Մասնակից:Arusyakk.nakhshkaryann20032412/Պրոտիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Arusyakk.nakhshkaryann20032412/Պրոտիստներ
Պրոտիստներ
Պրոտիստներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Պրոտիստներ
Լատիներեն անվանում
Protista

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Պրոտիստներ (հին հուն. πρώτιστος - «ամենաառաջին») կարգաբանական խումբ, որի մեջ են մտնում բոլոր էուկարիոտ օրգանիզմները` բացառությամբ սնկերի, բույսերի, կենդանիների: Անվանումը տվել է Էռնստ Հեկկելը 1866 թվականին, սակայն ժամանակակից իմաստով առաջինը գործածել է Ռոբերտ Հարդինգը 1969 թվականին, վերջինս «Հինգ թագավորությունների համակարգերը» աշխատության հեղինակն է: Սովորաբար պրոտիստներին առանձնացնում են երեք խմբի` միաբջիջներ(Protozoa), ջրիմուռներ(Algae) և սնկանման օրգանիզմներ: Պրոտիստները չեն առանձնանում յուրահատկուկ դրական հատկություններով: Նրանք միաբջիջ օրգանիզմներ են, չնայած նրանցից շատերը ունակ են գաղութներ առաջացնելու` մի շարք ներկայացուցիչների համար որպես բազմաբջիջ կառույցներ` երբեմն բարդ օրգանիզմի մակարդակի հասնող(օրինակ որոշ գորշ ջրիմուռներ):

Կառուցվածքը և կյանքի ցիկլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես օրենք, պրոտիստներն ունեն մանրադիտակային չափսեր, բնակվում են ջրում, թաց հողում կամ այլ օրգանիզմների ներքին հեղուկ միջավայրում: Բջիջների ձևը շատ բազմազան է` անորոշից(ինչպես ամեոբայինը) մինչև երկարավունը, շրջահոսունը և այլն: Մի քանիսն ունեն արտաքին խեցի, իսկ խորը ջրերում ապրողներն` արտասովոր շյուղեր:

Երկարավուն պրոտիստ

Պրոտիստների մեծամասնությունն ունի մեկ բջիջ, որը պարունակում է մեկ կամ մի քանի կորիզ: Մի քանիսի մարմինը ծածկված է մեկ բարակ մեմբրանային թաղանթով, մյուսների մոտ մեմբրանային թաղանթը շրջապատվում է կառույցների շարքով, որոնք առաջացնում են էլաստիկ, մեմբրանից հաստ կամ բարակ պատյան` պելլիկուլ: Ցիտոպլազման լինում է արտաքին(էկտոպլազմ, պլազմագել) և ներքին(էնդոպլազմա, պլազմոզոլ), երևում են մանրադիտակով: Պրոտիստներն ունակ են շարժվել կեղծոտիկների, շոշափուկների, թարթիչների միջոցով, արձագանքում են տարբեր ազդեցությունների(ֆոտոտաքսիս, հեմոտաքսիս, թերմոտաքսիս և այլն): Պրոտիստները սնվում են մանրագույն կենդանիներով, բուսական օրգանիզմներով, փտող օրգանական նյութերով: Մակաբույծ տեսակներն ապրում են տիրոջ մարմնի խոռոչում կամ հյուսվածքներում: Սննդի` օրգանիզմ մտնելու ձևերը նույնպես տարբեր են` պինոցիտոզ, ֆագոցիտոզ, օսմոտիկ ուղի, նյութերի ակտիվ տեղափոխություն մեմբրանով: ԿԵրակուրը մարսվում է ֆերմենտներով հարուստ մարսողական վակուոլների միջոցով: Նրանցից մի քանիսը, որոնք ունեն քլորոֆիլ ու քլորոպլաստ(օրինակ էվգլենան), ունակ են ֆոտոսինթեզի միջոցով անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզել: Գազափոխանակությունը կատարվում է օսմոսով` մարմնի ողջ մակերևույթով: Նյութափոխանակությունն ու ավելցուկային ջրի դուրսբերումը ևս կատարվում է օսմոսով` մարմնի մակերևույթով, ինչպես նաև վակուոլների միջոցով: Վակուոլները լինում են մեկը կամ մի քանիսը: Բազմացումը, կախված գոյության պայմաններից, լինում է անսեռ կամ սեռական: Անսեռ բազմացման դեպքում սկզբից կորիզը բաժանվում է 2 կամ ավելի մասերի, ապա ցիտոպլազման է կիսվում 2 (հավասար կամ անհավասար) կամ ավելի (ըստ նոր ձևավորված կորիզների) մասերի: Արդյունքում մեկ օրգանիզմից առաջանում է երկու(հավասար կամ անհավասար չափերով) կամ ավել օրգանիզմներ: Սեռական բազմացման ժամանակ կառուցվածքով և չափերով տարբեր երկու առանձնյակներ(արական և իգական) միավորվում են` առաջացնելով զիգոտ, որն էլ հետագայում բազմանում է անսեռ եղանակով: Առանձնյակների շփման ժամանակ երբեմն տեղի է ունենում կորիզների մասերի փոխանակում: Անբարենպաստ պայմաններում պրոտիստները առաջացնում են թաղանթապատյան` մարմինը ծածկվում է հաստ թաղանթով: Այս կարգավիճակում նրանք կարող են մնալ երկար ժամանակ: Բարենպաստ պայմանների դեպքում նրանք հեռացնում են թաղանթը և անցնում սովորական շարժական կյանքի: Բացի այդ, թաղանթը նպաստում է պրոտիստների տարածմանը` քամու, թռչունների և այլ արտաքին գործոնների միջոցով:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուկարիոտների ծագումը ցույց տվող ֆիլոգենետիկ և սիմբիոգենետիկ ծառ

Կենդանանման պրոտիստները հիմնականոում միաբջիջ են, շարժունակ, սնվում են ֆագոցիտոզի միջոցով, թեև կան բացառություններ: Սովորաբար չափսերը լինում են 0.01 - 0.5 մմ, այսինքն շատ փոքր են առանց մանրադիտակ երևալու համար: Նրանք ջրում և հողում ամենուրեք են, իսկ չոր շրջաններն անցնում են թաղանթանյութի կամ սպորների միջոցով: Հենց այս դասին են պատկանում որոշ հանրահայտ մակաբույծներ:

Պրոտիստները բաժանվում են խմբերի` ըստ շարժման ձևերի.

Սարկոմաստիգոֆորները ունակ են շարժվել շոշափուկների կամ կեղծոտիկների միջոցով, երբեմն կարողանում են շարժվել ինքնուրույն: Պայմանականորեն բաժանվում են երկու ենթախմբի` շոշափուկավորներ և սարկոդավորներ: Ֆոտոսինթեզ կատարող բազմաթիվ պրոտիստներ(էվգլենա, քլամիդոմոնադ և այլն) սովորաբար շոշափուկներ են ունենում: Վերջիններիս շատ բուսաբաններ ջրիմուռների շարքին են դասում,

Ինֆուզորիաները(Ciliophora) ունեն մեծ թվով թարթիչներ, օրինակ ինֆուզորիա Paramecium-ը,

Սպորավորները(Sporozoa) հիմնական սահուն շարժվող կամ անշարժ են: Ունեն հատուկ ներթափանցման օրգաններ, օրինակ մալարիայի պլազմոդիումը(Plasmodium): Շատերն ընդունակ են սպորների վերածվելու:

Բուսանման պրոտիստները սնվում են ֆոտոսինթեզի հաշվին: Սրանց մեջ են դասվում միաբջիջ, ինչպես էվգլենան, ովքեր ձեռք են բերել քլորոպլաստներ էնդոսիմբեոզի միջոցով, օր. Paramecium bursaria: Պրոտիստների շարքին են դասվում նաև բազմաբջիջ կանաչ, կարմիր, գորշ ջրիմուռները:

Կան նաև սնկանման պրոտիստներ. օր. շլամային բորբոս, սպորային ամեոբաներ: Սրանք իրենց կյանքն անցկացնում են բազմաբջիջ սննդատու մարմնում: Վերջին երկու տիպը, միանալով գորշ, ոսկեգույն, դիատոմ ջրիմուռների հետ, առաջացնում են խումբ, որը կոչվում է հետերոկոնտների(Heterokonta): Նրանց կարելի է առանձնացնել առանձին թագավորության մեջ` Chromista, այս դեպքում մնացած պրոտիստները կառանձնան Protozoa թագավորության մեջ: Պրոտիստների դասակարգումը ենթարկվում է փոփոխությունների: Բացառություն են կազմում թարթիչավորներն ու ջրային սնկերը: Դասակարգման նոր քննարկումները, այդ թվում հիմնված կենսաքիմիայի ու գենետիկայի վրա, հնարավորություն են տալիս նշելու մոնոֆիլատիկ խմբեր: Պրոտիստների էվոլյուցիոն փոփոխություններն ու փոխհարաբերությունները սկսել են ուսումնասիրվել վերջերս, և շատ խմբերի դասկարգումը, ինչպես նախկինում, հստակ չեն:

Էկոլոգիական ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտիստներ լուսային մանրադիտակի տակ

