Մասնակից:DaemonDice/A:WorkTemp1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զմրուխտյա կրետ
Ampulex Compressa
Ampulex Compressa
Գիտական դասակարգում
Թագավորություն [[Animalia]]
Տիպ Arthropoda
Դաս Insecta
Կարգ Hymenoptera
Ենթակարգ Apocrita
Վերնաընտանիք Apoidea
Ընտանիք Ampulicidae
Ցեղ Ampulex
Տեսակ Ampulex compressa
Լատիներեն անվանում
Ampulex compressa


Զմրուխտյա կրետը, որին կոչում են նաև խավարասերի զմրուխտյա կրետ և ակնեղենի կրետ (Ampulex compressa), Ampulicidae ընտանիքին պատկանող, առանձնացված ապրող կրետի (solitary wasps) տեսակ է, որը հայտնի է բազմացման իր անսովոր վարքագծի համար։ Վարքագծի անսովորությունը կայանում է նրանում, որ կրետը իր ճիճուների համար կեր նախապատրաստելու համար թույն ներարկելով “զոմբիացնում” է ամերիկյան խավարասերին, և ապա ուղղորդում է նրան իր բույնը՝ վրան ձվադրելու համար։ Նրան այդ պատճառով դասում են էնտոմոնաֆագ (հունարեն՝ entomon՝ “միջատ” և հունարեն՝ phagos՝ "-ակեր") մակաբույծների շարքին։

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Հարավային Ասիայի, Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային շրջաններում։ Թռնող կրետները ավելի շատ են լինում տարվա տաք ամիսներին։

Տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետն ունի կապտականաչավուն մետաղյա գույնի մարմին՝ ոտքերի երկրորդ և երրորդ զույգերի կարմիր ազդրային մասերով։ Էգի երկարությունը մոտ 22մմ է, որձը շատ ավելի փոքր է։ Խայթիչը, որը զարգացել է ձվադիրից, որձերի մոտ նույնպես բացակայում է։

Վերարտադրողական վարգագիծն ու կենսաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգի բեղմնավորումը տևում է մեկ րոպե և հերիքում է մի քանի տասնյակ անգամներ ձվադրում կատարելու համար։ Իր սեռի այլ կրետներից նա առանձնահատուկ է նրանով, որ ձվադրումից առաջ կեր որսալու համար չի սպանում իր որսին, այլ թունավորում է նրան այնպես, որ վերջինս հնազանդորեն հետևում է իրեն իր բույնը։ Այս կրետները որսում են միայն Periplaneta americana (ամերիկյան խավարասեր) [1] տեսակի խավարասերներ, որոնք չափսերով իրենցից մեծ են։ Այդ պատճառով էգ կրետի մոտ հատուկ թույնի տեսակ է զարգացել, որով նա կարողանում է արգելափակել խավարասերի փախչելու դրդումները և “գրավել” նրա նյարդային համակարգի կառավարումը։

Թույնը արգելափակում է խավարասերի օկտոպամինային ընկալիչները (ռեցեպտորները), և՝ մոտ կես ժամ մարմինը մաքրելուց հետո (grooming)՝ խավարասերն ընկնում է հիպոկինետիկ վիճակի մեջ։ Այդ վիճակը տևում է 2-5 շաբաթ և բնորոշվում է նրանով, որ խավարասերը դադարում է ինքնուրույնորեն շարժվել և դառնում լիովին հնազանդ կողմնակի ազդեցությանը։ Կրետը այդպիսով հնարավորոթյուն է ստանում նրան՝ շնաթոկի պես բեղիկից բռնելով, իր բույնը տանել և այնտեղ կենդանի թողնելով ձվադրել նրա վրա։ Տեղափոխման ընթացքում խավարասերի քայլում է լիովին իր հաշվին, սակայն առանց արտաքին ազդեցության անկարող է լինում գործել։

Խավարասերի վրա հարձակման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ գիշատիչների համեմատ զմրուխտյա կրետները խավրասերների այս տեսակին համեմատաբար քիչ վնաս են հասցնում։ Ենթադրվում է, որ խավարասերների մոտ նրանց հակազդելու մեխանիզմ չի զարգացել հենց այդ պաճառով։[2]

