Մասնակից:Anoush Ghahramanyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարվի Կուրցման
Դիմանկար
Ծնվել է3 Հոկտեմբերի, 1924
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք
Մահացել է21 Փետրվարի, 1993
Մահվան վայրՄաունթ Վերնոն, Նյու Յորք
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունծաղրանկարիչ, գրող, նկարիչ, խմբագիր
Աշխատանք«Խենթուկը», «Փոքրիկ Էննի Ֆաննի
ԱմուսինԱդել Կուրցման

Հարվի Կուրցման (անգլ.՝ kɜːrtsmən) , ամերիկացի ծաղրանկարիչ և խմբագիր։ Նրա ամենահայտնի աշխատանքը 1952-1956 թվականներին «Խենթուկ» երկիծական-կատակերգական երկերի ստեղծումն ու խմբագրումն է, 1962-1988 թվականներին «Փլեյբոյում» «Փոքրիկ Էննի Ֆանի» սերիայի նկարազարդումը: Նրա ստեղծագործությունները հայտնի են իրենց ժողովրդական երկիծական մշակույթով, հանրության արատների քննադատությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ: Կուրցմանի աշխատանքաին ոճը չափազանց ուրույն է:

Կուրցմանը սկսեց աշխատել ծաղրանկարների Նյու Թրենդ ամերիկյան կոմիքսների ամսագրում 1950 թվական: Նա նկարազարդել և խմբագրել է Պայքար և Առաջնագծի մարտ թեմաներով պատերազմական կոմիքսները, որտեղ նա նաև մանրակրկտորեն պատկերազարդել է հայտնի պատմություններ: Հետո՝ 1952 թվականին նա ստեղծել է իր ամենահայտնի կոմիքսների գիրքը՝ «Խենթուկը»: Կուրցմանը գրել է նկարապատման սցենարներ, որոնք կյանքի են կոչվել լավագույն ծաղրանկարիչների կողմից, մասնավորապես Ուիլ Էլդերի, Ուոլի Վուդիի և Ջեք Դևիսիի կորմից: Իր «Խենթուկը» հայտնի էր հասարակության և փոփ արվեստի իր քննադատությամբ: Կոմիքսը դարձավ ամսագիր 1955 թվականին: Կուրցմանը այնտեղ աշխատեց մինչև 1956 թվականը՝ սեփականատեր Ուիլյամ Գեյնսի հետ վիճելուց հետո։ Ամսագրի աշխատանքը թողելուց հետո տարբեր մուլտֆիլմեր է նկարել, այդ թվում՝ կարճամետրած «Թրամփը» և իր իսկ կողմից հրատարակված «Համբուկը»: 1959 թվականին նա հրապարակեց յուրատիպ՝ մեծահասակների համար նախատեսված կոմիքսների առաջին գրքույկը՝ Ջունգլիների գիրքը։ 1960-1965 թվականներին նա խմբագրել է ցածրաբյուջե Հելփ հումորային ամսագիր, որում հետագայում լույս էին տեսնում նաև Մոնթի Փայսոնի և կինոռեժիսոր Թերի Գիլիամի աշխատանքները, նաև ընդհատակյա ծաղրանկարիչներ Ռոբերտ Քրամբի և Գիլբերտ Շելթոնի առաջին աշխատանքներից: «Փլեյբոյի» սկզբում կասկածելի թվացող հաջողությունից հետո «Փոքրիկ Էննի Ֆաննին» ամբողջապես զբաղեցրեց նկարչին: Միևնույն ժամանակ «Էննի Ֆաննիի» այս սերիան ապահովեց իր եկամտի զգալի մասը: Նա սկսեց աշխատել «Խենթ հրեշների խնջույ»ք անիմացիոն ֆիլմի սցենարի վրա: 1967-1969 թվականներին նա ստեղծեց մի քանի կարճամետրաժ ֆիլմեր Սեզամ Փողոց հեռուստասերիալի համար:

1973 թվականից Կուրցմանը մուլտֆիլմի նկարչություն է դասավանդել Նյու Յորքի Վիզուալ արվեստի դպրոցում։ Նա ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց կյանքի վերջում, և նա վերահսկում էր իր գործերի մեծ մասի շքեղ վերատպումները: Իր պատվին 1988 թվականին սահմանվեց Հարվիի մրցանակ: Նա ցուցադրվում էր Ուիլ Էյսների կոմիքսների պատվավոր սրահում 1989 թվականին, իսկ իր գործերը 20-րդ դարի լավագույն 100 կոմիքսների Կոմիքսների ամսագրում հինգ հորիզոնականներն էին զբաղեցնում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք (1924-1942)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվի Կուրցմանը հարցազրույցներում քիչ էր խոսում իր ծնողների մասին, և նրանց մինչև Ամերիկա հասնելու կյանքի մասին շատ բան հայտնի չէր [1]։ Դեյվիդ Կուրցմանը և Էդիթ Շերմանը մեծացել են Ուկրաինայում՝ Օդեսայում, մտավորականի ընտանիքում [2]։[1] Նրանք քաղաքի մեծ հրեական համայնքի անդամներ էին, որը ենթարկվել էր հակասեմիտական հալածանքների, հետո հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո քաղաքը տնտեսական ծանր կացության մեջ հայտնվեց [3]: Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Դեյվիդը և Էդիթը արտագաղթեցին Նյու Յորք: Այս ճամփորդությանը նրանք անվանեցին «հուսահատ ճանապարհորդություն»՝ փախչելով նորաստեղծ Խորհրդային Միությունից: Քանի որ նրանք աշխարհիկ հրեաներ էին, Դեյվիդն ու Էդիթը ամուսնացել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում[4]։ Նրանց երկու որդիներից առաջինը՝ Զաքարիան, ծնվել է 1923 թվականի ապրիլի 8-ին [5]:

Հարվի Կուրցմանը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի Բրուքլին արվարձանի Արևելյան իննսունութերորդ փողոցի 428 բազմաբնակարան շենքում[6]: Դեյվիդը միացավ Քրիստոնեական գիտություն հարանվանությանը, որը մերժում է բժշկությունը և ապավինում է միայն աղոթքի բուժիչ ուժին: Նա հենց այսպես էլ վարվեց, երբ տառապում էր արնահոսող խոցից՝ դրանից մահանալով 1928թվականին նոյեմբերի 29-ին եռեսունվեց տարեկան հասակում[7]: Ընտանիքն այնպիսի ծանր ֆինանսական կացության մեջ էր, որ նրանց մայրը Կուրցման եղբայրներին երեք ամսով մանկատուն հանձնեց, մինչև դերձակի աշխատանք գտավ[1]: Մի քանի ամիս անց Էդիթը կրկին ամուսնացավ ռուսաստանցի հրեա Աբրահամ Պերկեսի հետ, ով աշխատում էր թերթում իբրև փորագրիչ[7] : Կուրցմանի տղաները պահպանել են իրենց հոր ազգանունը, իսկ մայրը վերցրել է Պերկեսի ազգանունը[8]։ 1931 թվականի փետրվարի 17-ին զույգը որդի ունեցավ՝ Դանիելին[9]: 1934 թվականին ընտանիքը տեղափոխվեց ավելի բարձրակարգ Բրոնքս, որտեղ ընտանիքն ապրում էր Քլինթոն պողոտայում[10] [11]:

Պերկեսը հարուստ չէր, բայց կարողանում էր 1930-ականների Մեծ Դեպրեսիայի ժամանակ ապահովել իր ընտանիքը: Նա արհմիության անդամ էր, և կնոջ հետ ընթերցում էր Դեյլի Վորքեր թերթը[12]: Պերկեսը երիտասարդ Կուրցմանին աշխատանքի դասավորեց և խոստացավ օգնել նրան դիզայնի, նկարչության և գծագրության մեջ մասնագիտանալում[11]:

Երիտասարդ Կուրցմանը ընդօրինակվել է Ռուբ Գոլդբերգի աշխատանքում:

Չնայած իր ամաչկոտությանը՝ իր խելքի և ուշիմության շնորհիվ Կուրցմանը մեկ տարում երկու դասարան ավարտեց[13]: Նրա գեղարվեստական շնորհը շուտով դրսևորվեց. փողոցի իր կավճանկարները գրավեցին երեխաների և մեծահասակների ուշադրությունը, որոնք հավաքվում էին դիտելու դրանք[12]: Նա այս նկարներն անվանեց «Այկի և Մայքի»՝ ոգեշնչված Գոլդբերգի «Մայք և Այք» կոմիքսով։ Նրա խորթ հայրը նույնպես հետաքրքրվում էր արվեստով և տղաների հետ թանգարաններ էր հաճախում[14] ։ Նրա մայրը խրախուսում էր նրա գեղարվեստական հակումները՝ նրան արվեստի դասերի տանելով։ Շաբաթ օրերին նա մետրոյով գնում էր Մանհեթըն՝ արվեստի պարապմունքների[5]։ Նրա ծնողները նրան հրամայեցին հաճախել ձախակողմյան հրեական Քինդերլենդ ճամբարը, բայց նրան այդ դոգմատիկ մթնոլորտը դուր չէր գալիս: Հպարտանալով իր հրեական ինքնությամբ՝ Կուրցման եղբայրներից և ոչ մեկը չէր հետևում հրեական կանոններին[12]:

1930-ականների վերջին Կուրցմանը մտավ կոմիքսների աշխարհ, որ դեռ նոր էր ձևավորվում[15]: Չբավարարվելով ծնողների թերթերում եղած կոմիքսներով, նա աղբամանների միջից փնտրում էր իր հարևանների թերթերի կիրակնօրյա կոմիքսները, հիանում էր դրանց սերիաների բազմազանությամբ, այդ թվում՝ Համլինի պուրակով, Քանիֆի Թերին և ծովահեններով, Գուլդի Դիկ Թրեյսիով, Ֆոսթերի Արքայազն Վալիանտով, Ռայմոնդի Ֆլեշ Գորդոնով և Կապի Լի'լ Աբներով: Նա Ուիլ Էյսների «Ոգին» կոմիքսը «չափանիշ» էր համարում, «որով կչափվեն մյուս կոմիքսները» և Էյզներին անվանեց «ամենամեծ ... վիրտուոզ ծաղրանկարիչ, որի նմանը նախկինում ոչ ոք չէր տեսել»[15] [15]: Էյսների ոճը զգալի ազդեցություն է ունեցել Կուրցմանի աշխատանքի վրա[15]։

Տասնչորս տարեկանում Կուրցմանը հաղթեց ծաղրանկարների մրցույթում, որի համար նա ստացավ մեկ դոլար և թողարկեց իր Տիպ Տոպ Քոմիքս մուլտֆիլմը 1939 թվականի ապրիլին: Ապագա համահեղինակ Ջեք Դևիսը նույն մրցույթում հաղթել էր մի քանի համարներում։ Ամենամյա Ջոն Վանամեյքեր արվեստի մրցույթում հաղթելուց հետո Կուրցմանը ստացավ կրթաթոշակ Երաժշտության և արվեստի ավագ դպրոցում սովորելու համար[16]: Ապագա գործընկերներ Ուիլ Էլդերը, Ալ Ֆելդշտեյնը, Ալ Ջաֆին, Ջոն Սեվերինը և Չարլզ Սթերնը նույնպես այդ դպրոց էին հաճախում[17] [18]: 1941թվականին 16-ամյա Կուրցմանն այն ավարտեց և կրթաթոշակ շահեց Կուպեր Յունիոնում: Կուրցմանը մեկ տարի անց թողեց այն՝ կոմիքսներ նկարելու վրա կենտրոնանալու համար[19]:

Վաղ կարիերա (1942-1949)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրցմանը օգնեց Մոբի Դիկի Classics Illustrated տարբերակին 1942 թվականին՝ որպես իր առաջին հանձնարարությունը Լուի Ֆերշտադտի ստուդիայում:

1942 թվականին Կուրցմանը հանդիպեց Ալֆրեդ Անդրիոլային, ով խոստումնալից սկսնակ ծաղրանկարիչներին օգնություն էր առաջարկում: Սակայն նրա՝ իր աշխատանքների գնահատականը հուսահատեցրեց Կուրցմանին։ Նա Կուրցմանին խորհուրդ տվեց մուլտֆիլմի ժանրից հրաժարվել: Կուրցմանը այս հանդիպումը անվանեց «իր կյանքի ամենավատ օրերից մեկը», թեև նա անտեսեց Անդրիոլայի խորհուրդը և շարունակեց վաճառել իր պորտֆոլիոն[20]:

Կուրցմանը շարունակեց պատահական պատվերներ վերցնել 1942 թվականին, մինչև նա ստացավ իր աշխատանքը Լուի Ֆերշտադի կոմիքսների ստուդիայում, որ աշխատում էր Քվոլիթի, Էյս, Գիլբերտոն և Դեյլի Վորկեր ամսագրերի համար[21] [22]: Կուրցմանը առաջին աշխատանքը տպագրվեց Գիլբերթոնի հինգերորդ համարում 1942 թվականին Մոբի Դիկի թեմայով[23]։ Նրա առաջին մատիտով աշխատանքը հայտնվեց Չորս Ֆավորիտներ #8-ում 1942 թվականի դեկտեմբերին: 1942 և 1943 թվականներին նա հրապարակեց չտարբերակված աշխատանք, որը նա հետագայում անվանեց «շատ կոպիտ, շատ տգեղ»՝ նախքան 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմում ծառայության անցնելը:

Կուրցմանը զինվորական պատրաստություն անցավ, բայց չմեկնեց պատերազմի: Նա ծառայում էր Հյուսիսային Կարոլինայի, Լուիզիանայի, Հարավային Կարոլինայի և Տեխասի զորամասերում: Նա նկարազարդում էր ուսումնական ձեռնարկներ, պաստառներ և թռուցիկներ, ինչպես նաև ծաղրանկարներ էր տրամադրում ճամբարային թերթերի և տեղեկագրերի համար: Բանակում նրան ծաղրանկարիչ Քոուլը առաջարկեց նկարել «Սև Վեներայի» հերոսուհուն խմբագիր Ռեյ Հերմանի համար։ 1944 թվականին նա աշխատում էր Հյուսիսային Կարոլինայի տեղական հրատարակություններում, և 1945թվականին հոկտեմբերի վերջին մի քանի նկարապատումներ հրապարակեց Յանկում: Այս աշխատանքը նրան թույլ տվեց հղկել իր ոճը, ավելի կատարելագործել և հստակեցնել այն:

Պարտադիր զինվորական ծառայությունից հետո Կուրցմանը կատաղի մրցակցության հանդիպեց կոմիքսների արդյունաբերության մեջ[24]: Նա դիմեց թերթերի, բայց մերժումներ ստացավ նրանցից, այդ թվում ծաղրանկարապատումների թերթի խմբագիր Ուոլթ Քելլիի կողմից[25]: Մի շարք պատվերներից հետո Կուրցմանը միավորվեց Երաժշտության և արվեստի նախկին շրջանավարտ Ուիլ Էլդերի և Չարլզ Սթերնի հետ[24]: Նրանք 1947 թվականին բացեցին Չարլզ Ուիլյամ Հարվի ստուդիան, բայց գործը դժվարությամբ էր առաջ գնում: Երեքն էլ գլուխ չէին հանում բիզնեսից։ Կուրցմանը պատասխանատու էր իրավական կողմից համար։ Բրոդվեյի իրենց ստուդիան գոյատևեց մինչև 1951 թվականի վերջը, նրանք աշխատելու տարածք են տրամադրել այնպիսի ծաղրանկարիչների, ինչպիսիք են Ջոն Սեվերինը, Դեյվ Բերգը և Ռենե Գոսկինին[26] [27]:

Կուրցմանը իր կարիերայի հենց սկզբից խաչբառներ էր նկարազարդում հրատարակիչ Մարտին Գուդմանի համար: Գուդմանի հեռավոր ազգականը` Սթեն Լին, նույնպես թերթի խմբագիր էր: Նա Կուրցմանին առաջարկեց աշխատել մեկ էջանոց նկարազարդումներ անել, որ ցածր էին վարձատրվում: Այսպես 1946-1949 թվականներին Կուրցմանը թողարկեց դրա 150 դրվագները [28][29]:

1946 թվականի սկզբին Երաժշտության և արվեստի միությունում Կուրցմանը հանդիպեց Ադել Հասանին, որը Թայմլիի աշխատակցուհիներից էր և ով այդ ժամանակ հանդիպում էր Ուիլ Էլդերի հետ[30]: Նա սիրահարվեց Կուրցմանին՝ տպավորվելով Ալ Ջաֆիի այն խոսքերով, որ նա «այն տեսակն էր, որի հետ դու կուզենայիր ամուսնանալ»: Տարվա ավելի ուշ Թայմլին կազմակերպեց «Հիմա դու կարող ես լինել խմբագիր» մրցույթը, որի հանձնաժողովի անդամ էր Ադելը: Նա վրդովված էր, որ ընթերցողներին Կուրցմանի դրվագները դուր չեն գալիս այնքան, որքան իրեն[30]: Նա մրցույթը դասավորեց հօգուտ Կուրցմանի, ինչը դրդեց զարմացած Սթեն Լիին ավելի շատ պատվերներ տալ նրան: Դրանց թվում Կուրցմանին է հանձնարարվել խոսող կենդանիների «Փիգտեյլզ» բարձր վարձատրվող խաղը: Կուրցմանը ավելի հաճախ էր այցելում «Թայմլի» գրասենյակ, ու նա և Ադելը սկսեցին հանդիպել: Նրանք ամուսնացան, երբ Ադելը թողեց համալսարանը[31] ։

1948 թվականին Կուրցմանը թողարկեց կիրակնօրյա Սիլվը Լայնինգ սերիան, որը հազվադեպ էր ցուցադրվում[32]: Լիի՝ Կուրցմանին արված պատվերները ավարտվեցին 1949 թվականին, և Կուրցմանը կարողացավ կենտրոնանալ Թայմլիի ընտանեական թեմաներով սերիաների վրա: Կուրցմանին հանձնարարվեց գեղարվեստական պարտականություններ Լիի կողմից գրված Ռաստիի համար, որը նմանակում էր Բլոնդի կոմիքսները, բայց նա հիասթափված էր այս տեսակի աշխատանքից և սկսեց այլ աշխատանք փնտրել: Նա վաճառել է մեկ էջանոց Էգհեդ Դուդլիի և Գենիուսի դրվագները Թայմլի և Ալպակսթոբի փրեսին պայմանագրային հիմունքներով[32]: Նա նաև Թոբիին վաճառեց ավելի երկար գործեր, այդ թվում նրա արևմտյան պարոդիայի դրվագները, այլ մի կարճատև սերիան, որը ակնարկում էր Կուրցմանի փոփ-մշակույթի երկիծանքը[33]։

Կուրցմանը հանդիպեց Չարլզ Բիրոյի «Ոճրագործության համար ոչինչ», մի կոմիքս, որն, ըստ Կուրցմանի, իր մոտ «նույն հուզմունքն էր առաջացնում, ինչ որ քսան տարի անց ընդհատակյա կոմիքսները»։ Այս պատմությունները ներկայացնում էին իրականությունը՝ կտրուկ տարբերվելով այդ ժամանակի իրականության պատկերումից խուսափող զվարճալի ծաղրանկարներից: Նրա նկարները խոսում էր պատերազմի և սոցիալական դրամայի մասին հրատարակվող Ի-Սի Կոմիքսում[33]:

Ի–Սի և «Խենթուկը» (1949-1956)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրցմանը շարունակեց իր աշխատանքները հրապարակել Էյս Փիըրիոդիկըլ, Քվոլիթի, Ավիեյշն Փրես, Թայմլի և Վարսիտի ու Փերընտս ամսագրերում: Նա գրել է մի շարք մանկական գրքեր, որոնցից չորսը Ռենե Գոսկինի հետ համագործակցությամբ։ Նա կրթական կոմիքսների որոշ նմուշներ բերեց Ի-Սի Կոմիքսի գրասենյակի համար: Ի-Սի Կոմիքս ի սկզբանե նշանակում էր «Կրթական կոմիկսներ», երբ այն ղեկավարում էր Մաքս Գեյնսը, սակայն նրա որդի Բիլը ժառանգեց ընկերությունը և փոխեց դրա անունը «Ժամանցային կոմիքսների»: Գեյնսին դուր է եկել Կուրցմանի «Հեյ, նայիր» ամսագրի համար արված նկարները, բայց դրանց ոճը չէր համապատասխանում իր ամսագրին: Գեյնսը Կուրցմանին երաշխավորեց իր եղբորը՝ Դեյվիդին, ով նրան ցածր վարձատրվող աշխատանք տվեց «Lucky Fights it Through» ամսագրում: Նա նկարում էր կովբոյների կատաղի պայքարների մասին պատմություն՝ սեռական հիվանդությունների կանխարգելման թեմայով:

Կուրցմանը աշխատել է EC Comics-ում 1950-1956 թվականներին

1950 թվականին Ի-Սի Կոմիքս հրատարակչությունը սկսեց նրան կանոնավոր պատվերներ տալ: Նույն գարնանը Ի-Սի Կոմիքսը սկսվեց հրատարակել Կուրցմանի հեղինակությամբ սարսափ, ֆանտաստիկ և գիտաֆանտաստիկ ծաղրանկարների Նյու Թրենդ շարքը: Նրա եկամուտը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվեց: 1950 թվականի վերջին նա սկսեց գրել և խմբագրել արկածային Պայքար սերիան, որը նա առաջարկեց որպես գիրք տպագրել՝ Ռոյ Քրեյնի հանրաճանաչ Նավապետ իզիի ոճով[34]։ Սակայն Քրեյնի իդեալիստական կոմիքսների փոխարեն դրանք ռեալիստական էին, նման ռեալիստական պատմվածքներ ամերիկյան կոմիքսը դեռ չէր տեսել: 1951 թվականի կեսերից նա սկսեց Առաջնագծի պայքար պատերազմական թեման: Նկարազարդումները ոչ միայն անցած պատերազմի մասին էին, այլ հռոմեական և նապոլեոնական արշավանքների[35]: Կուրցմանը մերժեց պատերազմի իդեալականացումը, որը տարածվել էր ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[36]: Նա օրեր ու շաբաթներ էր անցկացնում Նյու Յորքի հանրային գրադարանում՝ փնտրելով իր շոշափած թեմաների իրական մանրամասները[37]: Նրա ուսումնասիրությունները ներառում էր հարցազրույցներ և նամակագրություն ամերիկյան զինվորների[38]: Իրականությունը հասկանալու համար նա փրկարար ինքնաթիռ էր նստում, և իր օգնական Ջերի ԴեՖուչիոյին ուղարկում էր սուզանավով զբոսնելու՝ դրա ձայնային էֆեկտները նկարագրելու համար[39]: ԴեՖուչոյի առաջին զեկույցը սուզանավից տաս բառանոց հեռագիր էր Կուրցմանին, որում ասված էր «Շատ քաջեր քնած են այս խորը ջրերում»։ Նա կարեկցանքով էր դիտում հակամարտության երկու կողմերին՝ անկախ ազգային պատկանելության, ձգտում էր պատմել պատերազմում օբյեկտիվորեն տեսածը՝ առանց պատերազմական պաթոսի[40]: Պատկերում էր դրա անիմաստությունը, թեև պատմությունները բացահայտորեն հակապատերազմական բնույթ չունեին[41]:

Կուրցմանին Գեյնսը արարելու մեծ ազատություն էր տվել, բայց դնում էր նաև իր սահմանափակումները: Նա պնդում էր, որ իր ամսագրի նկարիչները չշեղվեն դրա ֆորմատից[42]։ Արվեստագետները, ընդհանուր առմամբ, հարգում էին Կուրցմանի ցանկությունները՝ տեղ տալով իր տաղանդին, բայց ոմանք, ինչպիսիք Բերնի Կրիգշտեյնը և Դեն Բարրին, իրենց կաշկանդված էին զգում[43] [42]:

Ի-Սի Կոմիքսի աշխատողներին վճարում էին ելնելով քանակից: Կուրցմանը չափազանց շատ էներգիա էր դնում աշխատանքի մեջ, աշխատում էր որակի վրա, իր նկարների քանակը հաճախ ավելի քիչ էր, քան մյուս նկարիչները, և Կուրցմանը իր ջանքերի համեմատ իրեն ֆինանսապես թերագնահատված էր զգում[44]: Ֆինանսական հարցը իր համար էական էր, քանի որ նա ընտանիք ուներ և բնակարանային վարկ էր վերցրել[45]: Նրա նաև դուր չէր գալիս այդ ամսագրի սարսափազդու բովանդակությունը, որոնք սակայն ավելի լավ էին վաճառվում, քան իր իսկ գործերը։ Նա կարծում էր, որ այս սարսափազդու պատմությունները երեխաների վրա նույն ազդեցությունն են գործում, ինչ որ պատերազմական ազգայնականությունը, որի դեմ նա պայքարում էր[46]: Հիշելով 1940-ականների Կուրցմանի հումորային գործերը, Գեյնսը առաջարկեց նրան հումորային ամսագրի համար նկարել՝ գումար վաստակելու համար[44] [47]: Դա նաև պակաս ժամանակ և ջանք կխլեր: Խենթուկի դեբյուտը 1952 թվականի օգոստոսին էր, և Կուրցմանը առաջին քսաներեք համարների սցենարի հեղինակն էր[47]: Խենթուկի պատմությունները վերծանում էին այն կեղծիքը, որ Կուրցմանը տեսնում էր երկիծական կոմիքսներում, որ հաճախ տեղ էին գտնում համալսարանական թերթերում: Դրանց փոխարեն Կուրցման ռեալիստորեն էր նկարում, նրան էին հետևում իր նկարիչ-ընկերները՝ Ուիլ Էլդերը, Ջեք Դևիսը և Ուոլի Վուդը[48]:

Խենթուկը ակնթարթային հաջողություն չունեցավ, բայց իր չորրորդ համարը գտավ իրընթերցողին՝ արագ սպառվելով: Համարում ներկայացված էր Սուպերդուպերմանը՝ Սուպերմենի և Կապիտան Մարվելի պարոդիան: Վերջիններիս հեղինակները Կուրցմանին մեղադրեցին հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով: Իրավաբանը նրանց խորհուրդ տվեց հրաժարվել այ հերոսից, սակայն Կուրցմանը հայտնաբերեց նախադեպ, որի համաձայն իր Խենթուկը հեղինակային իրավունք չի խախտում: Սակայն իրավաբանն անցավ իր հակառակորդի կողմը: Մեկ երրորդ փաստաբան խորհուրդ տվեց անտեսել սպառնալիքը և շարունակել պարոդիաները հրապարակել։ Իրականում մեղադրանք պաշտոնապես չներկայացվեց, և հետագա համարներում Կուրցմանը նկարում էր այդ կերպարը պաստառներում և այլուր[49]:

Կոնկրետ թեմաների և կերպարների պարոդիան հաճախ սկսվեց կիրառվել Խենթուկի կողմից[50]: Սկսած 1954թվականին ապրիլից ամիսը երկու անգամ լույս ընծայվող Խենթուկը մեկ անգամ էր հրապարակվում, քանի որ կորեական պատերազմից հետո Առաջնագծի պայքար սերիան չէր սպառվում և հետագայում չեղարկվեց[51]: Շուտով Խենթուկին սկսեցին նմանակել բազմաթիվ այլ հրատարակչություններ: Կուրցմանը ամբողջությամբ տրվում էր Խելագարի աշխատանքներին՝ դրա վրա այնքան ջանք գործադրելով, որքան իր պատերազմական գրքերում: Սա տապալեց երրորդ գիրք ստեղծելու իր պլանը[52]:

1950-ականների սկզբին Կուրցմանը դարձավ Դեն Բարրիի Ֆլեշ Գորդոն ամենօրյա ամսագրի հեղինակներից մեկը[53]։ 1954թվականին Կուրցմանը երազում էր հեղինակել Դիքենսի Սուրբ Ծննդյան Երգի 100 էջանոց ադապտացիան, որը կկոչվեր հերոսներից մեկի՝ Մարլիի ուրվականը անունով [54]: Նա այս նախագիծը առաջարկեց մի շարք հրատարակիչներին և արդեն ներկայացրել էր յոթ ավարտուն էջ[55]: Սակայն սա դրական արձագանքի չարժանացավ[55]:

1940-ականներից ի վեր հանցագործության և սարսափ թեմայով կոմիքսները ծանր քննադատության էին արժանանում, քանի որ որոշ կարծիքներով անչափահաս հանցագործների աճ էին խթանում[56][Հղում աղբյուրներին]: Պայքարը շարունակվում էր նաև պաշտոնական միջոցառումների միջոցով, ինչի հետևանքով այս ծաղրանկարների հրատարակումները սահմանափակվեցին: Դրանց փոխարեն բացվեց «Նոր ուղղություն» սերիան, բայց Խենթուկի սերիան էլ մնաց: Մտածում էին ան ավելի ճոխ ֆորմատով տպագրելու մասին: Սակայն շուտով Կուրցմանը աշխատանքի առաջարկ ստացավ Փաջընթ ամսագրից: Հենց Փաջընթը տպագրեց «Կոմիկսները խենթացան» սերիան: Սակայն իր նախորդ խմբագիրը բարելավեց իր պայմանները և ընդառաջեց Կուրցմանի պահանջներին՝ իրեն ամսագրում պահելու համար: «Խենթուկ» (1955 թվական, հուլիս) ամսագրի ձևաչափի քսանչորսերրորդ համարը սպասվածից ավելի մեծ հաջողություն էր վայելում և պետք էր վերահրատարակվեր, ինչը անսովոր երևույթ էր ամսագրերի հրատարակման մեջ: Նոր շնորհանդեսը հավակնոտ էր և ներառում էր մանրակրկիտ մատուցված գովազդային պարոդիաներ և տեքստային հատվածներ հումորիստների կողմից, ինչպիսիք են Էռնի Կովաչը, Սթեն Ֆրեբերգը և Սթիվ Ալենը: Հենց այդ ժամանակ էր, որ Կուրցմանը ներկայացրեց «Խենթուկի» բացատամատներով թալիսմանը և նրա կարգախոսը՝ «Ե՞ս եմ անհանգստանում» , որին Ֆելդշտեյնը հետագայում անվանեց Ալֆրեդ Է. Նեյման[52]:

