Մասնակից:ArmineMat/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
զինվորական սպան ուղղորդում է նորակոչիկներին։

Մենթորություն (անգլ.՝ Mentorship), փոխհարաբերություն, որի ժամանակ ավելի փորձառու և գիտակ մարդը օգնում և ուղղորդում է ավելի քիչ փորձառու կամ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդուն։ Ուղղորդողը կարող է լինել ավելի մեծ կամ ավելի երիտասարդ, քան այն մարդը, ում նա ուսուցանում է, բայց պետք է լինի կայացած մասնագետ իր մասնագիտական ոլորտում[1]։ Մենթորությունը ուսուցման զարգացման համագործակցություն է, որի դեպքում միմյանցից սովորում են երկու կողմերը։ Մենթորը պետք է պատրաստ լինի փոխանցել իր փորձը, գիտելիքները և հմտությունները և խթանի այն անհատների հոգեբանական, մտավոր և մասնագիտական զարգացումը, ովքեր համարվում են իրենց հովանավորյալները՝ մենթիները: Մենթին (protégé/սան) էլ իր հերթին պետք է ջանք չխնայի լավագույն արդյունք ապահովելու և իր ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու համար։Մենթորին անվանում են նաև կնքահայր/կնքամայր[2] կամ վարդապետ(ռաբբի)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենթորության գաղափարը եղել է դեռևս Հին Հռոմում։ Մենթորը Ոդիսևսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր, ինչպես նաև նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը: Երբ Հոմերոսի «Ոդիսականում» Ոդիսևսն իր հայտնի ճամփորդությանն է գնում, պետությունը ու որդու խնամքը վստահում է Մենթորին: Անգլերենում Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու և ուղեկցող:

Տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձառու մենթորը ուսուցանում է սկսնակ մասնագետներին։

Մենթորության նպատակն է զարգացնել ամբողջական անհատ,ուստի մոտեցումները պետք է լինեն կշռադատված և իմաստավորված՝ լավագույն արդյունք ստանալու համար[4]։ 1995թվականի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բիզնեսի[5] ոլորտում կատարված մենթորության ժամանակ մենթորները օգտագործել են հետևյալ հինգ տարածված մոտեցումները՝

  1. Համագործակցություն, երբ մենթորը ցուցաբերում է հոգեբանականևզգացմունքային աջակցություն, ուղղակի, անմիջական օգնությանևդերային մոդելի միջոցով խթանում է նրա մասնագիտական աճը։
  2. Սերմնացան, երբ մենթորը բացահայտում է իր մենթիի կարողութունները և գիտելիքները և նախապատրաստում է նրան նոր գիտելիքների ձեռքբերմանը։
  3. Կատալիզ, երբ ուսուցման պրոցեսը հասնում է ամենաբարձր մակարդակի, և մենթորը իր սանին ուղորդում է դեպի նոր մտածելակերպևարժեքների վերագնահատում։
  4. Ցուցադրում, երբ մենթորը իր անձնական օրինակով է ուսուցանում, ներկայացնում է իր նվաճումները, ձեռքբերումներըևօրինակներ է բերում իր անձնական կյանքից։
  5. Բերքահավաք, երբ մենթորը ամփոփում է համատեղ աշխատանքը և անում եզրակացություններ․ «Ի՞նչ ես սովորել», «Որքանո՞վ է դա օգտակար քո համար»։

Գոյություն ունի մենթորության կազմակերպման 5 տեսակ։ Դրանք են՝

  1. Թիմային մենթորություն: Սա մենթորության նորարարական տեսակ է[6], որի մեջ ներգրավված են մեկից ավելի մենթորներ,որոնք ունեն տարբեր հմտություններևուժեղ կողմեր։ Ուստի այն փոխշահավետ և փոխուսուցողական պրոցես է և՛մեթորների, և՛ մենթիի համար։
  2. Խմբային մենթորություն, երբ մի քանի մենթիներին ուղղորդում է մեկ մենթոր։
  3. Մասնագիտական մենթորություն:
  4. Էլեկտրոնային մենթորություն, երբ մենթորն ու մենթին միմյանց հետ շփվում են միայն ինտերնետով։
  5. Անհատական մենթորություն, ավանդական մենթորության ձև, երբ մեկ մենթորին կցվում է մեկ մենթի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Farren Ph.D., Caela. «Eight Types of Mentor: Which Ones Do You Need?» (PDF). MasteryWorks.
  2. CXOtoday Staff (September 30, 2003). «Mentors Play Godfather To Wiproites». CXO Today.
  3. «Cop slang: Rabbi». PoliceMag.com. Վերցված է January 1, 2017-ին.
  4. Daloz, L. A. (1990). Effective Teaching and Mentoring. San Francisco: Jossey Bass. էջ 20.
  5. Aubrey, Bob; Cohen, Paul (1995). Working Wisdom: Timeless Skills and Vanguard Strategies for Learning Organizations. Jossey Bass. էջեր 23, 44–47, 96–97. {{cite book}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  6. Ensher, E.; Heun, C.; Blanchard, A. (2003). «Online mentoring and computer-mediated communication: New directions in research». Journal of Vocational Behavior. 63: 264–288. doi:10.1016/s0001-8791(03)00044-7.

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alliance for Excellent Education. (2005) Tapping the potential: Retaining and developing high-quality new teachers. Washington, DC: Alliance for Excellent Education.
  • Boreen, J., Johnson, M. K., Niday, D., & Potts, J. (2000). Mentoring beginning teachers: guiding, reflecting, coaching. York, Maine: Stenhouse Publishers.
  • Carger, C.L. (1996). «The two Bills: Reflecting on the gift of mentorship». Peabody Journal of Education. 71 (1): 22–29. doi:10.1207/s15327930pje7101_4.
  • Cheng, M. & Brown, R. (1992). A two-year evaluation of the peer support pilot project. Evaluation/Feasibility Report, Toronto Board of Education. ED 356 204.
  • Clinard, L. M.; Ariav, T. (1998). «What mentoring does for mentors: A cross-cultural perspective». European Journal of Teacher Education. 21 (1): 91–108. doi:10.1080/0261976980210109.
  • Cox, M.D. (1997). Walking the tightrope: The role of mentoring in developing educators as professionals, in Mullen, C.A.. In M.D. Cox, C.K. Boettcher, & D.S. Adoue (Eds.), Breaking the circle of one: Redefining mentorship in the lives and writings of educators. New York: Peter Lang.
  • Daloz, L. A. (1999). Mentor: Guiding the journey of adult learners. San Francisco: Jossey-Bass.
  • Head, F. A., Reiman, A. J., & Thies-Sprinthall, L. (1992). The reality of mentoring; Complexity in its process and function. In T.M. Bey & C. T. Holmes (Eds), Mentoring: Contemporary principles and issues. Reston, VA: Association of Teacher Educators, 5-24.
  • Huang, Chungliang and Jerry Lynch (1995), Mentoring - The TAO of Giving and Receiving Wisdom, Harper, San Francisco.
  • Kram, K. E. (1985). Mentoring at work: Developmental relationships in organizational life. Glenview, IL: Scott, Foresman.
  • Murray, M. (1991). Beyond the myths and the magic of mentoring: How to facilitate an effective mentoring program. San Francisco: Jossey-Bass.
  • Schlee, R. (2000). «Mentoring and the professional development of business students». Journal of Management Education. 24 (3): 322–337. doi:10.1177/105256290002400304.
  • Scherer, Marge (ed.). (1999) A better beginning: Supporting and mentoring new teachers. Alexandria, Virginia: Association for Supervision and Curriculum Development.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ավազարկղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
  • Mentoring հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)