Մասնակից:ArmSirius/Գավերներ Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ArmSirius/Գավերներ Մորիս
 

Գավերներ Մորիս (անգլ.՝ Gouverneur Morris, ), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։

Ներկայացրել է Փենսիլվանիա նահանգը 1787 թվականի Սահմանադրական կոնվենցիայում, եղել է Սահմանադրությունը և Կոնֆեդերացիայի հոդվածները ստորագրողներից մեկը, հանդիսանալով նաև տեքստի մեծ մասի հեղինակը, ինչպես նաև՝ նախաբանի հեղինակը[1]։ Այն ժամանակաշրջանում, երբ ամերիկացիների մեծամասնությունն իրեն համարում էր իրենց առանձին նահանգների քաղաքացիներ, Մորիսն առաջ էր քաշել այն միտքը, որ պետք է լինել Նահանգների միասնական միության քաղաքացիներ[2]։ Նա նաև Ֆիլադելֆիայի կոնվենցիայի այն քչերից էր, որը դեմ էր ստրկության գոյությանը:

Ծնվել է Նյու Յորքում՝ բարեկեցիկ ընտանիքում, ընտանիքի անդամները պետական պաշտոններ են զբաղեցրել։ 1764 թվականին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր ընդունվել Է Նյու Յորքի թագավորական քոլեջ (այժմ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջ)։ Սովորել է իրավունք, քոլեջն ավարտել է 1768 թվականին, 1771 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել։

Նրա հարազատների ու ընկերների մեծ մասը լոյալիստներ էին, սակայն Մորիսը, երբ սկսվեց Ամերիկյան հեղափոխությունը, անցել է հայրենասերների կողմը։ Ծառայել է աշխարհազորայինների մեջ, ընտրվել է պետական և մայրցամաքային կոնգրեսում։ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում պարտվելուց հետո, 1779 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որտեղ աշխատել է որպես փաստաբան:

1780 թվականին չպարզված հանգամանքներում կորցրել է ոտքը. պաշտոնապես պնդել են, որ դա տեղի է ունեցել անձնակազմի վթարի պատճառով ստացված ստացած վնասվածքի հետևանքով, բայց նաև ենթադրություն է եղել, որ նա անհաջող ցատկել է վագոնի պատուհանից, որտեղ գտնվել է սիրուհու հետ[3]։ Աշխատել է տարբեր հանձնաժողովներում և եղել է Սահմանադրության վերջնական տեքստի հիմնական հեղինակը։ Կոնվենցիայից հետո 10 տարի ապրել է Եվրոպայում։ Որոշ ժամանակ զբաղեցրել է սենատորի պաշտոնը, սակայն հրաժարական է ներկայացրել։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brookhiser Richard (2003)։ Gentleman Revolutionary: Gouverneur Morris, the Rake Who Wrote the Constitution։ New York: Free Press։ ISBN 0-7432-2379-9 
  • Crawford Alan Pell (2000)։ Unwise Passions: A True Story of a Remarkable Woman—and the First Great Scandal of Eighteenth-century America։ New York: Simon & Schuster։ ISBN 0-684-83474-X  (A biography of Morris’s wife.)
  • Fresia Jerry (1988)։ Toward an American Revolution: Exposing the Constitution & Other Illusions։ Cambridge: South End Press 
  • Miller, Melanie Randolph, Envoy to the Terror: Gouverneur Morris and the French Revolution (Potomac Books, 2005)
  • The Diary and Letters of Gouverneur Morris, Minister of the United States to France; Member of the Constitutional Convention, ed. Anne Cary Morris (1888). 2 vols. online version
  • Swiggert Howard (1952)։ The Extraordinary Mr. Morris։ New York: Doubleday & Co. 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Documents from the Constitutional Convention and the Continental Congress at the Library of Congress
  2. Wright, Jr. Robert K (1987)։ «Gouverneur Morris»։ Soldier-Statesmen of the Constitution։ United States Army Center of Military History։ CMH Pub 71-25։ Վերցված է 2009-06-02 
  3. «Gouverneur Morris, Theistic Rationalist, by Gregg Frazer. Page 26»։ Allacademic.com։ Վերցված է 2010-03-19