Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Պալվին
Դիմանկար
Ծնվել է1993 թ. հոկտեմբերի 8
ԾննդավայրՀունգարիա
Մասնագիտությունմոդել
ԾնողներԱգնես և Բենս Պալվին

Բարբարա Պալվին (անգլ.՝ Barbara Palvin) — հունգարացի թոփ-մոդել: Սկսնակ կինոդերասանուհի: 2014 թվականին նկարահանվել է «Հերակլ» ֆիլմում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարան ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 8-ին Ագնեսի և Բենս Պալվինի ընտանիքում: Նա ունի ավագ քույր:

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Պալվինին նկատել է Icon Model Management գործակալության ներկայացուցիչ Բալաժելին, ով ներկայումս նրա մենեջերն է: Բարբարան այդ օրը զբոսնում էր Բուդապեշտում իր մոր հետ, սակայն զբոսանքից վերադարձավ արդեն Բալաժելիից փորձնական նկարահանման համար հրավեր ստացած: 2006 թվականից աշխատել է Ասիայում: Նկարահանվել է Ճապոնական Spur ամսագրի համար: 2009 թվականին սկսեց համագործակցել խոշորագույն միջազգային մոդելային IMG գործակալության հետ, որտեղ նրա կարիերան սկսեց զարգանալ: Նա նկարահանվեց Jalouse ամսագրի ապրիլյան համարի համար, մասնակցել է իտալական Vogue-ի ֆոտոսեսիային, հայտնվել է ֆրանսիական L'Officiel ամսագրի շապիկին: Բարբարայի առաջին ներկայացումը Միլանում Prada-ի աշուն-ձմեռ 2010/2011 հավաքածուի ցուցադրումն էր, որը կայացավ 2010 թվականի փետրվարին: Այդ իրադարձությունը կարելի է համարել թռիչք կարիերայում: Արդյունքում հրավիրվեց մասնակցել նորաձևության տների ցուցադրմանը, ինչպիսիք են miu: 2010 թվականին Փարիզյան նորաձևության շաբաթի ժամանակ մասնակցել է Vivienne Westwood, Chanel ցուցադրմանը: Մի քանի անգամ հայտնվել է ռուսական նորաձևության հրատարակումների էջերում: 2013 թվականին Բարբարան գրավեց 23-րդ տեղը "The Money Girls" վարկանիշում models.com-ի տարբերակով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]