Մասնակից:Christina Jamalyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական Կապույտ
1 տարեկան սիամական/ ռուսական կապույտ արու (ամերիկյան տեսակ)
Այլ անուններԱրխանգելյան Կապույտ, արխանգելյան կատու
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ռուսական Կապույտ

Ռուսական կապույտ՝ կատուների ցեղատեսակ, որն ունի գույներ, որոնք տատանվում են բաց արծաթագույնից մինչև շատ ավելի մուգ մոխրագույն: Մարմնից առանձնացված՝ նրանց կարճ, խիտ մորթին, ավելի քան մեկ դար է, որ բնութագրիչ գործոն է հանդիսանում Ռուսական ցեղատեսակի համար:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Կապույտի կանաչ աչքերը

Ռուսական Կապույտ ցեղատեսակը բնության մեջ հանդիպող ցեղատեսակ է, որը, հնարավոր է, ծագել է Ռուսաստանի Արխանգելսկ նավահանգստում[1]: Նրանց երբեմն անվանում են նաև արխանգելյան կապույտներ[2]: Ենթադրվում է, որ 1860-ական թվականներին նավաստիները Ռուսական Կապույտ ցեղատեսակին Արխանգելի կղզիներից տարան Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Եվրոպա[1]: Ռուսաստանի սահմաններից դուրս կատվին նկատելու առաջին դեպքը եղել է 1875 թվականին Անգլիայի Բյուրեղապակյա պալատում, որպես արխանգելյան կատու: Մինչև 1912 թվականը, նախքան կստանար իր հատուկ դասը, Ռուսական Կապույտը, ինչպես բոլոր մյուս Կապույտ կատուները հանդես էր գալիս մի դասակարգման մեջ: Ցեղատեսակը հիմնականում զարգացել էր Անգլիայում և Սկանդինավիայում, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Պատերազմից անմիջապես հետո, Ռուսական Կապույտների քանակի պակասը հանգեցրեց Սիամական կատուների հետ խաչասերմանը: Չնայած Ռուսական Կապույտները Միացյալ Նահանգներում էին նկատվում պատերազմից առաջ, սակայն միայն հետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկացի բուծողները խաչասերեցին ժամանակակից Ռուսական Կապույտը, որն այսօր տեսնում են Միացյալ Նահանգներում: Ամերիկացի բուծողները միավորեցին ինչպես սկանդինավյան, այնպես էլ բրիտանական Ռուսական Կապույտի արյան գծերը: Սիամական ցեղատեսակին հատուկ գծերը այժմ հազվադեպ են հանդիպում: Կարճ մազերը և մուգ մոխրագույն կամ կապույտ գույնները հաճախ նկատվում են խառը ցեղատեսակների կատուների մոտ, ինչը կարող է ազդել բուծողների և ցուցադրողների վրա ՝ որպես Ռուսական Կապույտ ցեղատեսակի սխալ մակնշում[3]: Ռուսական Կապույտը փափկամազ, կարճ, թեթև փայլով կապտամոխրագույն կատուներ են ՝ զմրուխտե կանաչ աչքերով: Պաշտպանական մազերը՝ արծաթե ծայրերով, որոշ չափով արծաթափայլ տեսք են տալիս կատվին: Այդ ցեղատեսակի կատուների գեները օգտագործվել են սահմանափակ հիմքերով `այլ ցեղատեսակներ ստեղծելու համար, ինչպիսիք են Հավանա Բրաունը կամ արդեն գոյություն ունեցող ցեղատեսակները փոխելու համար, ինչպիսին է Նիբելունգը: Դրանք հանդիպում են Իտալիայում ՝ որպես «FIFe»-ում արևելյան կարճամազ տեսակները՝ ավելի առողջ և դիմացկուն դարձնելու միջոց, որը կոչվում է «RUS4OSH»[4]:

Ռուսական Սպիտակ և Ռուսական Սև ցեղատեսակները ստեղծվել են ընտանի սպիտակ կատուների խաչասերումից, որոնք հավանաբար ներկրվել են Ռուսաստանից: Առաջին տեսակը ձևավորվել է Ֆրենսիս Մաքլեոդի (Արկտիկական) Միացյալ Թագավորությունում 1960-ականներին, իսկ երկրորդ տեսակը ձևավորվել է `Դիք և Մեյվիս Ջոնսոնների կողմից (Myemgay) Ավստրալիայում` 1970-ականներին[5]: 1970-ականների վերջերին Ռուսական Սպիտակ և Ռուսական Սև գույներն ընդունվում էին Ավստրալիայում, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում և այժմ նաև Միացյալ Թագավորությունում կատուների սիրահարների կողմից ընդունված, որպես Ռուսական ցեղատեսակի կատուներ (տարբեր դասակարգերի մեջ): Այնուամենայնիվ, «Cat Fanciers' Association»-ը և «FIFe»-ը չեն ընդունում Ռուսական Կապույտ ցեղատեսակի որևէ փոփոխություն:

