Մասնակից:EMILYAghazaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
               Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ առևտրականի ընտանիքում: Հովհաննեսը ընտանիքում երրորդ, կրտսեր արու զավակն էր՝ Գրիքոր և Գաբրիել որդիներից հետո: Բոլորն էլ, ինչպես և նրանց Հռիփսիմե մայրը, մկրտվել էին Թեոդոսիայի հայոց Ս.Սարգիս եկեղեցում՝ հայ լուսավորչական դավանանքով:

Այվազովսկու նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից բազմահազար հայերի հետ գաղթում են Լեհաստան: Հետագայում, հարազատ եղբայրների միջև ծագած անհամաձայնության պատճառով, նկարչի հայրը երիտասարդ հասակում տեղափոխվում է Մոլդովիա, այնտեղից էլ՝ Բուկովիա, իսկ 19-րդ դարի սկզբներին մեկնում է Ղրիմ, որտեղ, հանդիպելով հայուհի Հռիփսիմեին, ամուսնանում է նրա հետ և մշտական բնակություն է հաստատում Թեոդոսիայում: Իրենց ազգանվանը կցելով "սկի" լեհական վերջավորությունը, Այվազյանները որոշ ժամանակ պահպանել են "Գ" սկզբնատառը և գրվել են Գայվազովսկի: Այդ "Գ"-ն մնացել էր ռուսերենում գոյություն չունեցող Հ տառի վերահնչյունավորումից: Այդ պատճառով "Հայվազ" ազգանունը գրվել է "Գայվազ": Հետագայում Այվազովսկիները նետում են "Գ" տառը և սկսում են գրվել ավելի բարեհնչյուն ձևով՝ Այվազովսկի: Հովհաննես Այվազովսկու մանկությունն ու պատանեկությունը անցնում է Թեոդոսիայում: Թեոդոսիան այն ժամանակ մի փոքրիկ, ծայրգավառային առևտրական քաղաք էր: Բնակչության մեծ մասը հայեր էին: Այդ պատճառով շատ բնակավայրեր կոչվում էին հայկական անուններով, ինչպես, օրինակ, "Սուրխաթ" ("Սուրբ Խաչ"), "Չարխափան", "Արմյանսկ", "Արմյանսկի Բազար" և այլն: Հովհաննես Այվազովսկին իր նախնական կրթությունը ստանում է ծննդավայրում: Ութ տարեկան հասակում նա սկսում է հաճախել Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոցը: Դա տարական դպրոց էր, ուր երեխաներին սովորեցնում էին հայոց և ռուսաց լեզուներ, քերականություն, թվաբանություն, կրոն, ծանոթացնում աշխարհագրության և հայոց պատմության հետ: Այստեղ նա սովորում է 5 տարի: Այդ տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկին ստանում է հայկական կրթություն և ընդհանուր տեղեկություններ հարազատ ժողովրդի պատմության, մշակույթի և անցյալի գործիչների մասին: Վաղ հասակից նրա մեջ հետաքրքրություն է առաջանում նկարչության և երաժշտության նկատմամբ: Նկարում էր ձեռքն ընկած գրքերի, թերթերի վրա, իսկ երբեմն նաև, կավիճով կամ ածուխով, շենքերի պատերին: Վաղ հասակում երաժշտասեր պատանին ինքնուրույնաբար սովորում է ջութակ նվագել և այնքան լավ է նվագում, որ մի անգամ փողոցով անցնող քաղաքագլուխ Կազնաչևը, պատահաբար լսելով նրա նվագը, "քնքշաբար խնդրեց շարունակել և գովեց նրան", ինչպես գրված է "ՀցրրՍՈÿ րՑՈՐՌվՈ" գրքում: Պատանու նկարչական թոթովանքները գրավում են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդներ է տալիս նրան, ծանոթացնում է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ: Մանուկ Հովհաննեսի դպրոցական տարիները անցնում են նյութական ծանր, աննպաստ պայմաններում: Չնայած դրան՝ Հովհաննեսը, սակայն, երբեք չի թողնում իր սիրած նկարչությունը: Ճարտարապետ Կոխը, որը սիրում էր պատանուն և հետևում նրա մանկական աշխատանքներին, մի անգամ նրա գծանկարները տանում և ցույց է տալիս քաղաքապետին: Քաղաքապետ Ա. Ի. Կազնաչևը, որը կիրթ և զարգացած մարդ էր, նկատելով արտակարգ ընդունակությունները այդ համեստ, աշխատասեր ընտանիքի փոքրիկ անդամի նկարներում, ցանկություն է հայտնում տեսնել նրան: Հաջորդ օրը պատանի Հովհաննեսը, հոր և ճարտարապետ Կոխի ուղեկցությամբ, մի քանի նոր նկարներ ձեռքին, ներկայանում է Կազնաչևին: Վերջինս ուշադիր դիտելով նկարները, հայտնում է իր գոհունակությունը, խրախուսում է նրան և նվիրում ջրաներկերի մի տուփ ու նկարչական թղթեր: Ապա ծանոթացնելով իր որդու հետ, առաջարկում է հաճախ այցելել իրենց տուն: Այդ օրվանից Հովհաննեսը դառնում է այդ քաղաքակիրթ ընտանիքին հաճախ այցելող հյուրերից: 1830 թվականին Կազնաչևը նշանակվում է Ղրիմի նահանգապետ և ընտանիքով տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Նա իր հետ տանում է նաև Հովհաննես Այվազովսկուն: Նրա արվեստով գրավված իշխանուհի Նատալյա Նարիշկինան՝ Աքսորված դեկաբրիստ Նարիշկինի կինը, մտահոգվում է նրան հիմնավոր կրթություն տալու խնդրով: Որոշ ժամանակ անց 14-ամյա Հովհանեսսը ընդունվւմ է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայի առաջին դասարան: Մեկ տարի անց՝ 1833 թվականի մայիսի 8-ին, նկարչի հայրը գրավոր դիմում է Սիմֆերոպոլի գիմնազիայի վարչությանը, որ իր որդուն տան ուսման մեջ ունեցած հաջողության վկայական, որպեսզի ընդունվի Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիա: Այդ դիմումի համաձայն 1833 թվականի հունիսին տրվում է հետևյալ տեղեկանքը."Տավրիկյան գիմնազիայի 2-րդ դասարանի աշակերտ, քաղքենիական կոչում ունեցող Իվան Գայվազովսկին, 1831 թ. օգոստոսի 15-ից ընդունվելով Տավրիկյան գիմնազիային, սովորել է այստեղ առաջին երկու դասարաններում մինչև ներկա թվականը: Ինչպես երևում է ուսուցիչների վկայությունից, ռուսերենքերականությունից և աշխարհագրությունից, հանրահաշվից և երկրաչափության նախնական հիմունքներից, գերմաներեն լեզվի նախնական կանոններից ունեցել է բավականաչափ հաջողություն, լատիներեն և ֆրանսերեն լեզուների նախնական կանոններից՝ լավ, կենդանաբանությունից և գծանկարչությունից՝ շատ լավ, ընդհանրապես գծանկարչության արվեստից՝ գերազանց հաջողություններ": Նույն տարվա հուլիսի 9-ին Հովհաննես Այվազովսկին ընդունվում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Ակադեմիայում Հովհ. Այվազովսկին սովորել է Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյովի դասարանում: 1835 թվականին ցարը Պետերբուրգում աշխատելու է հրավիրում ֆրանսիացի ծովանկարիչ Ֆիլիպ Տաներին: Ցարը դիմում է նաև գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտին՝ նրանից պահանջելով "հարմար թեկնածու" Տաներին աշակերտելու համար: Պրեզիդենտ Օլենինը տալիս է Այվազովսկու անունը: Տաները դիտում է Այվազովսկու աշխատանքները և ընդունում նրան իր արվեստանոցում որպես աշակերտ: Տաները մեծ ուշադրություն չի դարձնում իր աշակերտի վրա: Ընդհակառակը, նա օգտվում է Այվազովսկու ճշտգրիտ Էսկիզներից և նրանց հիման վրա նկարված նկարները վաճառում է ազնվատոհմիկներին: Նույն թվականին Այվազովսկին, առանց Տաների իմացության, իր նկարներից մի քանիսը ցուցադրում է ակադեմիական ցուցահանդեսում: Տաները գանգատվում է ցարին, և ցարը հրամայում է ցուցահանդեսից հանել Այվազովսկու նկարները: Հենց այդ ժամանակ նվաստացած Այվազովսկուն մխիթարեցին և հուսադրեցին ռուս մտավորականները: Նրան այցելում և մխիթարության խոսքեր են ասում հայտնի բանաստեղծ Ժուկովը, առակագիր Կռիլովը: Նրանք խորհուրդ են տալիս Այվազովսկուն չդադարել նկարել: Նույն տարում Տաները մեկնում է Փարիզ: Հաջորդ տարվա գարնանը ակադեմիայի պրոֆեսոր Զաուերվեյդը ցարի մոտ համարձակորեն արտահայտվում է. "Ակադեմիստ Այվազովսկին Տաներից վատ չի նկարում": Եվ չվախենալով ցարի դեմքի դժգոհ արտահայտությունից՝ ավելացնում է, որ Տաներն է նրան պատկերել սև գույներով, և նրա սուտ ցուցումներով Այվազովսկու նկարները հանվել են ցուցահանդեսից: Ցարը ցանկանում է տեսնել Այվազովսկու այն նկարները, որոնք հանել են ցուցահանդեսից: Հաջորդ օրը ցարը ուշադիր դիտում է նրա նկարները և շատ գոհ է մնում: Նա կարգադրում է վճարել երիտասարդ նկարչին 1000 ռուբլի թղթադրամ և նշանակել նրան ուղեկցող իր որդուն՝ Կոստանդինին, Բալթիկ ծովում նախատեսված փորձնական զորավարժության ժամանակ: 1830 թվականի կեսերին Ռուս մեծանուն նկարիչ Բրյուլովը Այվազովսկուն ներգրավում է "Եղբայրություն" խմբակը, որի անդամներից էին կոմպոզիտոր Գլինկան, գրողներ Չերնիշևը, Յանենկոն և շատ ուրիշ մեծանուն արվեստագետներ: Այս խմբակի հավաքույթների ժամանակ Այվազովսկին վերջնականապես ձևավորում է իր գեղարվեստական ճաշակը: Այդ հավաքույթների ժամանակ Այվազովսկին նաև նվագում և երգում էր հին ղրիմական երգեր, որոնցից մի քանիսը հետագայում Գլինկան օգտագործում է "Ռուսլան և Լյուդմիլա" օպերայում: Ամռան ամիսներին Այվազովսկին մասնակցում է Բալթիկ ծովի ռուսական նավատորմի փորձնական զորավարժություններին: Գտնվելով ռազմանավի վրա՝ նա մոտիկից տեսնում և ուսումնասիրում է ռազմանավերի շարժումը ծովի ալիքների մեջ: Այդ զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո Այվազովսկին նկարում է "Մեծ նավատորմը Կրոնշտադտում" կտավը և մի քանի ծովանկար, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչությանը: Բարձր գնահատելով ուսանողի առաջադիմությունը՝ գեղարվեստի ակադեմիան որոշում է նրան պարգևատրել երկրորդ կարգի ոսկե մեդալով: 1836 թվականի ակադեմիայի աշնանային ցուցահանդեսում Այվազովսկին հանդիպում է Պուշկինին: Ժամանակակիցները պատմում են, որ այդ հանդիպումից հետո Այվազովսկին նոր աշխուժությամբ է լծվում աշխատանքին: Այդ ցուցահանդեսի ժամանակ Այվազովսկուն անունը հաճախ հայտնվում է մամուլի էջերում: Հաջորդ տարվա ապրիլին թագաժառանգ Կոստանդինը, որին նկարիչը ուղեկցել էր Բալթիկ ծովում