Մասնակից:Art5555/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սըր Սիդնեյ Ռոբերտ Նոլան (անգլ․՝ Sir Sidney Robert Nolan; ապրիլ 22, 1917 Մելբուռն - 28 նոյեմբեր, 1992, Լոնդոն) —ավտրալացի գեղանկարիչ-աբստրակցիոնիստ և գծագիր։ Համարվում է Ավտրալիայի 20-րդ դարի 2-րդ կեսի լավագույն գեղանկարիչներից մեկը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյ Նոլանը ուսումնասիրել է գեղանկարչություն Մելբուռնի ազգային պատկերասրահին կից գործող դպրոցում [1]: Նոլանը եղել է Heide Circle, գեղանկարիչների խմբակի ղեկավարներից մեկը։ Այդ խմբակի անդամներից էին նաև Ալբերտ Տակերը, Ջոյ Էսթերը, Աթուր Բոյդը և Ջոն Պերսեվալը։ Առաջին անգամ Նոլանն ամուսնացել է 1938 թվականին, սակայն վերջինս կարճ է տևել: II համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է բանակում, իսկ պատերազմի ավարտից հետո որոշ ժամանակ ապրել է Մելբուռնին մոտ գտնվող տանը, որն այժմ վերածվել է Heide Museum of Modern Art կոչվող ժամանակակից արվեստի թանգարանի:1948 թվականին նա երկրորդ անգամ է ամուսնացել իր ընկեր գեղարվեստական քննադատ Ջորջ Ռիդի քրոջ՝ Սինտիի հետ։ Նրա երրորդ ամուսնությունը 1978 թվականին Ջոն Պերսիվալի նախկին կնոջ Մերի Բոյդի հետ էր։

Միևնույն ժամանակ Նոլանը ֆրանսիացի Ստեյլի Հետերի մոտ ուսումնասիրել է գեղանկաչություն: Նոլանի ամենահայտնի աշխատանքներից էին 1974-1949 թվականներին նկարված հայտնի ռենջեռ Նեդդի Կելլի նկարները, որոնք այժմ պատմամշուկաթային արժեք են ներկայացնում իրենցից։ 1950 թվականին նկարիչը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել և ստեղծագործել է մինչև իր կյանքի վերջը: 1959 թվին Սիդնեյ Նոլանի գործերը ներկայացվել են Կասսելում կազմակերպված ժամանակակից արվեստի ցուցահանդեսին: Բացի բնանկարներ և գրաֆիկական նկարներ ստեղծելուց,՝ նա զբաղվել է նաև թատերական ներկայացումների դեկորացիաներով և գրական ստեղծագործությունների բնազարդմամբ :

Սըր Սիդնեյ Նոլանը պարգևատրվել է Բրիտանիայի և Ավստրալիայի վաստակավոր գործիչի շքանշանով:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոլանը իր ուրույն ոճով նկարել է բազմաթիվ հայտնի պատմական և լեգենդար գործիչների, այդ թվում երկրախույզներ Էլիզա Ֆրեյզերին, Բյուրկին, Ուիլիսին։ Ժամանակի ընթացքում Միսսիս Ֆրեյզերի նկարը դարձել էր Սանդեյ Րիդի նկատմամաբ թշնամանքի մարմնացումը։ Այնուամենայնիվ Հեյդը լքելուց հետո նա շարունակեց մնալ Րիդի հետ բարեկամական հարաբերթյունների մեջ և անգամ Սուրբ Ծննդյան նվեր էր ուղարկել նկարեներից մեկը[2]։

Nolan Reeds Heide 1942

Թերևս ամենահայտնի նրա գործերը դա բուշրեյնջեր(ավստրալիայում այդպես էին կոչում այն ավազակներին, ովքեր կողոպուտով էին ապրուստ վաստակում և փախչում օրինապահներից անգլիացիներով նոր գաղութացման ժամանակ) Նեդ Քելիին նվիրված նկարների շարքը։ Նոլանը թողեց իր հայտնի 27 նկարից բաղկացած Քելիի շարքը 1946-1947թվականներին, երբ լքեց Հեյդընը էմոցիոնալ նկատառումներից դրդված։ Սանդեյ Րիդը 284նկար վերադարփրեց Նոլանին, բայց հրաժարվեց տալ Քելիի շարքը մնացած 25-ը, քանի որ դրանք Հեյդընի Ժամանկակաից արվեստի թանգարանի հիմնաքարն էին[3]։ Ավելի ուշ հանձնելով դրանք Ավստրալիայի ազգային պատկերասրահին լուծեց նրանց միջև ծագած տարաձայնությունը։ https://commons.wikimedia.org/wiki/File:Nolan_Reeds_Heide_1942.jpg Չնայած դեպրեսիաին և Երկրորդ համաշխարհային պատերազմին, Նոլանը որոշեց կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նոլանը նպատակ ուներ ստեղծել մի այնպիսի շարք, որը կբացահայտեր Ավստրալիայի նացիոնալիզմը և այլ տեսանկյունից կպատմեր այսպես կոչված հերոսների մասին։ Ուզում էր բացատրել ով է հերոսը, ով կռվողը ով զոհը, մարդկային այս հասարակությունում որտեղ կռիվ էր ազատության համար։ Նոլանը գրեթե բոլոր իր գործերում ներկայացնում էր Ավստրալիայի լանդշաֆտները և գեղատեսիլ վայրեը։ Դրանով փորձում էր հասարակության ավելի տեսանելի դարձնել այն գեղեցիկը, որ ուներ Ավստրալիայի բնությունը[4]։ Գույների ուժգնությունը, երանգները, տեքստուրան այնքան ներդածնակ էին, որ ստեղծում էին վիզուալի, սիմվոլիկի ամբողջության պատկեր։ Քելլին Նոլանի նկարներում ընդգծում էր այն փաստը, որ ավստրալիայի խորհրդանիշը Քելին ու նրա նմանններն են։

Նոլանը ամբողջ կյանքում շարունակեց փորձարկումները, քանզի ստատիկ մնալ եկ տեղում չէր ցանկանում[5]։ Նրան ոգեշնչում էր մանկական արվեստը և 20-րդ դարի մոդերնիզմը։ Այս ժամանակ շատ երիտասարդ նկարիներ էին ուղղվում ավելի դեպի աբստրակտիզմը, բայց Նոլանը ավելի ֆիգուրատիվ տեսակին էր կողմ։

Նոլանի բոլոր գործերում ակնհայտ էր նրա սերը դեպի գրականությունը։ Նրա վրա մեծ ազդեցությունն են ունեցել Պաբլո Պիկասո, Հենրի Մատիսը, Հենրի Ռուսոն։ Իսկ տեղում, նրա համար շատ հեղափոխական էր ռուս Դանիլա Վասիլևի տեղափոխվելը դեպի Մելբուրն։

Դիմբուլայի լանդաֆտների նրա նկարը, որն արվել է Երկրորդ համաշխահային պատերազմի տարիներին ծառայության ժամանակ, այժմ պահվում է Վիկտորիայի ազգային պատկերասրահում։

1951թվականին, Նոլանը տեղափոխվել է Լոնդոն[6]։ Ճանապարհորդելով և բացահայտելով Եվրոպան Հունաստանում 1956 թվականին հունական դիցաբանությանը նվիրված նկարներ է պատկերել։ Նոլանը նաև իլյուստրատոր է եղել ավելի քան 70աշխատությւոնների համար[7]։

1968-1970 թվականներին Սիդնեյ Նոլանը աշխատել է իր «Դրախտային պարտեզ» ստեղծագործության վրա[8]։ Այս նախագիծը 1320ծաղկային կոմպոզիցիաներ էր ներառում, որտեղ ներկայացված էր բույսրեի աճի ու զարգացման ցիկլերը, շեշտը դնելով այն փաստի վրա որ բույսը աճելով հողից նորից վերադառնում է հողի մեջ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոլանը մահացել է 1992թվականի Նոյեմբերի 28-ին 75տարեկան հասակում։ Ուներ երկու երեխա և կին։ Թաղվել է Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2008-04-09. Վերցված է 2020-08-07-ին.
  2. «Nolan's "Mrs Fraser": Reconstruction and Deconstruction - aComment» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-08-ին.
  3. Burke, Janine (January 2004). The Heart Garden: Sunday Reed and Heide. Milsons Point, New South Wales: Random House. էջ 350. ISBN 1-74051-202-2.
  4. Digital Collections - Drought photographs, Queensland, 1952, National Library of Australia. Retrieved 10 November 2012.
  5. Douglas, Tim (7 November 2012). "Sidney Nolan daughter puts Ned Kelly's head on the block", The Australian. Retrieved 10 November 2012.
  6. The Sidney Nolan Trust. The Rodd, Presteigne, Herefordshire, England. (Leaflet) www.sidneynolantrust.org
  7. «Nolan's covers». aCOMMENT. Վերցված է 2014-07-19-ին.
  8. Arts Centre Melbourne,