Մասնակից:Anne Arushanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատերիալիզմը փիլիսոփայական մոնիզմի ձև է, որի համաձայն՝ բնության հիմնարար նյութը մատերիան է, դեռ ավելին՝ մտավոր ասպեկտներն ու գիտակցությունը արդյունք են մատերիալիստական փոխազգեցությունների։

Իդեալիզմում միտքը և գիտակցությունը առաջին կարգի, որին մատերիան ենթակա է, և երկրորդ կարգի իրականություններ են։ Փիլիսոփայական մատերիալիզմում հակառակն է գործում։ Այնտեղ միտքը և գիտակցությունը սերում են առարկաներից կամ նյութական գործընթացների էպիֆենոմենաներ են (օրինակ՝ մարդու ուղեղի ու ներվային համակարգի բիոքիմիան), առանց որենց նրանք գոյություն ունենալ չեն կարող։ Ըստ այս ուսմունքի՝ մատերիան է ստեղծում ու ուղղորդում գիտակցությունը, և ոչ թե հակառակը։ Մատերիալիզմը պնդում է, որ նյութը ու ֆիզիկական օրենքները, որոնք կառավարում են այն, սահմանում են մտքի ու գիտակցության բնույթի ամենահուսալի ուղեցույցը։

Մատերիալիստական տեսությունները հիմնականում բաժանվում են երեք խմբերի։ Պարզ մատերիալիզմը բնութագրում է նյութական աշխարհը հատուկ տարրերով (օրնակ՝ բնության չորս հիմնարար տարրեր՝ կրակ, օդ, ջուր, հող, ստորաբաժանված նախասոկրատեսյան ժամանակաշրջանի փիլիսոփա Էմպեդոկլեսի կողմից)։ Մետաֆիզիկական մատերիալիզմը քննում է աշխարհի առանձին հատվածներ կայուն, մեկուսացված միջավայրում ։ Դիալեկտիկական մատերիալիզմը մատերիալիզմի համար որդեգրում է Հեգելյան դիալեկտիզմը՝ ուսումնասիրելով աշխարհի տարբեր հատվածներ դինամիկ միջավայրում ու կապի մեջ դնելով մինյանց հետ։

Մատերիալիզմը սերտորեն կապված է ֆիզիկալիզմի հետ՝ ուղղություն՝ ըստ որի գոյություն ունեցող ամեն ինչ բացարձակապես ֆիզիկական է։ Փիլիսոփայական ֆիզիկալիզմը առաջացել է մատերիալիզմից ֆիզիկական գիտությունների հայտնագործություններին զուգընթաց՝ մարմնավորելու ֆիզիկալիզմի ավելի խորհրդավոր երևույթներ, քան սոսկ սովորական նյութը, ինչպես օրինակ՝ տարածությունն ու ժամանակը, ֆիզիկական էներգիաները և ուժերը, սև նյութը և այլն։ Այսպիսով՝ որոշների կարծիքով «ֆիզիկալիզմ» տերմինը ավելի նախընտրելի է «մատերիալիզմի» համեմատությամբ, մինչդեռ մնացածները օգտագործում են այդ տերմինները որպես հոմանիշներ։

Մատերիալիզմին ու/կամ ֆիզիկալիզմին դեմ փիլիսոփայական ուղղությունների շարքում են իդեալիզմը, պլուրալիզմը, դուալիզմը և մոնիզմի այլ տեսակներ։

Ընդհանուր պատկերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1748 թվականին ֆրանսիացի բժիշկ ու փիլիսոփա Լա Մետխին «Մարդ մեքենան»-ում տվեց մարդկային մտքի առաջին մատերիալիստական բացատրությունը։

Մատերիալիզմը պատկանում է մոնիստական գոյաբանության դասին։ Որպես այսպիսին՝ այն տարբերվում է գոյաբանական տեսություններից, որոնք հիմնված են դուալիզմի կամ պլուրալիզմի վրա։ Երևույթային իրականության մասին եզակի բացատրությունների համար մատերիալիզմը կարող էր հակադրվել իդեալիզմին, չեզոք մոնիզմին ու սպիրիտուալիզմին։

Չնայած փիլիսոփայական դպրոցների մեծ թվին ու դրանցից շատերի մեջ առկա նրբություններին[1][2][3]՝ փիլիսոփայական բոլոր ուղղությունները պատկանում են երկու կարևոր կատեգորիաներից մեկին, որոնք հակադրվում են միմյանց․ դրանք են իդեալիզմը ու մատերիալիզմը[a]։ Այս երկու կատեգորիաների համոզիչ հիմնավորումը առնչվում է իրականության բնույթին, իսկ դրանց մինչև հիմնական տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք պատասխանում հիմնարար երկու հարցերին՝ «ինչի՞ց է բաղկացած իրականությունը» և «ինչպե՞ս է այն առաջանում»։ Ըստ իդեալիստների՝ հոգին կամ միտքը և կամ մտքի (գաղափարների) առարկաները առաջնային են, իսկ նյութը կամ մատերիան երկրորդային։ Մատերիալիստների կարծիքով նյութը առաջնային է, իսկ միտքը կամ հոգին և կամ գաղափարները երկրորդային․ նյութի առարկայությունը գերադասվում է նյութին[3]։

Մատերիալիստների աշխարհայացքը ավելի դյուրընբռնելի է դառնում պատմականորեն մտքի վերաբերությամբ կիրառված ոչառարկայական իրակությունների մասին ուսմունքների հետ հակադրության միջոցով, որի կարկառուն ներկայացուցիչներից է Ռենե Դեկարտը։ Սակայն ինքը՝ մատերիալիզմը, ոչինչ չի ասում այն մասին, թե ինչպես պետք է նյութական առարկաները բնութագրվեն։ Գործնականում այն շատ հաճախ դասվում է ֆիզիկալիզմի այս կամ այն տեսակի մեջ։

Մատերիալիզմը հաճախ է ասոցացվում ռեդուկցիոնիզմի հետ, որի համաձայն առարկաները կամ երևույթները, որոնք տարբերակվում են նկարագրության որևէ մի մակարդակում և օրիգինալ են, պետք է բացատրվեն նկարագրության մեկ ուրիշ մակարդակի առարկիաների կամ երևույթների միջոցով սովորաբար ավելի ստորին մակարդակում։ Ոչռեդուկտիվ մատերիալիզմը ակնհայտորեն մերժում է այս սահմանումը՝ բոլոր մասնավոր առարկաների նյութական կառուցվածքը, սակայն, համարելով հաստատուն իրական առարկաների, հատկությունների կամ երևույթների հետ, որոնք բացատրելի չեն մշտապես օգտագործվող հիմնական նյութային բաղադրիչների առումով։ Ջերի Ֆոդորը ազդեցիկորեն պնդում էր այս տեսակետը՝ ըստ որի էմպիրիկ օրենքները և բացատրությունները հատուկ գիտություններում, ինչպիսիք են հոգեբանությունը կամ երկրաբանությունը, հիմնարար ֆիզիկայի տեսանկյունից անտեսանելի են։ Այս երկու ուղղությունների կապի շուրջ կա շատ մեծ գրականություն։

Ժամանակակից փիլիսոփայական մատերիալիստները ընդլայնում են գիտականորեն դիտարկելի այնպիսի երևույթների սահմանումները, ինչպիսիք են էներգիան, ուժերը, տիեզերքի թեքությունը։ Սակայն, որոշ փիլիսոփաներ, ինչպես օրինակ Մերի Միդգլին, առաջարկում են, որ «նյութի» գաղափարը վատ սահմանված ու ինչ-որ տեղ բացատրելիության առումով անհասանելի է[4]։

Մատերիալիզմը հիմնականում հակադրվում է դուալիզմին, ֆենոմենալիզմին, իդեալիզմին, վիտալիզմին ու դուալասպեկտ մոնիզմին։ Դրա մատերիալականությունը որոշ ձևերով կարող է կապված լինել դետերմինիզմի գաղափարին, ինչպես որ ընդունված է Լուսավորականության մտածողների մոտ։

19-րդ դարում Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը ընդլայնեցին մատերիալիզմի գաղափարը՝ մշակելու պատմության մատերիալիստական ընկալումը, որը կենտրոնացած էր մարդու գործունեության (պրակտիկա՝ ներառյալ աշխատանքային) և այդ գործունեության արդյունքում ստեղծված, վերստեղծված կամ ոչնչացված հաստատությունների էմպիրիկ աշխարհի վրա։ Ավելի ուշ մարքսիստները, ինչպես օրինակ Վլադիմիր Լենինը և Լեո Տրոցկին, զարգացրին դիալեկտիկական մատերիալիզմի գաղափարը, որը այսուհետ բնութագրում էր մարքսիստական փիլիսոփայությունն ու մեթոդները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատերիալիզմը զարգացել է (հավանաբար անկախորեն) Եվրասիայի աշխարհագրորեն առանձին բազմաթիվ շրջաններում այն ժամանակաշրջանում, որը Կարլ Ջասփերը կոչել է Առանցքային ժամանակաշրջան (մ․թ․ա․ 800-200)։

Հին հնդկական փիլիսոփայության մեջ մատերիալիզմը զարգացել է մ․թ․ա 600 թվականին Աջիտա Կեսակամբալիի, Պայասիի, Կանադայի աշխատություններով ու Ցարվակա փիլիսոփայության դպրոցի կողմնակիցների շնորհիվ։ Կանադան դարձել է ատոմիզմի վաղ շրջանի հետևորդներից մեկը։ Նյայա-Վայսեսիկա դպրոցը (մ․թ․ա․ 600-100) զարգացրել է ատոմիզմի ամենավաղ ձևերից մեկը, չնայած Աստծո մասին ապացույցներն ու նրանց դիրքորոշմումը, թե գիտակցությունը մատերիալիստական չէր, արգելել էր դրանք մատերիալիստական պիտակավորելուց։ Բուդդիստական ատոմիզմը և Ջայնա դպրոցը շարունակել են ատոմիզմի ավանդույթները։

