Մասնակից:Artemkap

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն[խմբագրել | խմբագրել կոդը]

   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Artemkap :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Աշբոտ (քննարկում) 07:40, 3 Սեպտեմբերի 2016 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

--Պանդուխտ 16:55, 17 Ապրիլի 2010 (UTC)


Մենք գտնվում ենք հայ ժողովրդի պատմության ոչ սովորական հանգրվանում: Մեր առջեւ ծառացած են ազգային դժվարագույն խնդիրներ` ժառանգված նախորդ ժամանակներից ու ոչ վաղ անցյալից: Դրանցից մեկը, անշուշտ, Արցախյան հիմնախնդիրն է, որի շուրջ 1994թ. կնքված զինադադարն ու ստատուս-քվոն վերանայելու փորձեր են արվում, ինչի մասին հարեւան երկրից հոխորտանք ենք լսում գրեթե ամեն օր: Մենք այն սերնդի ներկայացուցիչներն ենք, որ այդ ամենին արժանապատիվ արձագանքելուց զատ, հաջողությամբ պիտի շարունակենք մեր նոր պետության, հայոց ազգային բանակի կառուցումն ու հզորացումը:Բոլոր այդ խնդիրները, սակայն, չենք կարող լուծել առանց երիտասարդության ակտիվ կենսադիրքի, առանց նրա ռազմահայրենասիրական պատշաճ կոփվածքի, առանց ազգային արժեքների համակողմանի եւ խորը իմացության: Իսկ երիտասարդության նման դաստիարակության համար անփոխարինելի ուղեցույց են եղել ու այսուհետ կլինեն ազգային մեր մեծերի կյանքն ու գործը, նրանց ժառանգությունը գիտության, գաղափարախոսության եւ ռազմական արվեստի բնագավառներում: Այդ առումով ընդօրինակման է արժանի հատկապես հայ ժողովրդի պատմության ամենանշանավոր, ամենանվիրյալ զավակներից մեկը` Դավիթ Բեկը: Նրա գլխավորած ազգային-ազատագրական պայքարը, որ ծավալվեց 18-րդ դարի 20-ական թվականներին Սյունիքում եւ Արցախում, հայոց պատմության փառավոր էջերից է: Դավիթ Բեկն ազգային, պետական, զինական, քաղաքական, դիվանագիտական այն գործիչն է, որի կերպարն ու հերոսական գործունեությունը շարունակում են մնալ ոգեշնչման անսպառ աղբյուր ամեն մի հայ պատանու եւ աղջկա համար: Այնպես որ` հայրենիքի, մեր նոր պետության հանդեպ դավիթբեկյան վերաբերմունքի պահպանումը եղել եւ մնում է օրախնդիր: Հենց այդ գաղափարի ու ավանդույթների շուրջ երիտասարդության համախմբումն է մեր գլխավոր նպատակներից մեկը, որ ցանկանում ենք իրագործել կազմակերպական ստույգ կառույցի միջոցով, որպիսին կարող է լինել "Դավիթբեկյան ուխտեր" անվանյալ հասարակական կազմակերպությունը: Երիտասարդական-հայրենասիրական նման կազմակերպության ստեղծումը կարեւոր է նաեւ այն առումով, որ նախորդ տարիներին մարզի երիտասարդությանը տարբեր պատճառներով չհաջողվեց միավորվել կազմակերպական այնպիսի կառույցի մեջ, որ վայելեր սյունիքյան հասարակության եւ հատկապես երիտասարդության հավատն ու վստահությունը, թեեւ առաջին հայացքից քիչ չէին եւ չեն երիտասարդական կազմակերպությունները: "Դավիթբեկյան ուխտերը" գալիս են լրացնելու այդ բացը եւս: Նորաստեղծ կազմակերպությանն անդամագրվելը, կարծում ենք, կլինի բացառապես սրտի թելադրության, համոզմունքի արգասիք, քանզի կազմակերպության անդամներն ուխտ են դնում եւ ուխտ կապում միմյանց հետ` հանուն Հայաստանի Հանրապետության: Ուրեմնեւ` անդամագրվել նորաստեղծ կազմակերպությանը` նշանակում է ստանձնել անխախտ պարտավորություն մեր պետության հանդեպ, նշանակում է երկրին ծառայել այնպիսի նվիրականությամբ, ինչպիսի նվիրականությամբ իր օրերում ծառայել է Դավիթ Բեկը: Բարի՛ երթ, "Դավիթբեկյա՛ն ուխտեր":