Պրոտիստները համատարած են և մտնում են բոլոր էկոհամակարգերի մեջ, սակայն ակտիվ են միայն ջրում: Պրոտիստների մեծամասնությունը վարում է ազատ կյանք, սակայն կան նաև սիմբիոտիկ ձևեր և բույսերի ու կենդանիների մակաբույծներ:

Պրոտիստների դերը մարդու և կենդանիների կյանքում շատ կարևոր է: Ջրում նրանք սնվում են բակտերիաներով և փտող օրգանական նյութերով` մաքրելով ջուրը (սանիտարի դեր), իսկ իրենք երբեմն համարվում են սնունդ այլ կենդանիների համար: Մեծ դեր են խաղում հողի ձևավորման գործում:

Օվկիանոսների խորը ջրերում ապրողները առաջացնում են հզոր նստվածքային և կրային հանքաշերտեր, որոնք մտնում է երկրակեղևի կազմի մեջ: Օրինակ, կավիճը 90-98%-ով կազմված է կոկոլիտոֆորիդի առաջացրած նյութերից:

Բրածո պրոտիստներն օգտագործվում են ծածկված ժայռերի ստրատիգրաֆիայի համար` նստվածքի համապատասխան տարիքի դեպքում: Այն առավել կարևոր է օգտակար մնացորդներ փնտրելիս: Միաբջիջ պրոտիստների ու գաղութային ձևերի անցածների տարբերությունն այն է, որ վերջիններիս մասնագիտացած բջիջներն հնարավորություն են տալիս բազմաբջիջ օրգանիզմներից միաբջիջ օրգանիզմ ծնվել:

Պրոտիստների մեջ կան բույսերի, կենդանիների, նաև մարդու մակաբույծներ: Օրինակ, մալարիայի պլազմոդիումը բնակվում է մարդու էրիթրոցիտներում` քայքայելով այն: Առաջանում է մալարիա ծանր հիվանդությունը: Իսկ դիզենտերային ամեոբան ապրում է մարդու հաստ աղիքի պատին` առաջացնելով փորլուծություն: Այս հիվանդությունը կոչվում է ամեոբիկ դիզենտերիա: Հայնի է նաև Balantidium coli ինֆուզորիան, որը նույնպես հաստ աղիքի մակաբույծ է, առաջացնում է բալանտիդիազ` ինֆուզորիկ դիզենտերիա: Ախտանիշները նման են ամեոբիկ դիզենտերիային: Թարթիչավոր ինֆուզորիան ակվարումային ձկների մետ առաջացնում է իխտովտիրոզ: Հայտնի են նաև այլ բազմաթիվ մակաբույծներ, որոնք առաջացնում են հիվանդություններ մարդու, կենդանիներ ու բույսերի մոտ:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվոլյուցիոն պլանում պրոտիստները մտնում են էուկարիոտների կայսրության մեջ, գտնվում են պրոկարիոտ օրգանիզմների և բազմաբջիջ էուկարիոտների միջև: Էուկարիոտների կայսրության մեջ Կենդանիների, Բույսերի ու Սնկերի վերնաթագավորությունները ամբողջովին սահմանազատված են, բայց հստակ սահման պրոտիստների հետ չունեն: Պրոտիստների մոտ ի հայտ են գալիս բջջային համակարգեր, որոնք նախկինում եղել են սնկերի, բույսերի, կենդանիների մոտ: Ենթադրվում է, որ ներկայիս էուկարիոտները, այդ թվում պրոտիստները, ունեն ընդհանուր նախնի, որից աերոբ պրոբակտերիաների հետ սիմբիոզի արդյունքում ստացել են միտոքոնդրիումներ: Հիպոթեզն այն մասին, որ այս իրադարձությունը հանգեցրել է բոլոր ամիտոքոնդրիալ նախնիների ոչնչացման, ստացել է «Մեծ միտոքոնդրիումային պայթյուն» անվանումը: Գիտնականները համարում են, որ սարկոդավորներն ու կեղծոտիկավորներն հնագույն պրոտիստներ են: Նրանք առաջացել են 1.5 մլրդ տարի առաջ: Ինֆուզորիաներն ավելի բարձրակարգ օրգանիզմներ են, հետևաբար առաջացել են ավելի ուշ: Շոշափուկները, քլորոպլաստները ենթադրում են այն մասին, որ պրոկարիոտներն ու միաբջիջ ջրմուռներն ունեն հնագույ նախնի, առաջացել են հնագույն շոշափուկավորներից:

Պրոտիստների ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտիստներ

Պրոտիստների մեծամասնությունը մանրագույն օրգանիզմներ են: Նրանց միջին չափսերը լինում են մի քանի տասնյակ միկրոմետր: Ամենափոքրները միջբջջային մակաբույծներն են, իսկ ամենաերկարների չափերը, օրինակ գրեգարինինը, հասնում է 1մմ-ի:

