Մասնակից:Anulik1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                               ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ
 Ազնվամորի-малина-Rubus idaeus L.

Հայկական տարանունները-անտառամորի,արքայամորի,ժոխենի,ժողովենի,մոռ,մոռենի Դեղաբույսի նկարագրությունը:Վարդազգիների ընտանիքին պատկանող,1-1.5մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են՝ եռմասնյա,վերևից գրեթե մերկ ու կանաչ,ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն:Ծաղկաբույլը ողկույզ է,ծաղիկաթերթիկները սպիտակ են,պտուղը բազմակորիզավոր է:

   Բույսը ծաղկում է հունիս–հուլիս,պտղակալում՝ հուլիս–օգոստոս ամիսներին։Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ  տարում ու չորանում երրորդ տարում,այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած,դեռևս չպտղակալած,պտղակալած և արդեն  չորացախ շիվերի։Տարբերում են  վայրի (անտառամորի) և կուլտուրական ձևեր։
  Ազնվամորին  հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում,վատ է տանում երաշտը  և խիստ ցուրտը։Աճում է անտառների բացատներում,հատված անտառամասերում,ձորեզրերին և այլուր։Կուլտուրական սորտերը աճեցվում են  ամենուր։Դեղաբույսը բազմնաում է սերմերով,որոնք տարածվում են  թռչունների և վայրի գազանների կողմից,ինչպես նաև արմատաշիվերով՝տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ։
 Բույսի  «ռուբուս» լատինական անունը  ծագել է  հասուն  պտուղների գույնից,որը նշանակում է կարմիր։
 Քիմիական բաղադրությունը։ Պտուղները  պարունակում են խնձորաթթու,կիտրոնաթթու,սալիցիլաթթու,մրճնաթթու,վիտամիններից՝ C (մինչև 45մգ %) ,B–խումբ,շաքարներից՝ սախարոզա,գլյուկոզա,ֆրուկտոզա,լևուլոզա,դեքստրոզա,ինչպես նաև  դաբաղանյութեր,զիանիդին–քլորիդ,բենզալդեհիդ,քիմիական տարրերից՝նատտրիում,կալիում,կալցիում,մագնեզիում,պղինձ,ֆոսֆոր,երկաթ։Սերմերը պարունակում են մինչև 14.6% ճարպայուղ,0.7% ֆիտոստերին,որն ունի հակասկլերոտիկ հատկություն,պեկտինային  նյութեր,սպիտ,լորձանյութ,եթերայուղ։100գ պտուղը,յուրացվելով օրգանիզմում,տալիս է 41 կկալ էներգիա։
Բուժական նշանակություն; Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները,մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո,չոր եղանակին,դարսում են  կողովի մեջ,շերտ առ շերտ՝բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով։Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս–հուլիս ամիսներին,չորացնում են արևի տակ․բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում,60-80 աստիճան պայմաններում,մերդ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը։ Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%–ը և ձեռք տալուց չպետք է  հետքեր թողնի։
 Դեռևս հին հւյներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու,այլև բուժական նպատակներով։Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ։
Հայրենական  ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի,մի շարք ցրտառական հիվանդությունների,խրոնիկական  ռևատիզմի ժամանակ։Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ։Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,սակավարյունության,ստամոքսային ցավերի ժամանակ։Օգտագործում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեղնելու նպատակով։
  Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների,իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում,թրջոցների ձևով։Որոշակի շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց։
Կիրառման եղանակները։ պտուղներից թուրմ պատրաստելու համար վերցնում են  20գ չոր հումք,20 րոպե թրմում 200մլ եռման ջրում և ըմպում 1–ական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։ Կամ  2 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման  ջրին,նույն ընդունման ձևով։
 Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերեռներից պատրաստում են քսուք՝ էմաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ։
 Տենդային  հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ։սակավ դաշտանի և աղիների կատառի ժամանակ վերցնում են հավասարաչափ՝ ազնվամորու տերևներ,կաղնու կեղև,մատնունի,հազարատերևուկ և գետնամորու տերևներ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 4-6 ժամ թրմում են 1  բաժակ եռման  ջրում,ըմպում միանվագ՝ օրական 1 անգամ,այսպես 5-8 օր։