Մասնակից:Bikerv

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ես արդեն մի քանի տարի է պարբերաբար հոդվածներ եմ տեղադրում կամ խմբագրում հայերեն Վիքիպեդիայում, ձգտելով որոշ սպեցիֆիկ ու Հայաստանում դեռևս անհայտ ոլորտների մասին իմ ունեցած տեղեկություններով համալրել տեղական դաշտը: Հայերենից բացի լավ տիրապետում եմ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներին, մի քիչ լիտվերեն գիտեմ, երկու ամիս հինդի և սանսկրիտ եմ ուսանել Հնդկաստան կատարածս այցելության ընթացքում և ունեմ որոշ մակերեսային լեզվական գիտելիքներ, սակայն բավական ուսումնասիրել եմ հինդուիզմի առաջացումից առաջ գերիշխած հին վեդայական մշակույթն ու կարող եմ բավական լայն ընդգրկման գրական ու գիտական երկերի մասին քննարկումների միջոցով օգնել տարբերակել դարերի ընթացքում այս կամ այն տիպի ազդեցությունները` դրանց բնօրինակներից, ձեռքիս տակ եղած նյութը վերլուծել մի քանի տարբեր տեսանկյուններից ու համապատասխան դասակարգում տալ: --Bikerv (քննարկում) 00:39, 7 Հունվարի 2015 (UTC)