Մասնակից:Arusyakk.nakhshkaryann20032412/Բելգիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arusyakk.nakhshkaryann20032412/Բելգիայի աշխարհագրություն

 Բելգիան երկիր է Արևմտյան Եվրոպայում: Տարածքը 30 528 կմ² է: Հյուսիս-արևմուտքում ափերը ողողում է Հյուսիսային ծովը:

Երկրի մեծ մասը զբաղեցնում են լանդշաֆտային հարթավայրերը:

Սահմանի երկարությունը 1385 կմ է, ընդ որում Ֆրանսիայի հետ` 620 կմ, Գերմանիայի հետ` 167 կմ, Լյուքսեմբուրգի հետ` 148 կմ, Նիդերլանդների հետ` 450 կմ: Ընդհանուր տարածքը 33 900 կմ² է, որից ծովային ափամերձ գոտին` 3462 կմ² է, իսկ ներքին ջրերը կազմում են 250 կմ²:

Երկրաբանություն և օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի հյուսիսային մասում հզոր մեզո-կայնոզոյան մնացորդային ծածկ է գոյացել: Հարավ շարժվելիս ծածկը անցնում է գետերի հովտով, իսկ հենց հարավում կան բազմաթիվ ծալքավոր շինվածքներ, որոնք ենթարկվել են հզոր էրոզիայի: Հյուսիսում մեծ տարածում են գտել դեղնահողերը` բազմիցս սառցաջրերի ազդեցությանն ենթարկվելու արդյունքում:

Այլ հանքանյութերից է քարածուխը(Կամպաինում, Մաաս և Սամբր գետերի հովիտներում), կապարը, ցինկը, պղինձը, ծարիրը, գրանիտը, ավազաքարը, մարմարը:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտը հիմնականում հարթ է, աստիճանաբար բարձրանում է ափամերձ գոտուց դեպի հարավ-արևելք:

Կան երեք բնական տարածքներ. ափամերձ դաշտերը (Ստորին Բելգիա), ցածր կենտրոնական հարթավայրերը (Միջին Բելգիա), Արդենի լեռները (Բարձր Բելգիա):

Հյուսիսային ծովի ստորին հատվածը սահմանակից է մինչև 30 մ բարձրության վրա գտնվող ավազաբլուրներին, լայնությունը 1.5 - 2.5 մ է: Ափին հարող պտղաբեր տարածքներից մի քանիսը գտնվում են ծովի մակարդակից 2 մ ցածր, ծովից պաշտպանվում են ավազաբլուրներով ու արհեստական թմբերով:

Միջին Բելգիան տարածվում է Մոնսից ու Լյոժից մինչև հարավ-արևմուտքի լեռնային գավառներ: Այս բնական գավառի տարածքը զբաղեցնում է ալիքային հարթավայրեր` ռելիեֆի էրոզիոն ձևերով: Բարձրությունը հյուսիսից հարավ 80 - 100 կամ 180 մ է: Մաաս ու Սամբր գետերի հովիտները բաժանում են Միջին ու Բարձր Բելգիաները:

Բարձր Բելգիայում է գտնվում Արդեննի լեռնազանգվածը, որը համարվում է Հռենոսյան թերթաքարային լեռների արևմտյան շարունակությունը: Զանգվածը հիմնականում կազմված է պալեոզոյան կրաքարերից և ավազաքարերից. ալպյան դարաշրջանում զգալիորեն աճել են, հիմնականում արևմտյան մասը` Տայ և Բարձր Ֆեն սարահարթերը, որի ամենաբարձր կետը` Բոնտրաժ լեռը(694 մ), համարվում է նաև երկրի ամենաբարձր կետը: Երկրի հարավ-արեւելքում կան կրաքարային շրջաններ` մինչև 460 մ բարձրության վրա:

Ջրային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի տարածքը ծածկված է հանգիստ ու ջրառատ գետերով, այստեղով են անցնում Եվրոպայի երկու խոշոր գետերը` Մաասը և Շելդան: Գետերը հիմնականում հոսում են հարավից արևմուտք, հյուսիսից` արևելք: Մեծամասնությունը նավարկելի է, ձմռանը չեն սառչում, երբ կա ջրհոսք:

Բելգիայի տարածքով անցնելիս` Շելդան հավաքում է ջուր իր վտակներից` Լիսից(Գենտում), Դանդրից(Դենտերմոնդեում), Դյուրմից(Համմեում), Ռյուպելից(Անտվերպենում), իսկ արդեն Նիդերլանդներում ձևավորովում է որպես Արևմտյան Շելդա:

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառներում պահպանվել են Ազնիվ եղջերու, այծյամ, վարազ, անտառային կատու, կզաքիս, գորշ նապաստակ: Կան նաև բազմաթիվ կրծողներ: Թռչունների քանակը նույնպես շատ է` փասիան, կաքավ, անտառակտցար և այլն: