Մասնակից:Armen Semerjyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրեն Պետրոսի Սեմերջյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Suren Semerjyan[խմբագրել | խմբագրել կոդը]

Сурен Петросович Семерджян[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնվել է 1929թ -ի փետրվարի 22-ին Երևանում:
  • 1954թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:
  • Նույն թվականին ընդունվել է <<Տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտ>> կենտրոնի (այժմ <<Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն>>-ի) ասպիրանտուրան:
  • 1961թ-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1991թ-ին դոկտորական թեզ:
  • 2007թ-ին շնորհվել է պրոֆեսորի կոչում <<Կենսաբանություն>> մասնագիտությամբ:
  • 1954թ-ից աշխատել է <<Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն>>-ում:
  • 1968թ-ից ղեկավարել է նույն կենտրոնի կենսաֆիզիկայի, 1972թ-ից ռադիոկենսաբանության լաբորատորիաները:
  • 1995թ-ից համատեղել է նույն գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը:
  • 1984թ-ին պարգևատրվել է <<Աշխատանքի վետերան>>շքանշանով:
  • 1994թ-ից հանդիսանում է ՀՀ Գյուղատնտեսական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ:
  • Ամուսնացած, ունի երկու որդի և մեկ դուստր:
  • Երկար տարիներ հանդիսացել է <<Ցորեն>>գիտական պարբերական ժողովածուի գլխավոր խմբագիր:
  • Հանդիսացել է ցորենի, սիսեռի, ծխախոտի որոշ սորտերի հեղինակ :
  • Հանդիսացել է ՀՀ Գյուղատնտեսական Գիտությունների Ակադեմիայի և Երևանի Պետական համլսարանի ատենախոսությունների պաշտպանության խորհուրդների անդամ:
  • Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություններ և հոդվածներ:
  • Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 10 թեկնածուական և 5 դոկտորական ատենախոսություններ:
  • Հանդիսացել է Գյուղատնտեսության Պարենի Համաշխարային Կազմակերպության անդամ:
  • 2006թ-ին FAO-ի կողմից պարգևատրվել է բրոնզե մեդալով:
  • Իր գիտական գործունեության ընթացքում համագործակցել է այնպիսի համաշխարային մեծության գիտնականների հետ, ինչպիսիք են Տիմոֆեև-Ռիսովսկին և Լուչնիկը :
  • Մահացել է 2011թ-ի հունիսի 15-ին:
  • Ժամանակակիցների կողմից բարձր է գնահատվել նրա ավանդը հայրենական գյուղատնտեսության զարգացման գործում:

{ազատ պատկեր | Նկարագրություն = Սուրեն Սեմերջյանը բակում | Աղբյուր = Ընտանեկան լուսանկարներ, 2007 | Հեղինակ = Արմեն Սեմերջյան | Ամսաթիվ = 08/03/2007թ. | Հոդված = Սուրեն Պետրոսի Սեմերջյան | Նպատակ = Հոդվածի նյութի լուսաբանում | Նվազագույն օգտագործում = միայն 1 հոդվածում | Փոխարինում = չկա | Թույլտվություն = 657x861 պքս | Այլ տեղեկություն = Այլ նշումներ չկան }}