Հիպոկինետիկ վիճակում խավարասերի մոտ 2\3-ով կասեցվում է նյութափոխանակությունը, և նա սկսում է երեք անգամ ավելի քիչ թթվածին օգտագործել։[3] Խավարասերը մոտեցող վտանգի մասին իմանում է հորիզոնական մակերեսի վրա եղած օդային տատանումների շնորհիվ, որի պատճառով կրետին իր առաջին հարձակումը հաջողվում է հանկարծակիորեն իրականացնել։

Հարձակման ընթացքում կրետը երկու անգամ է խայթում իր զոհին։ Առաջին խայթի ժամանակ թույնը ներարկվում է խավարասերի ստորկերակրափողային գանգլիա (Subesophageal ganglion) և անշարժեցնում է նրա վերին վերջույթները։ Ավելի ազատ գործելու հնարավորություն ստանալով կրետն ապա իր խայթիչը մտցնում է խավարասերի գլխային խիտինի շերտերի արանքը, ուղղում այն խավարասերի վերկերակրափողային գանգլիան (ուղեղը) և թույնն այնտեղ ներարկում։

Երկրորդ խայթոցից հետո մոտ եռեսուն րոպեյվա ընթացքում ինքնամարքրման բնադզի ռեֆլեքսի ակտիվացում է նկատվում, որից հետո նա վերջնականապես ընկնում է հիպոկինետիկ վիճակի մեջ։ Խայթից հետո զմրուխտյա կրետը հատում է խավարասերի բեղիկների ծայրերը և սնվում նրա արյունավշով։ Ենթադրվում է նաև, որ նա դա անում է ներարկավծ թույնի մակարդակը կարգավորելու համար, որպեսզի խավարասերն ավելցուկից չսատկի։ Ապա նա բեղիկներից բռնելով քաշում-տանում է խավարասերին իր բույնը, ձվադրում ձվադրում է նրա փորի վրա[4] և ապա մեկուսացնում նրան այնտեղ, որպեսզի զարգացման ընթացքում ճիճուն պաշտպանված լինի արտաքին միջավայրից։

Ճիճուն՝ ձվից դուրս գալուց 2-3 օր հետո, վերք է բացում խավարասերի վերջույթի վրա և սկսում սնվել նրա արյունավշային համակարգից։ Ապա՝ բավականաչափ զարգանալով, նա սկսում է ճանապարհ բացել դեպի խավարասերի ներսը և ապա՝ սնվել արդեն նրա ներքին օրգաններով։ Սննդի մատչելի պաշարների առավել երկար պահպանման համար նա դա անում է այնպիսի հերթականությամբ, որ խավարասերը հնարավորինս երկար կենդանի մնա։ Դրանից մոտ հինգ օր հետո խավարասերը սատկում է, իսկ ճիճուն՝ մոտ ութ օր խավարասերով սնցելուց հետո, նրա քկզոկմախքի մոջ մնալով հարսնակավորվում է։

Նոր կրետը խավարասերի կմախքից դուրս է գալիս մոտ վեց շաբաթ անց և սկսում նոր կենսացիկլը։= Գիտական հետաքրքրությունը = Իր յուրահատուկ վարքագծով և ունակություններով կրետի այս տեսակը գիտնականների հնարավորություն է տալիս ուսումնասիրություններ անց կացնել մի քանի տարբեր բնագավառներում եղած խնդիրների և հարցերի շուրջ։ Ակնեղենի կրետի նման նուրբ հարմարվածությունը մեկ այլ տեսակի կենսական հատկություններին և թուլություններին կարևոր ենթատեքստային տեղեկատվություն է տալիս էվոլյուցիոն գործունեությունների ընթացքի մասին, որի հիման վրա հետագայում հնարավոր է որոշ կարևոր հետևություններ արվեն։ Նրա թույնի ազդեցության ուսումնասիրությունը թույլ է տալիս նոր ենթադրություններ անել նյարդային համակարգի գործունեության և դրանում ներգրավված ենթատարրերի նշանակության և կարևորության մասին։