Ֆիզիկական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Կապույտ ցեղատեսակի կատուներն ունեն վառ կանաչ աչքեր, վարդագույն կամ բաց մանուշակագույն թաթեր, կարճ, խիտ մորթու երկու շերտ և կապտամոխրագույնասև մորթի[6]: Գույնը կապտամոխրագույն է, որը սև գենի նոսր արտահայտությունն է: Այնուամենայնիվ, քանի որ նոսր գեները ռեցեսիվ են «D», և յուրաքանչյուր ծնող կունենա երկու ռեցեսիվ գեներ «DD», երկու անգույն կետային կրիչ (non-CPC) Ռուսական Կապույտները միշտ կապույտ կատու կծնեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սիամականների հետ խաչասերման շնորհիվ ամենուր կային գունային կետերի գեներ: Եթե երկու կրողներ խաչասերվում են, ապա դրանք կտան խառը գույների ծնունդներ, օրինակ մուգ կապույտի կամ սպիտակը կապույտի հետ, ինչպես սիամականը: Մարդիկ այս «CPC» կատուներին անվանում են «գունային կետ», «սպիտակ» կամ «գունավորված» ռուսականներ: Գրանցամատյանների մեծ մասում չի կարելի գրանցել, բազմացնել կամ աճուրդի հանել գունավոր ռուսականներին: Կապույտ գույնի Ռուսական ցեղատեսակի կատուները կոչվում են «Փիկա Բլյու» կատուներ: Մորթին հայտնի է որպես «կրկնակի վերարկու»: Ենթաշերտը փափուկ, ցածր ու երկարությամբ հավասար է պաշտպանիչ մազերին, որոնք հավասարապես կապույտ են ՝ արծաթափայլ ծայրերով: Այնուամենայնիվ, պոչը կարող է ունենալ շատ աղոտ, գրեթե աննկատելի մորթու շերտեր: Մորթին բնութագրվում է որպես խիտ և փափուկ: Արծաթափայլ ծայրերը մորթուն շողացող տեսք են հաղորդում: Նրա աչքերը գրեթե միշտ մուգ ու արտահայտված կանաչ են: Հասուն կատուների մորթու կամ դեղին աչքերի ցանկացած սպիտակ բծեր դիտվում են որպես թերություններ[3]: Ռուսական Կապույտը չպետք է շփոթել Բրիտանական Կապույտի հետ (որոնք առանձնացված ցեղատեսակ չեն, այլ ավելի շուտ Բրիտանական կարճամորթ կապույտ մորթիով, քանի որ բրիտանական կարճամորթ ցեղատեսակն ունի գույների և նախշերի բազմազան տարբերակ), ոչ էլ Շարթրուի կամ Կորատ, բնական Կապույտ կատուների երկու այլ ցեղատեսակների հետ, չնայած նրանք ունեն նման հատկություններ:

Վարքային բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Կապույտը հետաքրքրասեր ու հանգիստ կենդանի է: Նրանք հայտնի են իրենց ընկերասիրությամբ և խելքով և որոշ չափով զուսպ են: Հայտնի է, որ նրանք խաղում են դռները բացելով և զգայուն են մարդկային հույզերի նկատմամբ: Նրանք հաճույք են ստանում տարբեր խաղալիքների հետ խաղալուց և հավատարմության կապեր են ստեղծում իրենց սիրելիների և ընտանիքի մյուս կենդանիների հետ[7]: Նրանք սովորաբար համարվում են հանգիստ ցեղատեսակ, բայց միշտ էլ լինում են բացառություններ: Սովորաբար նրանք հանգիստ են լինում անծանոթ մարդկանց շրջապատում, եթե չեն դաստիարակվում ակտիվ տնային պայմաններում: Շատ Ռուսական Կապույտներ վարժեցված են հնարքներ անելուն: Նրանք կարող են նաև կատաղի որսորդներ լինել ՝ հաճախ բռնելով կրծողներ, թռչուններ, նապաստակներ, փոքր կաթնասուններ կամ սողուններ: Ռուսական Կապույտ ցեղատեսակի կատուների ձագերը ակտիվ են և պահանջում են շատ խաղընկերներ կամ խաղալիքներ, քանի որ ձանձրանալու դեպքում նրանք կարող են չարաճճի դառնալ: Այս ցեղատեսակի կատուները ունեն բացառիկ ճկունություն և մրցում են նույնիսկ Աբիսինյան ցեղատեսակի կատուների հետ ցատկելու և բարձրանալու ունակությամբ: Դանդաղ հասունություն ունեցող Ռուսական Կապույտները մինչև 3-4 տարեկան դառնալը պահպանում են իրենց դեռահասության և՛ լավ, և՛ վատ շատ հատկություններ, և նույնիսկ ավելի հասուն Կապույտները կարող են հեշտությամբ հրապուրվել իրենց տերերի կողմից: Ռուսական Կապույտ ցեղատեսակի կատուն շատ խելացի է: Նրանք ունեն գերազանց հիշողություն և կսովորեն գտնել սիրված խաղալիքների թաքստոցները (օրինակ ՝ լազերային ցուցիչները) նրանք հրավիրում են իրենց տերերի ուշադրություն, երբ խաղալ են ցանկանում, նաև խորը ունակություն ունեն հիշելու սիրված այցելուներին և դիմավորելու ծանոթ դեմքերին, նույնիսկ եթե այցելությունների միջև բավական ժամանակ է անցել:

Աճը և հասունությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Կապույտի կյանքի տևողությունը մոտ 10-20 տարի է, բայց որոշները ապրել են մինչև 25 տարի: Նրանք սովորաբար ունեն առողջության հետ կապված մի քանի խնդիր, քանի որ ունեն քիչ կամ բացարձակ ոչ մի գենետիկական խնդիրներ և հակված չեն հիվանդանալուն[8]: Դրանք փոքր կամ միջին չափի կատուներ են, որոնց միջին քաշը, երբ ամբողջովին մեծանում է 3,6-ից 6,8 կգ է (8-ից 15 կգ) [9]: Որձերը սովորաբար ավելի մեծ կլինեն, քան էգերը: Նրանց հղիության ժամկետը մոտավորապես 64 օր է:

2 ամսեկան Ռուսական Կապույտ արու

Ալերգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղելի վարկած է այն մասին, որ Ռուսական Կապույտը կարող է իդեալական տարբերակ լինել թեթև և միջին ծանրության ալերգիա ունեցող անձանց համար: Գոյություն ունեն ենթադրություններ, որ Ռուսական Կապույտը արտադրում է ավելի քիչ գլիկոպրոտեին «Feld 1»՝ կատուների ալերգիայի աղբյուր: Ավելի խիտ մազածածկույթը կարող է նաև թակարդ լինել ավելի շատ ալերգենների, որոնք կպած են կատվի մաշկին: Գլիկոպրոտեինը կատուների ալերգիայի աղբյուրներից մեկն է, բայց դա չի նշանակում, որ այդ կատուները անվնաս են այն մարդկանց համար, որոնք տառապում են ալերգիայից, քանի որ նրանք միևնույն է կհանգեցնեն ալերգիայի ազդեցությանը ՝ միայն ավելի փոքր աստիճանի և կարճ ժամանակահատվածով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Russian Blue». Breed Profiles. The Cat Fanciers' Association. Վերցված է 11 October 2013-ին. «Many believe the Russian Blue is a natural breed originating from the Archangel Isles in northern Russia, where the long winters developed a cat with a dense, plush coat. Rumors also abound that the Russian Blue breed descended from the cats kept by the Russian Czars, which was rumoured to hunt the brown bear. Assuming the Russian Blue did migrate from northern Russia, it was likely via ship to Great Britain and northern Europe in the mid 1860s».
  2. Alderton, David (1992). Cats (Eyewitness Handbook). Dorling Kindersley. էջ 182. ISBN 1-56458-070-9.
  3. 3,0 3,1 «Is my cat a Russian Blue?». Russianblue.info. Վերցված է 6 October 2011-ին.
  4. «Allevamento YesWeCat gatti Siamesi e Orientali». Allevamento YesWeCat gatti Siamesi e Orientali. Վերցված է 25 February 2016-ին.
  5. «Russian Black & the Russian White in the UK». Russianblue.org.uk. Վերցված է 30 May 2015-ին.
  6. Columbia Electronic Encyclopedia (2011). «Cats»: 1–2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Helgren, J. Anne (1999). «Rhapsody in Blue». Cat Magazine: 54, 4.
  8. Smith, Derek. «Russian Blue Life Expectancy». Russianbluelove.com. Վերցված է 7 February 2015-ին.
  9. Smith, Derek. «Russian Blue information and facts you should know». Russianbluelove.com. Վերցված է 31 January 2019-ին.