Մասնակից:Artur Shahverdyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոշուա Քրիստիան Կոջո Քինգ (անգլ.՝ Joshua Christian Kojo King, ), նորվեգացի ֆուտբոլիստ։ Խաղում է կենտրնական հարձակվողի դիրքում։ «Ուոթֆորդ» թիմի և «Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի» խաղացող է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը ծնվել և մեծացել է Օսլոյի արվարձան Ռոմսոսում՝ գամբիացու և նորվեգուհու ընտանիքում։

Ջոշուան իր կարիերան սկսել է տեղական «Ռոմսոս Իդրեցլագում» 6 տարեկանում։ 2006 թվականին՝ 14 տարեկանում, պայմանագիր է կնքել «Վոլերենգայի» հետ, որտեղ անցկացրել է 2 մրցաշրջան, նախքան նրան նկատել է «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտ Օլե Գուննար Սուլշերը[1]։

16 տարեկանում Ջոշուա Քինգը պայմանագիր է կնքել «Յունայթեդի» հետ։ Նորամուտը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում 2008 թվականի մարտի 29-ին, երբ «Յունայթեդը» ջախջախիչ պարտություն է կրել «Սանդերլենդի» երիտասարդական ակումբի կողմից՝ 1։5 հաշվով։ Նա խփել է 4 գոլ 4 խաղում, երբ «Յունայթեդը» հաղթել է Երիտասարդական գավաթը։ Ակադեմիական պրեմիեր լիգայի 2008/09 մրցաշրջանում Ջոշուան հասցրել է խաղալ երկու խաղ։ Վնասվածքի պատճառով դուրս է մնացել լիգայից մինչև 2009 թվականի հունվարը։

Վերադառնալուց երկու խաղ հետո՝ 2009 թվականի հունվարի 31-ին, Քինգը կատարել է «դուբլ» «Բոլտոնի երիտասարդական ակումբի» դարպասին։ Մի քանի շաբաթ անց Քինգն իր դեբյուտը նշել է պահեստայինների կազմում Պահեստային պրեմիեր լիգայում՝ դուրս գալով փոխարինման։

2009/10 մրցաշրջանի սկզբում Ջոշուա Քիգը Զորան Տոշիչի փոխարեն դուրս է եկել խաղադաշտ Լանկաշիրի Մեծ գավաթի եզրափակչում, երբ Մնաչեսթեր Յունայթեդը հաղթել է «Բոլթոնին» 1։0 հաշվով։ 2009 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղի 81-րդ րոպեին Քինգը փոխարինման է դուրս եկել 41 համարի մարզաշապիկով[2]։

2010 թվականի օգոստոսի 7-ին Քինգը տեղափոխվել է «Պրեստոն Նորթ Էնդ» երեք ամիս վարձակալությամբ՝ դառնալով 1000-րդ խաղացողը, որը երբևէ խաղացել է ակումբում[3]։ Ջոշուան իր դեբյուտը նշել է հաջորդ օրը՝ դուրս գալով փոխարինման 70-րդ րոպեին, երբ «Պրեստոնը» պարտվում էր «Դոնկաստեր Ռովերսին» 2։0 հաշվով[4]։

Իր միակ գոլը Ջոշուան խփել է Ֆուտբոլի լիգայի գավաթի առաջին խաղում՝ ընդդեմ «Ստոկպորտ Քաունթիի»՝ խաղի հաշիվը դարձնելով 5։0[5]։

2011 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Քինգը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի գերմանական Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։

2012 թվականի հունվարի 16-ին հարձակվողը վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Հալլ Սիթի» ակումբ՝ մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը[6]։

2012 թվականի նոյեմբերի 22-ին Քինգը վարձակալական հիմունքներով միացել է «Բլաքբըրն Ռովերսին»՝ մինչև դեկտեմբերի 31-ը[7]։ Վարձակալական պայմանագրի պայմաններով՝ «Ռովերսը» իրավունք է ստացել գնելու ֆուտբոլիստի պայմանագիրը[8]։ 2013 թվականի հունվարի 2-ին հայտարարվել է, որ Քինգը լրիվ պայմանագիր է կնքել «թափառաշրջիկների» հետ։ Պայմանագիրը կնքվել է 2․5 տարով[9]։ Նա «Բլեքբերնում» հանդես է եկել մինչև 2015 թվականը՝ պայմանագրի ավարտը։ Ընդհանուր առմամբ, նա լանկաշիրի ակումբի կազմում մասնակցել է 74 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։

