Մասնակից:Davidka16/Էդուարդ Ռոբերտի Մուստաֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդուարդ Ռոբերտի Մուստաֆին (նոյեմբերի 7, 1991, Դմիտրիևկա, Ուֆիմսկի շրջան, Բաշկորտոստան), ռուս բիաթլոնիստ, Ռուսաստանի առաջնության չեմպիոն: 2012 թվականին դարձել է Ռուսաստանի սպորտի վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆա քաղաքի «ՍՇՈՐ»-ի աշակերտ, նրա գլխավոր մարզիչը Տիմուր Ուրալովիչ Յանիշևն է: «Դինամո» համամիութենական խորհուրդի և Բաշկորտոստանի հանրապետության ներկայացուցիչ է: Չափահասների մակարդակում մարզվում է Վալերիա Մինգինի և Վիկտորիա Նիկիտանի մոտ:

Մանսկացել է բիաթլոնի անչափահասների աշխարհի առաջնությանը 2012 թվականին Կոնտիոլախտում, զբաղեցրել է 52-րդ տեղը «սպրինտ» մարզաձևում և 52-րդ տեղը «հետպանդում» մրցաձևում: 2011 թվականին հաղթել է Ռուսաստանի անչափահսների առաջնությունում(թիմային մրցավազքում), հաղթել է «Սլավիա Գավաթի» միջազգային մրցույթում, որը անց է կացվել Բուլղարիայում:

Մեծահասակների մակարդակում, 2015 թվականին Բաշկորտոստանի հավաքականի կազմում, դարձել է Ռուսաստանի չեմպիոն «թիմային մրցավազք» մրցաձևում: Նաև դարձել է արծաթե մեդալակիր 2017 թվականին «թիմային մրցավազք» մրցաձևում, իսկ 2014 թվականին դարձել է բրոնզե մեդալակիր պարեկայինների մրցավազքում: 2013 թվականին Ռուսաստանի ամառային բիաթլոնի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 2018 թվականին Վոլգայի դաշնային վարչաշրջանի մրցույթի հաղթող «հետպանդում» մրցաձևում[1]:

Ավարտել է Ուֆայի պետական նավթային տեխնիկական համալսարանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Նոյեմբերի 7 ծնունդներ]] [[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] [[Կատեգորիա:1991 ծնունդներ]]