Մասնակից:ArmSirius/Գավրիիլ Գորդեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ArmSirius/Գավրիիլ Գորդեև

Գավրիիլ Գորդեև (ռուս.՝ Гаврии́л Ю́рьевич Горде́ев, ), ռուս շոումեն, առավել հայտնի է Գավր կեղծանվամբ, մեդիա մենեջեր, TNT4 հեռուստաալիքի տնօրեն (2016 թվականի սեպտեմբերի 21-ից), Comedy Radio-ի գլխավոր պրոդյուսեր (2012 թվականից), «Match!» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր (2018 թվականի հուլիսից), Comedy Club-ի նախկին մասնակից (2006-2012 թվականներ):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Պերմում: Սովորել է Դյագիլևի անվան գիմնազիայում: Ավարտել է Պերմի պետական հետազոտական պոլիտեխնիկական համալսարանը:

Նա առաջին դերերը խաղացել է «ԿՈԴ» թատրոն-ստուդիայում` Մ. Օլենևի ղեկավարությամբ, այնուհետև՝ «Նովայա դրամա» թատրոնում: Ուրախների և հնարամիտների ակումբի «Պարմա» թիմի և Պերմի «Ընկերներ» թիմի անդամ: 2006 թվականից Comedy Club ակումբի մասնակից, Գավր կեղծանվամբ: Սկզբում նա հաճախ շոուում հանդես էր գալիս Ալեքսանդր Ռևի հետ, այնուհետև աշխատել է Օլեգ Վերեշչագինի հետ:

2011 թվականից մինչև 2016 թվականներին նա եղել է Ռուսաստանի՝ Մոսկվայի Սբերբանկի փոխնախագահի խորհրդական հաղորդակցման, ստեղծագրոծական զարգացման ուղղությամբ:

2011-2014 թվականներին նա հանդիսացել է Olivetta իտալական, մոսկովյան ռեստորանի համասեփականատեր[1]:

2012 թվականից «Comedy Radio»-ի գլխավոր պրոդյուսեր:

2014 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականը աշխատել է որպես ТНТ հեռուստաալիքի մարքեթինգի և PR-ի տնօրեն:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին նշանակվել է ТНТ4 հեռուստաալիքի տնօրեն[2]:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին մասնակցել է ТНТ4 հեռուստաալիքի «Փողեր կամ խայտառակությւոն» շոուին:

2018 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ Գավրիիլը «ՆՏՎ Պլյուս Նաշ Ֆուտբոլ» նոր հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի և դուստր:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվական, Երկու Անտոնները, Անտոն Կոտով, գլխավոր դեր
  • 2013 թվական, Ի՞նչ են անում տղամարդիկ
  • 2016 թվական, Տեսնում եմ, գիտեմ, էպիզոդ
  • 2018 թվական, Զոմբիների արկղ

Կրկնորինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]