Մասնակից:Artak Manukyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Artak Manukyan[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Մանուկյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, տնտեսագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թ. փետրվարի 15-ին Երևանում:

1999 թ. ավարտել է ՀՊՏՀ համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ: 2002 թ. ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2003 - 2004 թթ. աշխատել է որպես պատգամավորի օգնական: 2004 թվականից Երիտասարդական խորհրդարանի համահիմնադիր, փոխնախագահ:

2005 թ. ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական և 2007 թ.՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցները: 2003, 2005 և 2010 թթ. հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում (ԱՄՆ), Պոտսդամի համալսարանում (Գերմանիա) և Դելավերի համալսարանում (ԱՄՆ): 1998 - 2007 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերի ղեկավար:

2003 - 2004 թթ. «Երևանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական: 2006 - 2007 թթ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ պլանավորման և վերլուծության բաժնի պետ: 2004 - 2018 թթ.՝ ՄԱԿ, ՀԲ, ԱԶԲ, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի, Կոնրադ Ադենաուեր և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամների փորձագետ: 2005 - 2008 թթ. եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, 2007 - 2013 թթ.՝ ՀՊՏՀ, 2011 - 2012 թթ.՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, 2016 - 2017 թթ.՝ Հայաստանի Ազգային Ագրարարային Համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս: 2008 - 2016 թթ.՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ: 2014 - 2015 թթ.՝ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ։ 2015 թվականից Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի փորձագետ է, հրավիրյալ դասախոս: Որպես փորձագետ և/կամ խորհրդատու ներգրավվել է մի շարք ծրագրերում, Գերմանիա, Վրաստան, Շվեյցարիա։ 2005 թ. արժանացել է Շվեյցարիայի առաջնորդության մրցանակի: 20062007 թթ. եղել է Շվեյցարիայի շրջանավարտների խորհրդի Հայաստանի թիմի տնօրեն:

2017 թ. մայիսից - 2017 թ. նոյեմբեր ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հկ նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017 թ. հուլիսից «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ նախագահ: 2018 թ. 12 հունիսից - 2019 թ. հունվարի 14 ՀՀ վարչապետի խորհրդական։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թ. ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:


Ամուսնացած է, ունի երկու զավակ։


Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու մենագրության և ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է։ Շախմատի ազգային վարպետ, 2018 թ. ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող: