Մասնակից:ArmSirius/Յան Հուեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArmSirius/Յան Հուեյան

Յան Հուեյան (չինարեն՝ 楊惠妍, ), Չինաստանի ամենահարուստ կինը: 2007 թվականի հոկտեմբերին Forbes ամսագրի համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում էր 16,2 միլիարդ դոլար:

2018 թվականի սկզբից բորսաների աշխատանքի ընդամենը չորս օրվա ընթացքում Հուեյանի կարողությունը 23,6 մլրդ դոլարից հասել է 25,6 մլրդ ԱՄՆ դոլարի: Bloomberg-ի (Bloomberg Billionaires Index) միլիարդատերերի ցուցակում Հուեյանը բարձրացել է 31-րդ տեղը՝ ընդգրկվելով այն գործարարների առաջին տասնյակում, որոնք կարողացել են մյուսներից ավելի մեծացնել իրենց կարողությունը 2018 թվականի սկզբից ի վեր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Հուեյանը ծնվել է 1981 թվականին Չինաստանում: Ներկայումս նա հանդիսանում է Country Garden Holdings-ի գլխավոր բաժնետերն և Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2012 թվականին նրա կարողությունը գնահատվել է 4,7 մլրդ դոլար։

Հանդիսանում է Country Garden ընկերության ստեղծողը, որը հիմնվել է Չինաստանում՝ Գուանդունում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլիտար բնակարանների շինարարությամբ։

Հիմնադրվել է 1997 թվականին Գուանդուն նահանգի Շունդում քաղաքում, 2007 թվականի ապրիլի 20-ին Country Garden-ը գրանցվել է Hong Kong ֆոնդային բորսայում, իր հինգ բաժնետերերին դարձնելով միլիարդատերեր:

Յանը, ֆերմեր է և հասարակ շինարար Յանա Գոցյանայի դուստրն է, ով կառուցել է իր «Բիգույուան» (Biguiyuan) ընկերությունը զրոյից, իսկ 2007 թվականին դուստրերին տվել է Country Garden-ի բաժնետոմսերի 70%-ը։ Յանի հայրը մնացել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն:

Յանը 2003 թվականին ավարտել է համալսարանը: Նա բարձրագույն կրթություն է ստացել Օհայոյի պետական համալսարանում։

Յանը վաղուց ամուսնացած է և ընդգրկված է աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]