Մասնակից:ArmSirius/Նադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ArmSirius/Նադար
Felix nadar c1860.jpg

Նադար (ֆր.՝ Nadar, իրական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն ), ֆրանսիացի լուսանկարիչ, ծաղրանկարիչ, վիպասան, լրագրող և օդագնաց։

Լուսանկարչական դիմանկարի խոշորագույն վարպետ: Նադարի կողմից ստեղծված լուսանկարները պահվում են բազմաթիվ խոշոր պետական լուսանկարչական հավաքածուներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնորե Դոմիե: Նադար, բարձրացնելով լուսանկարը արվեստի մակարդակի

Նադարը ծնվել է 1820 թվականին Փարիզում։ 1853 թվականին սկսեց ստեղծել իր առաջին լուսանկարները, 1858 թվականին նկարեց աշխարհի առաջին լուսանկարը օդից, օդապարիկով բարձրանալով Փարիզի վրա: Նա նկարել է Շառլ Բոդլերին, Գյուստավ Կուրբեին, Սառա Բեռնարին, Էռնեստ Շեքլտոնին և այլ մարդկանց:

Հայտնի ֆրանսիացի դասական նկարիչ Էնգա Նադարի խնդրանքով նա նկարահանել է այն մարդկանց դիմանկարները, որոնց լուսանկարները ցանկանում էր ունենալ նկարիչը։ Նրա կենսագիր Էժեն Դե Միրեկուրի ցուցմունքի համաձայն, այդ լուսանկարներով Էժենը նկարել է իր դիմանկարները, չզգալով անգամ բնորդի անհրաժեշտությունը։ Նադարին անվանել են «Լուսանկարչության Տիցիան»։

Նադարը սկսել է տեսախցիկով նկարել թատրոնի շնորհիվ՝ նա եղել է թատրոնի դրամատուրգ: Որպես նկարիչ, նա հարգված դիմանկարիչ էր: Որպես լրագրող Դոմեի հետ աշխատել է «Շարիվարի» ամսագրում։ 1850 թվականին՝ 30 տարեկան հասակում, Նադարը եղել է բուլվարների սիրահար, հայտնի էր իր սրամտությամբ, բայց ոչ թատրոնը, ոչ արվեստի սրահը, ոչ էլ ամսագիրը նրան ապրելու համար բավականաչափ միջոցներ չէին տրամադրում: 1852 թվականին նա դարձավ եղբոր՝ Ադրիենի լուսանկարչական ստուդիայի համասեփականատերը, բայց այդ համագործակցությունը շուտով ավարտվեց դատական գործողությամբ:

1854 թվականին լույս տեսավ Պանթեոն Նադար մեծ վիմագրությունը, որը բաղկացած էր 240 ծաղրանկարներից՝ պլանավորված չորս հավաքածուներից առաջինը։ Նա նախատեսում էր նախ նկարահանել իր հաճախորդներին, հետո նոր նկարել ծաղրանկարներ: Նադարը գրել է․

Aquote1.png Լուսանկարչությունը հրաշալի հայտնագործություն է... Տեսությունը կարելի է մեկ ժամվա ընթացքում ուսումնասիրել, իսկ տեխնոլոգիաների հիմունքները՝ մեկ օրում... Իսկ ինչը չի կարելի ուսուցանել՝ դա լույսի զգացումն է: Երբ լույսը ընկնում է դեմքին, դուք պետք է այն ինքներդ բռնեք: Նմանություն ստանալու համար ոչ թե սովորական դիմանկար, դուք պետք է կապի մեջ մտնեք բնորդի հետ, զգաք նրա մտքերը և բնավորությունը: Aquote2.png


Նրա դիմանկարների ոճը պարզ ու խիստ էր: Որպես կանոն, նա մարդկանց նկարում էր կանգնած, օգտագործելով միայն վերին լույսը և միատոն երանգները: Նա կենտրոնացած էր դեմքի, ժեստերի, կեցվածքի վրա, փորձելով բացահայտել մոդելի անհատական հատկությունները: Ավելի ուշ նա լուսանկարել է էլեկտրական լույսով: Նադարը ստեղծել է մի շարք նկարներ Փարիզի կատակոմբերի մասին: Արտոնագրել է օդապարիկից լուսանկարելու գաղափարը:

1900 թվականին նա թողարկել է լուսանկարչության մասին հիշողությունների գիրք[1]։ Մահացել է 1910 թվականի մարտի 21-ին, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում:

Պյերոյի էքսպրեսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադար։ Լուսանկարը Պյերոյի էքսպեսիաները շարքից, 1854 թվական

Նադարի ամենաանսովոր նախագծերից մեկը (և ընդհանրապես վաղ լուսանկարները) հանդիսանում է Պյերոյի էքսպեսիաները շարքը: Այն միատեսակ դիմանկարների շարք է, որտեղ հերոսի դեմքն արտահայտում է ծայրահեղ գարշելի զգացումներ: Շարքը ստեղծվել է 1854 թվականին Նադարի կողմից և ներկայացնում է Փարիզի դերասան Շարլ Դեբյուրոյին Պյերոյի կերպարում: Շարքը բացահայտում է լուսանկարչության բնույթի և դեմքի արտահայտությունների խնդիրը․ ենթադրում են, որ «Պյերոյի էքսպրեսիաները» ուղղված էր Լաֆատերի ֆիզիոգնոմիկայի տեսությանը, որը միմիկան և դեմքի գծերը համարում էր բնածին անձնական բնավորության արտացոլում:

Շարքի մոդելը եղել է 19-րդ դարի գեղարվեստական և ինտելեկտուալ մշակույթում լայն տարածում ստացած, հայտնի դերասան Բատիստ Դեբյուրոն՝ Շառլ Դեբյուրոյի որդին: Ենթադրվում է, որ Դեբյուրոյի ստեղծած կերպարը եղել է լիրիկական հերոս Ալբերտ Գիրաուի նախատիպը՝ Լուուսնային Պյերո բանաստեղծական շարքից, որն իր հերթին հիմնվել է նույն անունով Առնոլդ Շյոնբերգի օպերայի հիմքում[2][3][4]։ Պյերոյի կոնֆլիկտային և սահմանային կերպարը Նադարի կողմից պահպանվել է, նա ավելի շուտ ներկայացնում է բարդ և օտարացված հոգեբանական դիմանկար, քան կողմնորոշվում է Կոմեդիա դել'արտեի ավանդական կերպարների վրա։ «Պյերոյի էքսպեսիաներ» լուսանկարչական շարքը ցուցադրվել է 1855 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ այն արժանացավ ոսկե մեդալի:

Նադարը Ռոսալինդա Կրաուսի ուսումնասիրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադարի լուսանկարները դարձան ժամանակակից արվեստի ամենախոշոր ամերիկյան տեսաբան Ռոսալինդա Կրաուսի հետազոտության կենտրոնական թեմաներից մեկը, մասնավորապես՝ «Նադարի հետքերով» նրա ստեղծագործությունները[5]։ Կրաուսի տեքստերը փոխել են լուսանկարչի աշխատանքը, որն ընկալվում էր որպես պաթետիկ հոգեբանական դիմանկարների վարպետ: Կրաուսի աշխատանքներում Նադարի լուսանկարները ներկայացված են բարդ համատեքստում. Սվեդենբորգի մետաֆիզիկա, Հյուգոյի հետմահու դիմանկարներ, Կանտի գաղափարները, Բալզակի սնահավատությունը, Լաֆատերի ֆիզիոգնոմիկան: Այս ամենը Նադարի կադրերը տեղավորում է անսովոր համատեքստում, ներկայացնում է նրան ոչ թե որպես ռացիոնալիստ, հետազոտող և գործարար, այլ հոգիների, տեսիլքների և ուրվականների մասին պատմող անհանգստացնող պատմությունների նախաձեռնող և դերակատար[6]։ Ռոզալինդա Կրաուսի[7] հետազոտությունների շնորհիվ Նադարի լուսանկարները սկսեցին ընկալվել որպես արվեստի և լուսանկարչության իռացիոնալ բնույթի ներկայացուցիչ[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադարի տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Felix Nadar. My Life as a Photographer (1900) // October, vol. 5, Photography, Summer 1978, pp. 2-28
  • Надар. Когда я был фотографом. СПб: Клаудберри, 2019

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильева Е. Характер и Маска в фотографии XIX века // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2012, вып. 4, с. 175—186.
  • Краусс Р. По следам Надара // Краусс Р. Фотографическое: опыт теории расхождений. М. «Ad Marginem», 2014, с. 13-26
  • Якимович Е. Живопись и фотография во Франции во второй половине XIX века. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата искусствоведения. Москва, Московский государственный университет, 2001
  • Hambourg M. M., Heilbrun F., Néagu P. Nadar. Exhibition catalogue. New York: Metropolitan Museum of Art, 1994—272 p.
  • Krauss R. Tracing Nadar // October, Vol. 5, Photography. (Summer, 1978), pp. 29-47

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Felix Nadar. My Life as a Photographer (1900) // October, vol. 5, Photography, Summer 1978, pp. 2-28
  2. Избранные стихотворения Жиро в переводах Эллиса и С. Рафаловича // Умственный аквариум: Из поэзии и прозы бельгийского символизма / сост. М. Яснов. — СПб.: Петербург — XXI век, 2003. — С. 186—193.
  3. Giraud A. Pierrot lunaire: rondels bergamasques, 1884.
  4. Васильева Е. Музыкальная форма и фотография: система языка и структура смысла / Вестник Санкт-Петербургского государственного университета. — СПб., 2015. — Серия 15, вып. 4. — С. 28—41.
  5. Краусс Р. По следам Надара // Краусс Р. Фотографическое: опыт теории расхождений. М. «Ad Marginem», 2014, с. 13-26
  6. Васильева Е. Характер и Маска…
  7. Рыков А. В. Проблемы скульптуры в теории искусства Розалинд Краусс // Искусство скульптуры в XX веке: проблемы, тенденции, мастера. Очерки. М.: Галарт, 2010. С. 430—439.
  8. Сосна Н. Фотография и образ: философский анализ концепций Р. Краусс, М.-Ж. Мондзэн и В. Флюссера. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата философских наук. М.: Институт философии РАН, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]