Մասնակից:ArpiMir/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArpiMir/Ավազարկղ1
Եգիպտացորենի փաթիլներ կաթով
Մրգային օղակներ Kellogg’s ընկերության արտադրության

Չոր նախաճաշեր (նաև հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր), հացահատիկային հիմքով սննդային խտանյութերի տեսակ, նախապես եփված և տափակված հատիկների կամ եգիպտացորենի ու ցորենի հատիկների տապակման ժամանակ ստացված արտադրատեսակներ՝ համային հավելումներով, որոնք լիովին պատրաստ են սննդի մեջ օգտագործելու համար, սովորաբար նախաճաշի ժամանակ: Դրանք ավելացնում են ջրի, կաթի կամ մրգային հյութի մեջ՝ շիլա պատրաստելու նպատակով: Հացահատիկային նախաճաշերի թվում առավել հայտնի են փաթիլները, մյուսլին, նախուտեստները և արագ կամ ակնթարթային պատրաստման շիլաները: Այսօր սննդի արդյունաբերությունն արտադրում է բազմաթիվ այլ շաքարացված մթերքներ[1][2]:

Ռուսաստանում 20-րդ և 21-րդ դարերի սահմաններում խրթխրթան օղակների, ձողիկների, չորացրած հացի, «պայթեցված» հատիկների և չիպսերի սպառումը տասը տարվա ընթացքում աճել է 50 տոկոսով:

Պատրաստի հացահատիկային նախաճաշերը ժողովրդականություն սկսեցին վայելել 1899 թվականին՝ ամերիկացի դոկտոր Ջոն Հարվի Քելոգի շնորհիվ, որը եգիպտացորենի փաթիլների գյուտարարն է: Քելոգը ձգտում էր ավանդական նախաճաշը փոխարինել առողջարար սննդով Միչիգանի իր առողջարանների հիվանդների համար:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր նախաճաշերը դասակարգվում են երկու հիմնական հատկանիշներով. ըստ ստացված արտադրանքի տեսքի և ըստ հիմնական հումքի տեսքի: Առաջին հատկանիշով չոր նախաճաշերը լինում են փաթիլատեսք, օդային, թելքավոր և հատիկավոր (հավելումներով և առանց հավելումների): Հիմնական հումքի տեսքով փաթիլատեսք չոր նախաճաշերն արտադրվում են ձավարից և ալյուրից, իսկ օդայինները՝ ձավարից, հացահատիկից և ալյուրից: Թելքավոր չոր նախաճաշերը արտադրվում են հացահատիկից, իսկ հատիկավորները՝ միայն ալյուրից: Բացի այդ, չոր նախաճաշերը կարելի է դասակարգել ըստ ստացման եղանակի. փաթիլներ, օդային կամ պայթեցված հացահատիկներ և էքստրուզիոն տեխնոլոգիայի արտադրանքներ (ձողիկներ և ձևավոր արտադրանք), ինչպես նաև ըստ բաղադրիչների՝ կախված դրանց բաղադրության մեջ բացի հացահատիկից այլ բաղադրիչների ընդգրկվելուց, օրինակ՝ մյուսլիի մեջ՝ չրեր:

Չոր նախաճաշերն արտադրվում են տարբեր հացահատիկային մշակաբույսերի սերմնահատիկներից (բրինձ, վարսակ, ցորեն, տարեկան, գարի, եգիպտացորեն), հատուկ ձևով պատրաստված ձավարեղենից և ալյուրից, խմորի խառնուրդի միջոցով: Բացի այդ, չոր նախաճաշերը ստանում են հատուկ պատրաստված կիսաֆաբրիկատներից՝ պահպանման երկարատև ժամկետով: Չոր նախաճաշի համը և սննդային արժեքը բարելավելու համար օգտագործվում են տարբեր մրգային հավելումներ՝ փաթիլների կամ փոշիների տեսքով, մանրացված չորացրած մրգեր, տարաբնույթ լցոններ մրգերով, ընկույզներով, մեղրով, համեմունքներով, սուրճով, բանջարեղենով, լիկյորով, մսով և այլն: Չոր նախաճաշերի արտադրության համար կիրառվում են տարբեր տեխնոլոգիաներ. խորը հիդրոթերմիկ մշակում և հետագա եփում շաքարա-աղային լուծույթում, «պայթեցման» մեթոդ, միկրոնիզացիա և արտամղում:

Փաթիլները ստանում են նախապես մաղված և լվացված ձավարեղենից՝ շաքարա-աղային լուծույթում եփելով: Եփված ձավարեղենը չորացնում են, ճզմելով տափակացնում են և տապակում մի քանի րոպե 250-300 °C ջերմաստիճանում: Օդային կամ պայթեցված հատիկները ստանում են հատուկ սարքերում՝ «թնդանոթներում», որոնք բարձր ճնշման հերմետիկ խցիկներ են: Խոշոր ձողիկները և ձևավոր արտադրանքները էքստրուզիոն տեխնոլոգիաների արտադրանք են:

Այլ բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հատիկներից, շատ սննդամթերքներ պարունակում են գլյուկոզայի օշարակ, կակաո, ինչպես նաև սննդային հավելումներ, ինչպիսիք են վիտամինները, սննդային ներկանյութերը և բուրահաղորդիչները: Մյուսլին ևս պարունակում է չրեր և ընկույզներ[1]:

Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր նախաճաշերի օրինակներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нилова Л. П. Сухие (зерновые) завтраки // Товароведение и экспертиза зерномучных товаров: Учебник. — СПб.: ГИОРД, 2005. — С. 384—393. — 416 с. — 5 000 экз. — ISBN 5-901065-88-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stiftung Warentest (Hrsg.): Zu viel Zucker. In: test-Spezial Kinder. 2008. S. 31–35. passim. Abgerufen am 17. März 2014.
  2. Stiftung Warentest: Cerealien für Kinder: Als Frühstück viel zu süß. Pressemitteilung. 25. September 2008. Abgerufen am 17. März 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]