Բրածո խեցիավոր արմատոտանիները, օրինակ նումմուլիտը, ունեցել է 5-6 սմ և ավելի երկարություն: Քսենոֆիոֆորները, որոնք օվկիանոսների խորագույն շրջանների բենթոսներում են ապրում, ունենում են 10 սմ և ավելի երկարություն:

Պրոտիստների մարմնի ձևը շատ տարբեր է: Նրանց մեջ կան նաև մարմնի հստակ ձև չունեցողներ, ինչպես ամեոբան: Տարբեր է նաև վերջիններիս մարմնի համաչափությունը: Լայնորեն տարածված է ճառագայթաձև համաչափությունը, օրինակ ճառագայթաձև ձկան կամ արևաձկան(Heliozoa) մոտ:

Սրանք հիմնական լողացող պլանկտոններ են: Երկկողմ համաչափությունը նկատելի է որոշ շոշափուկավորների, ֆորամինիֆերների մետ:

Տարբեր են պրոտիստների կյանքի ձևերը կամ մորֆոադապտացիոն տիպերը: Լայնատարած են համարվում ամեբոիդը, որի դեպքում ապրում են սողալով կամ ամրանալով սուբստրատին ջրում կամ տիրոջ օրգանիզմի հեղուկ միջավայրում, խեցգետնայինը` քիչ շարժվող բենթոսային ձև, ակտիվ լողացող ձևեր, պլանկտոնի կազմում ապրող ձևեր, ճառագայթային ձևեր և այլն:

Պրոտիստ` էլեկտրոնային մանրադիտակի տակ

Պրոտիստների բջիջը բնութագրվում է էուկարիոտ բջջի բոլոր հատկություններով: Պրոտիստների ուլտրակառուցվածքն ուսումնասիրվել է կենսաբանների կողմից էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ: Ներկայիս էլեկտրոնային մանրադիտակի հնարավորությունները թույլ են ալիս 200-300 հզ. անգամ մեծացնել այն: Պրոտիստների բջիջնեը տիպիկ էուկարիոտի բջիջներ են, կազմված են ցիտոպլազմայից, մեկ կամ մի քանի կորիզից: Ցիտոպլազման արտաքինից ծածկված է եռաշերտ մեմբրանային թաղանթով: Ընդհանուր հաստությունը 7.5 նանոմետր է: Պրոտիստների ցիտոպլազմայում առանձնացվում է արտաքին ավելի թափանցիկ ու խիտ շերտ` էկտոպլազման, և ներքին հատիկավոր շերտ` էնդոպլազման:

Էնդոպլազմայում են գտնվում բջջի տարբեր օրգանոիդները`կորիզ, միտոքոնդրիումները, ռիբոսոմները, լիզոսոմները, էնդոպլազմային ցանցը, Գոլջիի ապարատը և այլն: Բացի այդ պրոտիստներն ունեն նաև իրենց հատուկ օրգանոիդներ` հատուկ ֆիբրիլներ, վակուոլներ և այլն: Կորիզը շրջապատված է ծակոտիներով երկշերտ մեմբրանով: Նրա մեջ է գտնվում կարիոպլազման, որի մեջ է գտնվում քրոմատինները ու կորիզակը: Քրոմատինն ունի ԴՆԹ-ից կազմված երկսպիրալ քրոմոսոմներ: Պրոտիստները կորիզները տարբերվում են ձևով, չափով, բաղադրությամբ:

Պրոտիստներն ունեն օրգանոիդների հատուկ ֆունկցիոնալ խմբեր, որոնք համապատասխանում են բազմաբջիջների օրգաններին ու մկաններին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Հեկկել Das Protistenreich. Լայպցիգ, 1878.
  • Հաուսման, Հուլսման Protistology. Schweizerbart'sche Verlagsbuchshandlung, Շտուտգարտ, 2003.
  • Մարգուլիս, Handbook of Protoctista. Jones and Bartlett Publishers, Բոստոն, 1990.
  • Մարգուլիս, Շվարց. Five Kingdoms: An Illustrated Guide to the Phyla of Life on Earth, 3rd ed. Նյու-Յորք,Ֆրիման, 1998.
  • Margulis, L., L. Olendzenski, H.I. McKhann. Illustrated Glossary of the Protoctista, 1993.
  • Մարգուլիս, Չամպան. Kingdoms and Domains: An Illustrated Guide to the Phyla of Life on Earth. Ամստերդամ: Academic Press/Elsevier, 2009.
  • Schaechter, M. Eukaryotic microbes. Ամստերդամ, Academic Press, 2012.