Մասնակից:Prince of Nothing05/Ասեղնագործությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասեղնագործությունը Հայաստանում ունի երկար պատմություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան հայկական ասեղնագործությունից մեր օրեր են հասել ու պահպանվում են Պատմության թանգարանի Լիսիցյանի անվան բաժնում։ Այստեղ պահպանվել են ասեղնագործության բոլոր տեսակները՝ սփռոցներ, տարազաձևեր, վարագույրներ, անձեռոցիկներ, բարձերի երեսներ, որոնք կատարվել են բովանդակությամբ գունավոր մետաքսյա, բամբակյա, բրդյա և ոսկյա ու արծաթյա թելերով, զարդարված թելերով, թանկարժեք քարերով, ուլունքներով։ Հայ ժողովրդի ասեղնագործության մեջ պահպանվել են ոչ միայն ազգային ոճը, զարդանկարների տեսակները, այլև իրենց հին տեղանունները. Օրինակ՝ «Վանի», «Սասունի», «Մարաշի», «Այիթափի», «Պոլսի» ասեղնագործությունները։

Ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթակար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեղնագործության մեջ ամենատարածված ձևը հարթակարն է։ Հարթակարով կատարված ամբողջ զարդանկարը լցվում է թելերով։ Այդ պատճառով էլ կոչվում է լիցք։ Հայկական տարազային գործվածքներում հաճախ են հանդիպում հարթակարի շատ օրինակներ։ Կա նաև ալիքավոր հարթակար՝ երկար թելը մի քանի անգամ ամրացնելով կտորին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ տարածում ունի նաև ճյուղակարը, որով գործվում են ճյուղերը, ցողունները։ Այնիթափի ասեղնագործության մեջ մեծ տարածում ունի աստղածաղիկ զարդանախշը, որը նաև հայկական հին ասեղնագործությունում բավական տարածված է։ Լինում են նաև հանգուցային կարեր։ Դրանցից է կոր հանգույցը, որը մենք անվանում ենք ռոկոկո։ Հանգուցային կարերի մյուս տեսակը որդանման կարն է։ Կա նաև վերադիր կար, որի ժամանակ կտորի վրա ամրացնում ենք մեկ այլ կտոր և եզրերը միացնում ենք օղակակարով։

Հայկական ասեղնագործության մեջ մեծ տեղ է գրավում «Մարաշի» ասեղնագործությունը։ Այն նման է քարերի վրայի փորաքանդակներին և Վանա հայտնի ժանյակին։ Կա նաև սարդի գործվածք։ Աչքի են ընկնում նաև Այիթափի թելաքաշերը։ Պատմության թանգարանի ազգագրական բաժնում պահպանվումեն հայկական թելաքաշներով ասեղնագործություններ։

Կատեգորիա:Դեկորատիվ-կիրառական արվեստ