Մասնակից:Araqsya Hunanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուսնական մատանիների զույգ

Ամուսնություն, հայտնի է նաև ամուսնական կյանք անունով, զույգերի միջև հասարակական կամ ծիսական միությունն է, որն իրավունքներ ու պարտականություններ է սահմանում զույգերի, իրենց ու կենսաբանական կամ որդեգրված երեխաների միջև, ինչպես նաև մերձավորություն՝ երկու ընտանիքների միջև[1]։ Ամուսնության սահմանումը տարբերվում է ողջ աշխարհում ոչ միայն մշակույթների ու կրոնների միջև, այլ նաև տվյալ մշակույթի ու կրոնի պատմության շրջանակներում, որը զարգանալով ընդլայնում է իր սահմանները, բայց իրականում այն մի ինստիտուտ է, որում ճանաչվում կամ վավերացվում են միջանձնային (հիմնականում սեռական) հարաբերությունները: Որոշ մշակույթներում, մինչ սեռական հարաբերություն ունենալը, ամուսնությունը խրախուսվում կամ պարտադիր է համարվում: Ընդհանուր սահմանմամբ՝ ամուսնությունը մշակութային ամբողջականություն է համարվում: Ամուսնական ծիսակատարությունը հայտնի է որպես հարսանիք:

Անհատները կարող են ամուսնանալ մի շարք պատճառներով, ներառյալ իրավական, սոցիալական, սեռական ցանկության, զգայական, ֆինանսական, հոգևոր ու կրոնական պատճառները: Ամուսնանալ կարող են՝ ելնելով հասարակության կողմից սահմանված օրենքներից, ծնողների ընտրությունից ու սեփական ցանկություններից: Աշխարհի որոշ շրջաններում պլանավորված ամուսնությունը, երեխաների ամուսնությունը, բազմակնությունն ու երբեմն էլ հարկադրված ամուսնությունը կարող են դիտվել որպես մշակույթի մի մաս: Սակայն նման օրինակները պետք է օրինազրկվեն ու արգելվեն աշխարհում՝ հաշվի առնելով միջազգային օրենքն ու այն փաստը, որ խախտվում են կանանց և երեխաների (թե՛ տղաների և թե՛ աղջիկների) իրավունքները[2]։ Ամբողջ աշխարհում՝ հատկապես զարգացած ժողովրդավարական երկրներում, ընդհանուր միտում կա ամուսնության մեջ հավասար իրավունքներ հաստատելու կանանց համար, ինչպես նաև իրավականորեն ճանաչելու միջդավանական, միջռասսայական ու նույնասեռական զույգերին: Այս միտումները համընկնում են մարդու իրավունքների համար ուղղված լայնածավալ շարժմանը:

Շվեդական արքայական հարսանեկան հագուստ, 1766 թվական, Լիվրուստկամարեն, Ստոկհոլմ

Ամուսնությունը կարող է ճանաչվել պետության, կազմակերպության, կրոնական հաստատության, ցեղական որևէ խմբի, տեղական համայնքի կամ հասարակ մարդկանց կողմից: Այս ամենը հաճախ դիտվում է որպես պայմանագիր: Քաղաքացիական ամուսնությունը իրականացվում ու անցկացվում է պետական հաստատության կողմից՝ համաձայն ամուսնության օրենքների, առանց կրոնական արարողության: Քաղաքացիական ամուսնությունը պետության առաջ ճանաչում ու ստեղծում է ամուսնական կյանքին հատուկ իրավունքներ ու պարտականություններ: Կրոնական ամուսնությունն իրականացվում է որևէ կրոնական հաստատության հովանու ներքո: Այն ճանաչում և ստեղծում է ամուսնությանը հատուկ իրավունքներ ու պարտականություններ տվյալ կրոնի առաջ: Կրոնական ամուսնությունը հայտնի է տարբեր ձևերով, ինչպես՝ սրբազան ամուսնություն՝ կաթոլիկների շրջանում, «նիկահ»՝ իսլամում, «նիսսուին»՝ հուդայականության մեջ և մի շարք անուններով այլ հավատ ունեցող մշակույթներում, որոնցից յուրաքանչյուրն իր օրենքներն է առաջադրում, թե ով կարող է ամուսնանալ կրոնական ճանապարհով և այլն:

Որոշ երկրներ չեն ճանաչում միայն կրոնական ամուսնությունը՝ պահանջելով նաև քաղաքացիական ամուսնություն: Սակայն կան հոգևոր առաջնորդի կողմից կառավարվող երկրներ էլ, օրինակ՝ Սաուդյան Արաբիա, որտեղ այլ երկրներում կայացած ամուսնությունները կարող են չճանաչվել, եթե անց են կացվել ոչ այն իսլամական օրենքներով, որոնք ընդունված են Սաուդյան Արաբիայում:  Խառը՝ աշխարհիկ-հոգևոր իրավական կառավարման համակարգ ունեցող երկրներում, օրինակ՝ Լիբանանում և Իսրայելում, քաղաքացիական ամուսնություններ գոյություն չունեն երկրի ներսում, որի միջոցով էլ կանխարգելվում են միջդավանական և կրոնական օրենքները հակասող մի շարք այլ ամուսնություններ: Այնուամենայնիվ, այլ երկրներում կայացած քաղաքացիական ամուսնություններն ընդունվում են պետության կողմից, եթե անգամ հակասում են կրոնական օրենքներին (Իսրայելում սա վերաբերում է ոչ միայն այլ երկրում կայացած միջդավանական քաղաքացիական ամուսնությանը, այլև նույնասեռականների ամուսնությանը):

Ամուսնական ակտը սովորաբար ստեղծում է նորմատիվ կամ իրավական պարտավորություններ զույգերի  և կենսաբանական կամ որդեգրված ժառանգների միջև: Իրավական ճանաչման տեսանկյունից շատ միապետություններ և այլ օրինավոր իշխանություններ սահմանափակում են հակառակ սեռի հետ ամուսնությունները, իսկ այս թվի նվազումը զարկ է տալիս բազմակնությանը, երեխաների և հարկադրված ամուսնություններին: Ներկայումս մի շարք երկրներ, որոնց թիվը գնալով աճում է, և հատկապես զարգացած ժողովրդավարական երկրները իրավականորեն ճանաչել են միջդավանական, միջռասսայական և նույնասեռական զույգերի ամուսնությունները: Որոշ երկրներում ընդունված են ամուսնալուծություններն ու ամուսնության չեղարկումները: Որոշ շրջաններում էլ, չնայած ազգային  օրենքներին, կարող են հանդիպել երեխաների ամուսնության և բազմակնության դեպքեր:

20-րդ դարի վերջից արևմտյան երկրներում լուրջ սոցիալական փոփոխությունները հանգեցրին ամուսնության վիճակագրական փոփոխություններին. աճեց առաջին ամուսնության տարիքը, ավելի քիչ մարդիկ էին ամուսնանում, իսկ շատ զույգեր էլ նախընտրում էին միասին ապրել, բայց չամուսնանալ: Օրինակ՝ Եվրոպայում ամուսնությունների թիվը 1975-2005 թվականներին նվազել էր 30%-ով[3]։

Պատմականորեն շատ մշակույթներում ամուսնացած կանայք շատ քիչ իրավունքներ ունեին՝ երեխաների հետ միասին համարվելով ամուսնու սեփականությունը, օրինակ՝ նրանք չէին կարող ունենալ կամ ժառանգել սեփականություն կամ իրավականորեն ներկայացնել իրենց: Սկսած 19-րդ դարի վերջերից մինչ օրս Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և զարգացած աշխարհի մի շարք շրջաններում ամուսնությունը աստիճանական իրավական փոփոխությունների է ենթարկվել՝ մեծ տեղ տալով կանանց իրավունքներին: Այս փոփոխությունները ներառում էին մի շարք երևույթներ․ կանայք ձեռք են բերել իրավական ինքնություն, ամուսինները զրկվել են կանանց բռնի ուժով կառավարելու իրավունքից, ամուսնալուծության օրենքներն ազատականացվել են, կանայք ինքնուրույն երեխա ունենալու իրավունք են ձեռք բերել, ինչպես նաև սեռական հարաբերություններում կանայք իրենց համաձայնություն տալու իրավունք ունեն: Այս փոփոխությունները տեղի են ունեցել նախ Արևմուտքի երկրներում: 21-րդ դարում դեռևս շարունակվում են բանավեճերը՝ կապված ամուսնացած կանանց իրավական կարգավիճակի, ամուսնության ընթացքում բռնության (հատկապես սեռական բռնության) նկատմամբ զիջողական վերաբերմունքի, ամուսնական ավանդական սովորությունների, ինչպես՝ օժիտի և հարսի գնի, ամուսնական տարիքի, նախամուսնական և արտամուսնական սեռական կյանքի քրեականացման հետ:

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբաններն առաջարկել են ամուսնության մի քանի իրար հավասար սահմանումներ՝ փորձելով ներկայացնել մշակույթների միջև ամուսնությունների բազմազանությունը[4]։ Անգամ արևմտյան մշակույթում «ամուսնության սահմանումները մի ծայրահեղությունից մյուսն են հասնում» (ինչպես նշել է Էվան Գեթսմանը)[5]։

Ավանդույթով կամ օրենքով ընդունված հարաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդկանց ամուսնության պատմության» մեջ (1922) Էդվարդ Ուեսթմարկը ամուսնությունը սահմանել է որպես «քիչ թե շատ տանելի կապ տղամարդու և կնոջ միջև, որը տևում է մինչև ժառանգի լույս աշխարհ գալը»[6]: «Ամուսնության ապագան արևմտյան քաղաքակրթության մեջ» աշխատությունում (1936) նա ժխտել է իր նախորդ սահմանումը՝ փոխարենը պայմանականորեն սահմանելով ամուսնությունը՝ որպես «մեկ կամ մի քանի տղամարդկանց և մեկ կամ մի քանի կանանց միջև հարաբերություն, որն ընդունվում է ավանդույթով կամ օրենքով»:[7]

Ժառանգի օրինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նշումներ և հարցումներ» մարդաբանական ձեռնարկը (1951) սահմանել է ամուսնությունը որպես «տղամարդու և կնոջ միջև այնպիսի միություն, որում կնոջ լույս աշխարհ բերած երեխաները ճանաչվում են ամուսնական զույգի օրինավոր ժառանգները»[8]։ Հաշվի առնելով Սուդանի նեղոսցիների փորձը, որը որոշ հանգամանքներում թույլատրում է կանանց վարվել իրենց ամուսինների նման (հոգիների ամուսնություն)՝ Կաթլեն Գոգը առաջարկել է փոփոխել սահմանումն ու դարձնել «կինը և մեկ կամ մի քանի անձինք»[9]։

Հնդկաստանի բազմամուսին համայնքներից մեկում՝ Նայարում, ամուսնության շրջանակներում կատարած հետազոտության արդյունքում Գոգը հայտնաբերել է, որ այդ խմբում ամուսնու դերը պայմանականորեն բացակայում է. արևմուտքում այդ ունիտար դերը բաժանված էր կնոջ երեխաների «հասարակական հոր» ու կնոջ սիրեկանների միջև, որոնք իրական ծնողներն էին: Այդ կնոջ երեխաների նկատմամբ այս տղամարդկանցից և ոչ մեկը չուներ օրինական իրավունքներ: Այս ամենը ստիպեց Գոգին սեռական կողմը չհամարել որպես ամուսնության կարևորագույն մաս և սահմանել այն՝ միայն ժառանգի օրինավորությունը հաշվի առնելով: Այսպիսով՝ ամուսնությունը «կնոջ և մեկ կամ մի քանի անձանց միջև հաստատված հարաբերությունն է, որի արդյունքում կինն ունենում է երեխա հարաբերությունների օրենքով չարգելված հանգամանքներում, որը համապատասխան է իր հասարակության և սոցիալական խավի անդամների ծննդյան օրենքներին»[10]։

Տնտեսական մարդաբան Դյուրան Բելլը քննադատել է ամուսնության՝ ժառանգի օրինավորության վրա հիմնված սահմանումը՝ նկատի ունենալով, որ որոշ հասարակություններ պարզապես ժառանգի օրինավորության համար ամուսնություն  չեն պահանջում: Ըստ նրա՝ օրինավորության վրա հիմնված սահմանումը շրջանառվում է այն հասարակություններում, որտեղ անօրինականությունը երեխայի համար որևէ օրինական ու հասարակական ենթատեքստ չունի, քան մոր չամուսնացած լինելու հանգամանքը[4]։

Իրավունքների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Լիչը քննադատության ենթարկեց Գոգի սահմանումը, քանի որ վերջինս չափազանց սահմանափակ էր օրինական ճանաչվելու համար, և առաջարկեց ամուսնությունը դիտարկել իրավունքների տարբեր կողմերից: 1955 թվականին «Մարդ» ամսագրում տված հոդվածում Լիչը պնդել է, որ ամուսնության և ոչ մի սահմանում չի կարող առնչվել բոլոր մշակույթներին: Նա առաջարկել է ամուսնությանն առնչվող իրավունքների 10 կետ՝ ներառյալ սեռական մենաշնորհն ու երեխաների վերաբերյալ իրավունքները, ինչպես նաև այնպիսի հատուկ իրավունքներ, որոնք տարբերվում են մշակույթների շրջանում: Ըստ Լիչի՝ այս իրավունքները ներառում են.

1.Կնոջ երեխաների համար օրինական հայր հաստատելը

2.Տղամարդու երեխաների համար օրինական մայր հաստատելը

3.Կնոջ սեռական կյանքի նկատմամբ ամուսնուն մենաշնորհ տալը

4.Ամուսնու սեռական կյանքի նկատմամբ կնոջը մենաշնորհ տալը

5.Ամուսնուն մասնակի կամ մենաշնորհային իրավունքներ տալը՝ կնոջ ընտանեկան և աշխատանքային հարցերում

6.Կնոջը մասնակի կամ մենաշնորհային իրավունքներ տալը՝ ամուսնու ընտանեկան և աշխատանքային հարցերում

7.Ամուսնուն մասնակի կամ լիովին իրավունք տալը, որպեսզի կառավարի կնոջը պատկանող գույքը

8.Կնոջը մասնակի կամ լիովին իրավունք տալը, որպեսզի կառավարի ամուսնուն պատկանող գույքը

9.Ամուսնությունից ծնված երեխաների բարօրության համար միացյալ կարողություն ստեղծելը

10.Ամուսնու և  կնոջ եղբայրների միջև կարևոր նշանակություն ունեցող մերձավոր հարաբերություններ ստեղծելը[11]։

Սեռական կյանքի իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-ին լույս տեսած «Ներկայիս մարդաբանությունը» հոդվածում Դյուրան Բելլը ամուսնությունը նկարագրում է որպես «մեկ կամ մի քանի մարդկանց (կին կամ տղամարդ) և մեկ կամ մի քանի կանանց միջև հարաբերություն, որը տղամարդկանց սեռական կյանքի պահանջ - իրավունք է տալիս ընտանեկան շրջանակներում, իսկ կանանց՝ պարտավորություն՝ հնազանդվելու այդ տղամարդկանց պահանջներին»: «Մի քանի տղամարդ» ասելով՝ Բելլը նկատի ունի հավաքական ազգային խմբերը, ինչպես օրինակ՝ տոհմերը, որոնք, հարսի համար վճարելով, իրավունք են ձեռք բերում այդ կնոջ երեխաների նկատմամբ, անգամ եթե ամուսինը (այդ տոհմի անդամը) հիվանդանում է (Լևիրատների ամուսնություն): «Մարդիկ (կին կամ տղամարդ)» ասելով՝ Բելլը նկատի ունի տվյալ տոհմի կանանց, ովքեր կարող են դառնալ այլ սիրեկաններից ծնված կնոջ երեխաների «հասարակական հայրը»: (տե՛ս Նուեր «հոգիների ամուսնություն»)[4]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամուսնությունը ամուսնության տեսակ է, որի դեպքում անհատն ունենում է մեկ ամուսնական զույգ ամբողջ կյանքի ընթացքում կամ որևէ ժամանակահատվածում (հերթական միամուսնություն):

Օգտագործելով ազգագրական քարտեզը՝ մարդաբան Ջեք Գուդիսն իր՝ ամբողջ աշխարհի ամուսնությունների համեմատական հետազոտության արդյունքում կապ է գտել գյուղատնտեսության, օժիտի և միամուսնության միջև: Այս օրինակը լայնորեն տարածված էր եվրասիական հասարակություններում՝ Ճապոնիայից մինչև Իռլանդիա: Ի հակադրություն այս ամենի՝ մերձսահարաաֆրիկյան հասարակությունների մեծ մասում, որտեղ տարածված է գյուղատնտեսությունը, փոխկապակցված են «հարսի գինն» ու բազմակնությունը[12]։ Ազգագրական քարտեզի վրա հիմնված հետագա հետազոտությունը վիճակագրական կապ ցույց տվեց հասարակության աճող չափերի, մարդկային բարոյականությունը պահպանելու հարցում «բարձր աստվածների» հանդեպ ունեցած հավատի ու միամուսնության միջև[13]։

Այն երկրներում, որտեղ բազմակնությունն արգելված է, եթե անձն ամուսնանում է մեկ ուրիշի հետ՝ լինելով օրինական ամուսնության մեջ, կրկնամուսնության հանցանք է գործում: Ամեն դեպքում երկրորդ ամուսնությունը համարվում է իրավականորեն զրոյական ու անվավեր: Երկրորդ և մնացած ամուսնությունները ոչ միայն անվավեր են, այլև նման հանցանք գործողի հանդեպ այլ պատժամիջոցներ են կիրառվում, որոնք ևս տարբերվում են:

The marriage of Inanna and Dumuzid
Շումերական հնագույն պատկեր՝ Ինաննայի և Դումուզիդի ամուսնությունից[14]

Հերթական միամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կառավարությունները, որոնք սատար են կանգնում միամուսնությանը, թույլ են տալիս նաև հեշտ ամուսնալուծություններ: Մի շարք արևմտյան երկրներում բաժանության թիվը հասնում է 50%-ի: Նրանք, ովքեր բաժանվում են, միջինում երեք անգամ կրկին ամուսնանում են: Այսպիսով՝ ամուսնալուծությունն ու կրկին ամուսնությունը կարող են հանգեցնել «հերթական միամուսնության», այսինքն՝ ունենալ մի քանի ամուսնություն, բայց միայն մեկ օրինական ամուսնական զույգ տվյալ շրջանում: Սա կարող է համարվել բազմակի զույգավորման մի տեսակ, քանի որ կարիբյան, մավրիտանյան ու բրազիլական այն հասարակություններում, որոնցում ընտանիքը կինն է կառավարում, չամուսնացած զույգերը հաճախ են փոփոխվում: Ընդհանուր առմամբ, այս ամենը «միամուսնության» 16-24%-ն է կազմում[15]։

Հերթական միամուսնությունից մնում է մի կապ՝ «նախկին զուգընկերը»: «Նախկին կինն», օրինակ, իր նախկին ամուսնու կամ նախկին կնոջ կյանքում մեծ դեր է ունենում, քանի որ նրանք կապված են ռեսուրսների փոխանակմամբ (ալիմենտ, երեխայի պաշտպանություն) կամ համատեղ երեխայի խնամքով: Բոբ Սիմփսոնը նշում է, որ Բրիտանիայի պարագայում հերթական միամուսնությունը «մեծ ընտանիքի» հիմք է դառնում. մի շարք ընտանիքներ՝ ներառյալ երեխաները, այս ձևով կապվում են միմյանց հետ (հնարավոր «նախկիններ» կարող են լինել նախկին կինը, նախկին տեգրը, բայց ոչ «նախկին երեխան»): Այս «անորոշ ընտանիքները» չեն համապատասխանում իրական միամուսնական ընտանիքի կաղապարին: Այս միացյալ ընտանիքները հիշեցնում են բազմակին առանձին ընտանիքներ, որտեղ մայրերը երեխաների հետ են ապրում և կապված են մի տղամարդու հետ ամուսնական կապով կամ էլ ամուսնալուծված են[16]։

Բազմամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամուսնությունն ամուսնություն է, որում առկա են ավելի քան երկու զուգընկերներ[17]։ Երբ տղամարդն ամուսնանում է մեկից ավել կանանց հետ միևնույն ժամանակ, նման հարաբերությունը կոչվում է բազմակնություն, սակայն կանանց միջև ոչ մի ամուսնական կապ չկա, իսկ երբ կինն է ամուսնանում մեկից ավելի տղամարդկանց հետ, կոչվում է բազմամուսնություն, և կրկին ոչ մի ամուսնական կապ չկա ամուսինների միջև: Եթե ամուսնությունը ներառում է մի քանի ամուսիններ ու կանայք, կարող է կոչվել խմբակային ամուսնություն[17]։

Համընդհանուր մարդկության գենետիկ բազմազանության մոլեկուլային հետազոտությունը պնդում էր, որ սեռական բազմակնությունը հատուկ էր մարդկության վերարտադրող տիպին մինչև նստակյաց գյուղատնտեսական հասարակություններին անցնելը՝ մոտավորապես 10000-5000 տարի առաջ Եվրոպայում ու Ասիայում, իսկ վերջերս էլ Աֆրիկայում ու Ամերիկայում[18]։ Ինչպես արդեն նշվեց, մարդաբան Ջեք Գուդիի՝ ամբողջ աշխարհի ամուսնությունների համեմատական հետազոտությունը՝ ազգագրական քարտեզի օգնությամբ, ցույց տվեց, որ մերձսահարաաֆրիյան հասարակություններում, որտեղ լայնորեն տարածված է մեխանիկական գյուղատնտեսությունը, «հարսի գինը» և բազմակնությունը փոխկապակցված են[12]: Միջմշակութային այլ օրինակների հետազոտությունը հաստատել է այն փաստը, որ գութանի բացակայությունը բազմակնության միակ կանխորոշիչն էր, չնայած նրան, որ այլ գործոններ, ինչպես օրինակ՝ պատերազմների ժամանակ (ոչ պետական հասարակություններում) և հիվանդությունների պատճառով (պետական հասարակություններում) տղամարդկանց բարձր մահացությունը որոշակի ազդեցություն է ունեցել[19]։

Ամուսնությունները դասակարգվում են ըստ այն թվի, թե անհատը քանի օրինական ամուսնական զույգ է ունեցել: Անգլերենում «gamy» ածանցը մատնանշում է զույգերի թիվը, ինչպես օրինակ՝ bi-gamy (2 ամուսիններ, որը հիմնականում անօրինական է մի շարք ազգերում), և poly-gamy  (մեկից ավելի ամուսիններ):

Հասարակությունները տարբեր ձևով են ընդունում բազմակնությունը՝ ելնելով մշակութային արժեքներից ու փորձից: Ըստ ազգագրական քարտեզի՝ 1231 հասարակություններից 186-ում տարածված է միամուսնությունը, 453-ում՝ հազվադեպ հանդիպող բազմակնությունը, 588-ում՝ առավել հաճախ հանդիպող բազմակնությունը, իսկ 4-ում՝ բազմամուսնությունը[20]։ Այնուամենայնիվ, ինչպես Միրիամ Զեյցենն է գրում, բազմակնության հանդեպ հասարակական հանդուրժողականությունը տարբերվում է դրա կիրառումից, քանի որ վերջինս պահանջում է հարստություն՝ մի քանի կանանց համար ընտանիքներ ստեղծելու համար: Մի հասարակությունում, որտեղ ընդունվում է բազմակնությունը, դրա կիրառումը կարող է իրականում ցածր ցուցանիշ ունենալ, քանի որ ավելի շատ նախընտրում են միամուսնություններ: Բազմակնության կիրառումը ավելի բարդ է այնպիսի արդարադատություն ոնւեցող երկրներում, որտեղ այն արգելված է, բայց դեռևս շարունակվում է կիրառվել (դե ֆակտո բազմակնություն)[21]։

Զեյցենը նշում է նաև, որ աֆրիկյան հասարակության և ամուսնության ձևերի արևմտյան ընկալումները հիմնված են այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են «աֆրիկյան մշակութային ավանդույթների հանդեպ կարոտն ընդդեմ բազմակնության՝ որպես կանանց ճնշման ու զարգացումը խաթարող» երևույթի[21]։ Բազմակնությունը դատապարտվում է՝ համարվելով  մարդու իրավունքների չարաշահում, որը հետագայում կարող է բերել ընտանեկան չարաշահման, հարկադրված ամուսնության և անտեսման: Աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը՝ ներառյալ աշխարհի զարգացած բոլոր երկրները, արգելում են բազմակնությունը: Վերջինիս վերացման համար կոչեր են եղել նաև զարգացող երկրներում:

Բազմակնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմակնության դեպքում կանայք սովորաբար հավասար կարգավիճակ են ստանում՝ չնայած ամուսինը կարող է սեփական նախապատվությունն ունենալ: Դե ֆակտո բազմակնության տեսակներից է հարեմը, որտեղ միայն մեկ կին է ստանում կնոջ իրավունքներն ու կարգավիճակը, իսկ մյուսները մնում են օրինական սիրուհիներ:

Չնայած հասարակության ներսում կարող է բազմակնությունը ընդունված լինել, այնուամենայնիվ ոչ բոլոր ամուսնություններն են պարտադիր այդպիսին. իրականում կարող են միամուսնությունները գերակշռել: Հենց այս փոփոխականությունն է պատճառը, որ մարդաբան Ռոբին Ֆոքսը դրա տարածումը որակում է որպես հասարակական պաշտպանության համակարգ. «Սա հաճախ նշանակում է՝ սեռային հարաբերակցության անհավասարություն, տղա երեխաների մահացության բարձր ցուցանիշ, տղաների կյանքի տևողության կրճատում, պատերազմական իրավիճակներում տղաների կորուստ և այլն, այսպիսով՝ կանայք հաճախ մնում էին առանց ամուսինների ֆինանսական աջակցության: Այս դրությունը շտկելու համար աղջիկները ծնվելուց պետք է սպանվեին, չամուսնանային, դառնային մարմնավաճառներ կամ կրոնական կանոններով աստիճանաբար ամուրի դառնային: Բազմակնություն ունեցող համակարգերի առավելությունն այն է, որ կարող են երաշխավորել տուն ու ընտանիք յուրաքանչյուր կնոջ համար, ինչպես մորմոնները»[22]։

Այնուամենայնիվ, բազմակնությունը սեռային խնդիր է, որը տղամարդկանց անհամաչափ առավելություններ է տալիս: Որոշ դեպքերում տարիքային մեծ տարբերություն (օրինակ՝ մի սերունդ) կա տղամարդու և իր ամենաերիտասարդ կնոջ միջև, որը բարդացնում է երկուսի միջև իշխանության տարբերակումը: Ճնշումները ոչ միայն երկու սեռերի, այլև նույն սեռերի միջև են. ավագ և կրտսեր տղամարդիկ մրցում են կանանց համար, իսկ ավագ և կրտսեր կանայք նույն ընտանիքում կարող են լիովին տարբեր ապրելակերպ վարել ու ներքին մենիշխանություն ունենալ: Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կնոջ հարաբերությունը այլ կանանց հետ՝ ներառյալ ամուսնու մյուս կանանց և ազգակից կանանց, ավելի էական են, քան իր ամուսնու հետ ունեցած գործնական, վերարտադրողական ու անձնական հարաբերությունները[23]։ Որոշ հասարակություններում կանայք բարեկամական կապ են ունենում, սովորաբար լինում են քույրեր, որն էլ կոչվում է ազգակցական բազմակնություն: Վերջինիս դեպքում ենթադրվում է ավելի քիչ լարվածություն կանանց միջև ամուսնության շրջանակներում[24]։

Ֆոքսը պնդում է, որ «բազմակնության և միամուսնության միջև հիմնական տարբերությունը կարող է հետևյալը լինել՝ զույգավորման մի քանի դեպք կարող են երկուսի դեպքում էլ լինել, սակայն բազմակնության պարագայում մի քանի միություններ կարող են օրինական ճանաչվել, մինչդեռ միամուսնության դեպքում միայն մեկն է օրինական: Այնուամենայնիվ, հաճախ շատ դժվար է հստակ ու որոշիչ սահման գծել այս երկուսի միջև»[25]։