ռազմանավերի զորավարժությունների ընթացքում, ցանկություն է հայտնում գնել ոսկե մեդալով պարգևատրված և արդեն ակադեմիային պատկանող նկարը: Նկարիչը նկարում է այդ կտավի պատճենը և այն հանձնում պատվիրատուին: 1837 թվականին նկարած "Անդորրությունը" կտավի համար պարգևատրվում է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալով: Նույն թվականին ակադեմիայի վարչությունը որոշում է կայացնում Այվազովսկուն երկու տարով, որպես ակադեմիայի թոշակառու, ուղարկել Ղրիմի թերակղզի, ուր պիտի նկարեր նոր ծովանկարներ: Դրա համար անհրաժեշտ էր ստանալ ակադեմիայի հովանավորի՝ ցարի համաձայնությունը: Դիմումից հետո չորս ամիս անց ստացվում է ցարի պատասխանը, որը թույլ է տալիս Այվազովսկուն մեկ տարով մեկնել Ղրիմ, բայց ոչ որպես ակադեմիայի թոշակառու: Նույն հրամանագրով ցարը ցանկանում է գնել Ակվազովսկու 7 կտավներ, նրանց համար վճարելով 3.000 ռուբլի: Այս որոշումով երկու տարով կրճատվում է Այվազովսկու դասընթացը: 1838 թվականի մարտի սկզբներին Այվազովսկին մեկնում է հայրենի Ղրիմ: Գարնա սկզբներին Այվազովսկին արդեն Թեոդոսիայում էր: Մեկ տարի շարունակ Այվազովսկին նկարում է Ղրիմ փարթամ բնությունը: Այդ ժամանակ Այվազովսկին նկարում է չորս մեծ կտավ: Այվազովսկին նաև հրավեր է ստանում մասնակցել Սև ծովում կատարվելիք զորավաժություններին: Զորավարժությունները վերջանում են հուլիս ամսին: Այդ ընթացքում նկարիչը նկարում է մի քանի էսքիզներ և փոքրիկ կտավներ: Սակայն այդ շրջանում վերջանում են Այվազովսկու դրամական միջոցները և նա ստիպված նամակով դրամական օգնություն է խնդրում ակադեմիայի վարչությունից: Այվազովսկու կյանքի ամենբեղմնավոր շրջաններից է Ղրիմում անցկացված արձակուրդները, որոնց ընթացքում նկարիչը նկարում է ավելի քան 20 մեծ կտավ: Հաջորդ տարվա հուլիսին ակադեմիայի որոշմամբ Այվազովսկին և մի քանի այլ նկարրիչներ գործուղվում են արտասահման: Հուլիսի 20-ին Այվազովսկին մեկնում է Իտալիա: Նա հանդիպում է ունենում Մխիթարյան միաբանների հետ, հանդիպում է և' ռուս, և' այլ ազգերի մեծագույն արվեստագետներին: Այստեղ Այվազովսկին վերջնականպես մշակում է իր գեղարվեստական ճաշակը: Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ընթացքում նկարում է բազմաթիվ հիանալի ծովանկարներ, որոնք տեղ են գտել Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Երևանի և շատ ուրիշ քաղաքների թանգարաններում: Նա իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքներից և բազնաթիվ պետությունների գեղարվեստների ակադեմիաների կողմից: Հայ մեծանուն նկարիչը պարգևատրվել է նաև Թուրքական կառավարության կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը՝ Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի մեջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում է նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատից կախված էր "Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում" անմահ կտավը… Հովհաննես Այվազովսկուն կարելի է և պետք է դասել հայ մեծերի առաջին շարքում…