Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 41

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Nina Ricci
Nina-Ricci-Logo.svg
Հիմնադրված1932
ՏարածաշրջանՓարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Կարևոր անձինքՆինա Ռիչի
Վերադաս կազմակերպությունPuig
Կայքninaricci.com

Nina Ricci, ֆրանսիական նորաձևության տուն: Հիմնադրվել է 1932 թվականին, Փարիզում, մոդելագործ Նինա Ռիչիի կողմից (իրական անուն Մարիա-Ադելաիդա Նեյի, 1883-1970) իր որդու՝ Ռոբերտ Ռիչիի (1905—1988) խորհրդով ու աջակցությամբ: Սկսած 1998 թվականից պատկանում է իսպանական Puig կորպորացիային:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինան ծնվել է Թուրինում, կաշեգործի ընտանիքում: Երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը, որը ապրել է Ֆլորենցիայում, տեղափոխվել է Փարիզ: Տասներեք տարեկան դեռահաս Նինան ընդունվել է դերձակուհու մոտ որպես աշակերտուհի: Սկսած 1908 թվականից 20 տարի աշխատել է Ռաֆենայի մոտ: 1929 թվականին մոդելագործի մահից հետո Raffin et Ricci նորաձևության տունը փակվեց և Նինան չէր պատրաստվում շարունակել գործը: Սակայն 1932 թվականին ֆինանսական ճգնաժամի ներքո, նրա որդի Ռոբերտը որոշեց թողնել իր գործը և համոզեց մորը բացել սեփական ատելյեն: Nina Ricci տունը բացվել է 1932 թվականին, Փարիզի առաջին շրջանում, Կապուցինոկ փողոց, տուն 20 հասցեով:

Ռոբերը, որն ուներ նաև ուրիշ նախագծեր, այդ թվում «Ստուդիա Արկուր», ղեկավարում էր ընկերության գործունեությունը, երբ նրա մայրը զբաղված էր հագուստի հավաքածուների պատրաստմամբ: 1939 թվականին Նինան կարողացավ վարձել 450 դերձակուհի[1]: 1940 թվականին Ռոբերը կենտրոնացավ մոր բիզնեսի վրա և 1945 թվականին դարձավ ընկերության տնօրեն:

Nina Ricci օծանելիք

1945 թվականի դեկտեմբերին ցուցադրված էր Նինա Ռիչիի առաջին օծանելիքը՝ Cœur joie, որի սրվակը Քրիստիան Բեռարայի էսքիզով էր, պարաստված «Լալիկ» ֆիրմայի կողմից: 1946 թվականին Ռոբերտը կազմակերպել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը: 1948 թվականին պարֆյումեր Ֆրանսիս Ֆաբրոնը ստեղծեց Նինա Ռիչիի համար L'Air du temps բույրը, որը դասական էր և գրավել է ամբողջ աշխարհը: Բույրը սկսվել է վաճառվել 1951 թվականից: Սրվակը պատրաստված էր Հուան Ռեբուլի էսքիզով, նույնպես «Լալիկի» արտադրությամբ: Շնորհիվ նրան, որ Ռոբերտը ակտիվ զբաղվում էր պարֆյումերիայով, ընկերությունը անցավ նոր մակարդակի և կարողացավ մտնել համաշխարհային շուկա: Թողարկված էին Capricci, Fille d'Ève, Farouche, Pomme d'Amour, Signoricci բույրերը և ուրիշներ:

1979 թվականին Nina Ricci տունը տեղափոխվել է Մոնտեն պողոտա՝ բացելով իր բուտիկը Dior տան դիմաց:

1988 թվականին Ռոբերտ Ռիչի մահից հետո ընկերությունն անցել է ընտանիքի անդամ, որդեգրված որդու՝ Նինը Ժիլ Ֆուշին: Մոտավորապես 1990-ականների կեսերից հավաքծուները թողարկում էր Մարիամ Շեֆերը, պահելով նրբագեղ, քիչ վինտաժ ոճը:1998 թվականին[2] Նինա Ռիչի բրենդը վաճառված էր իսպանական հագուստ և օծանելիք արտադրող Puig[3] ընկերությանը: Սկսած այդ պահից Nina Ricci տունը դադարեցրեց զբաղվել բարձր նորաձևությամբ, թողելով միայն պատրաստի զգեստերի շարքը:

Նինա Ռիչիից երեկույթի համար զգեստ, 1968 թվական

1999 թվականից տան գլխավոր դիզայները կանադացի Նատալի Ժերվեն էր, որի վերջին հավաքածուն է դարձել «2001 թվականի աշուն-ձմեռը»: 2003-2006 թվականներին հավաքածուները թողարկում էր շվեդացի Լարս Նիլսոնը, 2006-2009 թվականներին՝ բելգիացի Օլիվիե Թեյսքենսը, 2009 թվականի աշունից մինչև 2015 թվականը՝ անգլիացի Պիտեր Կոպինգը:

21-րդ դարում Nina Ricci ընկերությունը կենտրոնացավ օծանելիքի թողարկման վրա: Թողարկված բույրերի շարքում էին L’air du Temps, Love by Nina, Nina, Premier Jour, Love in Paris, Ricci Ricci, Nina L’Elixir:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ուրիշ մոդելարարների Ռիչին, ինչպես և Վիոնեն, երբեք էսքիզներ չէր նկարում, սակայն խոցում էր կտորը մարդապատկերի վրա[1]: Նրա նորաձևության տանը հատուկ չէին ոչ զուսպ մինիմալիզմը, ոչ փորձարկումները և պրովոկացիաները: Փարիզը հուզող Նինա Ռիչի տունը մշտապես հետևում էր ռոմանտիկ, կանացիությամբ և գեղեցկությամբ լի ոճին: Նա սիրում էր նախշեր և նուրբ գույներ, նրա գործերի լեյտմոտիվը ծաղիկներն էին՝ ասեղնագործած, ամրացված ապլիկացիաների տեսքով[1]:

Նինա Ռիչիի զգեստերը հրապուրիչ էին, բայց միշտ մնում էին քաղաքավարության շրջանակներում: Դրա շնորհիվ տան հաճախորդները հիմնականում կազմում էին խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչները, որոնց հագուստը պետք է ցուցադրեր ոչ այնքան շքեղություն, որքան զուսպ նրբագեղություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мода. Век модельеров. 1900—1999 = Mode. Das Jahrhundert der Designer. 1900—1999 / редактор Шарлотта Зелинг. — Кёльн: KÖNEMANN, 2000. — 656 с. — ISBN 3-8290-5414-9
  2. Puig names ex-Chloe head as fashion president // Reuters
  3. «Puig, a Spanish fashion empire that started with a lipstick»։ Modaes։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-09-ին։ Վերցված է 26 April 2012