Նեյրոնային տեսանկյունից խավարասերի հիպոկինետիկ վիճակը բնորոշվում է օկտոպամինի էնդոգեն սեկրեցիայի ճնշմամբ։ Օկտոպամինը մոնոամինի տեսակ է, որը լայնորեն կիրառվում է անողնաշարավորների նյարդային համակարգում և ներյոփոխադրիչի, նեյրոհորմոնի և նեյրոմոդուլյատորի ֆունկցիաներ է կատարում։ Անողնաշարավորների մոտ այն՝ ինչպես ողնաշարավորների մոտ նորադրենալինը, օգտագործվում է էներգատար գործողություններում, (energy-demanding behaviors) որոնցից են թռիչքը, ձվադրումը և այլն։

2007թ.-ին Իզրայելում անց են կացվել թեմատիկ հետազոտություններ, որոնց նպատակն է եղել պարզել, թե որքանով է կրետի ազդեցությունը պայմանավորված խավարասերի նյարդային համակարգում գործող օկտոպամինային և դոպամինային ցանցերի վնասմամբ կամ ընկճմամբ։ Խավարասերի արյունավշային համակարգ օկտոպամինի ռեցեպտորների ագոնիստ հանդիսացող քլորդիմոֆորմի ներարկումը հանգեցրել է նրա շարժական ունակությունների մասնակի վերականգնմանը։ Սակայն այդ ազդեցությունը ժամանակավոր բնույթ է կրել, և զանգաձև ուժեղանալուց և թուլանուց հետո մոտ հինգ օր հետո սպառվել է։ Նման սկզբունքով հակադարձ ազդեցության հասնելու համար հաջոջությամբ փորձարկվել է օկտոպամինային ընկալիչների անտագոնիստ հանդիսացող էպինաստինի (epinastine) արյունավշային ներարկումը։ Փորձարկված դոպամինային ընկալիչների ագոնիստները, սակայն, խավարասերների շարժունակության վրա ազդեցություն չեն ունեցել։ Ուսումնասիրության արդյունքներն, այդպիսով, թույլ են տալիս եզրակացնել, որ կրետի խայթը խավարասերների մոտ հանգեցնում է օկտոպամինի ներծին պաշարների սպառման կամ արտադրության դադարի։[5]

Օգտագործումը որպես միջատների թվաքանակի կառավարման միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց գիշատիչ հակումների համար 1941թ.-ին զմրուխտյա կրետին փորձել են գործադրել Հավայան կղզիներում ամերիկական խավարասերից շաքարեղեգի պաշարների պաշտպանության համար, սակայն նախագիծը ձախողվել է, քանի որ կրետները՝ խավարասեր որսացող այլ գիշատիչների համեմատ, պասիվ են (լաբորատոր պայմաններում շաբաթական ընդամենը երեք հատ են որսում)։ [6] [7]

Մշակութային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • գոյություն ունի ֆանկ, մետալ և թրեշ ժանրերում գործող համանուն երաժշտախումբ, որն անվանվել է նրա անդամներից մեկի այդ միջատով տարավածության պատճառով;[8]
  • Deadrising հորրոր խաղի սցերանում ներգրավված է գենետիկորեն մոդիֆիկացված Ampulex Compressa Giganteus կրետի ֆիկտիվ տեսակը, որի միջոցով տարածվում է զոմբիների համաճարակը;[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haspel, G., Rosenberg, L. A. and Libersat, F. (2003). Direct injection of venom by a predatory wasp into cockroach brain. J. Neurobiol. 56,287 -292.
  2. (անգլ.) The Wisdom of Parasites, discovermagazine.com — “Մակաբույծների խելացիությունը”
  3. (անգլ.) նույն էջում
  4. Տեխնիկապես այս կրետները ոչ թե մակաբույծ են, այլ էկզոմակաբույծ, ք.ո. Էգը ձվադրում է ոչ թե տիրոջ մեջ, այլ նրա վրա (նրա կողքը)։
  5. Octopamine partially restores walking in hypokinetic cockroaches stung by the parasitoid wasp Ampulex compressa — «Discussion»
  6. Williams, F. X. (1942) "Ampulex compressa (Fabr.), a cockroach-hunting wasp introduced from New Caledonia into Hawaii". Proc. Hawaiian Entomological Society, 11:221–233.
  7. թեմայի ուսումնասիրմամբ զբաղվող գիտնական Գել Հասփելի մեկնաբանությունները բլոգային թեմատիկ հոդվածի էջում
  8. “Ampulex compressa” on MySpace, Bio
  9. Deadrising Wiki — Ampulex Compressa Giganteus

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]