Քանի որ բազմակնությունը մի շարք իրավական սահմանափակումներ ունի Աֆրիկայում, դե ֆակտո (օրենքին դեմ կամ դե յուրե) բազմակնության տարբերակը դեռևս կիրառվում է քաղաքային շրջաններում: Չնայած դա չի ներառում մի քանի (այժմ անօրինական) պաշտոնական ամուսնություններ, ընտանեկան և անձնական շրջանակներում հետևում են բազմակնության հին օրինակներին: Դե ֆակտո բազմակնության դեպքեր հանդիպում են աշխարհի այլ մասերում ևս (ներառյալ մորմոնական աղանդն ու Միացյալ Նահանգների մուսուլմանակն ընտանիքները)[26]։ Որոշ հասարակություններում, ինչպես օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում լովեդունները կամ Սուդանում նուերը, արիստոկրատ կանայք կարող են դառնալ կին «ամուսիններ»: Լովեդուում տվյալ կին «ամուսինը» կարող է մի քանի կանայք ունենալ: Սա իրենից չի ենթադրում լեսբիական հարաբերություն, այլ արքայական տոհմածառը օրինական ձևով տարածելու միջոց է՝ այդ կնոջ երեխաներին արքայական ընտանիքի մաս դարձնելով: Այս հարաբերությունները բնորոշ են բազմակնությանը և ոչ բազմամուսնությանը, քանի որ կին «ամուսինը» ստանձնում է արական սեռին հատուկ դեր:[24]

Կրոնական խմբերը բազմակնության օրինավորության վերաբերյալ տարբեր հայացքներ ունեն: Իսլամն ու կոնֆուցիականությունը թույլատրում են, հուդայականությունն ու քրիստոնեությունը նախկինում ունեցել են բազմակնության դեպքեր, սակայն դրանք կրոնական տեսանկյունից երբ եք չեն ընդունվել, մինչ դրա վերջնական մերժումը վերջին շրջանում: Ներկայումս նրանք հստակորեն արգելում են բազմակնությունը:

Բազմամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամուսնությունը նկատելիորեն ավելի հազվադեպ է հանդիպում, քան բազմակնությունը, չնայած ցուցանիշը ազգագրական քարտեզում (1980) նշված թվից ավելի բարձր է, որտեղ թվարկված են միայն Հիմալայներում հայտնաբերված բազմամուսին հասարակությունները: Վերջերս արված ուսումնասիրությունների արդյունքում Հիմալայներում հայտնաբերված 28 հասարակություններից բացի, գտնվել են 53 այլ համայնքներ, որտեղ տարածված է բազմամուսնությունը[27]։ Դա հատկապես տարածված է հավասարազոր հասարակություններում, որտեղ տղամարդկանց մահացության բարձր ցուցանիշ է առկա կամ տղամարդկանց քանակը քիչ է: Այս ամենը կապված է բաժանելի հայրության հետ՝ մշակությային հավատ, ըստ որի՝ երեխան կարող է ունենալ մեկից ավելի հայրեր[28]։

Հիմալայներում բազմամուսնության բացատրությունը կապված է հողի սակավության հետ. բոլոր եղբայրների ամուսնությունը միևնույն կնոջ հետ թույլ էր տալիս չմասնատել ընտանեկան հողը: Եթե ամեն եղբայր առանձին ամուսնանար ու երեխաներ ունենար, ընտանեկան հողն անկայուն փոքր մասերի պետք է բաժանվեր: Եվրոպայում այս ամենը արգելված էր ժառանգության անբաժանելիության ուժով (հարազատ քույր-եղբայրներից շատերը ժառանգություն չէին ստանում՝ դառնալով կուսակրոն վանականներ ու քահանաներ)[29]։

Խմբակային ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ամուսնությունը (հայտնի նաև որպես բազմաշերտ ամուսնություն) պոլիամորիայի մի տեսակ է, երբ երկուսից ավելի անհատներ ընտանիք են կազմում, որում խմբի բոլոր անդամները համարվում են ամուսնացած մյուս անդամների հետ և բոլոր անդամները կիսում են տվյալ ամուսնությունից ծնված ցանկացած երեխայի ծնողական պատասխանատվությունը[30]։ Ոչ մի երկիր օրինական կերպով չի թույլատրում խմբակային ամուսնություններ՝ ո՛չ օրենքով, ո՛չ էլ ամուսնական ընդհանուր օրենքով, բայց պատմության մեջ մի շարք մշակույթներում գրանցվել են նման դեպքեր, ինչպես Պոլինեզիայում, Ասիայում, Պապուա Նոր Գվինեայում և Ամերիկայում, նաև որոշ համայնքներում ու այլընտրանքային ենթամշակույթներում, օրինակ՝ Օնեիդա պերֆեկցիոնիստները Նյու Յորքում: 1949 թվականին մարդաբան Ջորջ Մրդոքի արձանագրած 250 համայնքներից ընդհանուր առմամբ միայն Բրազիլիայի Կայնգանգ համայնքում էին տեղի ունեցել խմբակային ամուսնություններ[31]։

Անչափահասների ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անչափահասների ամուսնության դեպքում զույգերից մեկի կամ երկուսի տարիքը 18-ից ցածր է լինում[32][33]: Սա վերաբերում է երեխաների նշանադրությանը և դեռահասների հղիությանը:

Պատմականորեն անչափահասների ամուսնությունը տարածված երևույթ է եղել անգամ 1900-ականներին Միացյալ նահանգներում, որտեղ մ.թ․ 1880 թվականին Դելավեր նահանգում ամուսնության տարիքը 7 տարեկանն էր համարվում[34]։ 2017 թվականին Միացյալ Նահանգների ավելի քան 50 նահանգներ դեռևս չունեն ամուսնության նվազագույն հստակ տարիք, իսկ մի քանիսում էլ 14-ից ցածր է տարիքային շեմը[35]։ Այսօր այդ ամենը դատապարտվում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից[36][37]։ Երեխաների ամուսնությունները հաճախ կազմակերպվում են ապագա հարսի ու փեսայի ընտանիքների կողմից, երբեմն այն ժամանակ, երբ աղջիկը ծնվում է[36]։ Այնուամենայնիվ, 1800-ականների վերջին Անգլիայում և Միացյալ Նահանգներում կանանց շահերը պաշտպանող ակտիվիստները կոչ արեցին օրենքով բարձրացնել տարիքային շեմը, որն ի վերջո կատարվեց 1920-ականներին՝ դառնալով 16-18 տարեկան[38]։

Երեխաների ամուսնությունը կարող է լինել նաև հարսի առևանգմամբ[36]։

Մ.թ. 1552 թվականին Ջոն Սոմերֆորդն ու Ջեյն Սոմերֆորդ Բրերտոնը ամուսնացել են համապատասխանաբար 3 և 2 տարեկանում: Տասներկու տարի անց Ջոնը ամուսնալուծվել է[39][40]։

Չնայած երեխաների ամուսնությունը դիտվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների մոտ՝ անչափահաս զույգերի մեծամասնությունը աղջիկներ են[41]։ Շատ դեպքերում ամուսնական զույգերից միայն մեկն է երեխա, սովորաբար աղջիկը, քանի որ կարևորությունը տրվում է հենց աղջկա կուսությանը[36]։ Երեխաների ամուսնության պատճառներից են աղքատությունը, հարսի համար տրվող գումարը, օժիտը, օրենքները, որոնք թույլատրում են երեխաներին ամուսնացնել, կրոնական և սոցիալական ճնշումները, տարածաշրջանային սովորույթները, չամուսնանալու վախը և կանանց՝ գումար չաշխատելու ունակությունը:

Մեր օրերում աշխարհի որոշ տարածքներում անչափահասների ամուսնությունը լայնորեն տարածված է՝ հատկապես Հարավային Ասիայում ու մերձսահարաաֆրիկյան երկրներում, որտեղ մի շարք շրջաններում աղջիկների կեսը ամուսնանում են մինչև 18 տարեկանը[36]։ Աշխարհի մի շարք երկրներում նվազել է երեխաների ամուսնության թիվը: Զարգացած երկրնորում էլ այդպիսի ամուսնությունները անօրինական են ու արգելված:

Այն աղջիկները, ովքեր ամուսնանում են մինչև 18 տարին լրանալը, ընտանեկան բռնության զոհ դառնալու ավելի մեծ վտանգի տակ են գտնվում, քան նրանք, ովքեր ավելի ուշ են ամուսնանում՝ հատկապես, երբ ամուսինը շատ ավելի մեծ է[37]։

Նույնասեռական և երրորդ սեռի ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն նշվել է, մի քանի տեսակ նույնասեռական և առանց սեռական հարաբերությունների ամուսնություններ կան տոհմի տարածմանն ուղղված հասարակություններում: Այս ենթավերնագիրը վերաբերում է հենց նույնասեռական միություններին: Որոշ մշակույթներ ընդունում են նաև երրորդ սեռի անհատների գոյությունը, ինչպես օրինակ՝ Զունիի բերդաշիները Նյու Մեքսիկոյում: Վեվան՝ Զունիի ամենամեծարված ավագներից մեկը (Յամանան՝ հոգևոր առաջնորդը) Զունիի գաղտնի պատվիրակն էր Վաշինգտոնում, որտեղ հանդիպել էր նախագահ Գրովեր Կլիվլանդին: Վեվան ամուսին ուներ, որին հենց այդպես էլ ընդունում էին[42]։

Չնայած նույնասեռ զույգերին օրինական ամուսնական ճանաչում տալը, ինչպես տարբեր սեռերի զույգերի դեպքում, բավական նոր երևույթ է, ամբողջ աշխարհում նույնասեռ զույգերի միության արձանագրված դեպքեր կան[43][44]։ Հին հունական նույնասեռ հարաբերությունները նման էին ներկայիս ամուսնություններին, սակայն ի տարբերություն դրանց՝ տարբեր սեռերի ամուսնություններում զույգերը միմյանց հետ զգազմունքային կապերով էին կապված, ամուսինն էլ ազատ էր այլ սեռական կապեր ունենալու մեջ: Կոդեքս Թեոդոսիանուսը մ.թ. 438 թվականին նույնասեռ ամուսնությունների դեպքում խստագույն պատժամիջոցներ կամ մահապատիժ էր սահմանում[45], բայց այդ օրենքի հստակ մտադրությունն ու դրա կապը հասարակական փորձի հետ անորոշ է, քանի որ մշակույթում նույնասեռ հարաբերությունների միայն մի քանի օրինակներ կան[46]։ Նույնասեռ միությունները նշվում էին Չինաստանի որոշ շրջաններում, օրինակ՝ Ֆուցզյանում[47]։ Հավանաբար ամենավաղ փաստացի նույնասեռ հարսանիքը լատինական քրիստոնյա աշխարհում տեղի է ունեցել Իտալիայում՝ Հռոմում՝ Սան Ջիովաննի Պորտա Լատինա եկեղեցում 1581 թվականին[48]։

Ժամանակավոր ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի մշակույթներում գրանցվել են ժամանակավոր ու պայմանական ամուսնությունների դեպքեր: Վերջիններիս շարքին կարող են դասվել ձեռքերի կապման կելտական սովորությունը և հստակ նշանակված ամուսնությունները մուսուլմանական հասարակության շրջանում: Մինչիսլամական արաբների մոտ ժամանակավոր ամուսնության մի ձև էր տարածված, որը այսօր շարունակվում է Նիկա մուտահների մոտ՝ հաստատված ամուսնության պայմանագիրը: Իսլամի առաջնորդ Մուհամմադը արգելել է ժամանակավոր ամուսնությունը՝ սիգեհը Իրանում և մուտան Իրաքում, որը օրինականացրել է գումարով սեռական հարաբերություն ունենալու երևույթը[49]։ Նմանատիպ ժամանակավոր ամուսնություններ տեղի են ունեցել Եգիպտոսում, Լիբանանում ու Իրանում՝ արտամարմնական բեղմնավորման համար մարդկային ձվաբջջի գործածման համար: Կինը, այնուամենայնիվ, չի կարող նման ամուսնությունը սերմնաբջջի ստացման համար կիրառել[50]։ Նիկա Մուտահին առնչվող մուսուլմանական բանավեճերը հանգեցրել են նրան, որ շիական համայնքները հիմնականում արգելում են նման ամուսնությունները: Չինաստանի Մոսուո համայնքում տարածված է այսպես կոչված «քայլող ամուսնությունը»:

Կենակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության որոշ համակարգերում կենակցման համար որոշ հանգամանքներում ընդհանուր օրենքով ամուսնություն է պահանջվում. չարձանագրված ընկերակցությունը չամուսնացող զույգերին տարբեր իրավունքներ ու պատասխանատվություն է տալիս, իսկ որոշ երկրներում էլ օրենքը ճանաչում է կենակցումը ինստիտուցիոնալ ամուսնության փոխարեն՝ ելնելով հարկման և սոցիալական ապահովագրության առավելություններից: Նման դեպքերի կարելի է հանդիպել, օրինակ, Ավստրալիայում[51]։ Կենակցումը կարող է ինստիտուցիոնալ ամուսնությունից խուսափելու տարբերակ համարվել: Այնուամենայնիվ, այս առումով որոշ ազգեր նման հարաբերությունը որակում են ամուսնական կամ կանոնավորում են մտցնում հարաբերության մեջ, անգամ եթե վերջինս չի արձանագրվել նահանգային կամ կրոնական հաստատության կողմից[52]։

Ի հակադրություն այս ամենի՝ ինստիտուցիոնալ ամուսնությունների մեջ կարող է չլինել կենակցում: Որոշ դեպքերում միասին ապրող զույգերը չեն ցանկանում ամուսիններ ճանաչվել: Պատճառները կարող են լինել թոշակի կամ ալիմենտի իրավունքը, հարկումը, ներգաղթը և մի շարք այլ պատճառներ: Նման ամուսնությունները շատ տարածված են եղել Պեկինում: Պեկինի համալսարանի կանանց ուսման կենտրոնի տնօրեն Գուո Ջիանմեյը «Նյուզդեյի» թղթակցին ասել է. «Քայլող ամուսնությունները չինական հասարակության շրջանում սրընթաց փոփոխությունների են հանգեցնում»: «Քայլող ամուսնությունը» ժամանակավոր ամուսնության մի տեսակ է՝ ստեղծված Չինաստանի Մոսուո համայնքի կողմից, որում տղամարդիկ ապրում են որտեղ ցանկանան, ու գիշերային այցեր են ունենում[53]։ Նման օրինակ կա նաև Սաուդյան Արաբիայում՝ միսյար ամուսնություն անունով, որում ևս ամուսինն ու կինը ապրում են առանձին, բայց պարբերաբար հանդիպում են[54]։

Զուգընկերոջ ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջմշակութային մեծ բազմազանություն կա ամուսնության համար զուգընկեր ընտրելու հասարակական կանոնների մեջ: Տարբերությունը կայանում է նաև նրանում՝ արդյոք անհատի, թե ընտանիքի անդամների միացյալ որոշմամբ է ընտրվում զուգընկերը: Տարբեր են նաև զուգընկերներին օրինական ճանաչելու սկզբունքները:

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության Համաշխարհային Պտղաբերության 2003 թվականի արձանագրության՝ մարդկանց 89%-ը ամուսնանում է մինչև 49 տարեկան դառնալը[55]։ Որոշ ազգերում այն կանանց և տղամարդկանց թիվը, որոնք ամուսնանում են մինչև 49 տարեկանը, կազմում է մոտավորապես 50%, իսկ մյուս ազգերի մոտ էլ հասնում է 100%-ի[56]։

Այլ մշակույթներում, որտեղ չկան որևէ խմբից զուգընկեր ընտրելու խիստ կանոններ, ամուսնական զույգ ընտրվում է կա՛մ հենց ամուսնացողի կողմից, կա՛մ էլ ամուսնությունը կարող է կազմակերպվել զույգի ծնողների կամ միջնորդի կողմից:

Հասարակական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդիկ ցանկանում են ամուսնանալ իրենցից ավելի բարձր կամ ցածր սոցիալական դիրք ունեցող անձանց հետ: Մյուսները ուզում են ամուսնանալ միևնույն սոցիալակն դիրքն ունեցող մարդկանց հետ: Որոշ հասարակություններում կանայք ամուսնանում են իրենցից ավելի բարձր խավի տղամարդկանց հետ[57]։ Կան ամուսնություններ, որոնցում կողմերը ձգտում են միևնույն դասի զուգընկերներ ունենալ: Եվ կան նաև ամուսնություններ, որոնցում տղամարդն ավելի մեծ է, քան կինը[58]։

Արյունապղծության արգելք, արտամուսնություն և ներամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակությունները հաճախ սահմանափակել են հարազատների միջև ամուսնությունները՝ չնայած որ արգելված հարաբերությունների ցուցանիշը մեծապես տարբերվում է: Ծնողների ու երեխաների, հարազատ քույր-եղբայրների միջև ամուսնությունները, որոշակի բացառություններով[59][60][61][62][63][64][65][66] համարվել են արյունապղծություն ու արգելվել են: Այնուամենայնիվ, ավելի հեռու հարազատների միջև ամուսնությունները շատ ավելի տարածված բնույթ են կրել. պատմության մեջ գրանցված ամուսնությունների 80%-ը եղել է զարմիկների ու ավելի մոտ հարազատների միջև[67]։ Այս ցուցանիշը կտրուկ նվազել է, բայց դեռևս ամուսնությունների 10%-ը գրանցվում են զարմիկների ու ավելի մոտ հարազատական կապ ունեցող անձանց միջև[68]։ Միացյալ Նահանգներում նման ամուսնությունները մեծապես դատապարտվում են. 30 նահանգներում օրենքով արգելվում են զարմիկների միջև ամուսնությունները: Բնորոշիչները տարբեր են՝ Հարավային Կորեայում պատմականորեն անօրինական է համարվում նույն ազգանունը կամ նույն ժառանգական գիծն ունեցող մեկի հետ ամուսնությունը[69]։

Ավունկուլատը ամուսնության տեսակ է, որը տեղի է ունենում քեռու կամ հորեղբոր, մորաքրոջ կամ հորաքրոջ և իրենց քույր-եղբայրների զավակների միջև: Շատ երկրներում նման ամուսնությունները անօրինական են համարվում՝ ելնելով սրբապղծության արգելքներից: Ինչևէ, որոշ երկրներում այս երևույթն օրինականացվել է՝ ներառյալ Արգենտինա, Ավստրալիա, Մալայզիա[70] և Ռուսաստան[71]։

Տարբեր հասարակություններում զուգընկերների ընտրությունը հաճախ սահմանափակված է որոշակի խմբի շրջանակներում: Որոշ համայնքներում օրենքն այնպիսին է, որ զույգը պետք է ընտրվի անհատի սեփական սոցիալական խմբից, ինչը հատուկ է ներամուսնությունից. սա հիմնականում լինում է դասակարգի ու խավի վրա հիմնված հասրակություններում: Բայց կան նաև հասարակություններ, որտեղ զույգը պետք է ընտրվի այլ խմբից, որն էլ հատուկ է արտամուսնություններին։ Սա հաճախ պատահում է տոտեմական պաշտամունք ունեցող հասարակություններում, որտեղ վերջինս բաժանված է մի քանի տոտեմական դասերի, ինչպես օրինակ Ավստրալիայի աբորիգեն հասարակությունները: Այլ շրջաններում էլ ենթադրվում է, որ անձը պետք է ամուսնանա իր զարմիկների հետ՝ աղջիկը՝ իր հորաքրոջ որդու, տղան էլ՝ իր մորեղբոր դստեր հետ: Սա հաճախ լինում է, երբ հասարակության օրենքների մեջ մտնում է շարունակել ազգակցությունը բացառապես մայրական կամ հայրական սերնդային խմբերով, ինչպես օրինակ՝ Արևմտյան Աֆրիկայի Ական ցեղերը: Ամուսնական զուգընկերոջ ընտրության մեկ այլ տեսակ է լևիրատ ամուսնությունը, որի դեպքում այրի կանայք պարտավոր են ամուսնանալ իրենց ամուսինների եղբայրների հետ. նման դեպքեր գրանցվում են այն հասարակություններում, որտեղ ազգակցությունը հիմնված է ներամուսնական խմբերի վրա:

Կրոնը մշտապես քննության է ենթարկել այն հարցը, թե հարազատներից ովքեր կարող են ամուսնանալ: Բարեկամությունը կարող է լինել արյունակցական ու խնամիական, այսինքն՝ ի ծնե և ամուսնությամբ: Զարմիկների միջև ամուսնությունը կաթոլիկ եկեղեցին ընդունել է սկզբնական շրջանում, ապա երկար ժամանակ արգելել է, իսկ այժմ ազատություն է տվել այդ հարցում[72]։ Իսլամը մշտապես թույլատրել է նման ամուսնությունները, իսկ հինդուիզմում ամեն ինչ այլ է[73][74]։

Կարգադրված ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդի և Իսպանիայի Մարիա Թերեզայի ամուսնությունը

Դասակարգված ազգակցական համակարգ ունեցող տոհմական հասարակություններում ամուսնական զույգերին ընտրում են հարազատների հատուկ դասից, ինչպես որոշված է կարգադրված ամուսնության կանոններով: Այս օրենքը մարդաբանների կողմից կարող է արտահայտվել ՝ գործածելով «պատկերավոր» ազգակցություն տերմինը, ինչպես «մորեղբոր դուստր», որը հայտնի է նաև «զարմիկ» անունով: Նման օրենքները պատնեշ են դառնում ամուսնացողի համար. տղան պետք է ամուսնանա իր մոր տոհմից մի աղջկա հետ: Այս տերմինաբանության շրջանակներում նման հարազատներին սովորաբար հատուկ անուն են տալիս, որը նրանց դարձնում է պոտենցիալ ամուսնացած: Պիեռ Բորդին նշում է, որ շատ քիչ ամուսնություններ են հետևում այս օրենքին և որ այդ ամենն անում են ընտանիքի հարստության պահպանման և ոչ թե իսկական ազգակցության պահպանման գաղափարախոսության համար[75]։

Այսպիսով,  սովորական ամուսնությունները կարող են հետևել պարտադրողական կանոններին, տոհմերը միմյանց հետ կապվում են հաստատված հարաբերություններով. տոհմերի միջև այս կապերը կարող են քաղաքական ամուսնական դաշինքներ ձևավորել այն հասարակություններում, որտեղ տիրում է այդ համակարգը[76]։ Ֆրանսիացի կառուցողական մարդաբան Կլոդ Լեվի Շտրաուսը զարգացրել է ամուսնական դաշինքի տեսությունը սահմանափակ թվով կարգադրված ամուսնական օրենքներով «հասարակ» ազգակցական կառույցներն ավելի պարզ դարձնելու համար[77]։

Պրագմատիկ կամ դասավորված ամուսնությունը ավելի է հեշտանում ընտանիքի կամ որևէ խմբի պաշտոնական կանոնակարգով: Այդ ամենի համար պատասխանատու անձը խրախուսում է ամուսնությունը. իհարկե, կարող են փորձառու միջնորդ նշանակել չամուսնացած անձի համար համապատասխան զույգ գտնելու համար: Այդ իրավասությունը կարող է պատկանել ծնողներին, ընտանիքին, կրոնական առաջնորդին կամ խմբին: Որոշ դեպքերում զույգ կարող են ընտրել՝ ելնելով ոչ թե ամուսնական ներդաշնակությունից, այլ որևէ այլ նպատակից:

Հարկադրված ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադրված ամուսնության դեպքում կողմերից մեկը կամ երկուսը ամուսնանում են իրենց կամքին հակառակ: Աշխարհի մի շարք շրջաններում՝ հատկապես Հարավային Ասիայում և Աֆրիկայում, շարունակում են կիրառվել հարկադրված ամուսնություններ: Հարկադրված և զույգերի համաձայնությամբ ամուսնությունների սահմանագիծը աղոտ է, քանի որ ըստ այս մշակույթների նորմերի՝ զուգընկերոջ ընտրության հարցում ոչ ոք իրավունք չունի դեմ գնալ ծնողնորի կամ հարազատների ցանկությանը: Նման մշակույթ ունեցող երկրներում պարտադիր չէ դիմել բռնության, սպառնալիքների, ահաբեկման և նման այլ միջոցների. տվյալ անձը, հասարակական ճնշման տակ ու պարտավորությունից ելնելով, պարզապես «համաձայնում» է ամուսնանանալ, անգամ եթե չի ցանկանում: Հարսի համար գումար վճարելու ու օժիտ տալու սովորույթները, որոնք գոյություն ունեն աշխարհի տարբեր հատվածներում, կարող են հանգեցնել ամուսնության շրջանակներում մարդկանց առքուվաճառքի[78][79]։

Ազերիների հասարակական ավանդույթի քննադատություն՝ համայնքի կանանց հանդեպ ընտանեկան բռնությունից մինչև սոցիալական և քաղաքական մասնակցություն

Որոշ հասարակություններում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կովկաս ու Աֆրիկա, հարսի առևանգման սովորույթը դեռևս գոյություն ունի, որի ժամանակ տղան իր ընկերների հետ փախցնում է հարսին: Երբեմն այս ամենը վերջանում է փախուստով, սակայն երբեմն էլ սեռական բռնությամբ: Նախկինում՝ երբեմն պատերազմի ժամանակ, առևանգումը ավելի լայնորեն էր տարածված, երբ մի խումբ տղամարդիկ փախցնում էին մի խումբ կանանց: Ամենահայտնի օրինակը սաբինյան կանանց առևանգումն էր, որի արդյունքում էլ ձևավորվեցին Հռոմի առաջին քաղաքացիներն իրենց կանանց հետ:

Այլ ամուսնական զույգերի ընտրությունը քիչ թե շատ կախված է անհատից: Օրինակ՝ այրի կնոջ ժառանգությունը ներառում է նաև իր նախկին ամուսնու եղբորը:

Հնդկաստանի գյուղական համայնքներում տարածված է երեխաների ամուսնությունը, որի դեպքում ծնողները հաճախ հարսանիք են կազմակերպում, երբեմն նույնիսկ երեխայի ծնունդից առաջ[80]։ Այս սովորույթը 1929 թվականի «Երեխաների ամուսնության սահմանափակման ակտով» անօրինական է ճանաչվել:

Ֆինանսական հաշիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթների միջև ամուսնության ֆինանսական կողմը տարբերվում է և ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների:

Որոշ մշակույթներում օժիտն ու հարսի կարողությունը շարունակվում են պարտադիր պայման համարվել: Երկու դեպքերում էլ ֆինանսական համաձայնությունը սովորաբար կայանում է փեսայի (կամ իր ընտանիքի) և հարսի ընտանիքի միջև: Հարսը հաճախ չի մասնակցում այս բանակցություններին, ինչպես նաև երբեմն չունի ամուսնությանը մասնակցելու ընտրության հնարավորություն:

Հին Բրիտանիայում ենթադրվում էր, որ զույգը պետք է հավասար հասարակական դիրք ունենա: Ամուսնությունից հետո ամբողջ կարողությունը և հարսի հետագա ժառանգությունը պատկանում էր ամուսնուն:

Օժիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժիտը «ծնողական ունեցվածքը բաշխելու ընթացակարգ է դստեր հարսանիքի ժամանակ և ոչ թե մահից հետո ստացվող ժառանգություն… Օժիտով հիմք է դրվում ամուսնական դրամական միջոցների, որի բնույթը լայնորեն կարող է տարբերվել: Այս միջոցները կնոջը կարող են ապահովել այրիանալիս , ինչպես նաև ծառայել նրա որդիների ու դուստրերի կարիքները հոգալու համար»[81]։

Որոշ մշակույթներում, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը, Բանգլադեշը, Պակիստանը, Շրի Լանկան, Մարոկկոն, Նեպալը, շարունակում են օժիտ պահանջել: Հնդկաստանում տարեկան կտրվածքով հազարավոր մահեր են գրանցվել օժիտի համար[82][83]։ Այս խնդիրը լուծելու համար, մի քանի արդարադատական համակարգեր օրենք են ընդունել, որը սահմանափակում կամ արգելում է օժիտի պահանջը (տե՛ս Օժիտի օրենքը Հնդկաստանում):  Նեպալում 2009 թվականին օժիտի պահանջը անօրինական է համարվել[84]։ Ըստ որոշ հեղինակների՝ օժիտ տալն ու ստանալը ազդում է հասարակական իրավիճակի և անգամ սոցիալապես զարգանալու վրա[85]։

