Մասնակից:Artsakh0001/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արցախի ազգային վիճակախաղ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերության միակ հիմնադիրն է ԼՂՀ կառավարությունը:

Ազգային վիճակախաղի կազմակերպմամբ ԼՂՀ կառավարությունը նպատակ է.

  -նպաստել հայրենադարձությանն ու վերաբնակեցմանը,
  -նպաստել արցախյան ավանդական ձեռագործ գորգերի արտադրությանն ու տարածմանն աշխարհի տարբեր երկրներում,
  -արցախում կանանց ապահովել մշտական աշխատանքով:

Վիճակախաղի կազմակերպման արդյունքում ձևավորված ողջ շահույթը ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում Իշխանաձոր համայնքում իրականացվում է 37 բնակելի առանձնատների շինարարություն, որոնցից 10 առանձնատան շինարարական աշխատանքներ 2014 թվականին արդեն մոտենում են ավարտին:

Ազգային վիճակախաղի հիմնական նպատակն է իրացումից ստացված շահույթն օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմավարական նշանակության` հայրենադարձության, համայնքների զարգացման ծրագրերի իրականացման համար:

Ազգային վիճակախաղի առաջին խաղարկությունն անց է կացվել Արցախի համար խորհրդանշական օր` Գերագույն Խորհրդի առաջին ընտրությունների օրը` դեկտեմբերի 28-ին (2013 թվական):

Ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկությանը արդյունքում իրացվել է 261 505 տոմս, և վիճակահանության արդյունքում շահել են 342 տոմսեր, իսկ շահումային ֆոնդը կազմել է ավելի քան 200 մլն ՀՀ դրամ:

«Արցախի ազգային վիճակախաղ» փակ բաժնետիրական ընկերությունը իրականացնում է 3 տեսակի վիճակախաղերի խաղարկություն: Դրանք են`

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ Վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկությունը իրականացվում է հետևյալ կերպ` հատուկ կազմակերպված շոու-ծրագրի շրջանակներում 2 թափանցիկ տարաներից, որոնցից մեկում գտնվում են վիճակախաղի տոմսի սերիաները, իսկ մյուսում վիճակախաղի տոմսի համարները, հերթականությամբ հանվում են` սկզբում սերիան, այնուհետև համարը, և որոշվում է շահող տոմսը: Խաղարկությունով վիճակախաղի շահումային ֆոնդը ձևավորվելու է «Թողարկված է Արցախում» տարբերանշան կրող և ավանդական արհեստների ծնունդ հանդիսացող թանկարժեք արտադրատեսակներ: Խաղարկությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 28-ին: Խաղարկությունը ավարտվելուց հետո շահած տոմսերի մասին ինֆորմացիան տեղադրվում է կազմակերպչի պաշտոնական կայքում` www.nkrlottery.am, ինչպես նաև 5-օրյա ժամկետում տպագրվում է թերթերում: Խաղարկությունով վիճակախաղի տոմսի արժեքը 2000 ՀՀ դրամ է:

SMS ՎԻՃԱԿԱԽԱՂ Կարճ հաղորդագրության միջոցով ոչ խաղարկությունով վիճակախաղի խաղարկության շրջանակներում վիճակախաղի տոմս է համարվում 1 կարճ հաղորդագրությունը (SMS): Մասնակիցը իր հեռախոսահամարից ուղարկում է կարճ հաղորդագրություն հատուկ համարին` 7777, և ավտոմատ կերպ դառնում է վիճակախաղի մասնակից: Ծրագիրը հատուկ մշակված հաճախականությամբ ավտոմատ կերպ` նախապես տրված սխեմայով, ընտրում է վիճախաղախի հաղթողին: Կարճ հաղորդագրություն ուղարկելուց հետո մասնակիցը ստանում է պատասխան կարճ հաղորդագրություն, որը հավաստում է, որ նա դարձել է խաղարկության մասնակից: Ծրագրի կողմից շահող ճանաչվելու դեպքում մասնակիցը ստանում է ևս մեկ կարճ հաղորդագրություն, որում նշված է շահումը և կազմակերպչի կոնտակտային տվյալները: Կարճ հաղորդագրության միջոցով ոչ խաղարկությունով վիճակախաղի շրջանակներում խաղարկվելու են Iphone 5s հեռախոսներ և Ipad air 3G պլանշետներ, ինչպես նաև բոնուս խաղարկություն ամենաակտիվ մասնակիցների միջև, որոնք ուղարկել են 100-ից ավել կարճ հաղորդագրություններ, և ծրագիրը ավտոմատ կերպ ընտրում է 3 ամենաակտիվ մասնակիցներին, որոնք պարգևատրվում են` 1-ին տեղ – 500.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ – 300.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ – 200.000 ՀՀ դրամ: 1 կարճ հաղորդագրության արժեքը 300 ՀՀ դրամ է: SMS վիճակախաղ ներկայումս գործում է միայն ԼՂՀ տարածքում: Վիճակախաղի մասնակիցը կարող են դառնալ Ղարաբաղ Տելեկոմի բոլոր բաժանորդները:

ՎԻՃԱԿԱԽԱՂ ՋՆՋԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ Ջնջելու միջոցով ոչ խաղարկությունով վիճակախաղի տոմսը ունի է հատուկ նախատեսված հատված` ջնջելու համար, որը մասնակիցը (տոմսի սեփականատերը) ջնջելով, պարզվելու է շահելու և չշահելու հանգամանքը: Ջնջելու միջոցով ոչ խաղարկությունով վիճակախաղի շրջանակներում խաղարկվելու է գումարային շահում 1.000 ՀՀ դրամից մինչև 50.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ջնջելու միջոցով ոչ խաղարկությունով վիճակախաղի տոմս: Ոչ խաղարկությունով վիճակախաղի տոմսի արժեքը 200 ՀՀ դրամ է: Այն իրացվում է ԼՂՀ և ՀՀ տարածքում: