Մասնակից:Arakelyan Ruzanna/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arakelyan Ruzanna/Ավազարկղ
Ռոբիի տունը
Արիզոնայի համալսարանի մասնաշենք
Բեթ Շոլոմ սինագոգը
Տունը՝ ջրվեժի վրա
,,Իմպերիալ,, հյուրանոցը /Ճապոնիա/
Էննիս հաուսը /Լոս Անջելես/
Վարչական շենք Կալիֆորնիայում
Ուեսթքոթի տունը Սփրինգֆիլդում

Ֆրենկ Լլոյդ Ռայթ () ամերիկացի ճարտարապետ, դիզայներ, գրող և մանկավարժ, ով նախագծել է ավելի քան 1000 կառույց, որից 532-ի շինարարությունը հասցվել է  իր ավարտին։ Ռայթը հավատացած էր, որ նախագծվող կառույցները ներդաշնակություն էին ապահովում մարդկության և շրջակա միջավայրի միջև։ Այս փիլիսոփայությունը նա կոչում էր օրգանական ճարտարապետություն։ Այս փիլիսոփայությունը լավագույնս մարմնավորված է իր նախագծած «Տուն ջրվեժի վրա» կառույցում, որն էլ անվանվել է «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանք»[1]։ Իր ստեղծագործական կյանքը տևել է ավելի քան 70 տարի։

Ռայթը՝ «Պրերիայի դպրոց» կոչվող ճարտարապետական շարժման պիոներն էր։ Նա նաև զարգացրել է «Յուսոնիան տան» հիմնադրույթները Բրոդեքր քաղաքում, ինչպես նաև քաղաքաշինության իր ուրույն հայեցակարգը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բացի տներից Ռայթը նաև ստեղծել է ինքնատիպ և նորարարկան գրասենյակների, եկեղեցիների, դպրոցների, երկնաքերերի, հյուրանոցների, թանգարանների և այլ կառույցների նախագծեր։ Հաճախ նախագծել է նաև կառույցների ներքին ձևավորման տարրերը, ինչպես նաև կահույքն ու վիտրաժը։ Ռայթը հեղինակել է 20 գիրք և բազմաթիվ հոդվածներ, հայտնի դասախոս է եղել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ 1991 թվականին ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը նրան ճանաչել է, որպես «բոլոր ժամանակների ամերիկյան մեծագույն ճարտարապետ»[1]։

Նրա գունագեղ անձնական կյանքը միշտ ուշադրության կենտրոնում էր՝ հատկապես, առաջին կնոջը՝ Քեթրին Լիի «Քիթթի» Տոբին՝ Մամահ Բորթվիչ Չեյնիի համար թողնելը, 1914 թվականին Թալեսինի կալվածքում սպանությունները, բուռն ամուսնությունը իր երկրորդ կնոջ՝ Միրիամ Նոելի հետ և իր հարաբերությունները Օլգա (Օլգիվաննա) Լազովիչ Հենզենբերգի հետ, ով 1982 թվականին դարձավ Ռայթի երրորդ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լլոյդ Ռայթը (Ֆրենկ Լինքոլն Ռայթ) ծնվել է 1867 թվականին, Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի, Ռիչլենդ սենթեր գյուղատնտեսական քաղաքում։ Հայրը՝ Վիլյամ Քարի Ռայթը (1825-1904) հռետոր էր[2], երաժշտության ուսուցիչ, երբեմն իրավաբան և շրջայցեր կատարող նախարար։ Ռայթի մայրը՝ Աննա Լլոյդ  Ջոնսը 1838/39-1923 հանդիպել է Վիլյամ Քարի Ռայթին, երբ վարչաշրջանի դպրոցում ուսուցիչ էր, իսկ Վիլյամը՝ Ռիչլենդ շրջանի դպրոցների տնօրենը։

Սկզբում Վիլյամ Ռայթը, ով ծնվել էր Մասաչուսեթսում եղել է մկրտիչ-քահանա, հետագայում միացավ իր կնոջ ընտանիքի հավատքին՝ ունիտականությանը։ Աննան մեծ ճանաչում վայելող  Լլոյդ Ջոնսի ընտանիքից էր, որը Ուելսից արտագաղթել էր Վիսկոնսին նահանգի Սպրինգ Գրին գյուղ։ Աննայի եղբայրներից մեկը՝ Ջենկին Լլոյդ  Ջոնսը Միջին արևելքում  ունիտականության հավատքի քարոզման կարևոր գործիչներից էր։ Ռայթի ծնողները ուժեղ կամքի տեր մարդիկ էին, ովքեր հետաքրքրված էին արվեստով, որն էլ փոխանցվել էր նրան։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռայթի կենսագրության, նրա մայրը հայտարարել էր, որ իր առաջին երեխան կմեծանա ու կկառուցի  գեղեցիկ շենքեր[3]։ Նա մանկասենյակը զարդարում էր պարբերականներից կտրած Անգլիական տաճարների քանդակների նկարներով, որպեսզի խրախուսի նորածնի ձգտումը։ 1870 թվականին ընտանիքը տեղափոխվեց Վերմոնտ, Մասաչուսեթս, որտեղ Վիլյամը ծառայում էր փոքրիկ կրոնական ժողովում։

1876 թվականին, Աննան այցելեց Ֆիլադելֆիայում տեղի ունեցող 100-ամյա ցուցահանդեսին, որտեղ նա տեսավ Ֆրիդրիխ Վիլհելմ Օգոստոս Ֆրոբելի ստեղծած կրթական հավաքածուների ցուցանմուշները։ Հավաքածուները, որոնք հայտնի էին որպես «Ֆրոբլ գիֆթս» անունով, նրա նորարարական մանկապարտեզի ուսումնական ծրագրի հիմքն էին։ Աննան՝ լինելով պատրաստված ուսուցչուհի, հիացած էր ծրագրով և գնեց մի հավաքածու։ Այդ խաղով էլ փոքրիկ Ռայթը անցկացնում էր իր ժամանակի մի մասը[4]։ Հավաքածուում ներառված կաղապարները երկրաչափական պատկերների ձև ունեին և կարող էին հավաքվել տարբեր կոմպոզիցիաներում՝ ստեղծելով եռաչափ ստեղծագործություններ։

Իր կենսագրության մեջ Ռայթը նկարագրել է այդ վարժությունների ազդեցությունը՝ նախագծելու իր մոտեցման վրա։ «Մի քանի տարի շարունակ ես նստում էի մանկապարտեզի փոքրիկ սեղանի մոտ․․․և խաղում էի․․․թխկենուց պատրաստված հարթ փայտյա այդ կաղապարներով՝ խորանարդով, շրջանով, եռանկյունիով։ Ամբողջը իմ ձեռքերում է մինչ այսօր։ Ռայթի կառույցներից շատերը աչքի են ընկնում իրենց երկրաչափական հստակությամբ։

Վեյմութում ապրելիս Ռայթերի ընտանիքը ֆինանսապես կայուն վիճակում չէր, այսպիսով վերադարձավ Սպրինգ Գրին, որտեղ Լլոյդ Ջոնս աջակցական միաբանությունը կարողացավ օգնել Վիլյամին աշխատանք գտնել։ Նրանք բնակություն հաստատեցին Մեդիսոնում, որտեղ Վիլյամը երաժշտության դասեր էր տալիս և ծառայում որպես նորաստեղծ «Ունիտականություն» հասարակության քարտուղար։ Թեև Վիլյամը, որպես ծնող  այնքան էլ մտերիմ չէր իր երեխաների հետ, բայց երաժշտության հանդեպ իր սերը կիսում էր նրանց հետ, հատկապես՝ Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։

Շուտով, երբ Ռայթը դարձավ 14 տարեկան, նրա ծնողները բաժանվեցին։ Աննան որոշ ժամանակ էր արդեն ինչ դժգոհ էր, որ Վիլյամը չէր կարողանում ապահովել ընտանիքին և խնդրեց, որ նա հեռանա։ Բաժանությունը հաստատվեց 1885 թվականին, երբ Վիլյամը դատի տվեց Աննային ֆիզիկական կապվածության բացակայության պատճառով։ Վիլյամը բաժանվելուց հետո հեռացավ Վիսկոնսինից և Ռայթը հաստատեց, որ այլևս երբեք չի տեսել իր հորը[5]։ Այդ ժամանակ նա փոխեց իր ազգանունը, Լինքոլնը դարձնելով Լլոյդ ի պատիվ իր մոր ընտանիքի Լլոյդ Ջոնսերի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթը հաճախում էր Մադիսոնի ավագ դպրոց և հայտնի չէ ավարտել է թե ոչ[6]։ 1886 թվականին ընդունվել է Վիսկոնսին Մեդիսոն համալսարան, որպես հատուկ ունակությունների տեր ուսանող։ Այնտեղ սովորելու տարներին Ռայթը միացել է Ֆի Դելտա Թեթայի կազմակերպությանը[7], երկու կիսամյակ մասնակցել դասերին և աշխատել քաղաքացիական շինարարության պրոֆեսոր Ալլան Դ․ Կոնովրի հետ[8]։ Թեև Ռայթը չավարտեց համալսարանը այնուամենայնիվ համալսարանի կողմից 1955 թվականին նրան շնորհվել է կերպարվեստի պատվավոր դոկտորի կոչում[9]։

Վաղ Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք Սիլսբիի հետ և այլ աշխատանքային վաղ փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Ռայթը ժամանեց Չիկագո՝ աշխատանք փնտրելու։ 1871 թվականին Չիկագոյի ավերիչ մեծ հրդեհի և ժողովրդագրական աճի արդյունքում նոր նախագծերի հնարավորությունները շատ էին։ Ռայթը ավելի ուշ հիշում է իր առաջին տպավորությունների մասին՝ Չիկագոյի կեղտոտ թաղամասերը, մարդաշատ փողոցները և հիասթափեցնող ճարտարապետությունը և այն, որ չնայած այդ ամենին նա լիովին վճռականորեն էր տրամադրված աշխատանք գտնել։ Մի քանի օրից, որոշ հայտնի ընկերությունների հետ հարցազրույցից հետո, նա աշխատանքի ընդունվեց  Ժոզեֆ Լիման Սիլսբիի ճարտարապետական ընկերությունում՝ որպես նախագծող[10]։ Ռայթը նախկինում համագործակցել էր Սիլսբիի հետ, 1886 թվականին Սպրինգ-Գրինի « Միաբանության մատուռ»-ում  Ռայթ ընտանիքի համար լիազորվելով, որպես գծագրող և շինարարական հսկիչ[11]։ Այդ ընկերությունում աշխատելուց զատ, նա նաև աշխատում էր երկու տարբեր ընտանեկան պրոեկտների վրա՝ «Բոլոր հոգիների եկեղեցի»-ն, որը գտնվում էր Չիկագոյում, կառուցում էր իր հորեղբոր՝ Ջենկին Լլոյդ Ջոնսի համար և Սպրինգ Գրինում գտնվող Հիլսայդ Հոմ առաջին դպրոցը՝ իր երկու մորաքույրների համար[12]։ 1887 թվականին Սիլսբիի մոտ աշխատող մյուս նախագծողներն էին՝ ապագա ճարտարապետներ Սեսիլ Կորնին, Ջորջ Վ․ Մահերը և Ջորջ Գ․ Էլմսլին։ Ռայթը շուտով ընկերացավ Կորնինի հետ, ում հետ էլ նա ապրում էր մինչ մշտական տուն գտնելը։

Զգալով, որ Սիլսբիում իրեն չեն վճարում իր կատարած աշխատանքին համապատասխան (որը կազմում էր շաբաթական 8 դոլլար) երիտասարդ նախագծողը դուրս եկավ  աշխատանքից և նոր գործ գտավ Բիիրս, Քլայ, Դյուտոն ընկերություններում որպես դիզայներ։ Այնուամենայնիվ Ռայթը շուտով հասկացավ, որ պատրաստ չէ ինքնուրույն զբաղվել դիզայներական աշխատանքով։ Նա թողեց իր նոր աշխատանքը, վերադառնալով Ժոզեֆ Սիլսբիի ընկերություն, այս անգամ արդեն ստանալով բարձր աշխատավարձ[13]։ Թեև Սիլսբին հիմնականում հավատարիմ էր մնում Վիկտորիայի ժամանակաշրջանի Վերծննդի ճարտարապետությանը, Ռայթը գտնում էր, որ իր աշխատանքը ավելի նրբագեղ էր պատկերավորված, քան այդ ժամանակաշրջանին բնորոշ «դաժանությունները»[14]։ Ռայթը ձգտում էր ավելի առաջադեմ աշխատանքի։

Ադլեր և Սալլիվան (1888-1893)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթը իմացավ, որ Չիկագոյում գտնվող «Ադլեր և Սալլիվան» ընկերությունը փնտրում է մեկին, ով «Աուդիտորիում» շենքի ներքին դիզայնի համար կպատրաստի վերջնական գծագրեր[15]։  Ռայթը ապացուցեց, որ ինքը մասնակցել է Լուի Սալլիվանի օրնամենտալ դիզայնի նախագծերին իրեն դրսևորել է որպես բանիմաց իմպրեսիոնիստ[16]։ Երկու կարճ հարցազրույցից հետո, նա ընկերությունում պաշտոնական  պրակտիկանտ է դարձել։ Ռայթը այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Սալլիվանի ընկերությունում աշխատող մյուս գծագրողների հետ։ Նա գրել է, որ իր պրակտիկայի ընթացքում նրանց միջև տեղի են ունեցել մի շարք կատաղի վեճեր։ Այդ պատճառով Սալլիվանը այնքան էլ մեծ հարգանք չէր ցուցաբերում իր աշխատողների նկատմամբ[17] ։ Չնայած դրան Սալլիվանը «թևի տակ առավ» Ռայթին և նրան պատասխանատու նշանակեց դիզայնի համար։ Որպես հարգանքի նշան Ռայթը Սալլիվանին դիմում էր «Lieber Meister» (գերմաներենից թարգմանաբար՝ սիրելի վարպետ)[18]։ Նա նաև կապ հաստատեց գրասենյակի ղեկավար Պոլ Մյուլլերի հետ։ Հետագայում Ռայթը հանձնարարեց Մյուլլերին կառուցել մի շարք հասարակական և առևտրային շենքեր 1903-1923 թվականներին[19]։

1889 թվականի հունվարի 1-ին Ռայթը ամուսնացավ իր առաջին կնոջ՝ Քեթրին Լիի (Քիթթի) Տոբինի հետ (1871-1959)։ Նրանք հանդիպել էին գրեթե մեկ տարի առաջ «Բոլոր հոգիների համար» եկեղեցու միջոցառման ժամանակ։ Սալլիվանը իր հերթին նպաստեց  երիտասարդ զույգի ֆինանսական հաջողությանը՝ Ռայթին հինգ տարվա աշխատանքային պայմանագիր շնորհելով։ Ռայթը մի խնդրանք էլ ուներ․ « Պրն․ Սալլիվան, եթե ցանկանում եք, որ աշխատեմ Ձեզ համար շուրջ հինգ տարի, չէի՞ք կարող ինձ պարտքով կլորիկ գումար տալ, որպեսզի փոքրիկ տուն կառուցեմ»[20]։ Սալլիվանի տրամադրած 5000 դոլլար վարկի շնորիվ, Ռայթը ձեռք բերեց բավականին մեծ հողատարածք Չիկագոյի անկյունում և Օակ Պարկի արվարձանում գտնվող Ֆորեստ պողոտայում։ Դեռևս Գոթական վերածննդից կանգուն մնացած տունը փոխանցվել է Ռայթի մորը, իսկ դրան կից կոմպակտ կղմինդրների ոճով կառուցված տունը կառուցվել է Ռայթի և Քեթրինի համար[21]։

1890 թվականին Ռայթը Սալլիվան ընկերության կողքին գրասենյակ ուներ, որը նա կիսում էր իր ընկերոջ՝ գծագրիչ Ջորջ Էլմսլիի հետ, ում Սալլիվանը վարձել էր  Ռայթի խնդրանքով[19][22]։ Ռայթի պաշտոնը բարձրացավ մինչև գլխավոր դիզայների աստիճանի և նա հանձն առավ ամբողջ բնակելի նախագծի գրասենյակային աշխատանքը։ Որպես կանոն, Ադլեր և Սալլիվան ընկերությունները տների նախագծմամբ և կառուցմամբ չէին զբաղվում, բայց պարտավորվում էին, երբ հաճախորդները հետաքրքրվում էին իրենց կաևոր առևտրային նախագծերի վերաբերյալ։ Ռայթը գրասենյակային աշխատանքի ընթացքում զբաղված էր լինում ընկերության գլխավոր հանձնաժողովներով, այսպիսով դիզայնի աշխատանքը տեղափոխվում էր՝ երեկոյան և հանգստյան օրերի ազատ ժամերին, իր տան ստուդիայում։ Հետագայում նա մեծ պատաասխանատվություն ստանձնեց իր վրա վերցնելով այդ տների դիզայնի աշխատանքը, բայց ճարտարապետական  ոճի մանրամասն զննումը (և պատմաբան Ռոբերտ Թվաբլի գնաատականը) ենթադրում էին, որ Սսլլիվանն էր թելադրում բնակելի շենքերի կառուցման ընդհանուր ձևն ու մոտիվները[22] ։ Հաճախ Ռայթի դիզայներական պարտականությունները քչացնում էին՝ Սալլիվանի էսքիզներում նախագծերի դետալները հստակեցնելու համար։ Այս ժամանակահատվածում Ռայթը աշխատել է Սալլիվանի ամառանոցում (1890թ) և Ջեյմս Ա․Չարլիի ամառանոցում, (1890թ) որը գտնվում էր Միսսիսիպի նահանգի, Օշն Սպրինգս քաղաքում։ Բերրի-ՄաքՀարգի տանը, Ջեյմս Ա․ Չառլիի տանը (երկուսն էլ 1891 թ), և Լուի Սալլիվանի առանձնատանը (1892թ), վերջիններս բոլորն էլ գտնվում էին Չիկագոյում[23][24]։

Չնայած Սալլիվանի տրամադրած վարկին և արտաժամյա աշխատավարձին, Ռայթը մշտապես միջոցների պակաս էր զգում։ Ռայթը ընդունում էր, որ ֆինանսապես անկայուն վիճակը ամենայն հավանականությամբ զգեստապահարանի և տրանսպորտային միջոցների հանդեպ ունեցած իր թանկ ճաշակի նաև այն լրացուցիչ շքեղությունների  պատճառով էին, որ նախագծել էր իր տանը։ Իր եկամուտը մեծացնելու և պարտքերը մարելու համար, Ռայթը անկախ հանձնաժողովներ ընդունեց առնվազն 9 տների համար։ Այս «գաղտնի» տները, ինչպես նա հետո անվանել էր դրանք, նախագծված էին պահպանողականորեն՝ Թագուհի Աննա և Կոլոնիայի վերածնունդ ժամանակաշրջանների ոճերի համադրությամբ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն այդ ժամանակաշրջանի գերիշխող ճարտարապետությանը, յուրաքանչյուր տուն իրենից ներկայացնում էր պարզ երկրաչափական կառույց և ներառում էր այնպիսի առանձնահատկություններ ինչպես՝ հորիզոնական պատուհանների շարքեր, տեղ-տեղ կապակցիչներ և բաց հարկերի նախագծեր, որոնք դառնալու էին իր հետագա աշխատանքի առանձնահատկությունները։ Այս հնակառույց տներից ութը կանգուն են մնացել առ այսօր, այդ թվում՝ Թոմաս Գալի, Ռոբերտ Փարքերի, Ջորջ Բլոսսոմի և Վոլտեր Գալի տները[25]։

Ինչպես Ադլեր և Սալլիվան ընկերության տները, այնպես էլ իր սեփական գաղտնի բնակելի շենքերը կառուցում էր ազատ ժամանակ։ Սալլիվանը ոչինչ չգիտեր Ռայթի ազատ աշխատանքների մասին, միայն 1893 թվականին նա իմացավ, որ տներից մեկը անսխալ նախագծել է Ֆրենկ Լլոյդ Ռայթը։ Այս յուրահատուկ տունը, որը կառուցվել էր Էլլիսոն Հառլանի համար, գտնվում էր Չիկագոյի Քենվուդ համայնքում՝ Սալլիվանի առանձնատնից մի քանի թաղամաս այն կողմ։ Բացի տեղանքից, ստեղծագործության երկրաչափական ճշգրտությունը և պատշգամբի նախշերը, որոնք Չարնլի տան նույն ոճով էին կառուցված, հավանաբար խոսում էին Ռայթի մասնակցության մասին։ Քանի որ հնգամյա պայմանագիրը Ռայթին արգելում էր կատարել ցանկացած արտաքին աշխատանք, այդ միջադեպից հետո նա հեռացավ Սալլիվան ընկերությունից[24]։ Մի քանի պատմություններում խոսվում է Սալլիվանի և Ռայթի հարաբերությունների ավարտի մասին, անգամ Ռայթն ավելի ուշ պատմեց միջադեպի երկու տարբերակ։ Ինքնակենսագրության մեջ Ռայթը պնդում էր, որ չգիտեր, որ իր արտաքին ձեռնարկումները խախտում էին պայմանագիրը։ Երբ Սալլիվանը իմացավ դրանց մասին զայրացած էր ու նեղացած, նա արգելեց հետագա արտաքին հանձնարարությունները և հրաժարվեց Ռայթին տալ Օակ Պարկում գտնվող տան փաստաթուղթը մինչ լրանա հինգ տարին։ Ռայթը տանել չէր կարողանում իր գործատուի նոր թշնամանքը և մտածում էր, որ իրավիճակը անարդար է։ Նա դեն նետեց «իր» մատիտը, դուրս եկավ Ադլեր և Սալլիվան գրասենյակից, այլևս չվերադառնալու մտքով։ Դենկմար Ադլերը, ով ավելի կարեկցանքով էր վերաբերվում Ռայթի գործողություններին, ավելի ուշ նրան գործ տվեց[26]։ Սակայն Ռայթը Թալեսինի իր աշակերտներին ասել էր, (ինչպես գրել է Էդգար Թաֆելը) որ Սալլիվանը տեղում հեռացրել է իրեն, իմանալով Հառլանի տան մասին: Թաֆելը նաև պատմել է, որ Ռայթը ստիպել էր Սեսիլ Քորվինին ստորագրել մի քանի նախագծված բնակելի շենքերի փաստաթղթեր նշելով, որ Ռայթը իմացել է դրանց անօրինական բնույթի մասին[24][27]։ Անկախ իրադարձությունների բնականոն ընթացքից, Ռայթը և Սալլիվանը չհանդիպեցին ու չխոսեցին շուրջ տասներկու տարի։

Փոփոխություններ և փորձեր (1893-1900)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Սալլիվանի ընկերությունից դուրս գալուց հետո, Ռայթը իր սեփական պրակտիկան հիմնեց Չիկագոյի Ռենդոլֆ Սթրիթում գտնվող Շիլլեր շենքի վերնահարկում, որը նախագծել էր Սալլիվանը։ Ռայթը որոշեց, որ իր գրասենյակը պետք է լինի այդ շենքում, քանի որ աշտարակի գտնվելու վայրը հիշեցնում էր իրեն Ադլեր և Սալլիվան գրասենյակը։ Չնայած Սեսիլ Քորվինը հետևում էր Ռայթին և սկսեց իր ճարտարապետական պրակտիկան նույն գրասենյակում, այնուամենայնիվ նրանք մեկը մյուսից անկախ էին աշխատում և միմյանց գործընկերներ չէին համարում[28]։

1896 թվականին Ռայթը դուրս եկավ Շիլլերի շենքից և տեղափոխվեց դրա հարևանությամբ գտնվող նորակառույց Սթեյնվեյ Հոլ շենք։ Վերնահարկի տարածքը նա կիսում էր Ռոբերտ Ք․ Սպենսեր կրտսերին, Մայրոն Հանթին և Վայթ Հ․ Պերկինսին[29]։ Այս երիտասարդ ճարտարապետները, որոնք ոգեշնչված էին արվեստի և արհեստի շարժմամբ ու Լուի Սալլիվանի փիլիսոփայությամբ, կազմավորեցին այն, ինչը հետագայում հայտնի դարձավ որպես Պրերիայի դպրոց[30]։ Նրանց միացավ Պերկինսի աշակերտ՝ Մարիոն Մահոնին, ով 1895 թվականին անցավ Ռայթի նախագծողների թիմ և իր վրա վերցրեց նրա ստեղծագործական գծագրերի ու ակվարելային նախագծերի աշխատանքը։ Մահոնին երրորդ կինն էր, ով ճարտարապետի լիցենզիա էր ստացել Իլլինոյսում և ԱՄՆ-ում առաջին լիցենզավորված կին ճարտարապետն էր։ Այլ առանձնահատկությունների հետ մեկտեղ Ռայթի տների համար նախագծում էր նաև կահույք, վիտրաժներ և լուսավորող սարքեր։ 1894-1910թթ․սկզբին Պրերիայի Դպրոցից մի քանի առաջատար ճարտարապետներ և Ռայթի ապագա շատ գործընկերներ իրենց կարիերան սկսեցին Սթեյնվեյ Հոլ գրասենյակներում[31][32]։

Ռայթի նախագծերը այդ ժամանակահատվածում հետևում էին երկու հիմնական մոդելների։ Նրա առաջին անկախ հանձնաժողովը՝ Վինսլո Տունը՝ Սալլիվանյան զարդանախշերը միաձուլում էր հասարակ երկրաչափական շեշտադրումով և հորիզոնական շարքերով։ Ֆրենսիսի բնակարանները (1895թ, քանդված՝ 1971թ), Հելլերի տուն (1896թ), Ռոլլին Ֆարբեքի տուն (1897), Հասսերի տուն (1899թ, քանդված՝1925թ) , այս բոլորը նախագծված էին նույն ձևով։ Իր՝ ավելի պահպանողական հաճախորդների համար, Ռայթը նախագծում էր ավելի ավանդական տներ։ Դրանցից էր Բագլի տունը կառուցված հոլանդական գաղութների վերածննդի ժամանակաշրջանի ոճով (1894թ), Մուր տունը՝ Թյուդորական Վերածննդի դարաշրջանի ոճով (1895թ) և Չարլզ Ռոբերտսի տունը՝ թագուհի Աննայի դարաշրջանի ոճով (1896թ)[33]։ Այն ժամանակ, երբ Ռայթը չէր կարող թույլ տալ իրեն մերժել պատվիրատուին՝ ճաշակների տարաձայնության պատճառով, անգամ իր ամենապահպանողական նախագծերը պահպանում էին պարզ ոճը և Սալլիվանից ոգեշնչված որոշ դետալներ[34]։

Շուտով, 1894 թվականին Վինսլո տան շինարարության ավարտից հետո, ընկեր և նախկին հաճախորդ՝ Էդվարդ Ուոլլերը Ռայթին հրավիրեց հանդիպման Չիկագոյի ճարտարապետ և նախագծող Դանիել Բարնհամի հետ։ Բարնհամը տպավորված էր Վինսլո տան շինարարությամբ ու Ռայթի աշխատանքային այլ օրինակներով։ Նա առաջարկեց ֆինանսավորել չորս  տարվա կրթությունը արվեստի դպրոցում և երկու տարվանը՝ Հռոմում։ Ի լրումն այս ամենի, վերադարձից հետո Ռայթը պաշտոն կստանա Բարնհամի ընկերությունում։ Չնայած երաշխավորված հաջողությանը և ընտանիքի աջակցությանը, Ռայթը մերժեց առաջարկը։ Բարնհամը, ով ղեկավարում էր համաշխարհային Կոլումբիական ցուցահանդեսի դասական դիզայնը, լինելով արվեստի շարժման գլխավոր կողմնակից, կարծում էր, որ Ռայթը հիմար սխալ է թույլ տալիս՝ չընդունելով իր առաջարկը։ Այնուամենայնիվ Ռայթի համար դպրոցի դասական կրթությունը կրեատիվ չէր և ընդհանրապես հակասում էր ամերիկյան ժամանակակից ճարտարապետության իր տեսլականի հետ[35][36]։

1898 թվականին Ռայթը տեղափոխեց պրակտիկան իր տուն, որպեսզի համատեղի աշխատանքը և ընտանեկան կյանքը։ Այդ քայլը ևս մեկ իմաստ ուներ, քանի որ ճարտարապետի կառույցների մեծամասնությունը այդ ժամանակ Օակ Պարկում էին և Րիվեր Ֆորեստում։ Երեք երեխաների ծնունդը Ռայթին ստիպեց զոհաբերել ստուդիայի համար նախատեսված նախնական տարածքը՝ լրացուցիչ ննջասենյակների համար և անհրաժեշտություն առաջացավ իր տանից դեպի հյուսիս ընկած տարածքում ընդարձակ ստուդիա նախագծել։ Տարածքը, որը ներառում էր կախված պատշգամբ երկհարկանի գծագրության սենյակից՝ Ռայթի առաջին փորձերից մեկն էր նորարարական ոճի կառույցում։ Ստուդիան պաստառ էր Ռայթի գեղագիտության զարգացման համար և դարձավ լաբորատորիա, որտեղից հաջորդ տարիների ընթացքում պետք է ծնվեին ճարտարապետական ստեղծագործություններ[37]։

Պրերիայի տներ (1900-1914)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1901թ․-ը Ռայթը ավարտին հասցրեց շուրջ հիսուն նախագիծ, այդ թվում՝ շատ տներ նաև Օակ Պարկում։ Ինչպես գրել է իր որդին՝ Ջոն Ռայթը, «Վիլյամ Յուջին Դրամմոնդը, Ֆրենսիս Բարրի Բիրնը, Վոլտեր Բերլի Գրիֆֆինը, Ալբերտ Չեյզ ՄակԱրթուրը, Մարիոն Մահոնին և Ջորջ Վիլլիսը եղել են գծագրողները։ Հինգ տղամարդ, երկու կին։ Նրանք կրում էին ատլասե փոխկապներ և միջավայրին համապատասխան խալաթներ։ Տղամարդիկ մազերը հարդարում էին ինչպես հայրս, բոլորը բացի Ալբերտից՝ նրա մազերը քիչ էին։ Նրանք պաշտում էին հորս։ Հայրս էլ նրանց էր սիրում։ Ես գիտեմ, որ նրանցից յուրաքանչյուրը այն ժամանակ մեծ ներդրում էր կատարում ժամանակակից ամերիկյան ճարտարապետության առաջընթացի համար, ինչի համար էլ հայրս այժմ մեծ փառքի է արժանանում, գլխացավեր ունենում և լայն ճանաչում վայելում»[38]։

Arthur Heurtley House, Oak Park, Illinois (1902)
Darwin D. Martin House, Buffalo, New York (1904)
Hillside Home School, Taliesin, Spring Green, Wisconsin (1902)

1900-1901 թվականներին Ֆրենկ Լլոյդ Ռայթը ավարտին է հասցրել չորս տների շինարարութուն, որոնք այդ ժամանակից ի վեր ճանաչվեցին որպես «Պրերիայի ոճ»[39]։ Դրանցից երկուսը՝ Հիկոքսը և Բրեդլի Հաուսը անցումային քայլ են եղել Ռայթի վաղ նախագծերի և Պրերիայի ստեղծագործությունների միջև։ Մինչդեռ Թոմաս Հաուսը և Վիլլիս Հաուսը ճանաչում ձեռք բերեցին, որպես նոր ոճի առաջին հասուն օրինակներ[40]>[41]։ Միևնույն ժամանակ, «Լեդի’ս Հոմ»  ամսագրում տեղ գտած իր երկու հրատարակությունների միջոցով, Ռայթը, ամերիկյան տան լայն լսարանի հետ կիսվում էր իր նոր գաղափարներով։ Հոդվածները հրատարակվել էին ժամանակակից տան դիզայնի բարելավման նախագծի շրջանակներում, ի պատասխան Քարթիս Հրատարակչական ընկերության նախագահ՝ Էդվարդ Բոկի հրավերին։ 1901 թվականի փետրվար և հուլիս ամիսներին հրատարակված ամսագրերում հայտնվել էին «Տուն Պրերիայի քաղաքում» և «Փոքրիկ Տուն բազմաթիվ սենյակներով» հոդվածները։ Չնայած, որ մատչելի տներից ոչ մեկը կառուցված չի եղել, Ռայթը հետագայում նմանատիպ նախագծերի ավելի շատ պատվերներ էր ստանում[39]։ Ռայթը ժամանեց Բուֆֆալո և տներ նախագծեց ընկերության երեք ղեկավարների համար, այդ թվում նաև 1904 թվականին կառուցված Դարվին Դ․ Մարտինի տունը։

Ռայթի նախագծած մյուս տները՝ Չիկագոյում Ֆրեդերիկ Ռոբի տունը և Իլլինոյս Րիվերսայդում գտնվող՝ Էյվերի և Քուին Կունլիի տները համարվում էին Պրերիայի ոճի գլուխգործոցներից։ Ամենատպավորիչը՝ Ռոբի տունն է՝ իր վեր խոյացող, միմյանց կապակցված տանիքի շարքերով, որոնք կառուցված են երեսունչորս մետր կազմող պողպատե հիմքի վրա։ Տան հյուրասենյակը և ճաշասենյակը ըստ էության նախագծված են մեկ ընդհանուր տարածքում[42]։ Այս և մյուս շենքերի շնորհիվ, որոնք ընդգրկված են «Վասմութ Պորտֆոլիո» (1910թ) հրատարակության մեջ, Ռայթի աշխատանքները հայտնի դարձան Եվրոպայի ճարտարապետներին՝ խորը ազդեցություն թողնելով նրանց վրա առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Այն երբեմն անվանում են « արդիականության անկյունաքար»[43]։

Այս ժամանակաշրջանում Ռայթի կառուցած բնակելի շենքերը հայտնի էին, որպես «Պրերիայի տներ», քանի որ այս նախագծերը լրացնում էին Չիկագոյի շուրջ գտնվող տարածքը։ Պրերիայի ոճով կառուցված տները հաճախ ունեին հետևյալ առանձնահատկությունների համադրությունը։ Մեկ- երկու հարկանի տները նախագծված էին այնպես, որ աստիճանները տան ներսում էին և ունեին բաց հատակագիծ։ Կառուցված էին ցածր տանիքով, ունեին լայն քիվեր՝ հզոր հորիզոնական շարքերով։  Պատուհանները նախագծված էին շարքերով (հաճախ՝ փեղկերով)։ Տները ունեին դուրս պրծած կենտրոնական ծխնելույզ, ներկառուցված ոճային պահարան։ Կառուցված էին բնական նյութերի, հատկապես՝ քարի և փայտի լայն կիրառմամբ[44]։

Նշանավոր հասարակական աշխատանքներ (1900-1925)[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Ռայթը կառուցեց «Ալֆա Դելտա Փի» գրական հասարակության համար նախագծված Կորնելլ տունը[45]։ Նա նախագծեց Լարկին կառավարական շենքը (շինարարությունը ավարտվել է 1904 թվականին, քանդվել՝ 1950թ․)։ Վաղ շրջանի մյուս հայտնի շենքերը, այդ թվում՝ Հիլլարդ Հոմ դպրոցը, որը կառուցվել է իր հորաքրոջ համար, Վիսկոնսինի Սպրինգ Գրինս քաղաքում 1902 թվականին և Օակ Պարկում գտնվող, Յունիտարիան համընդհանուր ժողովի Միաբանության Տաճարը։ Երբ իրենց եկեղեցին այրվեց, Ռայթը, որպես Յունիտարիան ժողովի և Միաբանության Տաճարի մշտական անդամ առաջարկեց իր ծառայությունները, աշխատելով կառույցի վրա 1905-1909 թվականներին։ Հետագայում Ռայթը ասել է, որ Միաբանության Տաճարը եղել է այն շենքը, որտեղ նա դադարել է լինել կառույցի ճարտարապետ և դարձել տարածքի ճարտարապետ։

Ռայթը նաև նախագծել է Ջենեվա պանդոկը (Վիսկոնսին, Ջենեվա լիճ, 1911թ), Միդվեյ Այգիները (Չիկագո, Իլլինոիս, 1913թ), Բանֆֆ ազգային այգու տաղավարները (Կանադա, Ալբերտա, 1914թ), և Կայսերական հյուրանոցը (Տոկյո 1922թ)։

Տեքստիլ բետոնային բլոկերի Համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ականների սկզբին Ռայթը նախագծեց «տեքստիլ» բետոնային համակարգ՝ ամրապնդված ձողերի ներքին ցանցով։ Ռայթը առաջին անգամ օգտագործեց իր տեքստիլային բլոկի համակարգը 1923 թվականին, Կալիֆորնիայի Պասադենա քաղաքի Միլլարդ տունը կառուցելիս[46]։ Էննիս տունը այժմ օգտագործվում էր ֆիլմերում, հեռուստատեսությունում և տպագրական լրատվամիջոցներում՝ ապագան պատկերելու համար։ Որպես կանոն Ռայթիան իրենից ներկայացնում է համապատասխան տեղերում կառույցի միավորում մի շարք տեռասների օգնությամբ, որոնք հասնում և վերակազմավորում են լանդշաֆտը՝ այն դարձնելով ճարտարապետի տեսլականի անբաժանելի մասը։ Էննիս և Սամուել Ֆրիմեն տների (երկուսն էլ 1923թ.) կառուցման հետ մեկտեղ, Ռայթը լրացուցիչ հնարավորություն ստացավ փորձարկել տեքստիլ բլոկերի համակարգի սահմանափակումները, այդ թվում ՝  1927 թվականին Արիզոնա Բիլթմոր հյուրանոցի կառուցման ժամանակ դրանց սահմանափակ օգտագործումը[47]։ Ռայթի որդին՝ Լլոյդ Ռայթը վերահսկում էր Ստորեր, Ֆրիմեն և Էննիս տների շինարարությունը։ Ճարտարապետական պատմաբան Թոմաս Հայնսը ենթադրում էր, որ այդ նախագծերի համար Լլոյդի կատարած ներդրումը հաճախ անտեսվում էր[48]։

Խնդիրներ կյանքի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանում ընտանիքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղացի բամբասկոտները նկատել էին Ռայթի սիրախաղերը և նա Օակ-Պարկում ձեռք բերեց կնամոլ տղամարդու համբավ։ Նրա ընտանիքը համալրվել էր վեց երեխաների ծնունդով, բայց  Ռայթը չէր կատարում ծնողական պարտականությունները, հույսով դնելով իր կնոջ՝ Քեթրինի վրա, ով հոգ կտաներ նրանց մասին։ Ռայթը 1903 թվականին, Օակ Պարկում ապրող իրենց հարևանի՝ Էդվին Չեյնի համար տուն նախագծեց և միանգամից սիրահարվեց Չեյնի կնոջը՝ Մամահին։ Մամահ Բորթվիչ Չեյնին ժամանակակից կին էր, ում հետաքրքրությունները տանից դուրս էին։ Նա դեռ վաղուց ֆեմինիստ էր, և Ռայթը դիտարկում էր նրան, որպես իր իսկ ինտելեկտին համապատասխան կնոջ։ Նրանք սիրահարվեցին իրար և դարձան քաղաքի քննարկման թեման, քանի որ նրանց հաճախ կարելի էր նկատել Ռայթի մեքենայով Օակ Պարկով անցնելիս։ Ռայթի կինը՝ Քիթթին հրաժարվեց ապահարզան տալ՝ վստահ լինելով, որ այդ կապն էլ մյուսների նման կմոռացվի։ Էդվինից հեռանալու պատճառով Մամահը ստիպված էր երկու տարի սպասել Եվրոպայում, որպեսզի ստանա ապահարզանը։

1909 թվականին,մինչ Ռոբի տան շինարարության ավարտը, Ռայթը և Մամահ Չեյնին հանդիպում էին Եվրոպայում, թողնելով իրենց ամուսիններին և երեխաներին։ Ռայթը սկսեց մերժել Պրերիայի ոճի՝ միջին դասի պատկանող միայն ընտանիքների համար նախատեսված տների նախագծումը, մտադրվելով զբաղվել ավելի ժողովրդավարական ճարտարապետությամբ։ Նա հիասթափված էր նաև նրանից, որ առևտրային կամ հանրային շենքերի համար չէր ստանում ավելի մեծ հանձնաժողովներ։

Ռայթին Եվրոպա բերեց Բեռլինի հրատարակիչ՝ Էռնեստ Վասմութի հետ իր աշխատանքի պորտֆոլիոն հրատարակելու հնարավորությունը։ Արդյունքում Ֆրենկ Լլոյդ Ռայթի երկու հատորից կազմված աշխատանքը՝ «Ուսումնասիրություններ և ավարտին հասցված կառույցներ» հրատարակվեցին երկու մասով, 1911 թվականին, որն էլ առիթ հանդիսացավ Եվրոպայում, առաջին անգամ Ռայթի աշխատանքների հիմնական բացահայտմանը։ Աշխատանքը ներառում էր Ռայթի կատարած նախագծերի ավելի քան հարյուր լիտոգրաֆիա և լայն ճանաչում ուներ, որպես Վասմութ Պորտֆոլիո։

Ռայթը մնաց Եվրոպայում շուրջ մեկ տարի, նախ բնակվելով Ֆլորենցիայում (Իտալիա), որտեղ ապրում էր իր ավագ որդու՝ Լլոյդի հետ, այնուհետև տեղափոխվեց Իտալիայի Ֆիզոլ քաղաք, որտեղ ապրում էր Մամահի հետ։ Այդ ընթացքում Էդվին Չեյնին համաձայնեց ամուսնալուծվել Մամահից, չնայած Քիթթին դեռ հրաժարվում էր բաժանվել իր ամուսնուց։ Երբ Ռայթը 1910 թվականի հոկտեմբերին վերադարձավ Միացյալ Նահանգներ, համոզեց մորը իր համար հողակտոր գնել Վիսկոնսինի Սպրինգ Գրին գյուղում։ Հողը, որը գնվել էր 1911թ-ի ապրիլի տասին, գտնվում էր Ռայթի մոր՝ Լլոյդ-Ջոնսերի ընտանիքին պատկանող հողատարածքի կողքին։ 1911թ-ի մայիսի սկզբին, Ռայթը սկսեց կառուցել նոր տուն, որը անվանեց Թալեսին։ Թալեսինի կրկնվող թեման գալիս էր նաև իր մոր կողմից։ Թալեսինը Ուելսյան դիցաբանության մեջ բանաստեղծ էր, մոգ և քահանա։ Ընտանեկան կարգախոսը ‘’Y Gwir yn Erbyn y Byd" (Ճշմարտությունն ընդդեմ աշխարհի) վերցրել էին Ուելսական բանաստեղծ Իոլո Մորգանգից, որը ևս ուներ Թալեսին անունով որդի։ Այն այսօր էլ օգտագործվում է, որպես դրուիդների ճիչ և Ուելսում Էիստեդդֆոդ փառատոնի բացման կարգախոս[49]։

Աղետ Թալեսին ստուդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի օգոստոսի տասնհինգին, երբ Ռայթը աշխատում էր Չիկագոյում, Ջուլիան Քառլթոնը՝ Բարբադոսից մի ծառա, ում վարձել էին մի քանի ամիս առաջ, այրել էր Թալեսինի բնակելի շենքերը և հրդեհի ընթացքում սպանել յոթ հոգու։[50] Մահացածների թվում էին Մամահը և իր երկու երեխաները՝ Ջոն և Մարթա Չեյնին, այգեպան՝ Դեյվիդ Լինդբլոմը, գեղանկարիչ՝ Էմիլ Բրոդելլը, աշխատող ՝ Թոմաս Բրունկերը և մեկ այլ աշխատողի որդի Էռնեստ Ուեստոնը։ Երկու մարդ կենդանի էին դուրս եկել այդ քաոսից։ Նրանցից մեկը Ուիլյամ Ուեստոնն էր, ով օգնում էր հանգցնել կրակը, որը գրեթե ամբողջությամբ բռնկել էր տան բնակելի կողմը։ Քառլթոնը հարձակումից անմիջապես հետո խմել էր հիդրոքլորային թթու՝ փորձելով վերջ տալ իր կյանքին[50]։ Նա համարյա ինքնասպան էր եղել, բայց նրան բանտ նստեցրին, որը գտնվում էր Դոջվիլլում[50]։ Քառլթոնը չնայած բժշկական միջամտությանը, սովամահ եղավ հարձակումից յոթ շաբաթ անց[50]։

Ամուսնալուծությունը և հետագա դժվարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին․ Քիթթի Ռայթը վերջապես ամուսնալուծվեց Ռայթից։ Ամուսնալուծության պայմանների համաձայն Ռայթը պարտավորվում էր մինչ իր վաղեմի սիրուհի՝ Մոդ «Միրիամ» Նոելի հետ ամուսնանալը սպասել մեկ տարի։ 1923թ-ի նոյեմբերին Ռայթը ամուսնացավ Միրիամ Նոելի հետ, բայց մորֆինից կախվածությունը հանգեցրեց նրան, որ ամուսնալուծությունը ձախողվեց դեռ մեկ տարին էլ չլրացած։ 1924 թվականին, բաժանված, բայց դեռ չամուսնալուծված Ռայթը Չիկագոյում «Պետրոգրատ բալետ» ներկայացման ժամանակ ծանոթացավ Օլգա Լազովիչ Հինզենբուրգի հետ։ Նրանք 1925 թվականին երկուսով տեղափոխվեցին Թալեսին և շուտով Օլգիվաննան հղի էր իրենց դուստրով՝ Իովաննայով, ով ծնվել է 1925թ-ի դեկտեմբերի 2-ին։

1925թ-ի ապրիլի 20-ին ևս մեկ հրդեհի բռնկում ոչնչացրեց Թալեսինում գտնվող մեկ հարկանի ամառանոցները[51]։ Ենթադրվում էր, որ հրդեհի պատճառը հեռախոսային համակարգի համար քաշհված լարերն էին։ Հրդհը ոչնչացրել էր ճապոնական տպագրական շենքերը, որոնք Ռայթը գնահատել էր 250․000-500․000 դոլլար։ Ռայթր վերակառուցեց բնակելի շենքերը, տունը անվանելով «Թալեսին 3»։

1926 թվականին, Օլգայի նախկին ամուսինը՝ Վլադեմար Հինզենբուրգը ձգտում էր իր վրա վերցնել իր դստեր՝ Սվետլանաի խնամակալությունը։ 1926թ-ի հոկտեմբերին, Ռայթը և Օլգիվաննան մեղադրվում էին Մանն-ի օրենքի խախտման մեջ և ձերբակալվեցին Մինեսոտա նահանգի Տոնկա Բեյում[52] ։ Ավելի ուշ մեղադրանքները հանվեցին։ 1927 թվականին կայացավ Ռայթի և Միրիամ Նոելի ամուսնալուծությունը, Ռայթը նորից ստիպված էր սպասել մեկ տարի, հետո միայն նորից ամուսնանար[53] ։ Ռայթը և Օլգիվաննան ամուսնացան 1928 թվականին[54][55]։

Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալեսին ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին, Ռայթը և նրա կինը՝ Օլգիվաննան կոչ արեցին ուսանողներին գալ Թալեսին, որ սովորեն և աշխատեն Ռայթի մոտ, որտեղ էլ նրանք կսովորեին ճարտարապետություն և կունենային հոգևոր առաջընթաց։ (Օլգիվաննա Ռայթը եղել էր Ջ․Ի․Գուրջիեֆի ուսանողուհիներից)։ Այդ տարի քսաներեք մարդ սկսեց ապրել և աշխատել, ինչպես և դրան հաջորդող տարիներին։ Երիտասարդների կյանքի և կրթության պայմաններում գոյություն ուներ էական հակասություն։ Վերջին գրքերը տալիս էին իրենց վերաբերմունքի հակասական և հաճախ անբարեխիղճ պատկերներ[56][57]։ Ընկերությունը դարձավ այժմյան Ֆրենկ Լլոյդ Ռայթի ճարտարապետական ավատարմագրված դպրոց։ Մեծամասնության կարծիքով Ռայթի հետ աշխատելը դժվար էր։ Մի աշակերտ գրել էր․ «Նա անուշադիր է և կույր մյուսների ընդունակությունները տեսնելու համար։

Ամեն դեպքում, հավատացած եմ,  որ նրա ստուդիայում անգամ մեկ տարի անցկացնելու համար արժե գնալ ցանկացած զոհաբերության»[58]։

Յուսոնյան Տներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Charles Weltzheimer Residence, Oberlin, Ohio (1948)

Ռայթը պատախանտու էր Բրոադեյքր Սիթի տերմինով միավորված մի շարք քաղաքամերձ հայեցակարգերի զարգցման համար։ Նա այս գաղափարը առաջարկել է 1932 թվականին իր «Անհետացող քաղաք» գրքում և ներկայացրել ապագա համայնքի տասներկու ոտնաչափ (1․1 մ2) կազմող մոդելը, ետագա տարիներին ներկայացնելով ևս մի քանի տեղերում։ Բրոադեյքր Սիթիի զարգացումից բացի, որը նաև անվանում էին Յուսոնիա, Ռայթը միևնույն ժամանակ պլանավորեց նոր տիպի բնակարան, որը հայտնի դարձավ, որպես Յուսոնիան Տուն։ Չնայած տան ձևի հին տարբերակը կարելի է տեսնել Միննեապոլիսում գտնվող Մալքոլմ Ուիլլի տանը (1934թ), այնուամենայնիվ Յուսոնիան իդեալը առավելագույնս դրսևորված է Վիսկոնսինի Մադիսոն քաղաքում գտնվող Հերբերդ և Քեթրին Ջեյքոբների առաջին տանը (1937թ)։ Նախագծված է բետոնից ցանցե սալաքարի վրա, որը միավորված է տան լուսային ջեռուցման համակարգին։ Տունը տարբերվում է շինարարական նոր մոտեցումներով, ներառյալ պատերը, որոնք կազմված են փայտե «սենդվիչ»-ից։ Նրբատախտակները և շինարարական թուղթը բավականին զգալի փոփոխություն է համեմատած շրջանակված պատերի հետ[59]։ Յուսոնիան տները սովորաբար պատված են բարակ տանիքներով և սովորաբար կառուցվում են առանց նկուղների կամ վերնահարկերի, ահա այն բոլոր հատկանիշները, որ Ռայթը խթանում էր 20-րդ դարի սկզբից։

Յուսոնիան տները Ռայթի պատասխանն էին 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ընտանեկան կյանքի վերափոխման վերաբերյալ, երբ ծառաների պահանջարկը ավելի քիչ էր կամ ամբողջովին բացակայում էր շատ ամերիկյան ընտանիքներից։ Զարգացնելով բաց պլանով նախագծված տները, Ռայթը առանձնացրեց տան կնոջ համար «աշխատանքային տարածք», որը նա հաճախ անվանում էր խոհանոց, որտեղ էլ կինը կարող էր հետևել և մոտ լինել երեխաներին կամ ճաշասենյակի հյուրերին[60]։ Ինչպես Պրերիայի տներում, այնպես էլ Յուսոնիան բնակելի շենքերում, բուխարին ուշադրության կենտրոնում էր, ննջասենյակները որպես կանոն հեռու էին մեկը մյուսից և համեմատաբար փոքր, որն էլ խրախուսում էր ընտանիքի անդամներին հավաքվել հիմնականում կենդանի տարածքներում։ Ննջարանների միջև տարածության գաղափարը Պրերիայի իդեալի զարգացումն էր։ կառուցված կահույքը կապված էր «արվեստ և արհեստ» շարժման սկզբունքների հետ, որը ազդեցություն թողեց Ռայթի վաղ աշխատանքի վրա։ Տարածքային և շինարարության տեսանկյունից, Յուսոնիան տները ինքնուրույն կյանք վարելու նոր տարբերակ էին և  թույլ էին տալիս տասնյակ հաճախորդների ապրել Ռայթի նախագծած տանը համեմատաբար նվազագույն ծախսերով։ Նրա Յուսոնիան տները հիմք դրեցին քաղաքամերձ դիզայնի նոր ոճին, որն էլ նպաստեց բազմաթիվ հետպատերազմյան կառույցների աճին[61]։ Նորաոճ ամերիկյան տների շատ հատկություններ վերագրվում են Ռայթին՝ բաց նախագծեր, սալաքարերի վրա կառուցված հիմքեր և պարզեցված շինարարական մեթոդներ, որոնք խթանում են մեծ մեխանիզացիան և շինարարական արդյունավետությունը։

Կարևորագույն հետագա աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգենհեյմ թանգարանի շենքը (1959)

Ջրվեժը, Ռայթի կառուցած ամենահայտնի բնակելի շենքերից մեկն էր(շինարարությունը ավարտվել է 1937թ)։ Կառուցվել է պարոն և տիկին Էդգար Ջ․Կաուֆմանն ավագի համար, Պենսլիվանիաի Միլլ Րան քաղաքում։ Այն կառուցվել է երեսուն ոտնաչափ կազմող ջրվեժի վրա, որը նախագծված էր Ռայթի՝ բնակիչներին բնությանը մոտ պահելու ցանկությամբ։ Տունը ավելի շատ նախատեսված էր ընտանեկան հանգստի համար, ոչ թէ որպես բնակելի տուն[62]։ Կառույցը սալիկապատ պատշգամբների և տեռասների շարք է։ Հորզոնական շարքերի համար օգտագործված են կրաքարեր, իսկ ուղղահայաց շարքերի համար՝ բետոնե։ Տունը արժեր 155․000 դոլլար, ներառյալ ճարտարապետի հոնորարը, որը կազմում էր 8․000 դոլլար։ Այն Ռայթի ամենաթանկ ստեղծագործություններից մեկն էր[62] ։ Կաուֆմաննիի անձնական ինժեներները պնդում էին, որ դիզայնը հուսալի չէ։ Ռայթը չէր ընդունել այդ, բայց կապալռոն հորիզոնական բետոնե տարրերին ավելացրել է լրացուցիչ պողպատ։ 1994 թվականին Ռոբերտ Սիլմանը և գործընկերները ուսումնասիրեցին շենքը և նախագիծ մշակեցին կառույցի վերականգնման համար։ 1990-ական թթ-ի վերջին պողպատե հիմքեր էին ավելացնում ամենաներքևի միացումներին, քանի որ առայժմ չէր կատարվել մանրամասն կառուցվածքային վերլուծություն։ 2002թ-ի մարտին ավարտվեց ամենացածր տեռռասայի շինարարությունը։

Թալեսին Վեստը Ռայթի ձմեռային տունն էր ու ստուդիա համալիրը, որը գտնվում էր Արիզոնա նահանգի Սքոթթսդալ քաղաքում, 1937թ-ից Ռայթի լաբորատորիան էր, մինչև նրա մահը՝ 1959թ․։ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հիմնադրամի և արխիվների տունը այսօր էլ շարունակում է լինել որպես Ֆրենկ Լլոյդ Ռայթի Ճարտարապետական դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռայթը դարձավ ութսուն տարեկան, բայց նա այդ ժամանակ էլ էր աշխատում։ Ռայթը շուրջ տասնվեց տարի զբաղված է եղել Նյու- Յորքի Սողոմոն Ռ․ Գուգգենհեիմի թանգարանի կառուցմամբ (1943-1959)[63] և ամենայն հավանականությամբ այն համարվում է նրա ամենահայտնի գլուխգործոցը։ Շենքը ձգվում է իր տեղից դեպի 5-րդ պողոտա ինչպես տաք բեժ պարույր։ Տան ինտերիերը նման է ծովախորշի ներքին մասին։ Յուրահատուկ կենտրոնական երկրաչափական ձևը պետք է թույլ տար այցելուներին հեշտությամբ ծանոթանալ Գուգգենհեյմի օբյեկտիվ երկրաչափական պատկերների հավաքածուի հետ վերելկով վերև բարձրանալիս, իսկ դանդաղ իջնող կենտրոնական պարուրային ճոպանուղիով իջնելիս, որի հատակը նախագծված է շրջանաձև, այցելուները կտեսնեն արվեստի գործերը։ Եռանկյունի լուսատուները լրացնում են կառույցի երկրաչափական բնույթը։ Այնուամենայնիվ, երբ թանգարանի շինարարությունը ավարտվեց, հայտնի դարձավ, որ Ռայթի նախագծի որոշ դետալներ անտեսվել են, օրինակ այն, որ ինտերիերը սպիտակ լիներ։

Փրայս թաուերը 1996

Միակ երկնաքերը, որի շինարարությունը իրականացել է Ռայթի նախագծմամբ, Բարթլեսվիլլում (Օկլահոմա) գտնվող տասնինը հարկանի աշտարակն էր՝ Փրայս Թաուերը։ Այն նաև երկու ուղղահայաց ուղղություն ունեցող կառույցներից մեկն էր (մյուսը, Ս․ Ք․ Ջոհնսոն Վաքսի հետազոտական աշտարակն էր, Վիսկոնսինի, Ռասին քաղաքում): Փրայս Թաուերը պատվիրված էր Հարոլդ Ք․ Փրայսի ՝Հ․ Ք․ Փրայս տեղական նավթամուղի և քիմիական ընկերության կողմից։ 2007թ-ի մարտի 29-ին Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարարությունը ճանաչեց Փրայս Թաուերը ազգային-պատմական հուշարձան, որը Օկլահոմի քսան նմանատիպ օբյեկներից մեկն էր[64]։

Մոնոնա Տերրասեն 1937 թվականին իսկզբանե նախագծված է եղել, որպես համայնքային գրասենյակ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի համար։ Շինարարությունը ավարտվել էր 1997 թվականին իր հիմնական տեղում, արտաքին տեսքի ամար օգտագործվել էր Ռայթի վերջնական նախագծի տարբերակը, փոխելով ինտերիերի դիզայնը իր նոր նպատակով՝ որպես կոնվերցիայի կենտրոն։ «Կառուցված» նախագիծը իրականացվել է Ռայթի աշակերտ՝ Թոնի Փատնեմի կողմից։ Վաթսուն տարվա ընթացում Մոնանա Տերրասեն ուղեկցվել է բնօրինակ նախագծման և շինարարության ավարտի միջև հակասություններով[65]։

Ֆլորիդա նահանգի Լեյկլենդ քաղաքում գտնվող Ֆլորիդա քոլեջը կառուցել է Ֆրենկ Լլոյդ Ռայթի տասնութ նախատեսված շենքերից տասներկուսը ։ Սա Ֆրենկ Լլոյդ Ռայթի ճարտարապետության միակ հավաքածուն է աշխարհում[66] ։

Անձնական ոճ և հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայներական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա Պրերիայի տները օգտագործում են թեմատիկ, համահունչ դիզայնի տարրեր (հաճախ բույսերի տեսքով), որոնք կրկնվում են պատուհանների, խալիների և մյուս դետալների նախագծում։ Նա նոր շինանյութերի նորարարական աշխատանքներ է կատարել, ինչպիսիք են, օրինակ՝ հաստոցային բետոնե բլոկները, ապակյա աղյուսները և լուսավորումով պատուհանների համար ցինկից ծածկոցներ (ավանդական կապարի փոխարեն) և ինչպես հայտնի Է, նա, Ջոհնսոն Վաքսի գրասենյակում օգտագործում էր ապակե Pyrex խողովակներ։ Ռայթը նաև առաջին ճարտարապետներից էր, ով նախագծել և տեղադրել էր էլեկտրական լուսատու սարքեր, որոնք պատրաստում էր պատվերով, այդ թվում՝ առաջին էլկտրական լամպերի մի մասը և շատ վաղուց օգտագործվող, այն ժամանակվա գնդաձև լուսամփոփը (այն դիզայնը, որը նախկինում անհնար էր իրականացնել գազային լուսավորության ֆիզիկական սահմանափակումների պատճառով)։ 1897 թվականին Ռայթը ստացավ «Պրիզմայով ապակե սալիկներ» արտոնագիրը, դրանք օգտագործվում էին խանութների ցուցափեղկերում՝ լույսը ներս ուղղելու համար[67]։ Ռայթը լիովին օգտագործում էր ապակին իր նախագծերում և հայտնաբերեց, որ այն համահունչ է իր օրգանական ճարտարապետության փիլիսոփայությանը։ Ռայթի օրգանական թեորիայի համաձայն՝ շենքի բոլոր բաղադրիչները պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, այնպես ինչպես եթե պատկանեին մեկը մյուսին։ Ոչինչ չպետք է կցվի դրան, չհաշված ամողջական արդյունքը։ Որպեսզի միավորի տունը իր հողամասի հետ։ Ռայթը հաճախ օգտագործում էր մեծ ապակե տարածություններ, որպեզի չնկատվի ներսի և դրսի միջև սահմանըref name="TMCnet">Lync Voice UC Industry News. «The Textile Block System [Concrete International]». TMCnet. Վերցված է February 28, 2014-ին.</ref>։ Ապակին հնարավորություն է տալիս ձեզ հաղորդակցվել և նայել դուրս, դրա ետ մեկ տեղ պաշտպանվելով տարրերի ազդեցությունից։ 1928 թվականին Ռայթը ապակու մասին էսսե գրեց, որում նա համեմատում էր այն բնության հայելիների՝ լճերի, գետերի և ջրամբարների հետ[68]։ Ռայթը առաջին անգամ օգտագործել է ապակիները իր գործում ապակե վահանակները պատի երկայնքով տեղադրելով, փորձելով ամուր պատերին ստեղծել լուսային էկրաններ։

Այսքան մեծ քանակությամբ ապակի օգտագործելով Ռայթը ձգտում էր բալանսի հասնել ապակու թեթևության և նրբագեղության միջև, պահպանելով պատերի ամրությունը։ Երևի, Ռայթի ամենահայտնի գեղարվեստական ապակին համարվում է Պրերիայի ոճը։ Պարզ երկրաչափական ձևերը, որոնք փոխարինվել են նախշազարդ և գեղազարդ պատուհաններով, համարվում են նրա կարիերայի ամենակարևոր զարդարանքներից[69]։

Ռայթը նաև զբաղվել է իր հագուստի դիզայնով։ Նա ուներ նորաձևության հատուկ շնորհ և սովորաբար կրում էր տանկ կոստյումններ, ատլասե փողկապներ և թիկնոցներ։ Նա հետաքրքրված էր ավտոմեքենաներով, 1909 թվականին գնեց իր առաջին մեքենան՝ Stoddard-Dayton մի տեղանի բաց ավտոմեքենան և հետագա տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ էկզոտիկ ավտոմեքենաներ։ 1950-ական թվականներին նրա վերջին ավտոմեքենաներից են եղել՝ չորս Volkswagen և Chevrolet Nomad, ինչպես նաև Jaguar Mark VII։ 1909թ-ից մինչև իր մահը, նա ունեցել է 50 մեքենա, որից տասը ինչպես հայտնի է պահպանվում է մինչ այսօր։

Արդյունքներ և համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթը հստակորեն հավատում էր անհատականությանը և իր կարիերայի ընթացքում չէր համագործակցում Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի հետ, անգամ այդ կազմակերպությանը անվանեց «թաքստոց թույլերի համար» և «նուրբ ավազակային ոճ»։ Երբ իր աշխատակիցներից մեկը նրան անվանեց «հին սիրողական», Ռայթը հաստատեց․ «ես ավագն եմ»[70]։ Ռայթը հազվադեպ էր նշուվ որևէ բան, որ ազդեցություն է թողել իր նախագծերի վրա, սակայն ճարտարապետների, պատմաբանների և գիտնականների մեծամասնությունը ամաձայնում էին, որ նա ունեցել է 5 հիմնական ազդեցություն։

  1. Լուի Սալլիվանը, ում նա համարում էր իր սիրելի վարպետ
  2. Բնություն, հատկապես ձևավորում է ձևեր և գույներ/բուսականության օրինաչափություններ
  3. Երաժշտություն (նրա սիրելի կոմպոզիտորն էր Լյուդվիգ վան Բեթհովենը)
  4. Ճապոնական արվեստ/տպագրություններ և շինություններ
  5. Ֆրոեբելի նվերներ[71]

Նա սովորաբար հաստատում էր նաև, որ իր աշխատակից ճարտարապետների և ճարտարապետական դիզայներների աշխատանքները իր սեփական նախագծերն էին, նաև պնդում էր, որ «Պրերիայի դպրոցի» մյուս ճարտարապետները եղել են ուղղակի իր հետևորդները, ընդօրինակողներն ու ենթակաները։ Այնուամենայնիվ, ինչպես յուրաքանչյուր ճարտարապետ Ռայթը նույնպես համագործակցություններ է ունեցել և նկարել իր գաղափարները օգտվելով մյուսների աշխատանքներից։ Վաղ տարիքում Ռայթը աշխատել է Չիկագոյի դպրոցի մի քանի լավագույն ճարտարապետների հետ, այդ թվում՝ Սալլիվանի։  «Պրերիայի դպրոցի» աշխատանքների ընթացքում Ռայթի գրասենյակը բնակեցված է եղել բազմաթիվ տաղանդավոր ճարտարապետների, այդ թվում եղել են Եվգենի Դրամմոնդը, Ջոն Վան Բերգենը, Իզաբել Ռոբերտսը, Ֆրենսիս Բերրի Բիրնին, Ալբերտ ՄակԱրթուրին, Մարիոն Մահոնի Գրիֆֆինը և Ուոլթեր Բուրլի Գրիֆֆինը։ Չեխական ծագում ունեցող ճարտարապետ Անտոնին Ռայմոնդը, ով Ճապոնիայում ճանաչվել էր նորաոճ ճարտարապետության հայր, աշխատել էր Ռայթի մոտ Թալեսինում և ղեկավարել Տոկիոյում կայսերական հյուրանոցի շինարարությունը։ Արդյունքում նա մնացել է Ճապոնիայում և բացել սեփական պրակտիկան։ Ռուդոլֆ Շինդլերը նույնպես աշխատել է Ռայթի մոտ, կայսերական հյուրանոցի շինարարության ընթացքում։ Համարվում է, որ նրա սեփական աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել Ռայթի Յուսոնիան տների շինարարության վրա։ Շինդլերի ընկերը՝ Ռիչարդ Նեյտրան ևս որոշ ժամանակ աշխատել է Ռայթի մոտ և դարձել համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ։

Հետագայում, Թալլեսինի շինարարության օրերին, Ռայթը վարձել էր շատ ճարտարապետների և նկարիչների, ովքեր ավելի ուշ հայտնի էին դարձել։ Նրանցից էին՝ Ահարոն Գրինը, Ջոն Լոտները, Է․ Ֆայ Ջոնսը, Հենրի Քլամբը և Պաոլո Սոլերին։

Համայնքային պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լլոյդ Ռայթը իր կարիերայի ընթացքում հետաքրքրվում էր հողամասի և համայնքի պլանավորմամբ։ Նրա հանձնաժողովներն ու քաղաքային դիզայնի տեսությունները սկսել են դեռևս 1900- ական թթվականին և շարունակվել մինչ նրա մահը։ Նա ունեցել է 41 համայնքային պլանավորման կամ քաղաքային նախագծման մասշտաբի հանձնարարություններ[72]։

Արվարձանային դիզայնի մասին նրա մտահաղացումները սկսել են 1900 թվականին, առաջարկելով կատարել ստորաբաժանումների դասավորություն Չարլզ Ռոբերտսի համար, որը կոչվում է «Չորսկողմանի արգելափակման պլան»։  Այս դիզայնը շեղվել է քաղաքամերձ շրջանների ավանդական դիզայնից և կառուցել տներ չորս հավասարաչափ տարածքներում, փոքր քառակուսե բլոկների վրա, որը զուգահեռ փողոցներում, տների ուղիղ շարքերի փոխարեն բոլոր կողմերից շրջապատված է ճանապարհներով։ Այն տները, որոնց կառուցման համար օգտագործվել էր այդ նույն դիզայնը, որը «Կանանց տներ» ամսագրից հրատարակել էին «Տներ Պրերիայում» հրատարակչությունում, կառուցված էին դեպի թաղամասի կենտորն տանող ճանապարհին՝ բակի տարածքը և կենտրոնի անձնական տարածքը մեծացնելու նպատակով։ Այսպիսով՝ տներից ավելի հետաքրքիր տեսարան էր բացվում։ Չնայած նրան, որ այս մտահաղացումը այդպես էլ չիրականացվեց, այնուամենայնիվ Ռայթը այս նախագիծը հրատարակեց Վասմութ պորտֆոլիոյում 1910 թվականին[73]։ Բոլոր համայնքների շրջանում ավելի ցանկալի նախագծերը ներկայացվել են 1913թվականին Չիկագոյի հողատարածքների զարգացման մրցույթին, քաղաքային ակումբում նրա ելույթի ժամանակ։ Մրցույթն ուղղված էր արվարձանային թաղամասի զարգացմանը։ Այս դիզայնը մեծ տարածում գտավ որպես «Չորսկողմանի արգելափակման պլան» անվամբ և ընդգրկում էր մի քանի սոցիալական մակարդակ։

Նախագիծը ներկայացնում է, որ ավելի բարձրակարգ տները տեղադրվում են առավել ցանկալի տարածքներում, ինչպես նաև «կապույտ օձիքներով» տներ և բնակարաններ, իրարից առանձնացած այգիներով և հասարակական վայրերով։ Նախագծում հաշվի էին առնվել նաև փոքր քաղաքի բոլոր հարմարությունները՝ դպրոցներ, թանգարաններ, շուկաներ և այլն[74]։ Ապակենտրոնացման այս տեսակետը հետագայում ամրապնդվեց Բրոդեյքր Սիթիի տեսական դիզայնով։ Իր համայնքային նախագծման փիլիսոփայությունը ապակենտրոնացումն էր, նոր զարգացումը պետք է հեռու լիներ քաղաքներից։ Այս ապակենտրոնացված Ամերիկայում բոլոր ծառայությունները և հարմարությունները կարող էին տեղակայված լինել միարժամանակ նույն տեղում՝ «կողք կողքի գործարաններ, ֆերմա և տներ»[75]։

Համայնքային պլանավորման հայտնի նախագծեր

  • 1900-03 ականներ- «Չորս կողմանի արգելափակման պլան», 24 տուն Իլլինոիս, Օակ Պարկ (անավարտ)
  • 1909թ․- Կոմո Օրչարդ- ամառային գաղութ, քաղաքային տարածքի զարգացում, Մոնտանա նահանգի, Բիթերոոտ հովտում գտնվող նոր քաղաքի համար
  • 1913 թվական- Չիկագոյի հողատարածքի զարգացման մրցույթ, Չիկագոյի քաղաքամերձ շրջան
  • 1934-1959 թվականներ - Բրոդեյքր Սիթի, տեսական ապակենտրոնացված քաղաքային պլան, լայնամասշտաբ մոդելների ցուցադրություններ
  • 1938 թվական - Սանթոպ Տներ, որը հայտնի է նաև Cloverleaf Quadruple բնակարանային նախագիծ անվամբ հանձնաժողով Դաշնային գործերի գործակալության կողմից, Պաշտպանական բնակարանային բաժին՝ ցածրարժեք, բազմաֆունկցիոնալ բնակարանային այլընտրանքային քաղաքակրթության զարգացման համար։
  • 1942 թվականին մի խումբ ավտոտրանսպորտային աշխատողների, ուսուցիչների և այլ մասնագետների կողմից կազմված Կոոպերատիվ օջախներ, 160ակր ֆերմային համանախագաը պետք է լինի բանվորների և շինարարության ղեկավարը[76] (անավարտ)։
  • 1945 թվականին Յուսոնիա Տներ- 47 տուն (3-ը նախագծված Ռայթի կողմից), Նյու Յորք, Պենսիլվանիա:
  • 1949 թվական -  The Acres, հայտնի է նաև Galesburg Country Homes անունով, 5 տուն (4-ը նախագծված Ռայթի կողմից), Միչիգան, Չարլստոն համայնք:
  • 1949 թվական - Parkwyn թաղամաս, գտնվում է Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում, զարգացվել է Ռայթի կողմից, կառուցվել է հիմնականում Յուսոնիան տների ոճով՝ շրջաձև տարածքով և դրանց միջև ընկած հասարակական տարածքով։

Ճապոնական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Ռայթը ամենահայտնի ճարտարապետն էր, նա նաև ճապոնական արվեստի ակտիվ դիլլեր էր, հիմնականում զբաղվում էր ukiyo-e ոճի փայտե փորագրություններով։ Նա հաճախ ծառայում էր ինչպես ճարտարապետ այնպես էլ արվեստի գործարքառու նույն հաճխորդների համար։ Նա նախագծում էր տուն, ապա լիարժեք դարձնում արվեստի գործերով[77]։ Մի ժամանակ Ռայթը արվեստի վաճառքով ավելի շատ էր վաստակում, քան ճարտարապետի աշխատանքով։ Ռայթը նաև ճապոնական տպագրության մոլի կոլեկցիոներ էր և օգտագործում էր դրանք «տպագրության երեկույթների» ժամանակ, որպես  ուսուցողական նյութեր իր աշակերտների համար[78]։

Ռայթը առաջին անգամ գնաց Ճապոնիա 1905 թվականին, որտեղից գնեց հարյուրավոր տպագրություններ։ Հաջորդ տարի նա օգնեց կազմակերպել Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտում անցկացվող Հիրոշիջի ստեղծագործությունների աշխարհում առաջին հետահայաց ցուցահանդեսը[77]։ Նա երկար տարիներ ճապոնական արվեստի աշխարհում խոշոր ներկայացուցիչ էր, մեծ թվով աշխատանքներ էր վաճառում հեղինակավոր հավաքորդների ՝ Բոստոնից Ջոն Սպոլդինգին և հայտնի թանգարանների[77], որոնցից էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը[79]։ 1912 թվականին գրել է ճապոնական արվեստի մասին մի գիրքref name=reif/>։

Սակայն 1920 թվականին, մրցակից արվեստի դիլլերները սկսեցին լուրեր տարածել, թե Ռայթը վաճառում է ռետուշացված տպագրություն, դա էլ զուգորդվելով Ռայթի՝ միջոցներից դուրս ապրելու միտմանը և այլ գործոններին, հանգեցրեց նրան, որ ճարտարապետը կանգնեց ֆինանսական մեծ դժվարությունների առաջ[79]։ Չնայած, որ իր հաճախորդներին տրամադրեց իրական տպագրությունները, որպես փոխհատուցում այն տպագրությունների, որոնց համար մեղադրվում էր ռետուշացման մեջ, այնուամենայնիվ, այս ամենը վերջ դրեց իր բուռն կարիերային, որպես արվեստի դիլլեր[79]։

1927 թվականին նա ստիպված էր վաճառել իր արվեստի հավաքածուներից շատերը՝ պարտքերը մարելու համար։ Վիսկոնսինի բանկը պահանջեց Թալեսինի իր տունը և վաճառեց հազարավոր տպաքանակներ Էդվարդ Բուր Վան Ֆլեքին ընդամենը մեկ դոլլարի դիմաց[77]։ Ռայթը շարունակում էր հավաքել և վաճառել տպագրությունները մինչև 1959թ-ը՝ իր մահը, օգտագործելով տպագրությունները, որպես գրավ պարտքերը մարելու համար, հաճախ հույսը դնելով իր արվեստի բիզնեսի վրա, որպեսզի մնա ֆինանսապես վճարունակ։

Ճապոնական արվեստի իր գործերի ծավալը տասնամյակներ շարունակ մեծամասամբ անհայտ էին կամ թերագնահատված արվեստի պատմաբանների շրջանում, մինչ 1980 թվականին Ջուլիա Միչը, ով Մետրոպոլիտեն թանգարանի ճապոնական արվեստի վարիչի օգնականն էր եղել, սկսեց ուսումնասիրել ճապոնական տպագրության թանգարանի հավաքածուի պատմությունը։ Նա հայտնաբերել է «1918 թվականից սկսած 400 քարտերի 3 դյում խորության կույտ, որից յուրաքանչյուրի վրա նշված էր նույն վաճառողի՝ Ֆ․ Լ․ Ռայթի անունը, ումից գնվել էին տպագրությունները։ Նա նաև գտել էր մի քանի նամակ փոխանակված Ռայթի և թանգարանի Հեռավոր Արևելք արվեստի առաջին կուրատոր՝ Սիգիսբերտ Ս․ Բոշ Ռեիտզի միջև 1918-22 թվականներին[79]։ Այս հայտնագործությունները և հետագա հետազոտությունները հանգեցրին Ռայթի կարիերայի նոր ճանաչմանը որպես արվեստի դիլլեր։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի ապրիլի 4-ին Ռայթը հոսպիտալացվել է որովայնի ցավերի պատճառով և վիրահատվել ապրիլի 6-ին։ Թվում էր նա ապաքինվում է, բայց  ապրիլի 9-ին լուռ մահացավ[80]։ Մահից հետո Ռայթի ունեցվածքը տարիներ շարունակ անկարգ վիճակում էր։ Իր երրորդ կնոջ՝ Օլգիվաննայի վերջին ցանկությունը այն էր, որ Ռայթը, ինքը և իր առաջին ամուսնությունից ծնված դուստրը դիակիզվեն և թաղվեն միասին ՝Թալեսինի արևմուտքում կառուցված հուշահամալիրում[81]։ Ռայթի սեփական ցանկությունների համաձայն, իրեն թաղել էին Վիսկոնսինի, Թալեսին գյուղում գտնվող Լլոյդ Ջոնսերի գերեզմանում, Միաբանության եկեղեցու մոտ։ Չնայած Օլգիվաննան իրավաբանական ոչ մի քայլ չձեռնարկեց Ռայթի մարմինը տեղափոխելու համար, այնուամենայնիվ, ընտանիքի մյուս անդամների ու Վիսկոնսինի օրենսդիր մարմնի որոշմամբ, 1985թվականին Թալեսին համայնքի անդամները տեղափոխեցին Ռայթի մարմինը իր գերեզմանից, դիակիզեցին և ուղարկեցին Սքոթսդալ, որտեղ ավելի ուշ թաղեցին հուշահամալիրում։ Վիսկոնսինում գտնվող  յուրահատուկ գերեզմանը հիմա դատարկ է և այնտեղ դեռևս նշված է Ռայթի անունը[82]։

Արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթի մահից հետո նրա արխիվների մեծ մասը պահվում էր Թալեսինում (Վիսկոնսին) և Թալեսին Վեսթում (Արիզոնա) գտնվող Ֆրենկ Լլոյդ Ռայթի հիմնադրամներում։ Այս ավաքածուները ներառում էին ավելի քան 23,000 ճարտարապետական նկար, մոտ 44,000 լուսանկար, 600 ձեռագիր մատյան և ավելի քան 300,000 գրասենյակային և անձնական նամակագրություններ։ Այն նաև պարունակում էր շուրջ 40 լայնամասշտաբ ճարտարապետական մոդելներ, որոնց մեծ մասը կառուցվել էր 1940 թվականին Ռայթի մասին՝ Մոմա հետադարձ պատմության համար[83]։ 2012 թվականին պահպանման և հասանելիության բարձր մակարդակը երաշխավորելու, ինչպես նաև արխիվի պահպանման զգալի ֆինանսական բեռը փոխանցելու համար, Ֆրենկ Լլոյդ Ռայթ հիմնադրամը համագործակցում էր ժամանակակից արվեստի թանգարանի և Avery ճարտարապետական-գեղարվեստական արվեստի գրադարանների հետ, որպեսզի արխիվները տեղափոխեն Նյու Յորք։ Ռայթի կահույքն ու արվեստի հավաքածուն մնում է հիմնադրամում, որը մեծդեր կունենա նաև արխիվային մոնիտորինգի ժամանակ[84]։ Ցուցահանդեսները, գիտաժողովները, միջոցառումները և հրապարակումները վերահսկելու նպատակով այդ կուսակցությունները ստեղծել են խորհրդատվական խումբ։

Լուսանկարներն ու մյուս արխիվային նյութերը պավում են Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտի Ryerson և Burnham գրադարաններում։ Ճարտարապետի անձնական արխիվները գտնվում են Արիզոնայի նահանգի Սքոթթսդեյլ քաղաքի Թալեսին Վեստում։ Ֆրենկ Լլոյդ Ռայթի արխիվները ներառում են իրենց մեջ նաև իր գծանկարների լուսանկարները, ինդեքսավորված նամակագրությունները, որոնք սկսվել են 1880-ականներին ու շարունակվել Ռայթի ամբողջ կյանքի ընթացքում և այլ կարևոր ծանուցումներ[85]։ Լոս Անջելեսում գտնվող Գետտի հետազոտական կենտրոնը ևս ունի Ռայթի նամակագրությունների պատճեները և իրենց «Ֆրենկ Լլոյդ Ռայթի հատուկ հավաքածու»-ում ներառված գծանկարների լուսանկարներFrank Lloyd Wright Special Collection։ Ռայթի նամակագրությունները ինդեքսավորում էր պրոֆեսոր Էնթոնի Ալոֆսինը, Թալեսինի նամակագրության ինդեքսում, որը հասանելի է մեծ գրադարաններում։

Ռայթի քանդված կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթի նախագծած շուրջ 400 կառույցներից մոտ 300-ը պահպանվել են մինչ 2005 թվականը[86]։ Դրանցից 5-ը փլուզվել է բնական աղետների հետևանքով, այդ թվում Միսիսիպի նահանգի Պասս-Քրիստոնյա քաղաքում գտնվող Ու․ Լ․ Ֆուլլերի համար, ջրվեժի վրա կառուցված տունը, որը փլուզվել է 1969 թվականի օգոստոսին, Քամիլլ փոթորկի հետևանքով։ 2005 թվականին Կատրինա փոթորկի հետևանքով ավերվել է Միսիսիպի նահանգի Օշն Սպրինգս քաղաքում գտնվող Լուի Սալլիվանի ամառանոցը։ 1923 թվականին Ճապոնիայի Հակոն քաղաքում, Կանտո  ավերիչ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 1918 թվականին կառուցված Արինոբու Ֆուկուհարայի տունը։ 2006թ-ի հունվարին, հրդեհի հետևանքով ավերվել է Ինդիանա նահանգի Գարի քաղաքում գտնվող Ուիլբեր Ուինանտի տունը[87]։ 2018 թվականին Վուլսեյ հրդեհի հետևանքով փլուզվել է Կալիֆորնիայի Մալիբու քաղաքի Արչ Օբոլեր համալիրը[88]։

Ռայթի կառուցած հայտնի շենքերը դիտավորյալ քանդվել են։ Midway Gardens (կառուցվել է 1913թվականին, քանդվել՝ 1929թվականին), Լարկին վարչական շենքը (կառուցվել է 1903 թվականին, քանդվել՝ 1950 թվականին), Francis և Francisco Terrace բնակարաններ (կառուցվել է Չիկագոյում 1895 թվականին, քանդվել՝ 1971-1974 թվականներին), The Geneva Inn (Կառուցվել է 1911թվականին, Վիսկոնսին նահանգի, Ժնևյան լճի տարածքում, քանդվել՝ 1970 թվականին), The Banff Ազգային այգու տաղավար (կառուցվել է 1914 թվականին, քանդվել՝ 1934 թվականին)։ Կայսերական Հյուրանոց (կառուցվել է 1923 թվականին, կանգուն է մնացել 1923թվականին տեղի ունեցած Մեծ Կանտո երկրաշարժից հետո, սակայն քանդվել է 1968 թվականին քաղաքային զարգացման ճնշումների պատճառով)[89]։ Նյու Յորքում գտնվող Hoffman ավտոսրահ (կառուցվել է 1954 թվականին, քանդվել՝ 2013 թվականին)[90]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 U.S. postage stamp honoring Frank Lloyd Wright

Իր կյանքի հետագա տարիներին (և իր մահից հետո, 1959թ) Ռայթը մեծագույն պատվավոր ճանաչում գտավ իր կյանքի ձեռքբերումների համար։ 1941 թվականին նա ոսկե մեդալ է ստացել Բրիտանական ճարտարապետության Թագավորական ինստիտուտի կողմից։ 1949 թվականին Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից արժանացել է ԱՒԱ ոսկե մեդալի։ Այդ մեդալը խորրդանշական էր դարձել «կացնի թաղման» արարողությամբ, որը կայացել էր Ռայթի և ԱԻԱ-ի միջև։ Ռադիո հարցազրույցի ժամանակ, նա ասել էր «Դե, ես ԱԻԱ-ին երբեք չեմ միացել և նրանք գիտեն, թե ինչու։ Երբ նրանք ինձ ոսկե մեդալ տվեցին Հյուսթոնում, ես անկեղծորեն նրանց ասացի ինչու։ Զգալով, որ ճարտարապետի մասնագիտությունը այն է ինչ կարևոր է ճարտարապետության մեջ, ինչու՞ պետք է միանայի նրանց»[70]։ 1953 թվականին նրան շնորհվել է Ֆրանկլին Ինստիտուտի՝ Ֆրանկ Պ․ Բրաունի մեդալ։ Նա մի շարք բուհերից ստացել է պատվավոր դիպլոմներ (այդ թվում՝ Վիսկոնսինի համալսարանի կրթության համար) և մի քանի երկրներ նրան ճանաչել են որպես արվեստի ճարտարապետության ազգային ակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ։ 2000 թվականին Ֆիլադելֆիայում անցկացվող ԱԻԱ ամենամյա համագումարի մասնակիցների կողմից անցկացված «Թոփ 10» ոչ գիտական հարցման ժամանակ Ջրվեժը ճանաչվեց «20-րդ դարի շինություն»։ Այս ցուցակում Ռայթի անվան կողքին նշված էին նաև ԱՄՆ մյուս մեծագույն ճարտարապետների, այդ թվում՝ Էրո Սաարինենի, Խ․Մ․ Պեյի, Լուի Կանի, Ֆիլիպ Ջոնսոնի և Լյուդվիգ Միս վան դեր Ռոյի անունները։ Նա միակ ճարտարապետն էր, ով ցուցակում ուներ ավելի քան մեկ կառույց։ Երեք մյուս կառույցներն էին՝ Գուգենհայմ թանգարանը, Ֆրեդերիկ Ք․ Ռոբի տունը և Ջոնսոն Վաքսի տունը։ 1992 թվականին Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի Մեդիսոն օպերայում կայացել է կոմպոզիտոր՝ Դարոն Հագենի և լիբերտիստ Պոլ Մալդոնի «Փայլող ճակատ» օպերայի պրեմիերան հիմնված Ռայթի վաղ կյանքում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Այդ ժամանակից ի վեր այդ աշխատանքը բազմաթիվ վերափոխումներ է ստացել, այդ թվում՝ 2013 թվականին Պենսիլվանիայի Բուլ Րան քաղաքի Փիթսբուրգ օպերայի թատրոնում կայացած Ջրվեժի վերածնունդը։ 2000 թվականին Միլուուկի ռեպերտուարների թատրոնը ելույթ ունեցավ Ֆրենկ Լլոյդ Ռայթի «Աշխատանքային երգ։ Երեք հայացք» պիեսով, որը հիմնված էր Ռայթի անձնական և աշխատանքային կյանքի ասպեկտների միջև հարաբերությունների վրա։

1966 թվականին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը Ռայթին շնորհել է «Հայտնի ամերիկացիներ» սերիայի փոստային նամականիշ։ Ռայթի կառուցած շենքերից մի քանիսը ԱՄՆ-ի կողմից առաջարկվել են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ։

«Այսքան երկար ժամանակ Ֆրենկ Լլոյդ Ռայթը»-ը երգ է, որը գրել է Փոլ Սայմոնը[91]։ Արտ Գարֆունքելը հայտարարեց, որ երգը գրվել է իր խնդրանքով, որ Սայմոնը երգ գրի հայտնի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի մասին։ Սայմոնը ինքը հայտարարեց, որ ոչինչ չգիտի Ռայթի մասին, բայց ամեն դեպքում շարունակեց գրել երգը։

1957 թվականին Արիզոնան պլանավորում էր կառուցել նոր կապիտոլ շենք։ Հավատալով, որ նոր կապիտոլի ներկայացված ծրագրերը անցյալի գերեզմաններ են, Ֆրենկ Լլոյդ Ռայթը Արիզոնայի ժողովրդին որպես այլընտրանք առաջարկեց Օազիսը[92]։ 2004 թվականին Սքոթթսդալում տեղադրվել է իր դիզայնի մեջ ընդգրկվածներից մեկը։

Արիզոնա նահանգի, Սքոթթսդեյլ քաղաքը Բել- Րոադի մի մասը, Ֆոնիքս մայրաքաղաքի գլխավոր արևելք-արևմուտք մայրուղին անվանել է Ռայթի պատվին, միևնույն ժամանակ պահպանելով ոչ հարակից հատվածը, մի քանի մղոն դեպի հյուսիս ընկած Բել-Րոադ կոչվող տարածքը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լլոյդ Ռայթը ամուսնացել է 3 անգամ, ունեցել է 4 որդի և 3 դուստր։ Նա նաև որդեգրել է 3-րդ կնոջ՝ Օլգիվաննա Լլոյդ Ռայթի աղջկան՝ Սվետլանա Միլանոֆին[93]։ Նրա կանայք էին՝

  • Քեթրին «Քիթթի» (Տոբին) Ռայթը (1871-1959), սոցիալական աշխատող, աշխարհիկ (ամուսնացած 1889թ, հունսինի, բաժանված 1922թ-ի նոյեմբերին)
  • Մոդ «Միրիամ» (Նոել) Ռայթ (1869-1930), նկարչուհի (ամուսնացած 1923թ-ի նոյեմբերին, բաժանված՝ 1927թ-ի նոյեմբերին):
  • Օլգա Իվանովնա «Օլգիվաննա» (Լազովիչ Միլանով) Լլոյդ Ռայթ (1897-1985), պարուհի և գրող (ամուսնացած 1928թ-ի օգոստոսին)։

Նրա և Քեթրինի երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրենկ Լլոյդ Ռայթ կրտսեր, հայտնի ինչպես Լլոյդ Ռայթ (1890-1978), դարձել է հայտնի ճարտարապետ Լոս Անջելեսում։ Լլոյդ Ռայթի որդի և Ռայթի թոռ , Էրիկ Լլոյդ Ռայթ, ներկայումս, Կալիֆորնիայի Մալիբու քաղաքում ճարտարապետ է, որտեղ նա հիմնականում զբաղվում է բնակելի տների, ինչպես նաև քաղաքացիական և առևտրային շենքերի պրակտիկայով։
  • Ջոն Լլոյդ Ռայթ (1892-1972թթ) 1918 թվականին ստեղծել է Լինքոլն Լոգսը և լայնամասշտաբ ճարտարապետություն իրականացրել Սան Դիեգոյի տարածքում։ Ջոնի դուստրը՝ Էլիզաբեթ Ռայթ Ինգհեմը (1922-2013) Կոլորադո նահանգի, Կոլորադո Սպրինգս քաղաքի ճարտարապետն էր։ Նա Քրիստինայի մայրն էր, Կոննեկտիկուտում՝ ինտերիերի դիզայներ, իսկ Քեթրինը ճարտարապետության պրոֆեսոր՝ Փրատտ համալսարանում[94]։
  • Քեթրին Ռայթ Բաքստեր (1894-1979) տնային տնտեսուհի էր և Օսկարի արժանացած դերասանուհի՝ Անն Բաքստերի մայրը։
  • Դեյվիդ Սամուել Ռայթ (1895-1997) շինարարական արտադրանքի ներկայացուցիչ էր, ում համար Ռայթը նախագծել է Դեյվիդ և Գլադիս Ռայթ տունը, որը փրկվել է քանդվելուց և դարձել Ֆրենկ Լլոյդ Ռայթի ճարտարապետական դպրոցը[95][96][97]։
  • Ֆրենսիս Ռայթ Քերո (1898-1959) արվեստի կառավարիչն էր։
  • Ռոբերտ Լուելին Ռայթը (1903-1986թթ) իրավաբան էր, ում համար Ռայթը տուն էր նախագծել Մերիլենդի Բեթեսդա քաղաքում:

Նրա և Օլգիվաննայի երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Փեթերս (1917-1946թթ, Օլգիվաննայի դուստրը, ում Ռայթը որդեգրել էր), երաժիշտ էր, ով մահացավ ավտովթարի հետևանքով, իր որդու՝ Դանիելի հետ։ Սվետլանայի և իր որդու մահից հետո, իր մյուս որդուն՝ Բրանդոք Փեթերսին մեծացրել են Ֆրենկը և Օլգիվաննան։ Սվետլանայի այրին՝ Ուիլյամ Ուեսլի Փեթերսը, հետագայում ամուսնացավ Սվետլանա Ալլիլուևայի հետ, ում հետ ամուսնական կյանքը կարճ տևեց։ Նա Ժոզեֆ Ստալինի կրտսեր երեխան էր և միակ աղջիկը։ Փեթերսը 1985-1991 թվականներին եղել է Ֆրենկ Լլոյդ Ռայթ հիմնադրամի նախագահը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթի փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hoffmann, Donald. Understanding Frank Lloyd Wright's Architecture. New York: Dover Publications, 1995. 0-486-28364-X
  • Kienitz, John Fabian. "Fifty-two years of Frank Lloyd Wright's progressivism, 1893-1945". Wisconsin Magazine of History, vol. 29, no. 1 (September 1945):61-71.
  • McCarter, Robert (ed.). Frank Lloyd Wright: A Primer on Architectural Principles. New York: Princeton Architectural Press, 1991. 1-878271-26-1
  • Meehan, Patrick, ed. Truth Against the World: Frank Lloyd Wright Speaks for an Organic Architecture. New York: Wiley, 1987. 0-471-84509-4
  • Rosenbaum, Alvin. Usonia : Frank Lloyd Wright's Design for America. Washington, DC: Preservation Press, 1993. 0-89133-201-4
  • Sergeant, John. Frank Lloyd Wright's Usonian Houses: The Case for Organic Architecture. New York: Watson-Guptill, 1984. 0-8230-7178-2
  • Wright, Frank Lloyd (1947). Heywood, Robert B. (ed.). The Works of the Mind: The Architect. Chicago: University of Chicago Press. OCLC 752682744. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Wright, Frank Lloyd. "In the Cause of Architecture", Architectural Record, March 1908. Reprinted in Frank Lloyd Wright: Collected Writings, vol. 1: 1894–1930. New York: Rizzoli, 1992. 0-8478-1546-3
  • Wright, Frank Lloyd. The Natural House. New York: Horizon Press, 1954.

Կենսագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alofsin, Anthony. Frank Lloyd Wright-the Lost Years, 1910-1922: A Study of Influence. Chicago: University of Chicago Press, 1993.
  • Farr, Finis. Frank Lloyd Wright: A Biography. New York: Scribner, 1961.
  • Friedland, Roger and Harold Zellman. The Fellowship: The Untold Story of Frank Lloyd Wright and the Taliesin Fellowship. New York: Regan Books, 2006. 0-06-039388-2
  • Gill, Brendan. Many Masks: A Life of Frank Lloyd Wright. New York: Putnam, 1987. 0-399-13232-5
  • Huxtable, Ada Louise. Frank Lloyd Wright. New York: Lipper/Viking, 2004. 0-670-03342-1
  • Nisbet, Earl. Taliesin Reflections: My Years Before, During, and After Living with Frank Lloyd Wright. Petaluma, Calif.: Meridian Press, 2006. 0-9778951-0-6
  • Russell, Virginia L. "You Dear Old Prima Donna: The Letters of Frank Lloyd Wright and Jens Jensen", Landscape Journal, 20.2 (2001): 141-155.
  • Seckel, Harry. "Frank Lloyd Wright". The North American Review, vol. 246, no. 1 (1938): 48-64.
  • Secrest, Meryle. Frank Lloyd Wright: A Biography. New York: Knopf, 1992. 0-394-56436-7
  • Treiber, Daniel. Frank Lloyd Wright. 2nd ed. Basel: Birkhäuser, 2008. 978-3-7643-8697-9
  • Twombly, Robert C. Frank Lloyd Wright: His Life and Architecture. New York: Wiley, 1979. 0-471-03400-2
  • Wright, Frank Lloyd. Frank Lloyd Wright: An Autobiography. New York: Duell, Sloan and Pearce, 1943.
  • Wright, Iovanna Lloyd. Architecture: Man in Possession of His Earth. Garden City, NY: Doubleday, 1962.
  • Wright, John Lloyd. My Father Who Is On Earth. New York: G.P. Putnam's sons, 1946. 0-8093-1749-4

Ռայթի ստեղծագործությունների ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aguar, Charles and Berdeana Aguar. Wrightscapes: Frank Lloyd Wright's Landscape Designs. New York: McGraw-Hill, 2002. 0-07-140953-X
  • Blake, Peter. Frank Lloyd Wright: Architecture and Space. Baltimore, MD: Penguin Books, 1964.
  • Fell, Derek. The Gardens of Frank Lloyd Wright. London: Frances Lincoln, 2009. 978-0-7112-2967-9
  • Heinz, Thomas A. Frank Lloyd Wright Field Guide. Chichester, West Sussex: Academy Editions, 1999. 0-8101-2244-8
  • Hildebrand, Grant. The Wright Space: Pattern and Meaning in Frank Lloyd Wright's Houses. Seattle: University of Washington Press, 1991. 0-295-97005-7
  • Larkin, David and Bruce Brooks Pfeiffer. Frank Lloyd Wright: The Masterworks. New York: Rizzoli, 1993. 0-8478-1715-6
  • Levine, Neil. The Architecture of Frank Lloyd Wright. Princeton, NJ: Princeton University Press, 1996. 0-691-03371-4
  • Lind, Carla. Frank Lloyd Wright's Glass Designs. San Francisco: Pomegranate Artbooks, 1995. 0-87654-468-5
  • McCarter, Robert. Frank Lloyd Wright. London: Phaidon Press, 1997. 0-7148-3148-4
  • Pfeiffer, Bruce Brooks. Frank Lloyd Wright, 1867–1959: Building for Democracy. Los Angeles: Taschen, 2004. 3-8228-2757-6
  • Pfeiffer, Bruce Brooks and Peter Gössel (eds.). Frank Lloyd Wright: The Complete Works. Los Angeles: Taschen, 2009. 978-3-8228-5770-0
  • Riley, Terence and Peter Reed (eds.). Frank Lloyd Wright: Architect. New York: Museum of Modern Art, 1994. 0-87070-642-X
  • Smith, Kathryn. Frank Lloyd Wright: America's Master Architect. New York: Abbeville Press, 1998. 0-7892-0287-5
  • Storrer, William Allin. The Architecture of Frank Lloyd Wright: A Complete Catalog. 3rd ed. Chicago: University of Chicago Press, 2007. 0-226-77620-4
  • Storrer, William Allin. The Frank Lloyd Wright Companion. Chicago: University of Chicago Press, 1993. 0-226-77621-2

Ռայթի յուրահատուկ ստեղծագործությունների մասին ընտրյալ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lind, Carla. Frank Lloyd Wright's Usonian Houses. San Francisco: Promegranate Artbooks, 1994. 1-56640-998-5
  • Toker, Franklin. Fallingwater Rising: Frank Lloyd Wright, E. J. Kaufmann, and America's Most Extraordinary House. New York: Alford A. Knopf, 2003. 1-4000-4026-4
  • Whiting, Henry, II. At Nature's Edge: Frank Lloyd Wright's Artist Studio. Salt Lake City: University of Utah Press, 2007. 978-0-87480-877-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brewster, Mike (July 28, 2004). «Frank Lloyd Wright: America's Architect». Business Week. The McGraw-Hill Companies. Արխիվացված է օրիգինալից March 2, 2008-ին. Վերցված է January 22, 2008-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Huxtable, Ada Louise, Frank Lloyd Wright: A Life, London: Penguin, 2004.
  3. Secrest, Meryle (1998). Frank Lloyd Wright: A Biography. University of Chicago Press. էջ 58.
  4. Alofsin, Anthony (1993). Frank Lloyd Wright--the Lost Years, 1910–1922: A Study of Influence. University of Chicago Press. p. 359. 0-226-01366-9; Hersey, George (2000). Architecture and Geometry in the Age of the Baroque. University of Chicago Press. p. 205. 0-226-32783-3.
  5. An Autobiography, by Frank Lloyd Wright, Duell, Sloan and Pearce, New York City, 1943, p. 51
  6. Secrest, p.72
  7. «Phi Delta Theta Fraternity – Become the Greatest Version of Yourself». Phideltatheta.org. Վերցված է May 31, 2017-ին.
  8. Secrest, p. 82
  9. Honorary Degree Recipients, 1856-2017. University of Wisconsin-Madison.
  10. Wright, Frank Lloyd (2005). Frank Lloyd Wright: An Autobiography. Petaluma, CA: Pomegranate Communications. էջեր 60–63. ISBN 978-0-7649-3243-4.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
  11. «A brief Biography». Wright's Life + Work. Frank Lloyd Wright Foundation. 2010. Վերցված է May 16, 2010-ին.
  12. O'Gorman, Thomas J. (2004). Frank Lloyd Wright's Chicago. San Diego: Thunder Bay Press. էջեր 31–33. ISBN 978-1-59223-127-0.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
  13. Wright 2005, էջ. 69
  14. Wright 2005, էջ. 66
  15. Wright 2005, էջ. 83
  16. Wright 2005, էջ. 86
  17. Wright 2005, էջեր. 89–94
  18. Tafel, Edgar (1985). Years With Frank lloyd Wright: Apprentice to Genius. Mineola, N.Y.: Dover Publications. էջ 31. ISBN 978-0-486-24801-1.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
  19. 19,0 19,1 Saint, Andrew (May 2004). «Frank Lloyd Wright and Paul Mueller: the architect and his builder of choice» (PDF). Architectural Research Quarterly. Cambridge: Cambridge University Press. 7 (2): 157–167. doi:10.1017/S1359135503002112. Վերցված է March 16, 2010-ին.
  20. Wright 2005, էջ. 97
  21. Frank Lloyd Wright Preservation Trust (2001). Zarine Weil (ed.). Building A Legacy: The Restoration of Frank Lloyd Wright's Oak Park Home and Studio. San Francisco: Pomegranate. էջ 4. ISBN 978-0-7649-1461-4.
  22. 22,0 22,1 Gebhard, David; Patricia Gebhard (2006). Purcell & Elmslie: Prairie Progressive Architects. Salt Lake City: Gibbs Smith. էջ 32. ISBN 978-1-4236-0005-3.
  23. Wright 2005, էջ. 100
  24. 24,0 24,1 24,2 Lind, Carla (1996). Lost Wright: Frank Lloyd Wright's Vanished Masterpieces. New York: Simon & Schuster, Inc. էջեր 40–43. ISBN 978-0-684-81306-6.
  25. O'Gorman 2004, էջեր. 38–54
  26. Wright 2005, էջ. 101
  27. Tafel 1985, էջ. 41
  28. Wright 2005, էջ. 112
  29. Wright 2005, էջ. 119
  30. Brooks, H. Allen (2005). «Architecture: The Prairie School». Encyclopedia of Chicago. Chicago Historical Society. Վերցված է May 25, 2010-ին.
  31. Cassidy, Victor M. (October 21, 2005). «Lost Woman». Artnet Magazine. Վերցված է May 24, 2010-ին.
  32. «Marion Mahony Griffin (1871–1962)». From Louis Sullivan to SOM: Boston Grads Go to Chicago. Massachusetts Institute of Technology. 1996. Վերցված է May 24, 2010-ին.
  33. O'Gorman 2004, էջեր. 56–109
  34. Wright 2005, էջ. 116
  35. Wright 2005, էջեր. 114–116
  36. Goldberger, Paul (March 9, 2009). «Toddlin' Town: Daniel Burnham's great Chicago Plan turns one hundred». The New Yorker. Վերցված է March 26, 2009-ին.
  37. Frank Lloyd Wright Preservation Trust 2001, pp. 6–9.
  38. My Father: Frank Lloyd Wright, by John Lloyd Wright; 1992; page 35
  39. 39,0 39,1 Clayton, Marie (2002). Frank Lloyd Wright Field Guide. Running Press. էջեր 97–102. ISBN 978-0-7624-1324-9.
  40. Sommer, Robin Langley (1997). «Frank W. Thomas House». Frank Lloyd Wright: A Gatefold Portfolio. Hong Kong: Barnes & Noble Books. ISBN 978-0-7607-0463-9.
  41. O'Gorman 2004, էջ. 134
  42. Storrer, William Allin (2007). The architecture of Frank Lloyd Wright : a complete catalog (Updated 3rd ed.). Chicago: University of Chicago Press. էջ xvii. ISBN 978-0226776200.
  43. Secrest, p. 202
  44. «Prairie School Architecture». www.antiquehome.org. Վերցված է May 31, 2017-ին.
  45. Lui, Ann. «Cornell Architecture Myths: Busted». The Cornell Daily Sun. Վերցված է May 31, 2017-ին.
  46. American Treasures of the Library of Congress. «The Genius of Frank Lloyd Wright». Library of Congress. Վերցված է February 28, 2014-ին.
  47. Sanderson, Arlene, Wright Sites, Princeton Architectural Press, 1995, p. 16,
  48. Hines, Thomas S. (2010). Architecture of the sun : Los Angeles modernism, 1900-1970. New York: Rizzoli. ISBN 9780847833207.
  49. «Home Country». Unitychapel.org. July 1, 2005. Արխիվացված է օրիգինալից December 28, 2005-ին. Վերցված է October 16, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  50. 50,0 50,1 50,2 50,3 «Mystery of the murders at Taliesin». BBC News.
  51. Secrest, p. 315–317.
  52. Minnesota Historical Society, Collections Up Close, "Frank Lloyd Wright Arrested in Minnesota"
  53. Minnesota Historical Society, Collections Up Close, "Frank Lloyd Wright Arrested in Minnesota"
  54. Wilson, Richard G. (October 1973). «An Organic Architecture, The Architecture of Democracy Frank Lloyd Wright Genius and the Mobocracy Frank Lloyd Wright The Industrial Revolution Runs Away Frank Lloyd Wright The Imperial Hotel, Frank Lloyd Wright and the Architecture of Unity Cary James Frank Lloyd Wright, Public Buildings Martin Pawley». Journal of the Society of Architectural Historians. 32 (3): 262–263. doi:10.2307/988805. ISSN 0037-9808. JSTOR 988805.
  55. Saxon, Wolfgang (1985-03-02). «Olgivanna Lloyd Wright, Wife of the Architect, Is Dead at 85». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019-02-19-ին.
  56. Friedland, Roger, and Harold Zellman. The Fellowship: The Untold Story of Frank Lloyd Wright & the Taliesin Fellowship. New York: Harper Perennial, 2007.
  57. Marty, Myron A, and Shirley L. Marty. Frank Lloyd Wright's Taliesin Fellowship. Kirksville, Mo: Truman State University Press, 1999.
  58. Marcus Field (March 8, 2009). «Architect of desire: Frank Lloyd Wright's private life was even more unforgettable than his buildings». The Independent. Վերցված է December 6, 2017-ին.
  59. Twombly, p.242
  60. Twombly, p.257
  61. Twombly, p.244
  62. 62,0 62,1 Twombly, Robert (1979). Frank Lloyd Wright His Life and Architecture. Canada: A Wiley-Interscience. էջեր 276–278.
  63. «The Frank Lloyd Wright Building». November 10, 2015. Վերցված է May 31, 2017-ին.
  64. National Park ServiceNational Historic Landmarks Designated, April 13, 2007
  65. «Monona Terrace Convention Center, history web page» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) March 3, 2016-ին. Վերցված է May 31, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  66. «74 years later, Frank Lloyd Wright structure built at Florida Southern College». Building Design & Construction Magazine. October 31, 2013. Վերցված է July 16, 2015-ին.
  67. http://www.dailyartdaily.com/prismatic-tiles-frank-lloyd-wright-glass/
  68. Frank Lloyd Wright. "In the Cause of Architecture, VI: The Meaning of Materials—Glass". The Architectural Record, 64(July 1928), 10-16.
  69. Lind, Carla (1995). Frank Lloyd Wright's glass designs. San Francisco: Pomegranate Artbooks. էջ 57. ISBN 9780876544686.
  70. 70,0 70,1 «Biography in Sound: Frank Lloyd Wright». Old Time Radio. Վերցված է September 9, 2012-ին.
  71. Rubin, Jeanne S. (1989-03-01). «The Froebel-Wright Kindergarten Connection: A New Perspective». Journal of the Society of Architectural Historians. 48 (1): 24–37. doi:10.2307/990404. ISSN 0037-9808. JSTOR 990404.
  72. Wrightscapes: Frank Lloyd Wright's Landscape Designs, Charles E. and Berdeana Aguar, McGraw-Hill, 2002, p.344
  73. Aguar, Charles E.; Aguar, Berdeana (2002). Wrightscapes: Frank Lloyd Wright's Landscape Designs. McGraw-Hill. էջեր 51–56.
  74. «Undoing the City: Frank Lloyd Wright's Planned Communities». American Quarterly. 24 (4): 544. October 1972.
  75. «Undoing the City: Frank Lloyd Wright's Planned Communities». American Quarterly. 24 (4): 542. October 1972.
  76. Treasures of Taliesin: Seventy Seven Unbuilt Designs, Bruce Brooks Pfeiffer, Director of the Frank Lloyd Wright Archive
  77. 77,0 77,1 77,2 77,3 Cotter, Holland (April 6, 2001). «Seeking Japan's Prints, Out of Love and Need». New York Times.
  78. Julia Meech. Frank Lloyd Wright and the Art of Japan: The Architect's Other Passion. New York: Abrams, 2000.
  79. 79,0 79,1 79,2 79,3 Reif, Rita (March 18, 2001). «Frank Lloyd Wright's Love of Japanese Prints Helped Pay the Bills». New York Times.
  80. Huxtable, p.245
  81. «Frank Lloyd Wright Dies; Famed Architect Was 89». nytimes.com<!. April 10, 1959. Վերցված է May 12, 2010-ին.
  82. Secrest, p. 213
  83. Robin Pogrebin (September 3, 2012), A Vast Frank Lloyd Wright Archive Is Moving to New York The New York Times.
  84. Robin Pogrebin (March 9, 2014), Models Preserve Wright's Dreams The New York Times
  85. archives
  86. The Architecture of Frank Lloyd Wright: A Complete Catalog, by William Allin Storrer, University of Chicago Press, 1992 (third edition)
  87. «Preservation Online: Today's News Archives: Fire Guts Rare FLW House in Indiana». Nationaltrust.org. Արխիվացված է օրիգինալից February 20, 2008-ին. Վերցված է October 16, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  88. https://franklloydwright.org/frank-lloyd-wrights-arch-oboler-complex-appears-gutted-by-california-fire/
  89. Berstein, Fred A. "Near Nagoya, Architecture From When the East Looked West," New York Times. April 2, 2006.
  90. https://www.metropolismag.com/architecture/remembering-frank-lloyd-wrights-bijou/
  91. Browne, D (2011). Fire and Rain: The Beatles, Simon and Garfunkel, James Taylor, CSNY, and the Bittersweet Story of 1970. Da Capo Press. էջեր 45–46, 164–65. ISBN 978-0-306-81850-9.
  92. «Oasis - Frank Lloyd Wright's Design for the Capitol». Arizona Library. Arizona Capitol Museum. Արխիվացված է օրիգինալից September 26, 2012-ին. Վերցված է November 27, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  93. ascedia.com. «Taliesin Preservation, Inc. – Frank Lloyd Wright – FAQs». Taliesinpreservation.org. Արխիվացված է օրիգինալից June 10, 2008-ին. Վերցված է October 16, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  94. Mann, Leslie (February 1, 2008). «Reflecting pools: Descendants follow in Frank Lloyd Wright's footsteps». Chicago Tribune. Վերցված է March 28, 2008-ին.
  95. Kimmelman, Michael (October 2, 2012). «Wright Masterwork Is Seen in a New Light: A Fight for Its Life». New York Times.
  96. Rose, Jaimee (March 14, 2009). «Growing up Wright». The Arizona Republic.
  97. https://www.houzz.com/ideabooks/52640316/list/step-inside-a-frank-lloyd-wright-house-saved-from-demolition

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]