Մասնակից:Eliza Aydinyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eliza Aydinyan/Ավազարկղ
Ծանոթագրություններ

Բեատրիչեի ողջույնը (անգլ.՝ The Salutation of Beatrice), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որը ստեղծվել է 1869 թվականին: Պատկերը կապված չէ Ռոսսետտիի նույնանուն գործերի հետ, որոնք ստեղծվել են 1859 և 1880 թվականներին[1]: 1872 թվականինին Ռոսսետտին ստեղծել է այս նկարի փոքրացված կրկնօրինակը ջրաներկով, հիմնական տարբերություններից է նաև հերոսուհու հագած կապույտ զգեստը[2]:

Բեատրիչեի կերպարի բնորդուհին եղել է Ջեյն Մորիսը: Նկարի սյուժեն վերցված է Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» բանաստեղծությունից, որտեղ Դանթեն առաջին անգամ հանդիպում է Բեատրիչեին[1][3]: Իր կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո, որը Ռոսսետիի կողմից նույնպես պատկերված է նաև Բեատրիչեի կերպարում, նկարիչն ամուսնացած Ջեյն Մորիսի հանդեպ իր զգացմունքները նմանեցնում է Դանթեի և Բեատրիչեի պատմությանը: Կտավի վերևի ձախ հատվածի տեքստը վերցված է Ալիգիերիի սոնետից (26-րդ հատվածից՝ սկսած Tanto gentile e tanto onesta pare [Նա այնքան ազնիվ, այնքան համեստ է լինում...])[1][3]:

Նկարը Քրիստիս աճուրդում ներկայացվել է 2012 թվականի մայիսի 31-ին[3][4]: Մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ նկարը նախկինում պահվում էր փոքրիկ մասնավոր հավաքածուի մեջ և երբեք չէր ցուցադրվում հանրությանը[4]: Նկարի վերաբերյալ միակ հիշատակությունը Ռոսսետտիի անձնական նամակն էր Ջեյն Մորիսին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The Salutation of Beatrice». Rossetti Archive (անգլերեն).
  2. «The Salutation of Beatrice». Rossetti Archive (անգլերեն).
  3. 3,0 3,1 3,2 «The Salutation of Beatrice». Rossetti Archive (անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 «Rediscovered Masterpiece: Rossetti's tender portrait capturing a great Pre-raphaelite romance leads Christie's Victorian & British impressionist art sale in May 2012» (PDF) (անգլերեն). Christie’s.