Կուրցմանը յուրացրել է Ե՞ս անհնագստանում եմ կերպարը՝ որպես Խենթուկի թալիսման: Ալֆրեդ Ե. Նյուման

Երբեմնի ծաղրանկարիչ Հյու Հեֆները 1950-ականների կեսերին դարձել էր մեդիա մագնատ՝ իր Փլեյբոյ ամսագրի շնորհիվ: Նա հիացած էր Կուրցմանի «Խենթուկով» և երբ նրան հանդիպեց Նյու Յորքում և իր երախտագիտությունն հայտնեց և ասաց, որ նա ցանկացած պահի Կուրցմանը կարող է գնալ իր կայսրություն: Կուրցմանը իր խմբագրից պահանջեց բաժնետոմսեր: Խմբագիրը նրան տրամադրեց բաժնետոմսերի 10%-ը: Հետո Կուրցմանը խնդրեց 51%, խմբագիրը հրաժարվեց ու նրանց ճանապարհները տարանջատվեցին[57]: Կուրցմանը կապվեց և հաստատեց Հեֆների հետ, իսկ Գեյնսը վարձեց Ալ Ֆելդշտեյնին՝ «Խենթուկը» խմբագրելու համար[58][59]։

«Թրամփը», «Համբուկը» և «Ջունգլիների գիրքը» (1957-1959)[խմբագրել | խմբագրել կոդը]

..մենք բոլորս մի օր խոսում էինք մի հիմար բանի՝ արվեստագետների հրատարակած ամսագրի մասին... Բոլորս էլ գումար ներդրեցինք և հրատարակչական գործ բացեցինք: Սա արվեստագետների գործը չէ, պարզ պատճառով, որ նրանք չեն հետևում բիզնես վարելու հիմնական սկզբունքներին: Արվեստը դառնում է ամեն ինչ, իսկ շուկան՝ երկրորդական մի բան։ (Կուրցմանի հարցազրույցոից)

Հեֆները աշխատանքի է ընդունել Կուրցմանին 1956 թվականի ապրիլից: Նրբագեղ և գունավոր Թրամփի կերպարը հայտնվեց կրպակների վրա 1957 թվականի հունվարին: Թրամփի վրա աշխատող ծաղրանկարիչներից էին «Խենթուկի» վրա աշխատողները՝ Էլդերը, Վուդը, Դևիսը և Ջաֆին, ինչպես նաև Ռաս Հիթը և նորեկներ Իրվինգ Գեյսը, Առնոլդ Ռոթը և Ռ.Օ. Բլեչմանը: Գրողներ Մել Բրուքսը, Ռոջեր Փրայսը, Դուդլս Ուիվերը և Մաքս Շուլմանը։ Հիսուն ցենտանոց «Խենթուկի» ավելի շքեղ ու ավելի ռիսկային տարբերակն էր ու լավ էր վաճառվում: Ցավոք, Հեֆները սկսեց ֆինանսական խնդիրներ ունենալ, իսկ երկրորդ թողարկումից հետո դադարեց հրատարակել Թրամփին։ Ամսագիրը շուկայում հաջողակ էր, բայց ծախսերը 100,000 դոլարի էին հասնում, ինչի մասին Հեֆները կատակում էր. «Ես Հարվի Կուրցմանին անսահմանափակ բյուջե տրամադրեցի, և բայց նա դրանից էլ ավել ծախսեց»[60]:

Հեֆները անձամբ է փոխանցել Կուրցմանին համագործակցության դադարեցման մասին լուրը; Վերջինս հիվանդանոցում էր, որտեղ ծնվում էր նրա երրորդ երեխան՝ Էլիզաբեթը: Ադելը պատմել է, որ դա միակ դեպքն է, երբ տեսել է իր ամուսնուն լաց լինելիս: Ավելի ուշ Կուրցմանը ասաց, որ Թրամփն ամենից «կատարյալն էր իր աշխատած հումորային ամսագրերից»[61]։

Հետո Թրամփի վրա աշխատած նկարիչները մտածում էին «Փլեյբոյի» գրասենյակներում տիրող իրավիճակի մասին։ Շուտով նրանք որոշեցին հիմնել իրենց հրատարակչությունը «Համբուկ» անվան տակ: Հրատարակությունը ֆինանսավորվել և ղեկավարվել է այն ստեղծած արվեստագետների կողմից, չնայած խմբից ոչ ոք բիզնեսի փորձ չուներ։ Միայն նկարիչ Ջեք Դևիսը դարձավ բաժնետեր և միակ աշխատավարձով աշխատողը, չնայած նրան, որ հրաժարվեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել նախագծին[62]: Մյուսները տարիներ անց կատակում էին, որ Դևիսը միակն էր, ով փող էր աշխատում «Համբուկում»: Կուրցմանի գլխավորած եռանդուն, միմյանց կես խոսքից հասկացող խումբը ձեռնամուխ եղավ համալսարանական հումորային ոճով ամսագրի լույս ընծայմանը միտված ընթերցողի լայն շրջանակին[63]: Հասարակության քննադատությունը Մեդի և Թրամփի հիմնական թեման էր, իսկ «Համբուկի» հիմքում էր ավելի արդիական և քաղաքական երգիծանք, հիմնականում՝ Կուրցմանից բացի այլ գրողների կողմից[64]: Հեֆները խմբին տրամադրեց ցանկալի գրասենյակային տարածք էժան գնով՝ մեղքի պատճառով Թրամփին այդքան արագ չեղարկելու համար[65]:

«Համբուկը» անմիջապես դժվարության հանդիպեց իր փոքր ձևաչափի պատճառով՝ հաճախորդները իրեն հազիվ էին նշմարում կրպակներում[63]: Այն նաև դժվար էր վաճառվում։ Իր վերջին երկու համարների համար «Համբուկը» տպագրվել է ամսագրի ստանդարտ չափերով, և գինը տասնհինգ ցենտից բարձրացվել է քսանհինգի[66]: Վերջին րոպեին էջերի քանակը երեսուներկուսից էջից հասավ քառասունութի՝ վերատպելով նյութեր «Թրամփից»։ Այս վերջին թողարկումը ներառում էր Կուրցմանի ինքնաքննադատություն պարունակող ուղերձը, որն ամփոփում էր նկարիչների կարիերան և ազդարարում «Համբուկի» վերջը: Խումբը բաժանվելուց հետո ընտրեց կարիերայի տարբեր ուղիներ[67]:

«Համբուկի» փակվելուց հետո Կուրցմանը մի քանի տարի անցկացրեց որպես անկախ նկարիչ «Փլեյբոյ», «Մեդիսոն Ավենյու», «Փեջանտ» և այլ ամսագրերում[42]: Էլիոթ Կապլինի հետ նա ստեղծեց «Քերմիտ ճգնավորը» կոմիքսը, որը վատ ընդունվեց, նաև այլ աշխատանքներ: 1958թվականին Կուրցմանը առաջարկեց նկարել արևմտյան հեռուստահաղորդումների ծաղրանկարների սերիա[68]: Դա մերժվեց՝ հիասթափեցնելով Կուրցմանին[69]:

1959թվականին «Բալանթայն գրքերը» փնտրտուքի մեջ էր՝ մեծ շուկայում «Խենթուկի» գրքի հաջողակ տպումից հետո, երբ Գեյնսը այն տվեց մեկ այլ հրատարակչություն[70]: Բալանթայնը ավելի վաղ հրատարակել էր «Համբուկի դիջեստի» նույն ձևաչափով, թեև շուկայում իր գործերը լավ չէին[71] [72]: Կուրցմանը առաջարկեց տպել օրիգինալ նյութերով գիրք նույն ձևաչափով, որին Յան Բալանտինը որոշ վերապահումներով համաձայնեց՝ հարգելով Կուրցմանին[70][71]: Հարվի Կուրցմանի «Ջունգլիների գիրքը» առաջին օրիգինալ կոմիքսներով հաստափոր գիրքն էր Նահանգներում[73]: Հետո լույս ընծայվեց Կուրցմանի գրաֆիկական վեպը, ըստ նրա կենսագիր Դենիս Քիթչենի[71]: Մինչդեռ նրա «Խենթ պատմությունները» երեխաների համար էին, Կուրցմանը ստեղծեց «Ջունգլիների գիրք» մեծահասակների համար, ինչը ամերիկյան կոմիքսներին հատուկ չէր[70]: «Ջունգլիների գիրքը» վատ վաճառվեց, բայց իր փոքրաթիվ նվիրյալ երկրպագուների շրջանում այդ գիրքը շատ սիրված էր[74]։ Եթե այն հաջողված լիներ, Կուրցմանը մտադիր էր շարունակել ավելի շատ գրքեր գրել նույն ոճով[75]:

