերազանցեց 1 միլիոն կրկօրինակը ԱՄՆ–ում[29]: Ջոն որպես ժյուրի մասնակցել է 2010 թվականի հունվարին իրականացած American Idol երաժշտական մրցույթին[30]: 2010 թվականի փետրվարին Ջոնը երևաց Vampire Weekend-ի տեսահոլովակում Ջեյք Ջիլենհոլ, Լիլ Ջոն, և RZA–յի հետ[31]: Հետագայում նկարահանվել է «Hot In Cleveland»-ում որպես Վալերի Բերտնելի–ի որդի՝ ՈՒիլ:

2011–2014: Խմբի լուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հայտարարվեց որ Ջոնասը պատրաստվում էր թողարկել սոլո ալբոմ[32]: Ջոնասը ցանկանում էր երգերի մեջ մտցնել Ֆանկ էլեմենտներ, սակայն Hollywood Records-ի ազդեցությամբ ստիպված էր ստեղծել R&B ոճի երգեր, որոնք նման կլինեին երգիչ from Justin Timberlake–ի երգերին: 2011 թվականի հունիսի 3-ին Ջոնասը թողարկեց ալբոմի գլխավոր "See No More" սինգլը: Սինգլը չունեցավ սպասված հաջողությունը, գրավելով ընդամենը 92 տեղը the Billboard Hot 100 ցուցակում: 2014 թվականի օգոստոսի 16-ին Ջոնասը Թվիթերում հայտարարեց որ միանալու է Britney Spears-ին նրա Եվրոպական տուրին սկսած 2011 թվականի հոկտեմբերի 16-ից: Ryan Seacrest-ը թողարկեց ալբոմի երկրորդ "Just in Love" սինգլը 2011 թվականի սեպտեմբեր 9-ին: Հետագայում սինգլի ռեմիքսում հատված ունեցավ նաև rapper Lil Wayne-ը, սակայն այն հաջողություն չունեցավ : Ջոնասը սինգլը հետագայում վերանվանեց Fastlife: Այն հաջողություն չունեցավ : 2012 թվականի մայիսի 2 -ին եղբայրները հայտարարեցին, որ խումբը այսուհետ չի համագործակցում Hollywood Records-ի հետ : 2013 թվականի ապրիլին հաստատվեց , որ Ջոնաս եղբայրները որոշել են միասին աշխատել իրենց 5-րդ ալբոմի վրա : Հետագայում Kevin Jonas -ը թողարկեց իր սեփական E! ռեալիթի Married to Jonas հաղորդումը , որը կենտրոնացած էր իր և կնոջ՝ Danielle -ի շուրջը: Շոուն նաև ցույց էր տալիս հատվածներ Նիքի և Ջոյի կյանքից , ինչպես նաև նրանց ալբոմի պատրաստական աշխատանքները: Նույն տարում Ջոնասը մասնակցեց Fox -ի ժամադրության The Choice խաղ շոուին: 2012 թվականի սեպտեմբերին Ջոնասը սկսեց հանդիպել մոդել Blanda Eggenschwiler-ի հետ մինչև 2014 թվականը: Ջոնասը John Legend-ի հետ դարձավ "Dreams" երգի համահեղինակ: 2012 թվականին եղբայրները համերգ տվեցին Ռուսաստանում , որը 2010 թվականից ի վեր նրանց առաջին կենդանի կատարումն էր : Նրանց 2012 թվականի օգոստոսի սպասված համերգը տեղի ունեցավ 2012 թվականի հոկտեմբերի 11-ին, Նյու Յորքի Radio City Music Hall -ում: Խմբի 5-րդ ստուդիական ալբոմը որոշեցին թողարկել 2013 թվականին: Եղբայրները նաև հայտարարեցին գալիք հարավամերիկյան տուրի մասին: Ալբոմը , որը վերնագրված էր V, նախորդում էր սինգլներ "Pom Poms" և "First Time" -ին : 2013 թվականի հոկտեմբերի 9-ին խումբը չեղարկեց գալիք տուրը , բացատրելով խմբի մեջ ծագած խորը անհամաձայնությամբ և մեծ ստեղծագործական տարբերությամբ : Օրեր անց հայտարարվեց խմբի լուծարումը :


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 Ռոքը ամառային ճամբարում
  • 2009 Գիշերը թանգարանում 2
  • 2009 Ջոնաս եղբայրներ (հեռուստասերիալ)
  • 2010 Ռոքը ամառային ճամբարում 2
  • 2011 Գեղեցկուհին Քլիվլենդում (հեռուստասերիալ)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 It’s About Time
  • 2007 Jonas Brothers
  • 2008 A Little Bit Longer
  • 2009 Lines, Vines and Trying Times