2015 թվականի մայիսի 28-ին հայտարարվել է, որ Քինգն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բորնմութ», որը պատմության մեջ առաջին անգամ մտել է «Անգլիական Պրեմիեր Լիգա»։ 2015 թվականի օգոստոսի 5-ին Պրեմիեր Լիգայում՝ նոր ակումբի կազմում, նշել է նորամուտը «Աստոն Վիլլայի» դեմ խաղում։ Նոյեմբերի 21-ին թիմի կազմում խփել է իր առաջին գոլը «Սուոնսիի» դեմ խաղում։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին խփել է խաղի հաղթական գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին։ Մրցաշրջանի ավարտից հետո 7 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն (6-ը՝ Անգլիական Պրեմիեր Լիգայում)։

2016/17 մրցաշրջանը Քինգի համար բեկումնային էր։ Պրեմիեր Լիգայում «Բորնմութի» կազմում 36 խաղում խփել է 16 գոլ։ Բացի այդ, Պրեմիեր Լիգայում կարողացել է իրականացնել իր առաջին հեթ-տրիկը՝ երեք անգամ «ռմբակոծելով» «Վեստ Հեմին»։ Օգոստոսի 29-ին «Բորնմութի» հետ կնքել է նոր պայմանագիր 4 տարով։ Հաջորդ մրցաշրջանը հարձակվողի համար պակաս հաջող էր։ ԱՊԼ-ի 33 խաղում կարողացել է աչքի ընկնել 8 խփած գոլով։

2018/19 մրցաշրջանում Քինգը Պրեմիեր լիգայի 35 խաղում «Բորնմութի» հակառակորդներին խփել է 12 գոլ։ 2019/20 մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր ինչպես խաղացողի, այնպես էլ ակումբի համար։ Ազգային առաջնության 26 խաղում Քինգը խփել է 6 գոլ, իսկ «Բորնմութը» հինգ մրցաշրջանից հետո դուրս է մնացել Պրեմիեր Լիգայից։

2021 թվականի փետրվարի 1-ին Քինգը տեղափոխվել է «Էվերթոն»՝ պայմանագիր կնքելով կես տարով։ 2021 թվականի փետրվարի 3-ին նա նշել է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Լիդսի» նկատմամբ հաղթական խաղում։ Ընդհանուր առմամբ, մինչև մրցաշրջանի ավարտը նա մասնակցել է «Էվերթոնի» 11 հանդիպման՝ ամեն անգամ դուրս գալով փոխարինման։ Այդ խաղերում գոլ չի խփել։ 2021 թվականի հունիսի 4-ին պաշտոնապես հայտարարվել է, որ «Էվերթոնը» չի երկարաձգի պայմանագիրը հարձակվողի հետ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորվեգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. nickogs20 (2009-01-27). «Reds add third Norwegian youngster to their ranks». United Youth. Վերցված է 2011-08-31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Lyon, Sam (2009-09-23). «Man Utd 1–0 Wolverhampton». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2011-08-31-ին.
  3. Bartram, Steve (2010-08-07). «Reds loan out strike duo». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2011-08-31-ին.
  4. «Preston 0–2 Doncaster». BBC Sport. British Broadcasting Corporation. 2010-08-08. Վերցված է 2011-08-31-ին.
  5. «FT: Stockport County 0 Preston North End 5». Lancashire Evening Post. Johnston Publishing. 2010-08-10. Վերցված է 2011-08-31-ին.(չաշխատող հղում)
  6. «Hull City sign Manchester United striker Joshua King on loan» (անգլերեն). BBC Sport. 2012-01-16.
  7. Rovers complete King deal, Rovers.co.uk (23.11.2012).
  8. Manchester United’s Josh King completes Blackburn move, BBC.co.uk/Sport (23.11.2012).
  9. King deal concluded, Rovers.co.uk (02.01.2013)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]