Ամուսնու կողմից տրվող ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժիտը հակադրվում է աղջկա ունեցվածքին, որը փեսայի կամ իր ծնողների կողմից վճարվում է հարսի ընտանիքին, և անուղղակի օժիտին, որը հենց հարսին տրվող ունեցվածքն է փեսայի կողմից ամուսնության ժամանակ և մնում է հարսի տնօրինության տակ[86]։

Հրեական ավանդության մեջ ռաբբիները հնում պնդում էին, որ ամուսնական զույգը նախամուսնական համաձայնագիր կնքի՝ քեթուբահ անունով: Ըստ քեթուբահի՝ բացի այլ բաներից, ամուսինը կնոջը ամուսնալուծվելու դեպքում պետք է որոշակի գումար վճարի, իսկ մահանալու դեպքում՝ տունը թողնի կնոջը: Այս գումարը հարսի համար տրվող գումարի աստվածաշնչյան տարբերակի փոխարինումն է, որը փեսան վճարում էր հարսի հորը ամուսնության ժամանակ: Այս նորարարությունը գործի դրվեց, քանի որ աստվածաշնչյան տարբերակով հարսի համար տրվող գումարը մեծ խնդիր էր ստեղծում. երիտասարդ շատ տղաներ չէին կարողանում վճարել այդ գումարն այն ժամանակ, երբ իրենց ամուսնանալու պահն էր գալիս: Այսպիսով, այս երիտասարդ տղաներին ամուսնանալու հնարավորություն տալու համար, ռաբբիները չեղարկեցին այն ժամկետը, որի ընթացքում գումարը պետք է վճարվեր և հնարավորություն տվեցին վճարել գումարն ունենալու դեպքում: Հարկ է նշել նաև, որ թե՛ հարսին տրվող ունեցվածքը և թե՛ քեթուբահի գումարը նույն նպատակին էին ծառայում: Այս երկու համակարգերի միակ տարբերությունը վճարման ժամկետի տարբերությունն էր: Սա կնոջը հնարավորություն է տալիս գոյատևել ամուսնության խզման դեպքում, ինչպես նաև ընտանիքը պահել, եթե ամուսինն իր կամքով չի ապահովում կնոջը, ինչպես հարկն է: Քեթուբահի գումարի վճարման մեկ այլ գործառույթ էր այն, որ ամուսնուն ետ էր պահում կնոջից ամուսնալուծվելու մտքից, քանի որ պետք է կարողանար վճարել համապատասխան չափի գումար:

«Առավոտյան նվերները», որոնք կարող են պատրաստվել ոչ միայն հարսի, այլև հարսի հոր կողմից, տրվում են հենց հարսին: Անվանումը գալիս է գերմանական ցեղական սովորույթից, ըստ որի՝ դրանք տրվում էին առավոտյան՝ հարսանեկան գիշերից հետո: Հարսը կարող է տնօրինել այս նվերները նաև ամուսնու ապրելու շրջանում, սակայն դրանք ավելի շատ նախատեսված են այրիանալու դեպքում գործածելու համար: Եթե իր ստանալիք ժառանգության չափը նշանակվում է ոչ թե համաձայնագրով, այլ օրենքով, կարելի է կոչել օժիտ: Կախված օրինական համակարգերից ու հստակ պայմանավորվածությունից՝ կինը կարող է զրկվել ունեցվածքը տնօրինելու իրավունքից մահից հետո և կարող է կորցնել կարողությունը, եթե կրկին ամուսնանա: «Առավոտյան նվերները» դարերով պահպանվել են մորգանատիկ ամուսնությունների մեջ՝ միություն, որի դեպքում կնոջ սոցիալական ցածր խավն արգելք էր հանդիսանում երեխաների համար, որպեսզի ժառանգեն ազնվազարմ տիտղոսները կամ կալվածքները: Այս պարագայում «առավոտյան նվերները» ապահովում են կնոջն ու երեխաներին: Այրիության դեպքում օրինական մեկ այլ պաշտպանություն կալվածքի փոխանցումն է, որի դեպքում ունեցվածքը՝ հիմնականում հողը, միացյալ վարձակալության տակ է պահվում, և ամուսնու մահվան դեպքում այն միանգամից անցնում է կնոջը:

Իսլամական ավանդույթը ունի նման օրինակներ: «Մահրը», որը կարող է տրվել անմիջապես կամ հետագայում, փեսայի հարստությունից (ամուսնալուծության դեպքում) կամ կալվածքից (մահվան դեպքում) կնոջ մասնաբաժինն է: Այս հարկաբաժինները սովորաբար նշանակվում են փեսայի սեփական կամ ընտանեկան հարստության ու եկամուտների չափը հաշվի առնելով, բայց որոշ շրջաններում դրանք շատ ավելի բարձր են սահմանվում՝ ամուսնուն ամուսնալուծության հնարավոր մտքից հետ պահելու համար, կամ էլ ամուսնու ընտանիքին է մնում կալվածքի մեծ մասը, հատկապես եթե ամուսնությունից հետո արու զավակ չի ծնվել: Որոշ երկրներում՝ ներառյալ Իրանում, մահրը կամ ալիմենտը կարող են հասնել այնպիսի չափերի, որոնց մասին մարդ միայն կարող է երազել, երբեմն մինչև 1000000 դոլար (4000 իրանական ոսկե դրամներ): Եթե ամուսինը չի կարողանում վճարել մահրը ամուսնալուծության դեպքում կամ ըստ պահանջի, ըստ Իրանի ներկայիս օրենքների՝ նա պետք է վճարի դա ժամանակի ընթացքում: Եթե մահրը վճարել չեն կարողանում, ապա ամեն ինչ կարող է նույնիսկ ավարտվել բանտարկությամբ[87]։

Հարսի գին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսի համար տրվող գինը տարածված երևույթ է Հարավարևելյան Ասիայում (Թայլանդ, Կամբոջա), Կենտրոնական Ասիայի շրջաններում և մերձսահարաաֆրիկյան շատ երկրներում: «Հարսի գին» անունը հաճախ այնքան էլ ընդունելի չէ, քանի որ նշանակում է հարսի գնում: Սա իրենից ենթադրում է գումարի որոշակի չափ, կարողություն կամ հարստություն, որը փեսայի կամ իր ընտանիքի կողմից տրվում է աղջկա ծնողներին՝ իրենց աղջկան փեսային կնության տալու համար: Մարդաբանական գրականության մեջ «հարսի գինը» հաճախ բացատրվել է որպես վճարում, որը կարող է փոխհատուցել հարսի աշխատանքի պակասը աղջկա ընտանիքում: Որոշ դեպքերում հարսի համար տրվող կարողությունը միջոց է, որով ընդունվում է փեսայի ընտանիքի կապը տվյալ միությունից ծնված երեխաների հետ:

Հարսին տրվող կարողության(հայտնի նաև «սին սոտ» անունով) ավանդական, պաշտոնական ցուցադրում Թայլանդում նշանադրության արարողության ժամանակ

Հարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում ամուսնացած անձը կամ զույգը օգտվում է տարբեր հարկային առավելություններից, որոնք հասանելի չեն չամուսնացածներին: Օրինակ՝ զույգերին թույլատրում են իրենց համատեղ եկամուտը միջին դարձնել: Սա շահեկան է տարբեր եկամուտներ ունեցող զույգերի համար: Եվ սա նվազեցնելու համար երկրները կարող են ավելի բարձր հարկեր տրամադրել ամուսնացած զույգի միջին եկամտի համար: Չնայած այս ամենը կարող է օգուտ բերել ամուսնացած զույգին, որոնցից մեկը չի աշխատում, նման միջինացումը  հավասար եկամուտներ ունեցող ամուսնական զույգին պարտավորեցնում է ավելի շատ հարկ վճարել, քան երկու չամուսնացածները կվճարեին: Միացյալ Նահանգներում սա կոչվում է ամուսնական տուգանք:

Երբ հարկման տոկոսադրույքները հիմնված են ոչ թե միջին եկամտի, այլ անհատների իսկական եկամուտների վրա, յուրաքանչյուր անհատին բաժին է ընկնում ավելի բարձր տոկոսադրույքով հարկ այն ընտանիքներում, որտեղ երկու աշխատող կա: Այս դեպքը հաճախ լինում է խոշոր եկամտով հարկատուների մոտ, իսկ զույգերի պարագայում կոչվում է ամուսնական տուգանք[88]։

Ի հակադրություն սրա՝ երբ աճող հարկը գանձվում է անհատից, առանց հաշվի առնելու զույգի հանգամանքը, երկկողմանի եկամուտ ունեցող զույգերի դրությունը շատ ավելի բարվոք է, քան այն ընտանիքներինը, որտեղ մեկն է աշխատում: Արդյունքը կբարելավվի, եթե բարեկեցության համակարգը նույն եկամտին վերաբերվի որպես համատեղ եկամուտ, այսպիսով՝ չաշխատող զույգը չի հարկվի: Նման համակարգեր գործում են, օրինակ՝ Ավստրալիայում և Կանադայում:

Հետամուսնական բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ արևմտյան մշակույթներում ամուսնությունը սովորաբար բերում է նոր ընտանիքի ձևավորմանը, որի հիմքը նույն տան մեջ միասին ապրող, հաճախ նույն անկողինը կիսող ամուսնացած զույգն է, սակայն որոշ մշակույթներում ավանդույթն այլ է[89]։ Արևմտյան Սումատրայի Մինանգկաբաու շրջանում ամուսնությունից հետո բնակավայրը պատկանում է կնոջը, այսինքն՝ ամուսինը տեղափոխվում է իր կնոջ մայրիկի ընտանիք[90]։ Բնակավայրը կարող է լինել նաև ամուսնունը կամ մորեղբորը: Այս դեպքերում ամուսնացած զույգերը կարող են առանձին ընտանիք չկազմել, այլ մնալ մեծ ընտանիքի անդամ:

Հին տեսությունները հետամուսնական բնակավայրի[91] որոշման բացատրությունները կապում էին աշխատանքի սեռային բաժանման հետ: Այնուամենայնիվ, մինչ այժմ համաշխարհային օրինակները կիրառող այս վարկածի միջմշակութային թեստերին չի հաջողվել այս երկու երևույթների միջև որևէ նշանակալի կապ գտնել: Ինչևէ, Կորոտաևի թեստերը ցույց են տալիս, որ կանանց ներդրումը ապրելու միջոցներ ստեղծելու հարցում մեծ առնչություն ունի մայրական բնակավայրում ապրելու հետ: Այնուամենայնիվ, այս կապը քողարկվում է ընդհանուր բազմակնության գործոնով:

Չնայած տարասեռ ամուսնություններում կանանց՝ ապրուստ վաստակելը տանում է նրան, որ զույգն ապրում է կնոջ տանը, միևնույն ժամանակ դա հանգեցնում է նաև ոչ բարեկամական բազմակնության, որն էլ արդյունավետորեն վերջ է դնում աղջկա տանը բնակվելուն: Եթե բազմակնության այս գործոնը վերահսկվում է, աշխատանքի բաժանումը դառնում է հետամուսնական բնակավայրի որոշման կարևորագույն նախորոշիչը: Այսպիսով, Մրդոքի վարկածը՝ աշխատանքի սեռային բաժանման և հետամուսնական բնակավայրի միջև ունեցած կապի վերաբերյալ հիմնականում կարող է ճիշտ համարվել՝ չնայած որ [92]այդ ամենն իր սպասվածից ավելի խճճված էր[93][94]։

Արևմտյան հասարակություններում ամուսնությունից հետո առանձին ապրելու միտում կա[95]։

Օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնական օրենքները վերաբերում են իրավական պահանջներին, ըստ որոնց որոշվում է ամուսնության վավեր լինելը, որն էլ մեծապես տարբերվում է երկրից երկիր։

Իրավունքներ և պարտավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունը ամուսնական կողմերին և երբեմն էլ նաև հարազատներին, որոնք մերձավոր կապեր են ստեղծում, իրավունքներ ու պարտավորություններ է տալիս: Կախված նրանից, թե ինչ արդարադատություն է գործում, այս ամենը կարող է ներառել՝

  • Ամուսնական զույգերից մեկին կամ ամուսնու/ կնոջ ընտանիքին մյուս զույգի սեռական կյանքի, աշխատանքի ու կարողության կառավարման իրավունք տալ
  • Զույգերից մեկին մյուսի պարտքերի պատասխանատվությունը հանձնել
  • Զույգերից մեկին այցելության իրավունք տալ, եթե մյուսը բանտարկված է կամ գտնվում է հիվանդանոցում
  • Զույգերից մեկին իրավունք տալ կառավարել մյուսի գործերը, եթե վերջինը անկարող է անել դա
  • Ծնողի երեխայի համար երկրորդ օրինական պաշտպան հաստատել
  • Երեխաների բարօրության համար համատեղ կարողություն ստեղծել
  • Զույգերի ընտանիքների միջև կապ ստեղծել

Այս իրավունքներն ու պարտավորությունները լայնորեն տարբերվում են հասարակությունների, ինչպես նաև նույն հասարակության տարբեր խմբերի միջև[96]։ Սա կարող է ներառել կազմակերպված ամուսնություններ, ընտանեկան պարտավորություններ, ընտանեկան միության օրինական ստեղծում, երեխաների օրինական պաշտպանություն և ձերբակալության հանրայնացում[97][98]։

Ունեցվածքի կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր շատ երկրներում ամուսնական ցանկացած զույգի ընտրությունից է կախված ունեցվածքի առանձնացումը կամ համատեղումը: Վերջինի դեպքում, որը կոչվում է համայնքային ունեցվածք, եթե ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ, զույգերից յուրաքանչյուրը կարողության կեսն է ստանում: Կտակի կամ հավատարմագրի փոխարեն հանգուցյալի ունեցվածքը սովորաբար ժառանգում է ողջ զույգը:

Որոշ իրավական համակարգերում ամուսնական զույգերը հավասարապես պատասխանատու են ամուսնական ծախսերի համար: Այս երևույթը հիմք է դարձել ավանդական իրավական մի հասկացության համար՝ «Անհրաժեշտությունների ուսմունք», ըստ որի՝ տարասեռ ամուսնություններում ամուսինն է պարտավոր հոգալ կնոջն անհրաժեշտ կարիքները: Այն շրջաններում, որտեղ այս երևույթը կիրառվում է, զույգերից մեկը կարող է դատական կարգով հետապնդվել այն պարտքերի չվճարման համար, որոնց մասին պայմանգրում չի էլ հիշատակվել: Այս փորձը քննադատողները նշում են, որ հարկահավաք գործակալությունները կարող են չարաշահել այս երևույթը՝ պահանջելով շատ ավելին, քան ներառում են ամուսնական ծախսերը: Պաշտպանության արժեքն ու ապացույցի բեռը հետո ընկնում են ոչ պայմանագրային կողմի վրա՝ ապացուցելու համար, որ այդ ծախսն ընտանիքի պարտքը չէ: Խնամակալության պարտավորությունները թե՛ ամուսնության ընթացքում և ի վերջո թե՛ ամուսնությունից հետո կարգավորվում են արդարադատության կողմից. ալիմենտը նման միջոցներից մեկն է:

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունը մի համակարգ է, որն ի սկզբանե լի է եղել սահմանափակումներով: Տարիքից մինչև ռասսայական, հասարակական դիրքից մինչև արյունակցական ու սեռային սահմանափակումները կիրառվում են հասարակության կողմից՝ ելնելով երեխաների շահից, առողջ գեներ փոխանցելու, մշակութային արժեքներ հաստատելու կամ էլ նախապաշարմունքի ու վախի հիման վրա: Գրեթե բոլոր այն մշակույթները, որոնք ընդունում են ամուսնությունը, ընդունում են նաև այն փաստը, որ դավաճանությունը ամուսնական նորմերի խախտում է[99]։

Տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատական մի շարք համակարգեր ամուսնության համար տարքային նվազագույն շեմ են սահմանում, այսինքն՝ անձը պետք է հասնի որոշակի տարիքի, որպեսզի օրենքով թույլ տան նրան ամուսնանալ: Այդ տարիքը կախված է հանգամանքներից, օրինակ՝ այս օրենքից շեղումներ կարող են թույլատրվել, երբ երիտասարդի ծնողներն իրենց համաձայնությունն են տալիս, եթե դատարանը վճռում է, որ տվյալ ամուսնությունը երտասարդի շահերից է բխում (հաճախ սա կիրառվում է այն դեպքերում, երբ աղջիկը հղի է): Չնայած տարիքային սահմանափակումների մեծ մասը տեղին են՝ երեխաներին հարկադրված ամուսնություններից hետ պահելու համար, հատկապես իրենցից տարիքով մեծ զուգընկերոջ հետ, կրթական և առողջական բացասական հետևանք ունեցող ամուսնությունները, որոնք կարող են հանգեցնել երեխայի սեռական չարաշահումների և այլ բռնությունների[100], դեռևս գոյություն ունեն աշխարհի տարբեր շրջաններում: Ըստ ՄԱԿ-ի՝ երեխաների ամուսնությունները ամենից շատ տարածված են մերձսահարաաֆրիկյան գյուղական տարածքներում և Հարավային Ասիայում: Երեխաների ամենից շատ ամուսնություններ գրանցած երկրների տասնյակում են Նիգերիան (75%), Չադը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Բանգլադեշը, Գվինեան, Մոզամբիկը, Մալին, Բուրկինա Ֆասոն, Հարավային Սուդանը և Մալավին[101]։

Ազգակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունապղծության և եվգենիկ հետևանքները կանխելու համար ամուսնական օրենքները սահմանափակել են հարազատների միջև ամուսնությունները: Ուղիղ արյունակցական կապ ունեցող հարազատներին սովորաբար արգելում են ամուսնանալ, սակայն ինչ վերաբերում է ավելի հեռու հարազատներին, օրենքները տարբերվում են:

Ռասա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը ռասային ամուսնություններն արգելող օրենքները գործադրվել են Հյուսիսային Ամերիկայի արդարադատության կողմից 1691[102]- 1967 թվականներին, նացիստական Գերմանիայում (Նյուրեմբերգյան օրենքներ) 1935-1945 թվականներին և Հարավային Աֆրիկայում ապարտեիդյան դարաշրջանի մեծ մասում (1949–1985): Այս բոլոր օրենքները արգելում էին տարբեր ռասայական ու էթնիկական խմբերին պատկանող անձանց միջև ամուսնությունները, որը Միացյալ Նահանգներում ուներ «խառնուրդային» կամ «մետիսական» ամուսնություն անունը: Օրենքը նացիստական Գերմանիայի և ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում, արգելում էր նաև սեռական կապը այս անձանց միջև:

ԱՄՆ-ի նահանգները՝ մինչև հակամետիսական օրենքների վերացումը     Օրենքը չի ընդունել     Վերացվել է 1887 թվականից առաջ     Վերացվել է 1948-ի և 1967-ի միջակայքում     Վերացվել է 1967 թվականի հունիսի 12-ին

Միացյալ Նահանգներում որոշ, բայց ոչ բոլոր նահանգներում, ըստ օրենքի՝ արգելվում էր սպիտակամորթների ու սևամորթների միջև ամուսնությունները, իսկ շատ նահանգներում էլ՝ սպիտակամորթների ու բնիկ ամերիկացիների կամ ասիացիների[103] միջև ամուսնությունները: Միացյալ Նահանգներում նման օրենքները հայտնի էին հակամետիսական օրենքներ անունով: 1913-1948 թվականներին ժամանակին եղած 48 նահանգներից 30-ը նման օրենքներ գործադրեցին[104]։ Չնայած Միացյալ Նահանգների Սահմանադրությունը «Հակամետիսական բարեփոխումը» առաջարկել է 1871, 1912-1913  և 1928 թվականներին[105][106], ռասայական խառը ամուսնությունների դեմ համազգային ոչ մի օրենք երբևէ չի սահմանվել: 1967 թվականին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը  Վիրջինիայում միաձայն որոշում է ընդունել հակասահմանադրական ճանաչել հակամետիսական օրենքները: Այս որոշմամբ նման օրենքներն այլևս չէին գործելու մնացյալ 16 նահանգներում, որտեղ դրանք դեռևս ուժ ունեին:

Միջռասայական ամուսնության և միջռասայական սեռական հարաբերությունների վերաբերյալ նացիստական արգելքը սահմանվել է 1935 թվականի սեպտեմբերին՝ որպես Նյուրեմբերգյան օրենքների մի մաս՝ the Gesetz zum Schutze des deutschen Blutes und der deutschen Ehre (Գերմանացիների արյան ու պատվի պահպանման օրենք): Նյուրեմբերգյան օրենքները հրեաներին առանձին ռասա էին կարգում ու սկզբում արգելում էին ամուսնություններն ու արտամուսնական սեռական կապերը հրեաների, իսկ ավելի ուշ էլ «գնչուների, սևամորթների ու նրանց ապօրինի ժառանգների»  և «գերմանացիների ու նրանց հետ արյունակցական կապով առնչվող» ժողովուրդների հետ[107]։ Նման կապերը որակվում էին  որպես Rassenschande (ռասայական անարգանք) և կարող էին պատժվել բանտարկությամբ (որին սովորաբար հաջորդում էր արտաքսումը դեպի համակենտրոնացման ճամբար) և անգամ մահապատժով:

Հարավային Աֆրիկան ևս ռասայական խտրության ներքո արգելում էր միջռասայական ամուսնությունները: Խառնածին ամուսնությունների արգելման ակտով 1949 թվականին արգելվում էին տարբեր ռասաներին պատկանող անձանց միջև ամուսնությունները, իսկ 1950 թվականի Անբարոյականության ակտը այլ ռասայի հետ սեռական կապը որակում էր որպես հանցանք:

Սեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին նույնասեռ ամուսնությունները իրականացվում և օրենքով ընդունվում են (համազգայնորեն կամ որոշ մասերում) հետևյալ երկրներում՝ Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Կոլումբիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսլանդիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մեխիկո[Ն 1][Ն 2], Նիդերլանդներ[Ն 3], Նոր Զելանդիա[Ն 4],Նորվեգիա, Պորտուգալիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն[Ն 5], Միացյալ Նահանգներ և Ուրուգվայ: Ի լրումն այս երկրների՝ Հայաստանը, Էստոնիան ու Իսրայելը ընդունում են այլ երկրներում վավերականացված նույնասեռ զույգերի ամուսնությունները: Նույնասեռ ամուսնությունը շուտով կիրականացվի ու օրենքով կընդունվի  նաև Ավստրիայում, Կոստա Ռիկայում և Թայվանում[Ն 6][108]։ Ավելին՝ Մարդու Իրավունքների Ամերիկյան դատարանը որոշում է ընդունել, որը ենթադրում է հեշտացնել ճանաչումը Ամերիկայի մի շարք երկրներում[Ն 7][109]։

     Նույնասեռ զույգերի ամուսնությունն ընդունող երկրներ     Ճանաչվում են միայն այլ արդարադատական համակարգերով ընդունվող ամուսնությունները     Նույնասեռ ամուսնությունը հաստատող օրենսդրություն կամ դատական որոշում ունեցող երկրներ, որոնցում օրենքը դեռ ուժի մեջ չի մտել     Քաղաքացիական միություններ կամ ընտանեկան կապեր ունեցող երկրներ     Սահմանափակ օրինական ճանաչում ունեցող երկրներ     Երկրներ, որոնցում նույնասեռ միությունները իրավականորեն չեն ճանաչվում

Նույնասեռ ամուսնությունների հաստատումը տարբերվում է արդարադատությունների շրջանում՝ իրականացվելով ամուսնական օրենքում իրավական փոփոխությամբ, դատարանի կողմից հավասարության սահմանադրական երաշխավորմամբ կամ հանրային քվեարկությանի միջոցով (քվեաթերթիկներով կամ հանրաքվեով): Նույնասեռ ամուսնությունների ճանաչումը համարվում է մարդու և քաղաքացիական իրավունք, ինչպես նաև քաղաքական, հասարակական ու կրոնական խնդիր[110]։ Նույնասեռ ամուսնությունների ամենամեծ ջատագովները մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների կազմակերպություններն են, ինչպես նաև բժշկական ու գիտական համայնքները, իսկ այդ ամենի ամենամեծ հակառակորդները՝ կրոնական խմբերը: Ամբողջ աշխարհում մի շարք հավատքի խմբեր աջակցում են նույնասեռ ամուսնություններին, մինչդեռ շատ կրոնական խմբեր դեմ են արտահայտվում այդ ամենին: Ըստ հարցումների՝ նույնասեռ ամուսնությունների ընդունումը շարունակաբար աճում է բոլոր զարգացած և որոշ զարգացող դեմոկրատական երկրներում[111]։ Նույնասեռ ամուսնությունների օրենքով ճանաչումը ԼԳԲՏ շարժման ամենագլխավոր շարժառիթներից է:

Զուգընկերների թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմակնությունը լայնորեն տարածված է հատկապես մուսուլմանական ու աֆրիկյան երկրներում[112][113]։ Միջինարևելյան շրջաններում Իսրայելը, Թուրքիան ու Թունիսը բացառություն են կազմում[114]։

Բազում այլ արդարադատական համակարգերում բազմակնությունը անօրինական է: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում բազմակնությունն անօրինական երևույթ է բոլոր 50 նահանգներում[115]։

19-րդ դարի վերջին ինքնակառավարվող տարածաշրջանի քաղաքացիները, ներկայումս՝ Յուտա, Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից իրականացվող ակտիվ գործողությունների արդյունքում՝ Կոնգրեսի մի քանի ակտերով, ստիպված էին հրաժարվել բազմակնության սովորույթից, և ի վերջո այդպես էլ եղավ: Վերջին օրերի սրբերի Հիսուս Քրիստոսի եկեղեցին պաշտոնապես վերացրեց այս սովորույթը 1890 թվականին «Մանիֆեստ» կոչվող փաստաթղթով ( տե՛ս 19-րդ դարեվերջյան Վերջին օրերի սրբերի բազմակնությունը)[116]։ Ամերիկացի մուսուլմանների շրջանում մարդկանց մոտ 50000-100000-ի հասնող փոքրամասնությունն ապրում է այնպիսի ընտանիքներում, որտեղ ամուսինը անօրինական կերպով մի քանի կին ունի[115]։

Մի քանի երկրներ, ինչպես Հնդկաստանն ու Շրի Լանկան[117], միայն իրենց իսլամիստ քաղաքացիներին են թույլատրում բազմակնություն: Որոշ հնդիկներ դավանափոխ են եղել ու դարձել իսլամի հետևորդ այս օրինական սահմանափակումից ազատվելու համար[118]։ Քրիստոնեական ազգերի գերակշիռ մեծամասնությունը սովորաբար չի թույլատրում բազմակին միություններ. բացառություն են Կոնգոյի Հանրապետությունը, Ուգանդան ու Զամբիան: Մյանման, որ հաճախ կոչվում է նաև Բուրմա, ևս միակ բուդդայական ազգն է, որ թույլատրում է քաղաքացիական բազմակին ամուսնություններ, չնայած հազվադեպ է այդ ամենը հանդուրժում բուրմայական բնակչությունը[119]։

     Երկրներ, որտեղ բազմակնությունն ընդունվել ու կիրառվել է     Երկրներ, որտեղ իրավական կարգավիճակը անհայտ է կամ կասկածելի     Երկրներ, որտեղ բազմակնությունը ընդհանու առմամբ անօրինական է, սակայն լիովին չի քրեականացվում     Երկրներ, որտեղ բազմակնությունը լիովին անօրինական է ու կիրառելու դեպքում քրեական պատասխանատվություն է սպասվում

Պետական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր արդարադատական համակարգերում քաղաքացիական ամուսնությունը կարող է կրոնական ամուսնական արարողության մաս կազմել՝ չնայած դրանք տեսականորեն տարբերվում են միմյանցից: Որոշ համակարգեր հանգամանքներից ելնելով թույլատրում են  քաղաքացիական ամուսնություններ, որոնք կրոնների կողմից արգելվում են, ինչպես նույնասեռական ամուսնությունը կամ քաղաքացիական միությունը:

Հակառակ երևույթը ևս կարող է տեղի ունենալ: Զույգերը կարող են չունենալ գործող արդարադատությանը դիմելու կարողություն, իսկ եկեղեցիների սահմանափակումները կարող են ավելի մեղմ լինել, քան քաղաքացիական իրավասության դեպքում է: Սա հատկապես վերաբերում է ամուսնական տարիքի նվազագույն շեմին կամ ֆիզիկական թուլությանը:

Հնարավոր է նաև, որ կրոնական կամ այլ կառույց երկու անհատների ամուսիններ ճանաչի, իսկ պետությունը՝ ոչ, այսպիսով՝ ամուսնությունը լինում է առանց օրինական իրավունքների ու պարտավորությունների: Քաղաքացիական ամուսնությունն էլ կարող է կրոնի կողմից անվավեր և նույնիսկ մեղք համարվել: Նմանապես զույգը քաղաքացիական ամուսնալուծությունից հետո կարող է դեռևս ամուսնացած համարվել կրոնի կողմից:

Ամուսնության արտոնություն, քաղաքացիական արարողություն և գրանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինտո արարողությամբ ամուսնացած զույգ Տակայամայում՝ Գիֆուում
Նորապսակ ասորական զույգ

Ամուսնությունը սովորաբար պաշտոնական բնույթ է ստանում հարսանեկան կամ ամուսնական արարողության ժամանակ: Արարողակարգը կարող է իրականացվել կրոնական առաջնորդի, կառավարական պաշտոնյայի կամ էլ պետական հաստատված առաջնորդի կողմից: Եվրոպական տարբեր երկրներում և լատինո-ամերիկյան որոշ երկրներում ցանկացած կրոնական արարողություն պետք է տեղի ունենա պահանջվող քաղաքացիական արարողությունից առանձին: Որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Բելգիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Ռումինիան ու Թուրքիան[120], պահանջում են, որ մինչ կրոնական արարողությունը տեղի ունենա քաղաքացիականը: Որոշ երկրներում էլ, հատկապես Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայում ու Իսպանիայում, երկու արարողություններն էլ կարող են միասին տեղի ունենալ. կրոնական և քաղաքացիական առաջնորդը ծառայում է նաև պետական մարմնում ու կարող է իրականացնել քաղաքացիական արարողությունը: Խուսափելու համար այն վերագրումից, թե պետությունն է «ճանաչում» կրոնական ամուսնությունը (ինչն արգելվում է որոշ երկրներում), ասում են, որ «քաղաքացիական» արարողությունը տեղի է ունենում կրոնականի հետ միաժամանակ: Հաճախ սա ենթադրում է կրոնական արարողության ժամանակ մատյանում ստորագրել: Եթե կրոնական արարողության ժամանակ քաղաքացիական տարրը բաց է թողնվում, ամուսնական ծեսը կառավարության կողմից չի ճանաչվում օրինական:

Որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Ավստրալիան, թույլատրում են, որ ամուսնությունները գաղտնի կայանան ցանկացած վայրում, այլ երկրներ՝ ներառյալ Անգլիան ու Ուելսը, պահանջում են, որ քաղաքացիական արարողությունը հասարակության համար բաց վայրում տեղի ունենա ու ամրագրվի օրենքով՝ նպատակին ծառայելու համար: Նախկինում Անգլիայում ամուսնության վայրը պետք է լիներ եկեղեցին կամ ամուսնական ակտի գրանցման գրասենյակը, սակայն հետագայում այդ տեղը կարող էր լինել ցանկացած հասարակական վայր՝ անհրաժեշտ թույլտվությամբ: Բացառություն կարող է արվել միայն հատուկ արտակարգ դեպքերում, որը կարող է լինել միայն, երբ կողմերից մեկը ծանր հիվանդ է: Օրենքները, թե երբ և որտեղ կարող են զույգերը ամուսնանալ, երկրից երկիր տարբերվում են: Մեկ այլ կանոնակարգ էլ կարող է պահանջել, որ կողմերից մեկը գտնվի գրանցման գրասենյակի իրավասության տակ:

Ցանկացած կրոնական կառույց ունի կանոններ, թե ինչպես պետք է անցկացվեն ամուսնությունները իրենց առաջնորդների ու անդամների կողմից: Այն վայրերում, որտեղ կրոնական ամուսնությունները ճանաչվում են պետության կողմից, պաշտոնավարողները պետք է  համաձայնեցնեն նաև արդարադատության օրենքի հետ:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նույնասեռական ամուսնությունները կատարվում են և օրենքով ընդունված են հետևյալ նահանգներում՝ Ստորին Կալիֆոռնիա, Չիապաս, Կամպեչե, Չիուաուա, Կոաուիլա, Կոլիմա, Խալիսկո, Միչոական, Մորելոս, Նայարիտ, Պուեբլա, Կինտանա Ռոո և Մեխիկո, ինչպես նաև Կերետարոյի մի շարք քաղաքներում։ Այս իրավասություններում տեղ գտած ամուսնությունները օրենքով ընդունված են ամբողջ Մեքսիկայում։
  2. Նույնասեռական ամուսնությունները կատարվում են և օրենքով ընդունված են ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, Վաշինգտոն նահանգում, և ԱՄՆ-ի բոլոր տարածքներում բացի Ամերիկյան Սամոայից։ Նույնասեռական ամուսնությունները օրենքով ընդունված են և կատարվում են ոչ բոլոր ցեղային իրավասություններում։
  3. Նույնասեռական ամունությունները կատարվում են և օրենքով ընդունված են Նիդերլանդներում։ Նման ամուսնությունները օրենքով ընդունված են նաև Նիդերլանդական Անտիլներում։
  4. Նույնասեռական ամուսնությունները օրենքով ընդունված են և կատարվում են Նոր Զելանդիայում՝ չնայած այն ընդունված չէ Տոկելաուում, Կուկի կղզիներում և Նյուեյում, որոնք միասին կազմում են Նոր Զելանդիայի թագավորությունը։
  5. Նույնասեռական ամուսնությունները օրենքով ընդունված են և կատարվում են Ուելսում և Շոտլանդիայում, սակայն օրենքով դեռևս ընդունված չեն Հյուսիսային Իռլանդիայում. Նույնասեռական ամուսնությունները օրենքով ընդունված են և կատարվում են Ակրոտիրի և Դեկելիայում, Բրիտանական Անտարկտիդայի տարածքներում, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներում, Ֆոլկլենդյան կղզիներում, Ջիբրալթարում, Փիթքերն կղզիներում, Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյայում և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներում։ Նույնասեռական ամուսնությունները օրենքով ընդունված են և կատարվում են Թագավորական երեք տիրույթներում՝ Գերնեզի (այդ թվում Օլդերնիում, սակայն ոչ Սարկում), Մեն կղզի և Ջերսի։
  6. Թայվանի, Ավստրիայի և Կոստա Ռիկայի սահմանադրական դատարանները 2017 թվականի մայիսին, 2017 թվականի դեկտեմբերին և 2018 թվականի օգոստոսին որոշումներ են ընդունել, որով բարեփոխումը օրինական ձևով պետք է ընդունվեր (Ավստրիայի համար մինչև 2019 թվականի հունվարը, Թայվանի համար՝ 2019 թվականի մայիս, Կոստա Ռիկայի համար՝ 2020 թվականի փետրվար)։ Այս արտոնյալ ժամանակաշրջանի ավարտին նույնասեռական ամուսնությունները ավտոմատ կերպով ընդունվել են այս երկրներում։
  7. Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի որոշումը ընդունվել է 2018 թվականի հունվարի 9-ին, որով Կոստա Ռիկան դարձել է առաջին պետությունը, որտեղ միջազգային որոշումը պետք է ներդրվեր 2018 թվականի օգոստոսի 8-ին Կոստա Ռիկայի գերագույն դատարանի կողմից։
    Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիան ստորագրած և դատարանի պարտադիր իրավասությունը ճանաչած երկրներն են՝ Բարբադոս, Բոլիվիա, Չիլի, Կոստա Ռիկա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Գվատեմալա, Հայիթի, Հոնդուրաս, Մեքսիկա, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու և Սուրինամ։
    Դոմինիկա, Գրենադա և Ջամայկա, որոնք նույնպես ստորագրել են կոնվենցիան, չեն համաձայնել դատարանին վերապահված իրավասությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haviland, William A.; Prins, Harald E.L.; McBride, Bunny; Walrath, Dana (2011). Cultural Anthropology: The Human Challenge (13th ed.). Cengage Learning. ISBN 978-0-495-81178-7. "A nonethnocentric definition of marriage is a culturally sanctioned union between two or more people that establishes certain rights and obligations between the people, between them and their children, and between them and their in-laws."
  2. Country Reports on Human Rights Practices for 2008, Vol. 1, p. 1353, US Department of State.
  3. Vucheva, Elitsa. (30 July 2013) / Social Affairs / Europeans marry older, less often. Euobserver.com. Retrieved on 5 September 2013.
  4. 4,0 4,1 4,2 Bell, Duran (1997). «Defining Marriage and Legitimacy» (PDF). Current Anthropology. 38 (2): 237–54. doi:10.1086/204606.
  5. Gerstmann, Evan. Same-sex Marriage and the Constitution, p. 22 (Cambridge University Press, 2004).
  6. Westermarck, Edward (2003-04-01). History of Human Marriage 1922 (անգլերեն). Kessinger Publishing. էջ 71. ISBN 978-0-7661-4618-1.
  7. Westermarck, Edward (1936). The Future of Marriage in Western Civilisation (անգլերեն). Books for Libraries Press. էջ 3. ISBN 978-0-8369-5304-6.
  8. Notes and Queries on Anthropology. Royal Anthropological Institute. 1951. էջ 110.
  9. Gough, E. Kathleen (1959). «The Nayars and the Definition of Marriage». Royal Anthropological Institute of Great Britain and Ireland. 89 (1): 23–34. doi:10.2307/2844434. Nuer female-female marriage is done to keep property within a family that has no sons. It is not a form of lesbianism.
  10. Gough, Kathleen (1968). «The Nayars and the Definition of Marriage». In Paul Bohannan & John Middleton (ed.). Marriage, Family and Residence. New York: Natural History Press. էջ 68.
  11. Leach, Edmund (Dec 1955). «Polyandry, Inheritance and the Definition of Marriage». Man. 55 (12): 183. doi:10.2307/2795331.
  12. 12,0 12,1 Goody, Jack (1976). Production and Reproduction: A Comparative Study of the Domestic Domain. Cambridge: Cambridge University Press. էջ 7.
  13. Roes, Frans L. (1992). «The Size of Societies, Monogamy, and Belief in High Gods Supporting Human Morality». Tijdschrift Voor Sociale Wetenschappen. 37 (1): 53–58.
  14. Lung, Tang (2014). «Marriage of Inanna and Dumuzi». Ancient History Encyclopedia. Ancient History Encyclopedia.
  15. Fox, Robin (1997). Reproduction & Succession: Studies in Anthropology, Law and Society. New Brunswick, NJ: Transaction Publishers. էջ 34.
  16. Simpson, Bob (1998). Changing Families: An Ethnographic Approach to Divorce and Separation. Oxford: Berg.
  17. 17,0 17,1 Zeitzen, Miriam Koktvedgaard (2008). Polygamy: a cross-cultural analysis. Berg. էջ 3. ISBN 978-1-84520-220-0.
  18. Dupanloup I, Pereira L, Bertorelle G, Calafell F, Prata MJ, Amorim A, Barbujani G (2003). «A recent shift from polygyny to monogamy in humans is suggested by the analysis of worldwide Y-chromosome diversity». J Mol Evol. 57 (1): 85–97. CiteSeerX 10.1.1.454.1662. doi:10.1007/s00239-003-2458-x. PMID 12962309.
  19. Ember, Carol R. (2011). «What we know and what we don't know about variation in social organization: Melvin Ember's approach to the study of kinship». Cross-Cultural Research. 45 (1): 27–30. doi:10.1177/1069397110383947.
  20. Ethnographic Atlas Codebook derived from George P. Murdock's Ethnographic Atlas recording the marital composition of 1231 societies from 1960 to 1980
  21. 21,0 21,1 Zeitzen, Miriam Koktvedgaard (2008). Polygamy: A Cross-Cultural Analysis. Oxford: Berg. էջ 5. ISBN 978-1-84788-617-0.
  22. Fox, Robin (1997). Reproduction & Succession: Studies in Anthropology, Law, and Society. New Brunswick, NJ: Transaction Publishers. էջ 48.
  23. Zeitzen, Miriam Koktvedgaard (2008). Polygamy: A Cross-Cultural Analysis. Oxford: Berg. էջեր 125–27.
  24. 24,0 24,1 Zeitzen, Miriam Koktvedgaard (2008). Polygamy: A Cross-Cultural Analysis. Oxford: Berg. էջ 9.
  25. Fox, Robin (1997). Reproduction & Succession: Studies in Anthropology, Law and Society. New Brunswick, NJ: Transaction Publishers. էջ 21.
  26. Zeitzen, Miriam Koktvedgaard (2008). Polygamy: A Cross-Cultural Analysis. Oxford: Berg. էջեր 17, 89–107.
  27. Starkweather, Katherine; Hames, Raymond (June 2012). «A survey of non-classical polyandry». Human Nature. 23 (2): 149–72. doi:10.1007/s12110-012-9144-x. PMID 22688804. Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Starkweather, Katherine; Hames, Raymond (June 2012). «A survey of non-classical polyandry». Human Nature. 23 (2): 149–72. doi:10.1007/s12110-012-9144-x. PMID 22688804.
  29. Levine, Nancy (1998). The Dynamics of polyandry: kinship, domesticity, and population on the Tibetan border. Chicago: University of Chicago Press.
  30. Murdock, 1949, p. 24. "group marriage or a marital union embracing at once several men and several women."
  31. «Group Marriage». Encyclopædia Britannica.
  32. Child Marriage UNICEF (2011)
  33. «Q & A: Child Marriage and Violations of Girls' Rights – Human Rights Watch». Վերցված է 7 October 2014-ին.
  34. Robertson, Stephen. «Age of Consent Laws». Children and Youth in History. Վերցված է 18 October 2015-ին.
  35. «Understanding State Statutes on Minimum Marriage Age and Exceptions Laws» (PDF). Tahirih Justice Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 December 2016-ին. Վերցված է 27 May 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 «I have a right to». BBC World Service. Վերցված է 7 October 2014-ին.
  37. 37,0 37,1 «Child marriages: 39,000 every day». WHO. Վերցված է 7 October 2014-ին.
  38. Bullough, Vern L. «Age of Consent». Encyclopedia. Gale Group. Վերցված է 18 October 2015-ին.
  39. Woman: An Historical Gynæcological and Anthropological Compendium. London: William Heinemann (Medical Books) Ltd. 1935. էջ 129. ISBN 978-1-4831-9419-6. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  40. «Age of Consent». Faqs.org. Վերցված է 18 October 2015-ին.
  41. A Note on Child Marriage UNICEF (July 2012), p. 3
  42. Eskridge, William N. (1993). «A History of Same-Sex Marriage» (Submitted manuscript). Virginia Law Review. 79 (7): 1453–58. doi:10.2307/1073379.
  43. Neill, James (2009). The Origins and Role of Same-sex Relations in Human Societies. McFarland. ISBN 978-0-7864-3513-5.
  44. Alderson, Kevin; Lahey, Kathleen A. (2004). Same-Sex Marriage: The Personal and the Political. Insomniac Press. էջ 16. ISBN 978-1-894663-63-2.
  45. ubi scelus est id, quod non proficit scire, ubi venus mutatur in alteram formam, ubi amor quaeritur nec videtur, iubemus insurgere leges, armari iura gladio ultore, ut exquisitis poenis subdantur infames, qui sunt vel qui futuri sunt rei.Ancientrome.ru "where that crime is found, which is unfit even to know, we command the law to arise armed with an avenging sword that the infamous men who are, or shall in future be guilty of it, may undergo the most severe punishments." translation by Lord William Blackstone, Commentaries on the Laws of England (Oxford: Clarendon Press, 1769, Vol. IV, pp. 215–16.
  46. Kuefler, Mathew (2007). «The Marriage Revolution in Late Antiquity: The Theodosian Code and Later Roman Marriage Law». Journal of Family History. 32 (4): 343–70. doi:10.1177/0363199007304424.
  47. Hinsch, Bret (1990). Passions of the Cut Sleeve: The Male Homosexual Tradition in China. Reed Business Information, Inc. ISBN 978-0-520-07869-7.
  48. «Wayback Machine». 1998-12-05. Արխիվացված է օրիգինալից 5 December 1998-ին. Վերցված է 2017-12-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. İlkkaracan, Pınar (2008). Deconstructing sexuality in the Middle East: challenges and discourses. Ashgate Publishing, Ltd. էջ 36. ISBN 978-0-7546-7235-7.
  50. Inhorn, Marcia (2006). «Making Muslim Babies: IVF and Gamete Donation in Sunni versus Shi'a Islam». Culture, Medicine and Psychiatry. 30 (4): 427–50. doi:10.1007/s11013-006-9027-x. PMC 1705533. PMID 17051430.
  51. Income Tax Assessment Act 1997 – Sect 995.1(1): ""spouse" of an individual includes: (a) another individual (whether of the same sex or a different sex) with whom the individual is in a relationship that is registered under a * State law or * Territory law prescribed for the purposes of section 22B of the Acts Interpretation Act 1901 as a kind of relationship prescribed for the purposes of that section; and (b) another individual who, although not legally married to the individual, lives with the individual on a genuine domestic basis in a relationship as a couple."
  52. Cherlin, Andrew J. (2004). «The Deinstitutionalization of American Marriage» (PDF). Journal of Marriage and the Family. 66 (4): 848–61. CiteSeerX 10.1.1.614.8920. doi:10.1111/j.0022-2445.2004.00058.x. Արխիվացված է օրիգինալից (PDF) 1 February 2017-ին. Վերցված է 25 October 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  53. Gargan, Edward A. (19 March 2001). «China's New Brides Put Freedom First/All perks, no work in 'walking marriages'». Newsday. էջ A.04.
  54. Karam, Souhail (21 July 2006). «Misyar offers marriage-lite in strict Saudi society». The Boston Globe. Reuters. Արխիվացված է օրիգինալից 18 February 2009-ին.
  55. United Nations (2004). World Fertility Report: 2003. Retrieved 26 April 2006 from http://www.un.org/esa/population/publications/worldfertility/World_Fertility_Report.htm.
  56. United Nations (2000). World Marriage Patterns 2000. Retrieved 26 April 2006 from http://www.un.org/esa/population/publications/worldmarriage/worldmarriagepatterns2000.pdf.
  57. Stephen K. Sanderson (2010), «Why Rational Choice Theory and Sociobiology Are Natural Allies» (PDF), Evolution, Biology and Society, 7 (1), Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 April 2015-ին, Վերցված է 18 April 2015-ին {{citation}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  58. Lancaster, J.B.; Altmann, J.; Sherrod, L.R.; Rossi, A. (2010). Parenting Across the Life Span: Biosocial Dimensions. Aldine Transaction. ISBN 978-1-4128-4452-9.
  59. Jones, Ashley. «Incest in Ancient Egypt». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  60. Strong, Anise (2006). «Incest Laws and Absent Taboos in Roman Egypt». Ancient History Bulletin. 20.
  61. Lewis, N. (1983). Life in Egypt under Roman Rule. Clarendon Press. ISBN 978-0-19-814848-7.
  62. Frier, Bruce W.; Bagnall, Roger S. (1994). The Demography of Roman Egypt. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 978-0-521-46123-8. {{cite book}}: More than one of |author2= and |last2= specified (օգնություն)
  63. Shaw, B.D. (1992). «Explaining Incest: Brother-Sister Marriage in Graeco-Roman Egypt». Man, New Series. 27 (2): 267–99. doi:10.2307/2804054.
  64. Hopkins, Keith (1980). «Brother-Sister Marriage in Roman Egypt». Comparative Studies in Society and History. 22 (3): 303–54. doi:10.1017/S0010417500009385. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  65. remijsen, sofie. «Incest or Adoption? Brother-Sister Marriage in Roman Egypt Revisited» (PDF).
  66. Scheidel, W. «Brother-sister marriage in Roman Egypt» (PDF).
  67. Conniff, Richard (1 August 2003). «Richard Conniff. "Go Ahead, Kiss Your Cousin."». Discovermagazine.com.
  68. Kershaw, Sarah (26 November 2009). «Shaking Off the Shame». The New York Times.
  69. See Article 809 of the Korean Civil Code and «The first ten years of the Korean Constitutional Court» (PDF). Constitutional Court of Korea. էջ 242 (p. 256 of the PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 February 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  70. Law Reform (Marriage and Divorce) Act 1976 Արխիվացված 7 Մարտ 2012 Wayback Machine (for Hindus only)
  71. (ռուս.) The Family Code of the Russian Federation, Article 14 (in Russian). Semkodeks.ru (13 May 2009). Retrieved on 5 September 2013.
  72. Ottenheimer, Martin (1996). «Chapter 3». Forbidden Relatives: The American Myth of Cousin Marriage. University of Illinois.
  73. «Islamic View on Marrying Cousins». IslamonLine.net. Արխիվացված է օրիգինալից 16 July 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  74. Srinivas, Mysore Narasimhachar (1980). India: Social Structure. Delhi: Hindustan Publishing Corporation. էջ 55. ISBN 978-1-4128-2619-8.
  75. Bourdieu, Pierre (1972). Outline of a Theory of Practice. Cambridge: Cambridge University Press. էջեր 27–29.
  76. Radcliffe-Brown, A.R., Daryll Forde (1950). African Systems of Kinship and Marriage. London: KPI Limited.
  77. Lévi-Strauss, Claude (1963). Structural Anthropology. New York: Basic Books.
  78. Ethics – Slavery: Modern slavery. BBC. Retrieved on 5 September 2013.
  79. Report of the Special Rapporteur on contemporary forms of slavery, including its causes and consequences, Gulnara Shahinian. United Nations. Human Rights Council Twenty-first session. 10 July 2012
  80. «Child Marriage Factsheet: State of World Population 2005». UNFPA. Արխիվացված է օրիգինալից 16 August 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  81. Goody, Jack (1976). Production and Reproduction: A Comparative Study of the Domestic Domain. Cambridge: Cambridge University Press. էջ 6.
  82. "India's dowry deaths". BBC News. 16 July 2003.
  83. Anita Pratap (11 September 1995) Women: killed by greed and oppression". Time Magazine. Volume 146, No. 11
  84. «Nepal bans dowry, caste-based discrimination – OneWorld South Asia». Southasia.oneworld.net. 27 January 2009.
  85. Tanwar, Reicha (2007). Dowery the North Indian Perspective. Pinnacle Technology. էջեր 36–. ISBN 978-1-61820-208-6.
  86. Goody, Jack (1976). Production and Reproduction: A Comparative Study of the Domestic Domain. Cambridge: Cambridge University Press. էջ 8.
  87. «A translation of some parts of the Civil Code of Iran». International-divorce.com.
  88. Renacci, James B. "Simplifying America's Tax System." Simplifying America's Tax System (2016): 1–11. Renacci.house.gov. July 2016. Web. 26 Feb. 2017.
  89. Rosenblatt, Paul C. (2006). Two in a Bed: The Social System of Couple Bed Sharing. State University of New York Press. ISBN 978-0-7914-6829-6.
  90. Sanday, Peggy Reeves (2002). Women at the center: life in a modern matriarchy. Cornell University Press. ISBN 978-0-8014-8906-8.
  91. For example, Lewis Henry Morgan, Edward Tylor, or George Peter Murdock
  92. as has been shown by Andrey Korotayev
  93. Korotayev, A. (2003). «Form of marriage, sexual division of labor, and postmarital residence in cross-cultural perspective: A reconsideration». Journal of Anthropological Research. 59 (1): 69–89.
  94. Korotayev, A. (2003). «Division of Labor by Gender and Postmarital Residence in Cross-Cultural Perspective: A Reconsideration». Cross-Cultural Research. 37 (4): 335–72. doi:10.1177/1069397103253685.
  95. Ember, Melvin; Ember, Carol R. (1983). Marriage, Family, and Kinship: Comparative Studies of Social Organization. New Haven: HRAF Press. ISBN 978-0-87536-113-0.
  96. Leach, Edmund (1968). Paul Bonannan and John Middleton (ed.). Marriage, Family, and Residence. The Natural History Press. ISBN 978-1-121-64470-0.
  97. Krier, James E.; Gregory S. Alexander; Michael H. Schill; Jesse Dukeminier (2006). Property. Aspen Publishers. ISBN 978-0-7355-5792-5. Excerpt – p. 335: "...at the wedding; hence the importance of including in the marriage ceremony the words, 'With all my worldly goods I thee endow.'"
  98. Gallagher, Maggie (2002). «What is Marriage For? The Public Purposes of Marriage Law» (PDF). Louisiana law review.
  99. "Adultery" Encyclopædia Britannica
  100. Q & A: Child Marriage and Violations of Girls' Rights | Human Rights Watch. Hrw.org (14 June 2013). Retrieved on 5 September 2013.
  101. WHO | Child marriages: 39,000 every day. Who.int (7 March 2013). Retrieved on 6 April 2013.
  102. Frank W Sweet (1 January 2005). «The Invention of the Color Line: 1691—Essays on the Color Line and the One-Drop Rule». Backentyme Essays. Արխիվացված է օրիգինալից 9 April 2007-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  103. Karthikeyan, Hrishi; Chin, Gabriel (2002). «Preserving Racial Identity: Population Patterns and the Application of Anti-Miscegenation Statutes to Asian Americans, 1910–1950». Asian Law Journal. 9 (1).
  104. «Where were Interracial Couples Illegal?». LovingDay.
  105. Stein, Edward (2004). «Past and present proposed amendments to the United States constitution regarding marriage». Washington University Law Quarterly. 82 (3).
  106. "Courtroom History" Lovingday.org Retrieved 28 June 2007
  107. Michael Burleigh (7 November 1991). The Racial State: Germany 1933–1945. Cambridge University Press. էջ 49. ISBN 978-0-521-39802-2.
  108. «Taiwan Court Rules Same Sex Marriage Legal in Asia First». NBC News. May 24, 2017. Վերցված է April 6, 2018-ին.«Gay marriage in Austria approved by Constitutional Court». Deutsche Welle. 5 December 2017. Վերցված է 5 December 2017-ին.Chinchilla, Sofía (9 August 2018). «Sala IV da 18 meses para que entre en vigencia el matrimonio homosexual». La Nación. Վերցված է 9 August 2018-ին.
  109. «Inter-American Court endorses same-sex marriage». Agence France-Presse. Yahoo7. 9 January 2018. Արխիվացված է օրիգինալից 9 January 2018-ին. Վերցված է 9 January 2018-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  110. «Inter-American Human Rights Court backs same-sex marriage». BBC. January 10, 2018. Վերցված է April 6, 2018-ին.«Obergefell v. Hodges, 576 U.S. ___ (2015)». Justia. June 26, 2015. Վերցված է April 6, 2018-ին.Smith, Susan K. (30 July 2009). «Marriage a Civil Right, not Sacred Rite». The Washington Post. Վերցված է 20 September 2012-ին.«Decision in Perry v. Schwarzenegger» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 16 March 2013-ին. Վերցված է 6 August 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  111. «Two in Three Americans Support Same-Sex Marriage». Gallup (company). May 23, 2018.«For several years a majority of Australians have supported marriage equality». Australian Marriage Equality Incorporated. Վերցված է 22 May 2015-ին.«Support for Same‐Sex Marriage in Latin America» (PDF). Vanderbilt University. Վերցված է 25 September 2012-ին.
  112. «Polygamy in Muslim countries». Waleg.com. 26 June 2005.
  113. Berstein, Nina (25 March 2007). «Polygamy, Practiced in Secrecy, Follows Africans to New York City». New York Times. Արխիվացված է օրիգինալից 20 July 2008-ին.
  114. «Tunisia: Notable Features: Polygamy». Law.emory.edu.
  115. 115,0 115,1 Hagerty, Barbara Bradley (27 May 2008). «Some Muslims in U.S. Quietly Engage in Polygamy». National Public Radio: All Things Considered. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  116. Lyman, Edward Leo (1994). «Statehood for Utah». In Powell, Allan Kent (ed.). Utah History Encyclopedia. Salt Lake City, Utah: University of Utah Press. ISBN 978-0-87480-425-6. OCLC 30473917. Արխիվացված է օրիգինալից 1 November 2013-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  117. «Sri Lanka: Family Code». Genderindex.org. Արխիվացված է օրիգինալից 27 October 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  118. See Polygamy in India
  119. «Myanmar: Family Code». Genderindex.org. Արխիվացված է օրիգինալից 11 March 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  120. «Turkish Civil and Penal Code Reforms from a Gender Perspective: The Success of two Nationwide Campaigns» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-12-31-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն) (6.21 MB) (p. 18)