Հելփը և Փոքրիկ Էննի Ֆանի (1960-1965)[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին «Էսքվայր» ամսագրում Կուրցմանը տպագրել է «Մորեխն ու մրջյունը»։ Այդ սերիան մորեխի և հակադիր աշխարհայացքներով աշխատասեր մրջյունի համեմատությունն էր, որում երկուսն էլ ի վերջո պարտվում են: Կուրցմանի համար դա հազվագյուտ բան էր, քանի որ նա ստեղծեց գունավոր, ավելի շուտ սև ու սպիտակ գծապատկերով, որից հետո գույն ավելացվեց[55]: 1962 թվականին Կուրցմանը ևս մեկ անգամ առաջարկեց Մերլեի ուրվականին մի շարք հրատարակիչների, բայց մերժվեց[55]:

1960 թվականին Հարվին համագործակցում էր հրատարակիչ Ջեյմս Ուորենի հետ՝ «Հելփը» համատեղ հրատարակելու գործում: Վորրան պաբլիշինգը փակվում էր, մինչդեռ ամսագրի համասեփականատիրությունը Կուրցմանին թույլ տվեց իր ուզած աշխատաոճին հետևել, չնայած փոքր բյուջեի դրած սահմանափակումներին։ Ամսագիրը հաճախակի օգտագործում էր ֆումետտի լուսանկարչական կոմիքսները, որոնցում երբեմն խաղում էին հայտնի մարդիկ, ինչպիսիք են Վուդի Ալենը և նույնիսկ Մոնթի Փիթոն Ջոն Քլիզը[76]։ Առաջին համարը լույս ընծայվեց 1960 թվականին օգոստոսին Գլորիա Սթայնեմի և Թերի Գիլիամի աշխատակցությամբ[76]: «Հելփ» ամսագիրը մի շարք երիտասարդ ծաղրանկարիչների, ովքեր պետք է մեծ դեր խաղային ընդհատակյա կոմիքսների շարժման մեջ, այդ թվում՝ Ռոբերտ Քրամբը, Ջեյ Լինչը, Գիլբերտ Շելթոնը, Իսպանիա Ռոդրիգեսը և Սկիպ Ուիլյամսոնը[77] [78]։

«Goodman Goes Playboy»-ում Archie Comics-ի հերոսների պարոդիկ պատկերները հարուցեցին հեղինակային իրավունքի խախտման դատական ​​հայց

«Հելփի» ամենահայտնի պատմվածքում գլխավոր դերը կատարում է Կուրցմանի ստեղծած Գուդման Բիվերի կերպարը 1962 թվականի փետրվարի համարում[79][80]: Արչիի հերոսները խմում էին, խնջույքներ կազմակերպում քոլեջի աղջիկների հետ[81] }}: Արչիի հրատարակիչները դատի տվեցին, վեճը հարթվեց դատարանից դուրս: Այնուամենայնիվ, սերիան իրականում Հեֆների համար էր, և շուտով Կուրցմանը նորից սկսեց աշխատել Հեֆների համար[81]:

Կուրցմանը զրուցեց Հեֆների հետ 1960 թվականի մարտին՝ մտքում ունենալով «Փլեյբոյի» համար Գուդմեն Բիվերի կերպարով ծաղրանկար ստեղծեր[82]։ «Փլեյբոյը» շատ ծաղրանկարներ էր հրապարակում, բայց իր կոմիքսները նորույթ էին ամսագրի համար: Գաղափարների քննարկումից հետո Կուրցմանի առաջարկն ընդունվեց այն պայմանով, որ Գուդմեն Բիվերը վերածվեր կրքոտ կնոջ[83]: Այսպես լույս ընծայվեց Փոքրիկ Աննի Ֆանին «Փլեյբոյի» առաջին կոմիքս-սերիաները և առաջին բազմաէջանոց կոմիքսը ամերիկյան գլյանցե ամսագրում[84]: Կուրցմանը հիմնականում աշխատում էր Ուիլ Էլդերի հետ, ով պատասխանատու էր գունային նկարազարդման համար[83][85]: Փոքրիկ Էննի Ֆաննին սկսեց հայտնվել «Փլեյբոյում» 1962 թվականին[86]։

Կուրցմանը և Ուորենը տարակարծիք էին Կուրցմանի «Հելփի» խմբագրական որոշ հարցերի շուրջ, և Կուրցմանը դժգոհ էր հրատարակչությունից[87]: «Հելփի» վաճառքը նվազում էր, և ամսագրի վերջին անգամ թողարկվեց քսանվեցերորդ անգամ 1965 թվականին սեպտեմբերին[88]: Դա թույլ տվեց Կուրցմանին և Էլդերին ամբողջապես կենտրոնանալ Փոքրիկ Էննի Ֆանիի վրա: Հեֆները պահանջկոտ խմբագիր էր և երբեմն քսան էջանոց քննադատություններ էր ներկայացնում Կուրցմանին[89]:

Հետագա գործունեություն (1965-1993)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1960 թվականներից Կուրցմանը մասնակցել է մի շարք կինոնախագծերի։ Նա համահեղինակել է Ջեք Դևիսի միջնորդությամբ ստացած «Խենթ հրեշների խնջույք» մուլտֆիլմը: Վերջինս զբաղվում էր մուլտֆիլմի կերպարների ձևավորումով Ռանկին/ Բասսի ընկերության համար[90]: 1969 թվականին Կուրցմանը գրել, համահեղինակել և նախագծել է մի քանի կարճ մուլտֆիլմներ Սեզամ փողոցի համար։ Նա հատկապես հպարտանում էր Ֆիլ Քիմելմանի կողմից նկարած Նավ մուլտով, որտեղ պրոթեզավորված ոտքով նավապետ Հալ Սմիթը հրամայում է ավելի ու ավելի շատ բեռնել նավակը՝ ի վերջո խորասուզելով այն: 1972 թվականին նա հայտնվեց Սքրիփտո գրիչների հեռուստատեսային գովազդում[91]։

Կուրցմանը 1970 թվականներին մերժեց մի շարք լավ վարձատրվող պատվերներ: 1972 թվականի սկզբին Սթեն Լին առաջարկեց Կուրցմանին Մարվել Կոմիքսում գլխավոր նկարչի պաշտոնը և «Խենթուկի» ոճի ամսագիր ստեղծել։ Կուրցմանը մերժեց այս հնարավորությունները, քանի որ նա իրեն անպատրաստ էր զգում վերադառնալ կոմիքսների արդյունաբերությանը՝ «Կրթական կոմիքսներից» երկար բացակայելուց հետո[92]: 1973 թվականին Մարվելը թողարկեց Գրեյզի մագազինը առանց նրա։ Հենց այս ժամանակաշրջանում Մայքլ Ք. Գրոսը խնդրեց նրան ներդրում անել Ազգային Լամպունում։ Ամսագրի աշխատակիցները հարգում էին Կուրցմանին և 1971թվականին հրապարակեցին «Խենթուկի» ծաղրանկարը՝ «Քաղաքացի Գեյնսի», այն քննադատում էր Գեյնսի թողարկած «Խենթուկին» և Կուրցմանի նկատմամբ իր վերաբերմունքը: Կուրցմանը մերժեց առաջարկը, քանի որ նրա համար անհասկանալի է երիտասարդ ծաղրանկարիչների մոտեցումը[93] : 1973 թվականին նա մերժեց նաև Ռենե Գոսկինիի առաջարկը՝ հանդես գալու որպես նահանգների ներկայացուցիչ ֆրանսիական «Պիլոտ» կոմիքսների ամսագրի համար[94]:

Կուրցմանը դասավանդել է Նյու Յորքի արվեստի դպրոցում 1970-ական թվականներին

1973 թվականին Նյու Յորքի Վիզուալ արվեստների ինստիտուտը խնդրեց Կուրցմանին և Ուիլ Էյզներին ծաղրանկարչություն դասավանդել: Կուրցմանը դասավանդման փորձ չուներ, և նա սարսափում այդ մտքից, սակայն Էյզները համոզեց նրան համաձանել առաջարկին[95]: Այզների դասը կոչվում էր «Հաջորդական արվեստ», իսկ Կուրցմանինը` «Երգիծական ծաղրանկարչություն»՝ կենտրոնացած միանկար ու ստորագրություն պարունակող ծաղրանկարների վրա[96][97]: Կուրցմանը նրբանկատ էր իր աշակերտների նկատմամբ ու վայելում էր նրանց սերն ու հարգանքը[98]։ Հաճախ նա հրավիրում էր պրոֆեսիոնալ ծաղրանկարիչների դասախոսելու[99]: Երբ դպրոցը հրաժարվեց հրապարակել իր աշակերտների աշխատանքները, Կուրցմանը դրանք հրատարակեց ՔարԹունսում գովազդի միջոցով, որը տասնհինգ տարվա կյանք ունեցավ[99] }}[100][101]։

1970 թվականների վերջից Կուրցմանի մեծ համբավ ձեռք բերեց: Նրա ջատագովները՝ Քրամբը, Շպիգելմանը և Գիլիամը նրան գովք էին երգում: Իր համբավն տարածվում էր կոմիքսների երկրպագուների միջոցով[102]: Կոլեկցիոներ Գլեն Բրեյը 1976 թվականին հրատարակեց «Պատկերազարդ Հարվի Կուրցմանի գրեքրի ժողովածուն»[103] : Նա հետևորդներ ուներ նաև Եվրոպայում. 1970 թվականի հոկտեմբերին նրա աշխատանքն առաջին անգամ հայտնվեց ֆրանսիական «Չարլի Մենսուէլ» ամսագրում: 1973թվականին Եվրոպական կոմիքսների ակադեմիան նրան շնորհեց 1972 թվականին նվաճումների համար տրվող մրցանակը[94]։ 1970 և 1980 թվականների վերահրատարակման նախագծերի շրջանակում 1976 թվականին Քիթչըն Սինկ Պրեսի կողմից հրատարակվեց «Կուրցման Կոմիքսը»: Իր վերջին տարիներին Կուրցմանը շարունակեց աշխատել հավաքածուների և տարբեր այլ նախագծերի վրա, ներառյալ բնագրաբնույթ անթոլոգիայի երկու հատորները՝ Նաթսի լույս ընծայումը: Գրքի ձևավորումը Բայրոն Փրեյսի կողմից էր, հրատարակումը՝ Բանթամ Բուկսի, 1985 թվականին [101]: Նա վերահսկում էր իր «Ջունգլիների գիրքը» (1988), «Հե՛յ, նայիր» (1992), Գուդման Բիվեր (1984) շքեղ տպված աշխատանքների վերահրատարակությունները Ռաս Քոքրանի կողմից: Կուրցմանը երկար հարցազրույցներ տվեց Կոմիքս և Սքվա Տրոնթ ամսագրերին: Իսկ 1988 թվականին Կոմիքսների արդյունաբերությունը իր անունով սահմանեց Հարվի մրցանակը[102]։ 1980 թվականներին Կուրցմանը հաճախակի ճառով էր հանդես գալիս իր երկրպագուների առջև[104]:

Կուրցմանը հաշտվել էր Գեյնսի հետ 1980 թվականների կեսին և իրեն տվեց որոշ ստեղծագործություններ, այդ թվում Էլդերի «Խենթուկը արվեստի մեջ» գիրքը[91]: Իսկ 1988 թականին առողջության և «Փլեյբոյի» խմբագիր Միշել Ուրիի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքով, Կուրցմանը ավարտեց Փոքրիկ Էննի Ֆանիի վրա աշխատանքը[89]։ Հարվի Կուրցմանի «Տարօրինակ արկածների» նախագիծը 1990 թվականի ծաղրանկարիչների մի մեծ խումբ հավաքեց՝ նկարազարդելու Կուրցմանի պատմությունները, թեև այս գիրքի հաջողություն չունեցավ, իսկ «Ուժեղ Պայքարը» նոր կյանք չստացավ[91]։ Նա վաղուց ծրագրել էր գրել կոմիքսների պատմության ակնարկ, բայց առաջնահերթ էին ստացել այլ աշխատանքները։ Իր կյանքի վերջում նա համաձայնվեց համագործակցել կոմիքսների պատմաբան Մայքլ Բարրիերի հետ։ Հարվի Կուրցմանի Վիզուալ Կոմիքսների պատմություն հրատարակվեց 1991 թվականին, թեև այն ավելի կարճ էր, քան Կուրցմանն էր նախատեսել[105]։

Կուրցմանը տառապում էր Պարկինսոնի[106] հիվանդությամբ և հետագայում աղիքի քաղցկեղով: Նա մահացավ 1993 թվականին Նյու Յորքում փետրվարի 21-ին, լյարդի քաղցկեղի բարդություններից, Գեյնսից հետո ինը ամիս անց[17][107] ։ Զէ Նյուորկերը Ուիլ Էլդերին նրա հիշատակը հարգող ծաղրանկար պատվիրեց, իսկ Ադամ Գոպնիկի դրան համահունչ բանաստեղծություն ձոնեց[108]: Ծաղրանկարիչ Ժյուլ Ֆայֆերը նշել է այն ժամանակ, որ ծաղրանկարչությունը կորցրել է իր սյուներից մեկը[102]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրցմանն ուներ 168 սմ (5 ոտնաչափ 6 դյույմ) հասակ և նիհար կազմվածք, բնավորությամբ համեստ էր: Հումորիստ Ռոջեր Փրայսը նրան նմանեցրել է «որսորդական շան, որ չափազանց քաղաքավարի է բարձրաձայնելու, թե ինչ-որ մեկը նստել է իր պոչին»[109]: Ռոլֆ Մալքոլմը նրան նկարագրել է որպես մի մարդ, ով քիչ է ժպտում և դանդաղ է խոսում։ Ալ Ջաֆին ասաց, որնա այն մարդկանցից էր, որին «հեշտ չէր շատ մոտ լինելը»[110]։

Կուրցմանը և կինը՝ Ադելը, աղջկականն ազգանունը՝ Հասան[30], ամուսնացել են 1948թվականին սեպտեմբերին: Նրանք ունեցան երեք դուստր և մեկ որդի. Մերեդիթը[102], ծնված 1950 թվականի հուլիսի 28-ին, Փիթերը[111] , ծնված 1954 թվականի հունիսի 29-ին[112], Էլիզաբեթը, ծնված 1957 թվականի հունվարի 21-ին, և Կորնելիա «Նելլին», ծնված 1969 թվականի ապրիլի 15-ին[113]: 1970 թվականին Մերեդիթը դարձավ «Դա ես չեմ, երեխա» առաջին կոմիքսների հեղինակներից մեկը, որը ամբողջությամբ ստեղծվել է կանանց կողմից[114][115]: Կուրցմանի աշխատանքը թույլ էր տալիս, որ նա տանը մնա իր երեխաների հետ ցերեկը, և նրանք իր ուշադրություն կենտրոնում էին[105]: Քանի որ Փիթերը տառապում էր ցածր ֆունկցիոնալ աուտիզմով, Կուրցմանները որոշեցին իբրև կամավոր աշխատել հատուկ կարիքներով երեխաների հետ և 1986 թվականին սկսեցին ամենամյա բարեգործական ֆոնդհայթհաթման աճուրդը[116]։ Նրանք վաճառում էին ծաղրանկարիչների աշխատանքները Ուեսթչեսթերի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների միությանը: Ադելը այս միությունը ղեկավարում էր և շարունակեց ղեկավարել ամուսնու մահից հետո[117]։

Ոճ և աշխատանքային մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Կուրցմանի արվեստի պարզությունը դիտորդների համար թվացյալ է, իրականում այն երկարատև գործընթացի վերջնաարդյունքն է, նկարի վրա մանրակրկիտ աշխատանք, որ լիովին բացահայտում է նկարչի մտադրությունը: Բնության մեջ ամեն ինչ հարթ չէ, Կուրցմանի ստեղծագործության մեջ նույնիսկ հորիզոնն է կոր[118]:
- Կոմիքսների պատմաբան՝ Ժակ Դյուտրեյ

Ըստ Կուրցմանի՝ «Ծաղրանկարը բաղկացած է երկու տարրից՝ գրաֆիկայից և տեքստերից ...Ակնհայտ է, որ նկարը իբրև ապրանք հարկ է ունենա լավ տեքստ ու պարունակի բարձրակարգ արվեստ, և որքան ավելի սերտորեն են առնչվում միմյանց տեքստն ու արվեստը, այնքան բարձր է մեծ արվեստ ստեղծելու հնարավորությունը»: Նրա ստեղծած պատմությունները ենթագրերը ներդաշնալ են երկխոսության հետ, ի տարբերություն, օրինակ, Ալ Ֆելդշտեյնի պատմվածքների, որոնցում տեքստն էր գերակշիռ[119][119]:

Պատերազմական նկարներում նա ինքն իրեն էր պատկերում՝ նկարչական մի ոճով, որ խեղաթյուրում էր կերպարները կիրառելով արդի արվեստի արտահայտիչ տեխնիկաները, և պակաս հաճախ էր օգտագործում սուպերհերոսների կամ խոսող կենդանիների ստիլիզացիաները[40]: Հարվեն այս ոճը նկարագրել է որպես «վերացական և տելեպատիկ», միաժամանակ իրատեսական: «Նրա կերպարները չափազանցեցված և աղավաղված էին, դրանց կեցվածքը ցուցադրական էր և ոչ ռեալ»[120]: Ֆրանսիացի կոմիքսների պատմաբան Ժակ Դյուտրեյը Կուրցմանի ոճը նկարագրել է որպես «շարժման և ձևի, էներգիայի և գեղագիտական ոճ»[118]։

Շատերը Կուրցմանի աշխատանքի մեթոդը հեղինակային էին անվանում[121]: Այս ձևով Կուրցմանը նպատակ ուներ ներդաշնակություն մտցնել տեքստի և գրաֆիկայի միջև: Նա աստիճանաբար էր պատմությունները նկարում՝ սկսելով մեկ պարբերություն երկարությամբ նախաբանից: Պատմվածքի սյուժեն ու ավարտը մտածելուց հետո՝ նա մանրապատկերներ ու էսքիզներ էր անում, դրանց կցելով ենթագրեր և երկխոսություն[120][38]: Նա բազմիցս վերանայում էր գործը հետագծային թղթի վրա՝ մի շերտի վրա մյուսը նկարելով, մինչև իր հերոսները ասում էին, «ինչ որ պետք է ասեին»: Նա պատրաստում էր մակետը մեծ պաստառի վրա՝ նկարիչներին փոխանցելու համար: Դրանց կցում էր լրացուցիչ լուսանկարներ և գծագրեր՝ նկարիչներին անձամբ ծանոթացնելով սյուժեին մինչ նրանց կողմից գործը սկսելը: Ըստ Ջեք Դևիսի՝ «Գործի վրա աշխատելիս՝ Հարվին նստում էր կողքիդ և նա ... խաղում էր այն դերերով մինչև վերջ... Քեզ ապրեցնում էր այդ պատմությունը»[42]:

Սովորաբար Փոքրիկ Էննի Ֆանիի վրա աշխատելիս՝ սյուժեին ծանոթանալով՝ Կուրցմանը ստվարաթղթի վրա մատիտով մակետ էր նկարում օգնական-նկարիչների համար՝ նշելով օգտագործվելիք գույները 22սմ×28սմ պաստառի վրա նկարելու համար: Այնուհետև նա ավելի մեծ՝ 27սմ×38սմ, պաստառի վրա ավելի խոշոր մակետ էր վերադրում՝ գունավորելով, հոծացնելով կամ բացելով դրանց երանգները ստեղծագործելու ընթացքին: Այնուհետև նա այն արտատպում էր մեկ այլ պաստառի վրա, եթե բավարարված չէր արդյունքներով: Հետո պաստառը ավարտին էր հասցվում և գունազարդվում էր Էլդերի կողմից[122]:

Կուրցմանի մակետները կայացել են ի շնորհիվ Ուիլ Էյսների «Հոգին» ստեղծագործությանը, որի վրա 1940-ականների նա Միլթ Քանիֆից սովորել է լուսաստվերի տեխնիկան[15]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրցմանը համարվում է ամերիկյան կոմիքսների ոսկեդարի ներկայացուցիչներ՝ Ուիլ Էյսների, Ջեք Քիրբինի և Կարլ Բարքսի հետ միասին[123]: 2003 թվականին Նյու Յորք Թայմսը որակել է Կուրցմանին որպես «հետպատերազմյան Ամերիկայի ամենակարկառուն դեմքերից մեկը», քանի որ Խենթուկը մեծ ազդեցություն է ունեցել հանրային մշակույթի վրա։ Սա հղում էր 1993 թվականին Կուրցմանի Թայմսում տեղ գտած մահախոսականից, որտեղ ասվում էր, որ նա օգնել է «Խենթուկ ամսագրի» հիմնադրմանը: Սրան սակարկեցին, ասելով, որ նա է Խենթուկի միակ հիմնադիրը, այնպես, ինչպես «Միքելանջելոն Սիքստինյան կապելլայի հեղինակն է»[124]:

Կուրցմանը դասավանդել է այնպիսի ծաղրանկարիչների, ինչպիսին է Ռոբերտ Քրամբը

Կուրցմանը ուսուցանել է բազմաթիվ ծաղրանկարիչների, ինչպիսիք են Թերի Գիլիամը, Ռոբերտ Քրամբը և Գիլբերտ Շելթոնը: Վիզուալ արվեստի ինստիտուտում նրա ուսանողներն էին Ջոն Հոլմստրոմը, Բաթոն Լաշը և Դրյու Ֆրիդմանը[125][126][127],[128]: Կուրցմանը, և հատկապես նրա «Խենթուկը» առավել հաճախ էին ցիտվում ընդհատակյա կոմիքսների շարժման մեջ[129]: Կոմիքսների պատմաբան Մարկ Էստրենը Մադին նրան անվանել է «ընդհատակյա կոմիքսների նահապետ»[129][130]։ 1958 թվականին Ռոբերտ Քրամբը և նրա ավագ եղբայր Չարլզը հրատարակեցին «Համբուկից» ոգեշնչված «Ֆու» սիրողական ամսագրի երեք համար: Սա ֆինանսական հաջողություն չունեցավ, և Քրամբը կոմիքսներ էր թողարկում սեփական հաճույթի համար: 1964 թվականին Կուրցմանը հրատարակեց իր աշխատությունը «Հելփ» ամսագրում[131]:

1960-ականներից Կուրցմանի հումորը ազդել է ստենդափ կոմեդիայի, այդ թվում Հարրի Շիրերի «Շաբվա երեկոյան կյանքի» կատակերգական էսքիզի վրա[132]: «Հելփին» օժանդակած Թերի Գիլիամը՝ ստենդափ կոմեդի Մոնթի Փիսոնի կատարողներից, ասեց, որ Մոնթի Փիսոնը կրում է Կուրցմանի ազդեցությունը[133]: 1985 թվականին նկարահանված իր «Բրազիլիա» ֆիլմում Թերի Գիլիամը Յան Հոլմի կերպարին տվել է «Կուրցման» անունը[134]։ Ընդհատակյա ծաղրանկարիչ Ռոբերտ Քրամբը պնդում էր, որ Կուրցմանի «Համբուկի» շապիկներից մեկը «փոխեց նրա կյանքը», իսկ «Խենթուկի» շապիկի նկարը «ընդմիշտ փոխեց նրա աշխարհայացքը»[135]: Կուրցմանի ազդեցության մասին Թայմի խմբագիր Ռիչարդ Քորլիսը հայտարարեց. «Այսօր գրեթե ողջ ամերիկյան երգիծանքը հետևում է Հարվի Կուրցմանի մտածած բանաձևին»[108]:

Ջունգլիների գրքի քննարկամ վահանակը 2014 թվականին Նյու Յորքի Comic Con-ում: Ձախից աջ են Կուրցմանի դուստրը՝ Նելլին, Դեյվիդ Հաջդուն, Դենիս Քիթչենը, Ջեյ Լինչը, Ջոն Հոլմստրոմը և Բիլ Քարտալոպուլոսը:

Մինչ ոմանք, օրինակ՝ ՌՋ Հարվեյը այն համարում էին գլուխգործոց, մյուսները, օրինակ՝ Մայքլ Դուլին, կարծում էին, որ Փոքրիկ Էննի Ֆաննին «ավելի հայտնի է իր շքեղ ամսագրի որակով, քան իր հումորով»՝ կասկածի տակ դնելով Կուրցմանի տաղանդը[120][135]: Ընդհատակյա ծաղրանկարիչներից ոմանք կասկածի տակ էին դնում նրա բարոյական հատկանիները, ինչպես որ մեկի, որ քսանվեց տարի աշխատել է «Փլեյբոյեւմ»՝ իր խղճի հետ պայմանագիր կնքելով: Շատ երկրպագուներ համարում են, որ «Հելփը» եղել է Կուրցմանի «կարապի երգն է»[86]:

Քերբի մրցանակը վերացավ 1987թվականին՝ զիջելով Հարվիի և Էյսների անվանի մրցանակներին[136]։ Կուրցմանի պատվին մրցանակը շնորհվում է Ֆանտագրաֆիկս բուկսի արհեստավարժ ծաղրանկարիչները: Կուրցմանը ցուցադրվել է նաև 2005–2006թվականներին «Ամերիկյան կոմիքսների վարպետները» շրջիկ ցուցահանդեսում[137]:

«Կոմիքս ամսագրի» և Ֆանտագրաֆիկսի խմբագիր Գարի Գրոթի համար Կուրցմանի ոճը «հասնում է ծաղրանկարչության ինչ-որ պլատոնական իդեալին: Հարվին կոմպոզիցիայի, տոնի և վիզուալ ռիթմի վարպետ: Նա նաև կարողացավ փոխանցել իսկական մարդկային արժեքները իմպրեսիոնիստական՝ հարթ և ճկուն տեխնիկայի միջոցով»: Համաձայն կոմիքսների քննադատ և պատմաբան Ռ.Ս. Հարվիի՝ Կուրցմանը «Ուոլթ Դիսնեյից և կոմիքսագետ Դոն Մարկշտեյնից հետո թերևս 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի ծաղրանկարիչն է»[135][19]: Նրան համարում էր 20-րդ դարի անգլալեզու կոմիքսների ամենաազդեցիկ ծաղրանկարիչներից»[138]։ «Կոմիքս ամսագիրը» Կուրցմանին շնորհել է հինգ սլոթ[139]

  • «Խենթուկը» , 1952–1956, Խմբագրված Հարվի Կուրցմանի կողմից[140]
  • Հարվի Կուրցմանի Պատերազմական Կոմիքսներ, 1950–1955, Հարվի Կուրվման և ուրիշներ[141]
  • «Հարվի Կուրցմանի Ջունգլիների Գիրքը», 1959[142]
  • «Հե՛յ, Նայիր», 1946–1949, Հարվի Կուրցման[143]
  • «Գուդմեն Բիվեր», 1962, Հարվի Կուրցման և Ուիլ Էլդեր[144]

2012թվականին Կուրցմանը հայց ներկայացվեց իր 1950-ականների աշխատանքի հեղինակային իրավունքները վերականգնելու համար: Հայցը հիմնված էր 1976 թվականին հեղինակային իրավունքի մասին օրենսդրության փոփոխությունների վրա, որոնցում հեղինակային իրավունքների համար կարող էին դիմել անկախ արվեստագետներ՝ դրանք երկրորդ ժամկետով երկարաձգվելիս: Համաձայն այս օրենքի՝ Ջերի Սիգելի ժառանգութան հեղինակային իրավունքը վերապահվեց Սուպերմեն և Դի-Սի Կոմիքս ամսագրերին: Սակայն Կուրցմանի ամսագիրը չկարողացավ ձեռք բերել նրա գործերի նկատմամբ հեղինակային իրավունք, քանի որ Կուրցմանը աշխատում էր պամանագրային հիմունքներով[145]:

Կոմիքսների կոլեկցիոներ Գլեն Բրեյը 1976 թվականին հրատարակեց «Պատկերազարդ Հարվի Կուրցմանի ինդեքսը»՝ Կուրցմանը բոլոր գործերի ամբողջական ուղեցույցը[103]: Հովարդ Զիմերմանը 1988 թվականին Զիմերմանի և Բայրոն Փրեյսի կողմից անցկացված Կուրցմանի հետ հարցազրույցների հիման վրա կարճ ինքնակենսագրական ստեղծեց Հարվի Կուրցման. Ծաղրանկարչի կյանքը վերտառութամբ[146][147]: 2009 թվականին Դենիս Քիթչենը և Փոլ Բյուլը գրեցին Կուրցմանի կենսագրությունը՝ «Հարվի Կուրցմանի արվեստը. Կոմիքսների խելագար հանճարը» վերնագրով[148][149]։ Բիլ Շելլին երեք տարի ծախսեց ուսումնասիրելու և գրելու մեկ այլ, ավելի երկար 2015 թվականին հրատարակված Հարվի Կուրցման. Մարդը, ով ստեղծեց խենթն և հեղափոխեց հումորն Ամերիկայում վերնագրով[150][150]:

2014թվականին Դարկ Հորս Կոմիքսի հրատարակչությունը վերատպեց Կուրցմանի ստեղծագործության շքեղ ու ընդլայնված տարբերակով Եսսենշիալ Կուրցման անվանմամբ[151]: Այն ներառում էր Հարվի Կուրցմանի Ջունգլիների Ջ. Լինդի խմբագրած գիրքը, ինչպես նաև իր աշխատանքի մեկնությունները[152]: Աշխատանքը երկու անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ իբրև Լավագույն և գերազանց վերատպում 2015 թվականին Հարվի մրցանակաբաշխությունում ժամանակ։ Փլեյբոյի Թրամփ շարքի երկրորդ հատորը, որը 1950 թվականների երգիծական ամսագրի հավաքածուն է, ստեղծվել է Կուրցմանի և Հյու Հեֆների կողմից և լույս է տեսել 2016 թվականին[153]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kitchen, Buhle, էջ 1
  2. Schelly, 2015, էջ 17
  3. Schelly, 2015, էջեր 17–18
  4. Schelly, 2015, էջեր 18–19
  5. 5,0 5,1 Schelly, 2015, էջ 19
  6. Schelly, 2015, էջեր 19–20
  7. 7,0 7,1 Schelly, 2015, էջ 20
  8. Schelly 2015, pp. 20–21; Kitchen & Buhle 2009, p. 1.
  9. Schelly, 2015, էջ 21
  10. Schelly, 2015, էջ 25
  11. 11,0 11,1 Kitchen, Buhle, էջ 2
  12. 12,0 12,1 12,2 Kitchen, Buhle, էջ 3
  13. Schelly, 2015, էջ 22
  14. Kitchen, Buhle, էջեր 3, 8, 10
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Kitchen, Buhle, էջ 8
  16. Kitchen, Buhle, էջեր 5, 8
  17. 17,0 17,1 Comics Journal staff, 1993, էջ 5
  18. Kitchen, Buhle, էջ 10
  19. 19,0 19,1 Harvey, 2000, էջ 97
  20. Kitchen, Buhle, էջեր 10, 12
  21. Kitchen, Buhle, էջ 12
  22. Kercher, 2006, էջ 104
  23. Schelly, 2015, էջ 59
  24. 24,0 24,1 Kitchen, Buhle, էջ 18
  25. Kercher, 2006, էջ 105
  26. Kitchen, Buhle, էջ 21
  27. Kitchen & Buhle 2009, p. 21; Harvey 2000, p. 97.
  28. Kitchen, Buhle, էջ 22
  29. Kitchen, Buhle, էջ 23
  30. 30,0 30,1 30,2 Kitchen, Buhle, էջ 30
  31. Kitchen, Buhle, էջ 38
  32. 32,0 32,1 Kitchen, Buhle, էջ 40
  33. 33,0 33,1 Kitchen, Buhle, էջ 41
  34. Kitchen, Buhle, էջ 50
  35. Kitchen, Buhle, էջ 59
  36. Kitchen, Buhle, էջ 61
  37. Harvey, 1996, էջ 129
  38. 38,0 38,1 Kitchen, Buhle, էջ 66
  39. Reidelbach, 1991, էջ 16
  40. 40,0 40,1 Kitchen, Buhle, էջ 62
  41. Harvey, 1996, էջ 135
  42. 42,0 42,1 42,2 42,3 Kitchen, Buhle, էջ 60
  43. Kitchen, Buhle, էջ 63
  44. 44,0 44,1 Kitchen, Buhle, էջ 67
  45. Kitchen, Buhle, էջ 82–83
  46. Wright, 2003, էջ 152
  47. 47,0 47,1 Harvey, 1996, էջ 136
  48. Kitchen, Buhle, էջ 83
  49. Reidelbach, 1991, էջ 23
  50. Kercher, 2006, էջեր 106–107
  51. Harvey, 2000, էջ 101
  52. 52,0 52,1 Harvey, 1996, էջ 138
  53. Norwood, 1983, էջ 7
  54. Stewart, 2016, էջ 191
  55. 55,0 55,1 55,2 55,3 Kitchen, Buhle, էջ 160
  56. Kitchen, Buhle
  57. Kitchen, Buhle, էջ 121
  58. Kitchen, Buhle, էջ 122
  59. Kitchen, Buhle, էջ 109
  60. Kitchen, Buhle, էջեր 122–123
  61. Kitchen, Buhle, էջ 125
  62. Benson, Groth, էջ viii
  63. 63,0 63,1 Benson, Groth, էջ xi
  64. Benson, Groth, էջ xiv
  65. Benson, Groth, էջ x
  66. Benson & Groth 2009, p. xii; Genzlinger 2008.
  67. Benson, Groth, էջ xv
  68. Kitchen & Buhle 2009, p. 60; Comics Journal staff 1993, p. 13.
  69. Kitchen, 2014, էջ 22
  70. 70,0 70,1 70,2 Spiegelman, 1988, էջ vii
  71. 71,0 71,1 71,2 Kitchen, Buhle, էջ 151
  72. Kitchen, 2014, էջ 15
  73. Corliss 2004, p. 4; Kitchen & Buhle 2009, p. 151.
  74. Groth, 2006, էջ 127
  75. Kitchen, Buhle, էջեր 150–151, 153
  76. 76,0 76,1 Kitchen, Buhle, էջ 188
  77. Gabilliet 2010, p. 62; Green 2010, p. 548.
  78. Comics Journal staff, 1993, էջ 14
  79. Edison, 2011, էջ 86
  80. Kitchen, Buhle, էջ 185
  81. 81,0 81,1 Kitchen, Buhle, էջ 204
  82. Kitchen, Buhle, էջ 210
  83. 83,0 83,1 Kitchen, Buhle, էջ 211
  84. Markstein, 2001
  85. Kitchen, Buhle, էջեր 211–212
  86. 86,0 86,1 Kitchen, Buhle, էջ 219
  87. Cooke, Roach, էջ 26
  88. Kitchen, Buhle, էջեր 204, 219
  89. 89,0 89,1 Kitchen, Buhle, էջ 215
  90. Schelly, 2015, էջ 450, 452
  91. 91,0 91,1 91,2 Kitchen, Buhle, էջ 223
  92. Wochner 1985, p. 115; Schelly 2015, p. 494.
  93. Schelly, 2015, էջ 495
  94. 94,0 94,1 Schelly, 2015, էջ 496
  95. Schelly, 2015, էջ 516
  96. Schelly, 2015, էջ 517
  97. Schelly, 2015, էջ 518
  98. Schelly, 2015, էջ 519
  99. 99,0 99,1 Schelly, 2015, էջ 520
  100. Schelly, 2015, էջեր 520–522
  101. 101,0 101,1 Comics Journal staff, 1993, էջ 17
  102. 102,0 102,1 102,2 102,3 Kitchen, Buhle, էջ 224
  103. 103,0 103,1 Kitchen, Buhle, էջ 233
  104. Hill, 2013, էջեր 429, 432
  105. 105,0 105,1 Kitchen, Buhle, էջ 236
  106. Kitchen & Buhle 2009, p. 236; Comics Journal staff 1993, p. 5.
  107. Comics Journal staff 1993, p. 5; Corliss 2004.
  108. 108,0 108,1 Corliss, 2004
  109. Malcolm, 1957, էջ 51
  110. Benson, 2009, էջ 214
  111. Schelly, 2015, էջ 154
  112. Schelly, 2015, էջ 287
  113. Schelly, 2015, էջ 469
  114. Schelly, 2015, էջ 354
  115. Fox, M. Steven. "It Ain't Me Babe," ComixJoint. Accessed Dec. 3, 2016.
  116. Schelly, 2015, էջ 370
  117. Thompson 2006; Thompson 2007; Powers 1987.
  118. 118,0 118,1 Kitchen, Buhle, էջ 49
  119. 119,0 119,1 Harvey, 2000, էջ 98
  120. 120,0 120,1 120,2 Harvey, 1996, էջ 131
  121. Kaplan 2006, p. 102; Kaplan 2008, p. 72; Meskin & Cook 2012, p. 49; Dortort & Ault 1995, p. 32.
  122. Kitchen, Buhle, էջ 226
  123. Raphael & Spurgeon 2004, p. 65.
  124. Robert Boyd The Pan Review of Books: Harvey Kurtzman: The Man Who Created Mad and Revolutionized Humor in America June 14, 2015 thegreatgodpanisdead.com
  125. Shirley, 2005, էջ 107
  126. Gordon, 2004
  127. Gilliam 2009; Oropeza 2005, p. 239; Gray 1999, p. 116; Gilliam, Sterritt & Rhodes 2004, p. 8.
  128. Markstein 2010a; Wood 2012; Poplaski 2005; Crumb & Holm 2004, p. 206.
  129. 129,0 129,1 Shirley 2005, pp. 107–108; Wolf 2007, p. 114; Schelly 2015, p. 522.
  130. Estren, 1974, էջ 294
  131. Maremaa 2004, pp. 29–30; Gardner 2012, pp. 115–116.
  132. Hill, 2013, էջ 431
  133. Edison 2011, p. 88; Dooley 2009.
  134. Fischer 2000, p. 232; Mathews 1987, p. 109; Marks 2009, p. 123.
  135. 135,0 135,1 135,2 Dooley, 2009
  136. Ryall, Tipton, էջ 239
  137. Kitchen & Buhle 2009, p. 224; Kimmelman 2006.
  138. Markstein, 2007
  139. Kitchen & Buhle 2009; Spurgeon 1999, p. 108.
  140. Sullivan, 1999
  141. Harvey, 1999
  142. Thompson, 1999
  143. Reynolds, 1999
  144. Evry, 1999
  145. Dean, 2012
  146. Schelly, 2015, էջ 603
  147. Kurtzman, Harvey & Zimmerman, Howard: My Life As A Cartoonist by Harvey Kurtzman 0-671-63453-4 Byron Preiss Visual Publications, Inc. (paperback) 1988.
  148. Schwartz, 2009
  149. Rahner, 2015
  150. 150,0 150,1 Heller, 2015
  151. «Harvey Kurtzman's Jungle Book — forgotten 50s classic re-issued in the quality format it deserves». Boing Boing (ամերիկյան անգլերեն). 2015-02-18. Վերցված է 2020-01-29-ին.
  152. «2015 Harvey Award Nominees Announced». The Hollywood Reporter (անգլերեն). July 14, 2015. Վերցված է 2020-01-29-ին.
  153. Karlin, Susan (2016-12-22). «Dark Horse Comics And Playboy Bring Back A "Trump" We Could Laugh At». Fast Company (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-01-29-ին.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]