Մասնակից:Artyom04/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Artyom04/Ավազարկղ
ՀեղինակՆար-Դոս
Ժանրվիպակ
ԼեզուՀայերեն,
Էջեր110

Նար-Դոս՝ Մեր թաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նար Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև: Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է: Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»):

Ինչպես բժշկեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարթա՝ գլխավոր հերոսուհի
  • Թորոս՝ Մարթայի հայրը
  • Գրիգոր՝ գրբաց
  • Օսան՝ Թորոսի հարևանուհին
  • Դարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականը
  • Յական՝ Օսանի որդին
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը: Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր: Նրա կինը մահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային: Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը: Ամբողջ օրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս: Գարնան վերջին օրերից մեկում մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն: Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար: Հայրը նրանից շուտ էր տուն վերադարձել: Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը: Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի տակ Մարթայի աչքին երևացել են շուն և կատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին արել Դարչոյի ազգականները: Հայրը հանգստացնում է Մարթային, բայց մի օր էլ տեսնում է թե ինչպես է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը: Այդ մասին իմանում են Թորոսի բոլոր ազգականներն ու հարևանները: Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել: Խորհրդակցությունը նախագահում էր Պետոյի այրի կինը՝ Օսանը, որն էլ կանչում է գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային: Սկզբում գրբացը սկսում է կարդալ <<Սողոմոնի գրքից>> աղոթքներ, որից հետո հրամայում է կապել Մարթայի ձեռքերը և հայտնում, որ նրա մեջ սատանա է մտել: Ապա կանչում է մի երեխայի և նրանից ջուր ուզում, որպեսզի սատանաները ընկնեն ջրի մեջ: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանում տանից, և սկսում է մաթրախով ծեծել Մարթային: Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Յականը, ով խայտառակելով դուրս է հանում սուտասան գրբացին և նրանից ետ վերցնում Թորոսից կորզած գումարը: Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից մահանում է: Նրան շուտով հետևում է նաև հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով:

Սաքուլն ուխտ գնաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սաքուլ՝ գլխավոր հերոս
  • Նատո՝ Սաքուլի կինը
  • Ազի՝ Սաքուլի մայրը
  • Սերգեյ Ստեփանիչ՝ Սաքուլի ծանոթը
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրգար Սաքուլը կամաց բաց է անում դուռը և ներս մտնում: Նրա կինը՝ Նատոն լվացք էր անում: Սաքուլը գնում և պառկում է թախտի վրա, կնոջը խնդրում է երկու վերմակով ծածկել իրեն, որտեղից կինը հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում: Սաքուլը երկար ժամանակ հիվանդ էր և իր ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ: Այժմ գնացել էր բժշկի, իսկ հիվանդանոցում տասը չայի գումար էին ուզել և գումար չունենալու պատճառով ետ էր վերադարձել տուն: Դուռը բացվում է և ներս է մտնում Սաքուլի մայրը: Նատոն Սաքուլին և Ազիին պատմում է իր տեսած երազի մասին, որից հետո Ազին գնում է գրբացի մոտ: Տուն վերադառնալուն պես Ազին հայտնում է, որ գրբացն ասել է, թե Սաքուլը պետք է գնա Թելեթի ուխտի և երեք գիշեր պառկի եկեղեցու դռան մոտ: Երեկոյան Սաքուլը գնում է Սերգեյ Ստեփանիչի մոտ և նրանից պարտքով գումար խնդրում, իսկ առավոտյան ճանապարհ են ընկնում: Երկու օր արևոտ եղանակ է անում, իսկ երրորդ օրը ուժեղ քամի է բարձրանում և անձրևում է: Նատոն հարկադրված Սաքուլին տանում է տուն: Ճանապարհին Սաքուլը գանգատվում է ցավերից, իսկ տուն գալուն պես մահանում:

Հոգուն վրա հասավ[խմբագրել | խմբագրել կոդը]