Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանս (ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço), համայնք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասում, Ծովափնյա Ալպեր գավառում, Գրաս շրջանում, Վանս կանտոնում[1]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանս համայնքը գտնվում է Ալպերի նախալեռնային շրջանում, Սեն Պոլ դե Վանս գյուղի և ծովափնյա Կան սյուր Մեր առողջարանի հյուսիսում։

Համայնքի մակերեսը կազմում է 39,23 կմ², բնակչությունը՝ 18 931 մարդ[2][3] (2006), աճի տենդենով․ 19 241 մարդ[4] (2012), խտությունը՝ 490,5 մարդ/կմ²

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանսի տարածքում բնակում էին դեռ նոր քարի դարից։

Մ․թ․ա․ I դարում Վանսի շրջանում բնակվում էր ներուզիացիների տոհմը, գրավված հռոմեացիների կողմից։ Տոհմի անունը հիշատակված էր Ալպիական հաղթանշանի վրա, կանգնեցված Օգոստոս կայսեր կողմից:

Կոստանդիանոսի կառավարման ժամանակ Վանսը թեմ էր; տեղական Մարսի տաճարը վերանորոգվել է Рождества Богородицы-ի (ժամանակակից տեսք ընդունել է 11-12-րդ դարերում)

Մինչև 11-րդ դարի վերջը Վանսը մնում էր եպիսկոպոսների կառավարման ներքո տեղական նշանակության կրոնի կենտրոնը, որոնց մեջ կային մի քանի սուրբ՝ և ապագա Պալուո պապը, և բարոն դե Վիլնյովը: Հղափոխությունից հետո թեմը վերացվել է:

19-րդ դարի վերջից և 20-րդի սկզբից Վանսը Նիսի և Կաննի շնորհիվ դառնում է հայտնի հանգստավայր: Այնտեղ բնակված գրողներն ու նկարիչները մեծ ներդրում են ունենում Վանսի մշակույտի մեջ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 էվականին համայնի բնակչությունը կազմում էր 19 160 մարդ[5], իսկ 2012 թվականին՝ 19 241 մարդ[4].

1962 1968 1975 1982 1990 1999 2006 2011 2012
7874 9420 11385 13119 15330 16982 18931 19160 19241
Բնակչության աճը[2][6][խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին 11799 աշխատունակ բնակչությունից ( 15-64 տարեկան) 8256 -ը տնտեսապես ակտիվ էին, 3543-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 70,0 %, 1999 թվականին՝ 67,8 %): 8256 աշխատունակ բնակչությունից աշխատում էր 7521 (3992 տղամարդ և 3529 կին), 735 համարվում էր գործազուրկ (382 տղամարդ և 353 կին): 3543 աշխատունակ, բայց ոչ ակտիվ քաղաքացիներից 1290-ը աշակերտ էին կամ ուսանող, 888-ը՝ թոշակառու, իսկ 1365-ը՝ ալյ պատճառներով[7][8]:

2010 թվականի ընթացքում համայնքում հաշվվում էր 8524 տնային տնտեսության հարկով հարկվող, որոնցում ապրում էր 18517,5 մարդ: Ընդ որում եկամուտների մեդիանան կազմում էր 20 հազար 561 եվրո մեկ հարկատուի համար[9]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տաճարում կա խճանկար, կատարված Մարկ Շագալի կողմից, իսկ մատուռներից մեկը (Ռոզարիա) կառուցել է Անրի Մատիսը:

Հայտնի մարդկանցից Վանսում ապրում ու աշխատում էին Իդա Ռուբինշտեյնը, Դեյվիդ Հերբերթը, Վիտոլդ Գոմբռովիչը, Ալեքսեյ Գրիշենկոն, Ռաուլ Դյուֆին, Ժան Դյուբուֆյեն, Ռենե Շիկելեն, Միհայ Կարոյին, Լուի Աբբիատեն, Արմանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 30 августа 2015-ին.
  2. 2,0 2,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին. Վերցված է 30 августа 2015-ին.
  3. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  4. 4,0 4,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  5. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  6. «Население коммуны Ванс» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 30 августа 2015 года-ին.
  7. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  8. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  9. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.