  1. «Joe Jonas Biography»։ AllMusic.com։ Վերցված է 2013-12-02 
  2. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից June 22, 2008-ին։ Վերցված է 2009-02-27 
  3. Kaufman Gil (February 7, 2005)։ «The New Boy Bands»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից November 28, 2014-ին։ Վերցված է August 22, 2008 
  4. Jonas Joe (December 2, 2013)։ «Joe Jonas: My Life As a Jonas Brother»։ New York Magazine։ Վերցված է December 2, 2013 
  5. Jones Kim։ «Jonas Brothers – It's About Time»։ About.com։ Վերցված է August 22, 2008 
  6. «The Boy Choir & Soloist Directory: Nicholas Jonas»։ Boysoloist.com։ Վերցված է 2011-04-04 
  7. «The New Boy Bands»։ MTV։ 2006-03-09։ Արխիվացված է օրիգինալից November 28, 2014-ին։ Վերցված է 2011-04-04 
  8. 8,0 8,1 Moss Corey (April 6, 2006)։ «More Blink-182 Than Hanson, It's Time For The Jonas Brothers»։ MTV։ Վերցված է August 21, 2008 
  9. «Disneymania, Vol. 4 > Overview»։ AllMusic։ Վերցված է August 29, 2008 
  10. «American Dragon: Jake Long episode guide»։ TV.com։ Վերցված է August 29, 2008 
  11. «Jonas Brothers Chart History»։ Billboard.com։ Վերցված է January 20, 2018 
  12. Trust Gary (2015-02-17)։ «Ask Billboard: Jonas Brothers Want to Know Their Album & Song Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2015-02-17 
  13. «The Jonas Brothers Sign Record Deal With Disney's Hollywood Records» (Press release)։ Hollywood Records։ 2007-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-13-ին։ Վերցված է 2008-07-16 
  14. «2007 White House Easter Egg Roll: Frequently Asked Questions»։ Georgewbush-whitehouse.archives.gov։ 2007-04-09։ Վերցված է July 30, 2011 
  15. «Tee Ball 2007»։ Georgewbush-whitehouse.archives.gov։ Վերցված է July 30, 2011 
  16. «Meet the Robinsons (soundtrack)»։ Amazon.com։ Վերցված է September 1, 2008 
  17. Kosidowski Paul (July 7, 2008)։ «Jonas Brothers thrill tween audience at Summerfest»։ Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից February 14, 2009-ին։ Վերցված է July 3, 2009 
  18. Peoples Glenn (March 26, 2015)։ «Why Zayn Malik's Departure From One Direction Won't Hurt Band's Music Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է March 28, 2015 
  19. Billboard Artist Chart History - Jonas Brothers Singles
  20. Trust Gary (February 17, 2015)։ «Ask Billboard: Jonas Brothers Want to Know Their Album & Song Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է February 17, 2015 
  21. «Episodes: Jonas Brothers: Living the Dream»։ TVGuide.com։ Վերցված է October 26, 2010 
  22. «Music: Top 100 Songs | Billboard Hot 100 Chart»։ Billboard։ Prometheus Global Media 
  23. «Empire Leicester Square is Europe's First Theatre with Dolby 3D for Large Screens»։ Վերցված է 2013-08-03 
  24. «Jonas Brothers: The 3D Concert Experience»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  25. «Music Concert Movies at the Box Office - Box Office Mojo»։ Boxofficemojo.com։ Վերցված է January 20, 2018 
  26. «Jonas Brothers blog»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2013-08-03 
  27. «Show Tracker»։ Latimesblogs.latimes.com։ Վերցված է 8 December 2014 
  28. Abrams Natalie (9 November 2009)։ «Jonas Brothers' Disney Channel Show Picked Up for Season 2»։ TV Guide։ Վերցված է 20 October 2010 
  29. Peoples Slenn (March 26, 2015)։ «Why Zayn Malik's Departure From One Direction Won't Hurt Band's Music Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է March 28, 2015 
  30. Vena Jocelyn (2009-08-19)։ «Joe Jonas To Guest-Judge 'American Idol' In Dallas - News Story | Music, Celebrity, Artist News | MTV News»։ Mtv։ Վերցված է 2010-07-25 
  31. Vozick Simon (2010-02-19)։ «Vampire Weekend are 'Giving Up the Gun' with Joe Jonas, Jake Gyllenhaal, Lil Jon, and RZA: Watch their wacky video here»։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-10-02 
  32. Cheung Nadine (2010-05-20)։ «Joe Jonas Is Working on His Very Own Solo Album»։ Jsyk.com։ Վերցված է 2010-07-25