Մասնակից:Arthur Matevosyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արթուր Մաթևոսյան (Arthur Matevosyan)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետ, հասարակական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991թ.-ի հունիսի 1-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ.-ին սովորել և ավարտել է Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ ամառային քաղաքական դպրոցը:

Սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Հանդիսանում է ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման ամբիոնի հայցորդ:

Սովորում է Երիտասարդ առաջնորդների դպրոցում:

2014թ. գերազանց գնահատականներով ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրան` պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում բաժինը:

2012թ.-ին ավարտել է նույն համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ բաժինը:

Այնտեղ ուսանելու տարիներին ընտրվել է ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ, մի քանի անգամ արժանացել է «Մուրադ Սարգսյանի անվան» կրթաթոշակի:

2008թ.-ին գերազանցությամբ ավարտել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը:

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից դասավանդում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում:

2016թ.-ից հանդիսանում է ֆիանսական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայաստանի քարի արդյունահանման և մշակման ընկերություններից մեկում:

2014թ-ի դեկտեմբերի 20-ից ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հարկային վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունում:

2013թ-ի հունիսի մեկին «ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նշանակվել է հարկային վարչարարության գծով դասախոս:

Հիմնական աշխատանքին զուգահեռ այժմ էլ շարունակում է հանդես գալ դասախոսություններով տարբեր համալսարաններում և մասնագիտացված լսարաններում:

2012թ.-ի ապրիլի 2-ից հուլիսի 13-ը մասնակցել է ֆինանսաբանկային ուսումնական կենտրոնի (ՖԲՔ հիմնադրամ) «ՀՀ կենտրոնական բանկ ներածական դասընթաց» եռամսյա ուսումնական ծրագրին, որտեղ՝ հաղթահարելով սահմանված շեմը, 2012թ.-ի հոկտեմբերի 29-ից աշխատանքի է անցել և մինչև 2013թ.-ի մարտ ամիսը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում՝ որպես մասնավոր փոխանցումների միտումների բացահայտմանն ուղղված հետազոտությունների իրականացման մասնագետ:

2009թ.-ից մինչև 2011թ.-ը եղել է Աղավնաձորի երիտասարդական գործունեության ակումբի տնօրեն (Կրթության զարգացման ակադեմիա/USAD երիտասարդական և համայնքային գործունեության ծրագիր):

Աշխատանքային գործունեության մեջ ընդգրկված է եղել տարբեր հանձնաժողովներում, ծրագրերում և աշխատանքներում:

Կուսակցական գործունեություն

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության երիտասարդական թևի կազմակերպչական հանձնաժողովի նախագահն է:

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 16-ին արժանացել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրի կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:

2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարի թիվ 2/3661 հրամանով շնորհվել է ՀՀ Հ/Ծ 3-րդ դասի խորհրդականի դասային կոչում:

Հանդիսանում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության անդամ

2013թ.-ին հանդիսացել է <<Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն>> հիմնադրամի <<Ուսանողության ձայն>> ծրագրի խորհրդի անդամ:

Գրում է գիտական և այլ հոդվածներ, զբաղվում է սպորտով` հատկապես մեծ թենիսով և լողով, սիրում է արվեստի գրեթե բոլոր ճյուղերը, իսկ ազատ ժամանակ սիրում է սբաղվել ընթերցանությամբ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: