Մասնակից:AshYegh/Ավազարկղ-5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորգո (թագուհի) (/ ˈɡɔːrɡoʊ /; հուն․՝ Γοργώ [ɡorɡɔ͜ɔ́]) - Սպարտայի թագուհի, ով ողջ է եղել Ք.ա. 480 թվականին: Նա Ք.ա. 6-ից 5-րդ դարերում իշխած Սպարտայի թագավոր Կլեոմենես I-ի (Ք.ա. 520–490 թվականներ) դուստրն էր, միակ հայտնի զավակը: Գորգոն Կլեոմենեսի արյունակից եղբայր Լեոնիդաս І արքայի կինն էր, ով կռվել և զոհվել է Թերմոպիլեի ճակատամարտում: Գորգոն նաև գահակից Լեոնիդասից ունեցած միակ զավակ Պլիստարքոս արքայի մայրն էր: Նա Հերոդոտոսի կողմից հիշատակված փոքրաթիվ կին պատմական գործիչներից մեկն էր, ով հայտնի էր քաղաքական խորաթափանցությամբ և իմաստությամբ: Գորգոյի ծննդյան տարեթիվն անորոշ է, բայց Հերոդոտոսի ժամանակագրությամբ, ամենայն հավանականությամբ, այն ընկած է Ք.ա. 518 - 508 թվականների միջև (Պատմություններ 5.51):

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգոյի հայրը՝ Կլեոմենեսը, Ագիադների տոհմից նախորդ թագավոր Անաքսանդրիդաս ІІ-ի ավագ որդին էր[1]: Նա է հաջորդել հորը: Վերջինիս կողմից Կլեոմենեսն ունեցել է երեք արյունակից եղբայրներ: Նրանցից ավագը՝ Դորիոսը որոշակի խնդիներ էր առաջացնելու Կլեոմենեսի համար: Մյուս արյունակից եղբայրներն էին Լեոնիդաս І-ը և Կլեոմբրոտոսը: Բոլոր չորսն էլ Սպարտայի երկու արքաներից մեկի՝ Ագիադների (Ագիսների) արքայատոհմից Անաքսանդրիդաս ІІ-ի որդիներն էին[2][3]: Վարկածներից մեկի համաձայն (Հերոդոտոսի Պատմությունները, 5.4), Գորգոյի պապը Անաքսանդրիդաս ІІ-ը վաղուց էր ամուսնացած և երեխաներ չուներ: Նրան խորհուրդ են տվել կրկին ամուսնանալ (այսինքն՝ երկրորդ կին վերցնել), ինչն էլ արվել է: Նրա երկրորդ կինը ծննդաբերել է ապագա Կլեոմենես I-ին, իր ավագ որդուն: Այնուամենայնիվ, նրա առաջին կինը նույնպես հղիացել է: Ի վերջո Անաքսանդրիդասն ունեցել է երեք որդի, այդ թվում՝՝ Լեոնիդաս І-ը ՝ Գորգոյի ապագա ամուսինը: Մյուս վարկածների համաձայն Կլեոմենեսը ծնվել է կամ թագավորի առաջին ամուսնությունից կամ ոչ ամուսնական կապից: Պատմաբաններից շատերը վստահում են Հերոդոտոսին, քանի որ նա է ամենավաղ աղբյուրը: Երկու դեպքում էլ, կարծես թե, որոշակի լարվածություն է եղել ավագ որդու և նրա արյունակից եղբայրների միջև: Այս լարվածությունը լուծվել է միայն Կլեոմենեսի մահվան (կամ սպանության) միջոցով և Լեոնիդաս I-ի (Կլեոմենեսի արյունակից եղբայր և միաժամանակ փեսայի) գահ բարձրանալով:

Ամուսնությունն ու կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա միակ վերապրած զավակը՝ Գորգոն անհամբերությամբ էր սպասելում Կլեոմենեսի մահվանը: Գորգոն 490 թվականին ըստ երևույթին, արդեն ամուսնացած էր իր հորեղբայր Լեոնիդաս I-ի հետ[4] Լեոնիդաս արքան և Գորգո թագուհին ունեցել են առնվազն մեկ տղա զավակ՝ Պլիստարքոսին, որ Սպարտայի գահակից թագավորն էր 480 թվականից մինչև իր մահը, Ք.ա. 459 կամ 458 թվականը[5]:

Հավանաբար Գորգոյի առավել նշանակալի դերակատարումը եղել է Ք.ա. 480 թվականի պարսկական արշավանքից առաջ: Հերոդոտոսի Պատմության համաձայն, Դեմարատոսը, ով փախստական է Պարսից արքունիքում, Սպարտային նախազգուշացրել էր Քսերքսեսի սպասվող արշավանքի մասին: Որպեսզի պարսիկների կամ նրանց ենթակաների կողմից հաղորդագրությունը չհայտնաբերվեր, այն գրվել էր փայտե գրասալիկի վրա, այնուհետև մոմապատվել: Սպարտացիները, ենթադրաբար՝ էֆորները, Գերուսիան կամ թագավորները, չգիտեին, թե ինչ պետք է անեն թվացյալ դատարկ գրասալիկի հետ, մինչև որ Գորգո թագուհին խորհուրդ է տվել նրանց մաքրել մոմը: Նրան Դեյվիդ Կանը իր «Կոդբրիքերները» գրքում՝ ներկայացրել է որպես հիշատակված առաջին կին ծածկագրերի վերլուծաբաններից մեկը[6]: Ըստ Պլուտարքոսի, մինչև Թերմոպիլեի ճակատամարտը, իմանալով, որ ամուսնու մահը ճակատամարտում անխուսափելի, է հարցրել է նրան, թե ի՞նչ պետք է անի: Լեոնիդասը պատասխանել է. «Ամուսնացիր մի լավ մարդու հետ, ով քեզ լավ կվերաբերվի, նրան երեխաներ պարգևիր և ապրեցեք լավ կյանքով»[7]:

Զավակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա առնվազն մեկ որդի ուներ Լեոնիդաս I-ից՝ Պլիստարքոսը, Սպարտայի գահակից թագավորը 480 թվականից մինչև իր մահը՝ Ք.ա. 458 թվականին: Գորգոյի որդին հոր մահվան պահին անչափահաս էր, ուստի նրա քեռին՝ Կլեոմբրոտոսը (մահացել է Ք.ա. 480 թվականին) և նրա առաջին զարմիկ և ժառանգորդ Պաուսանիասը (Ք.ա. 480-479 թվականներ) Պլիստարքոսի խնամակալն (գահապահն) էին: Պաուսանիասն էր Հունաստանի համախմբված հաղթանակի ճարտարապետը Ք.ա. 479 թվականի Պլատեայի ճակատամարտում[8]: Այն բանից հետո, երբ Պաուսանիասը շնորհազրկվել և մեղադրվել է դավաճանություն մեջ, Լեոնիդասի որդին, Պլիստարքոսը, թագավորել է Սպարտայի մյուս թագավորի՝ Լեոթիկիդաս II-ի և ապա նրա թոռան՝ Արքիդամուսի հետ, մինչև Ք.ա. 459 կամ 458 թվականին մահանալը [9]:

Պատմական հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան գրված բաժիններ, որոնցում նա դատարանում է կամ խորհրդում, որտեղ և խորհուրդ է տալիս արքային կամ ավագներին[10]: Հերոդոտոսը ներկայացնում է Գորգոյի կողմից Կլեոմենես I-ին և սպարտացիների տրված խորհրդի երկու իրադարձություններ: Հերոդոտոսն ասում է, որ մոտ ութ տարեկան Գորգոն կարողանում է կանգնեցնել Արիստագորաս Միլեթացու կողմից Հոնիական ապստամբությանն օժանդակելու նպատակով կաշառված իր հորը[11]: Սպարտային օգնելու երկրորդ իրադարձությունը, այն էր, որ ստացվել են Սուզայում (Շոշ) գտնվող Դեմարատուսի կողմից ուղարկված գաղտնի հաղորդագրություն պարունակող գրասալիկը: Որքանով որ Հերոդոտոսն է ասում, Գորգոն միակն էր, ով բացահայտել է գաղտնի հաղորդագրություն և սպարտացիներին հանձնարարել «մոմը քերել», այդ այն գտնելու համար[12]: Սա վկայում է այն մասին, որ Գորգոն կամ բարձր է գնահատվել Հերոդոտոսի կողմից, ով հաճախ իր գրքերում ընդգրկված կանացի կերպարների անունները բաց էր թողնում կամ Լեոնիդաս I-ի կինը լինելու մեջ է նրա գործողությունների ու խորհուրդների առավել ուշագրավությունը:

Պլյուտարքոսը մեջբերում է թագուհի Գորգոյին հետևյալ կերպ. «Ատտիկայից մի կին հարցնում է. Ինչո՞ւ միայն դուք, սպարտացի կանայք եք կարողանում ղեկավարել տղամարդկանց: Նա պատասխանում է. «Քանի որ նաև միակն ենք, որ ծնում ենք տղամարդկանց»: «Մեկ այլ տարբերակի համաձայն, ... «Ինչ–որ օտարերկրացի տիկնայք, ինչպես կարող էր թվալ, ասել էին նրան, որ Լակեդեմոնի կանայք աշխարհում միակն էին, ովքեր կարողանում էին ղեկավարել տղամարդկանց «Լավ պատճառ ունենք», - ասել է նա, - մենք կանանցից միակն ենք, որ տղամարդ ենք կերտում» (Պլյուտարքոսի Զուգահեռ կենսագրություններ. Լիկուրգոս)[13]:

Գորգոն զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին նկարահանված «300 սպարտացիներ» ֆիլմում[14]։ Գորգո թագուհուն մարմնավորել է հույն դերասանուհի և ապագա քաղաքական գործիչ Աննա Սինոդինուն: Հարրի Կորբիի «Սրբազան խաղեր» վեպում[15] Գորգոն հայտնվում է որպես գլխավոր հերոս:

Գորգոյի կերպարը հպանցիկ է վերոհիշյալ ֆիլմից մեծապես ոգեշնչված Ֆրենկ Միլլերի 1998 թվականի «300 սպարտացիներ» կատակերգական սերիալում[16]: 2006 թվականի կատակերգական հարմարեցմամբ «300 սպարտացիներ» կինոնկարում Գորգոյի դերակատարն է անգլիացի դերասանուհի Լինա Հիդին: Այս տարբերակում նա ավելի շատ քաղաքական է ներգրավվածություն և կարևոր դեր ունի Պարսկաստանի հետ նախապատերազմյան իրադարձություններում և պատերազմի ընթացքում[17]: Հիդին կրկնել է իր դերը 2014 թվականի շարունակությունում՝ «300 սպարտացիներ: Տերության ծաղկումը» ֆիլմում[18]:

Հելենա Պ. Շրադերը հրատարակել է Լեոնիդասի և Գորգոյի մասին եռամաս կենսագրական վեպի առաջին գիրքը: Այն՝ «Սպարտացի Լեոնիդաս. Ագոգեի տղա»-ն, սևեռված է Սպարտայի տխրահռչակ ագոգեի ժամանակվա Լեոնիդասի պատանեկության շրջանի վրա: Սակայն երկրորդ և երրորդ գրքերում կարևորվելու է Գորգոյի դերը[19]: Ռազմավարական «Քաղաքակրթություն VI» տեսախաղում Գորգոն Հունաստանի երկու առաջնորդների թվում է՝ Պերիկլեսի կողքին[20][21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lightman, Marjorie; Lightman, Benjamin (1 January 2008). A to Z of Ancient Greek and Roman Women. Infobase Publishing. էջ 148. ISBN 978-1-4381-0794-3.
  2. Sparta had a system of dual kings, from two rival but related houses, descended allegedly from twin sons of an early king of Sparta.<ref name="Jona Lendering"
  3. Jona Lendering (2006-03-31). "Eurypontids and Agiads". Livius.org. Retrieved 2011-07-24
  4. "Gorgo of Sparta". Ancienthistory.about.com. 2011-07-07. Retrieved 2011-07-24.
  5. Rahe, Paul Anthony (1994). Republics Ancient and Modern. UNC Press Books. p. 318. ISBN 978-0-8078-4473-1.
  6. "Herodotus History [Translated into English]". Ancienthistory.about.com. 2010-06-15. Retrieved 2011-07-24.
  7. Roberts, Andrew (1 November 2008). The Art of War: Great Commanders of the Ancient and Medieval Worlds 1600 BC - AD 1600. Quercus. p. 83.
  8. See Herodotus The Histories Book 9 (all), and Thucydides History of the Peloponnesian War I.126-139
  9. Jona Lendering (2006-03-31). "Eurypontids and Agiads". Livius.org. Retrieved 2011-07-24.
  10. Knox, Bernard MacGregor Walker; Bowersock, Glen Warren; Burkert, Walter (1979). Arktouros: Hellenic Studies Presented to Bernard M. W. Knox on the Occasion of His 65th Birthday. Walter de Gruyter. pp. 253–255. ISBN 978-3-11-007798-8.
  11. "Herodotus, The Histories, Book 5, chapter 51". www.perseus.tufts.edu. Retrieved 2019-12-23.
  12. "Herodotus, The Histories, Book 7, chapter 239". www.perseus.tufts.edu. Retrieved 2019-12-23.
  13. Liebert, Hugh (8 September 2016). Plutarch's Politics: Between City and Empire. Cambridge University Press. pp. 120–121. ISBN 978-1-107-14878-9.
  14. Nikoloutsos, Konstantinos P. (October 2013). Ancient Greek Women in Film. OUP Oxford. p. 261. ISBN 978-0-19-967892-1
  15. Corby, Gary (21 May 2013). Sacred Games. Soho Press. ISBN 978-1-61695-228-0.
  16. Renger, Almut-Barbara; Solomon, Jon (13 November 2012). Ancient Worlds in Film and Television: Gender and Politics. BRILL. p. 71. ISBN 90-04-18320-5
  17. Santas, Constantine; Wilson, James M.; Colavito, Maria (21 March 2014). The Encyclopedia of Epic Films. Scarecrow Press. p. 499. ISBN 978-0-8108-8248-5.
  18. Aperlo, Peter; Murro, Noam; Snyder, Zack (4 February 2014). 300: Rise of an Empire - The Art of the Film. Titan Books Limited. ISBN 978-1-78116-782-3
  19. Helena Schrader. "The Leonidas Trilogy website". Sparta-leonidas-gorgo.com. Retrieved 2011-07-24.
  20. Official Sid Meier's youtube channel video of Gorgo: https://www.youtube.com/watch?v=syS-SFtr-44
  21. Official Sid Meier's youtube channel video of Pericles: https://www.youtube.com/watch?v=VSCTlpEM9Vw