Մասնակից:Aslanyan Gevorg Levoni/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միակողմ և երկկողմ կացիններ

Կացին, կտրող գործիք՝ կարճ բռնակով և բռնակին ամրացված աշխատանքային սայրով։ Կացնի տեսակներից է նաև ուրագը, որի շեղբը տեղադրված է բռնակին ուղղահայաց։ Կացինը հիմնականում օգտագործվում է փայտի հետ աշխատելու համար՝ չհաշված հազվադեպ բացառությունները։ Հնուց ի վեր կացինն օգտագործվում է նաև որպես սառը զենք, ավելի եզակի դեպքերում այն օգտագործվել է որպես նետվող զենք։

Կացնի շեղբը կացնակոթին ամրացնելու եղանակը ժամանակի ընթացքում զգալիորեն փոփոխվել է։ Առանց անցքի քարե կացինը ուղղակի կապվում էր բռնակին կամ տեղադրվում բռնակի վրայի բնիկի մեջ: Բրոնզե կելտը (զինատեսակ) հարմարացվում էր հանգուցավոր բռնակին։ Ավելի ուշ կացնակոթը սկսեցին ամրացնել բռնակին վերևի (որոշ հին ռուսական, կարպատական) կամ ներքևի հատվածից։ Երկրորդ դեպքում հարկավոր է բռնակն ամրացնել սեպով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան ձեռքի կացին-հատիչը հաճախ մի կողմից սրված, իսկ մյուս կողմից կլորավուն քար էր: Այդպիսի գործիքը (տարբեր տվյալներով մոտ 800-400 հազար տարվա պատմություն ունի) միաժամանակ օգտագործվել է որպես կացին, դանակ և քլունգ[2][3]:

Առաջին բռնակով կացիններն ի հայտ են եկել հին քարի դարի վերջում (35-12 հազար տարի առաջ): Կացինն օգտագործում էին փայտ կտրելու և այլ աշխատանքների համար։ Նոր քարի դարից սկսած՝ տարածում գտան քարե հղկված կացինները: Էնեոլիթի դարաշրջանում ի հայտ եկան պղնձե շեղբով կացիններ, իսկ բրոնզի դարում՝ բրոնզե շեղբով կացինները, միևնույն ժամանակ շարունակում էին օգտագործել նաև քարե կացինները[4]:

Կացնի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբորդաժային կացին
  • Ալպինիստական կացին - սառցատապար[5]
  • Ամերիկյան կացին - երկաթի յուրահատուկ ձևով և երկար բռնակով, երբեմն երկկողմանի
  • Բանակային կացին - օգտագործվում է զինված ուժերում, սովորաբար լինում է փոքր, ամրացվում է գոտուց
  • Տապար (լեհ.՝ berdysz)
  • Մարտական կացին
  • Մորուքաձև կացին
  • Վալախ (սլովակ.՝ valaška) - կացին-ձեռնափայտ
  • Դրաչ - փայտը ճեղքելու կացին
  • Քարե կացին (անգլ.՝ stone axe)
  • Կելտ (անգլ.՝ celt)
  • Կտուցավոր կացին
  • Սակուր - ծանր կացին, հիմնականում ունի նեղ շերտ, որը կռնակի շերտի հետ ձևավորում է հաստ սեպ, օգտագործվում է փայտը ճեղքելու համար
  • Տանիքի կացին (տանիքագործի կացին) - մեխահանով կացին-մուրճ մետաղյա շերտի վրա
  • Դարբնի կացին - օգտագործվում է դարբնի մուրճի օգնությամբ մետաղը կտրելու համար (վերջինս հարվածում է կացնի բութ կողմին), ունի մետաղական բռնակ
  • Անտառահատ կացին - կացնի ամենածանր տեսակներից է, օգտագործվում է ծառահատման համար
  • Նետելու կացին - բոլոր այն տեսակի կացինները, որոնք օգտագործվում են նետելու համար
  • Երիտասարդական կացին - երկկողմանի շեղբով կացին (բռնակի տարբեր կողմերում), ունի դուր հիշեցնող նեղ ու երկար շեղբ
  • Հյուսնական կացին (ռուս.՝ Плотницкий топор) - ամենատարածված ու համապարփակ տեսակն է, շեղբն ունի կլորավուն կառուցվածք
  • Կիսակացին - մետաղական շերտի վերևի հատվածը գտնվում է կռնակի հետ նույն մակարդակի վրա և ուղղահայաց է բռնակին
  • Պոտոս (պլանկաչ) - ունի շատ լայն մորուքավոր շերտ և ուղիղ շեղբ, նախատեսված է տաշելու համար
  • Կաշեգոտու կացին (անգլ.՝ belt axe)
  • Խոհանոցային կացին, մսագործի կացին (կտրիչ) - ծանր, կարճ բռնակով սուր կացին, կտրող մասը կարող է լինել ուղիղ կամ մի փոքր կլորավուն (ավելի հաճախ վերափոխված է միսը կտրտելու համար)
  • Հյուսնի կացին (ռուս.՝ Столярный топор) - նման է հյուսնական կացնին, սակայն ավելի փոքր է ու թեթև, ունի ուղիղ շեղբ, նախատեսված է տաշելու համար
  • Ուրագ (անգլ.՝ adze) - կացնի նման գործիք, որի շեղբը տեղադրված է բռնակին ուղղահայաց
  • Տոմահավկ (անգլ.՝ tomahawk) - հյուսիսամերիկյան հնդկացիների մարտական կացին
  • Դահճի կացին - երկար բռնակով, սուր, ծանր կացին, կտրող հատվածը կլորավուն է
  • Հրշերջի կացին - մետաղական կացին, որի բութ կողմի փոխարեն քլունգ է, օգտագործվում է դռներ և պատուհաններ բացելու, թեթև կառույցներ քանդելու, վթարային մտոցի կափարիչը բացելու համար և թեք կտուրների վրայով քայլելու ժամանակ, բռնակը որպես կանոն Էլեկտրամեկուսիչ է (մինչև 1000 վոլտ)
  • Շրիշակային կացին (ռուս.՝ Планочный топор), մեխահանով մուրճ-կացին, նախատեսված է շրիշակներ մեխելու համար, իր կառուցվածքով կիսակացին է
  • Հրշեջի գրոհային կացին - մեծ կացին՝ նախատեսված հրդեհների ժամանակ շինություններ քանդելու և բացելու համար, բռնակը որպես կանոն Էլեկտրամեկուսիչ է (մինչև 1000 վոլտ)
  • Տուրիստական կացին
  • Ֆրանցիսկա (անգլ.՝ francisca) - ֆրանկների և մյուս գերմանական ցեղերի մարտական կացին
  • Չեկան - մարտական կացին
  • Ցալդա - մանգաղաձև շեղբով երկաթե կացին հողը թփերից ու փշերից մաքրելու համար[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ նպատակային կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուշակության հնագույն տեսակներից մեկն արվել է կացնի օգնությամբ։ Գուշակության այդ ձևը կոչվել է աքսինոմանտիա (հին հուն․՝ ἀξῑνο-μαντεία, ἀξίνη - կացին և μαντεία - գուշակություն)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Этимологический словарь Фасмера
  2. Hiscock P., O'Connor S., Balme J., Maloney T. (2016)։ «World's earliest ground-edge axe production coincides with human colonisation of Australia»։ Australian Archaeology 82 (1): 2-11։ doi:10.1080/03122417.2016.1164379 
  3. Geneste J.-M., David B., Plisson H., Clarkson C., Delannoy J.-J., Petchey F., Whear R. (2010)։ «Earliest evidence for ground-edge axes: 35,400 ± 410 cal BP from Jawoyn Country, Arnhem Land»։ Australian Archaeology 71 (1): 66-69։ doi:10.1080/03122417.2010.11689385 
  4. Бодэ А. Б., Зинина О. А. Традиционные русские плотницкие технологии: Работа с деревом, конструкции, архитектура. — М.: Институт Наследия, 2016. — 142 с., ил. — ISBN 978-5-86443-209-9
  5. Ледоруб: Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт. С. А. Кузнецов. 1998.
  6. Johan David. "Notes sur trois outils anciens du charpentier : le bondax, la bisaiguë, le piochon" Archived 28 October 2011 at the Wayback Machine., Revue des archéologues et historiens d'art de Louvain 10. 1977.
  7. Аксиномантия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907