Քսունզին (մ․թ․ա 312-230) զարգացրել է մի կոնֆուցիական ուսմունք, որը կենտրոնացած էր ռեալիզմի ու մատերիալիզմի վրա հին Չինաստանում։

Հին հույն փիլիսոփաները, ինչպես օրինակ Թալեսը, Անաքսագորասը (մ․թ․ա․ 500-428), Էպիկուրը ու Դեմոկրիտեսը, կերպավորում են ավելի ուշ շրջանի մատերիալիստներն։ Լուկրետիուսի De Rerum Natura լատիներեն պոեմը արտացոլում է Դեմոկրիտեսի ու Էպիկուրի մեխանիստիկական փիլիսոփայությունը։ Այս տեսակետի համաձայն՝ այն ամենը, ինչ գոյություն ունի, մատերիա է, և բոլոր երևույթները արդյունք են հանդիսանում «ատոմներ» (թարգմանաբար՝ «անտեսանելի») կոչվող հիմնական նյութական մասնիկների տարբեր շարժումների ու գործընթացների։ De Rerum Natura-ն տալիս է մեխանիստիկական բացատրություններ այնպիսի երևույթների համար, ինչպիսիք են էրոզիան, գոլորշիացումը, քամին և ձայնը։ Հայտնի սկզբունքներ, ինչպիսին է «մարմին մարմնից բացի ոչինչ չի կարող դիպչել», առաջին անգամ հայտնվեցին Լուկրետիուսի աշխատանքների մեջ։ Դեմոկրիտեսը ու Էպիկուրը, սակայն, մոնիստական գոյաբանության կողմնակից չէին, քանի որ նրանք նյութի ու տարածութան գոյաբանական բաժանվածությանն էին հավատում․ տարածությունը՝ որպես ուրիշ տեսակի գոյություն՝ նկատի ունենալով այն, որ «մատերիալիզմի» սահմանումը ավելի լայն է, քան տրվածը այս հոդվածի համար։

Ընդհանուր դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ընդհանուր դարաշրջանի չինացի մտածողները՝ ներառյալ Յանգ Զոնգը (մ․թ․ա 53- մ․թ․ 18) ու Վանգ Չոնգը (մ․թ․ 27-100), համարվում էին մատերիալիստներ։

Ավելի ուշ շրջանի մատերիլիստ Ջայարաաշի Բհատտան (6-րդ դար) իր Տաթթվոպապլավասիմհայի («Բոլոր սկզբունքների թերությունները») մեջ հերքել է Նյայա Սուտրայի իմացաբանությունը։ Մատերիալիստական Ցարվական փիլիսոփայությունը ենթադրվում է, որ գոյությունից դուրս է եկել 1400-ականներից որոշ ժամանակ անց։ Երբ Մադհավաչարյան 14-րդ դարում կազմեց Սարվա-դարսանա-սամգրահան (բոլոր փիլիսոփայությունների ժողովածու), նա չուներ ոչ մի Ցարվակա/Լոկայատա տեքստ դրանից մեջբերելու կամ դրան հղում տալու[5]։

12-րդ դարասկզբի Ալ-Անդալուսում արաբ փիլիսոփա Իբն Թուֆեյլը (Աբուբակեր) իր փիլիսոփայական նովելում՝ Hayy ibn Yaqdhan-ում , քննարկել է մատերիալիզմը (Philosophus Autodidactus)՝ աղոտ կերպով նախագծելով պատմական մատերիալիզմի գաղափարը[6]։

Ժամանակակից դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի հեգևորական Պիեռ Գասենդին (1592–1665) մատերիալիստական ավանդույթները ներկայացրել է որպես ի հակադրություն Ռենե Դեկարտի փորձերին՝ բնական գիտություններին դուալիստական հիմքերով ապահովելուն։ Նրան հետևեցին մատերիալիստ ու աթեիստ աբբա Ժան Մեսլիեռը (1664–1729), Ժուլիեն Օֆրեյ դը Լա Մատրին, գերմանա-ֆրանսիացի Պաուլ-Հենրի Թայրի Բարոն դ՛Հոլբախը (1723–1789), հանրագիտակ Դենիս Դիդերոն (1713–1784) և ֆրանսիացի այլ լուսավորորական մտածողներ, ինչպես նաև Անգլիայում Ջոն Վալքինգ Սթյուարդը (1747–1822), ում ջանքերը՝ նյութը օժտելու բարոյական հատկանիշներով, լրջագույն ազդեցություն են ունեցել Վիլիամ Վորդսվորֆի փիլիսոփայական պոեզիայի վրա (1770–1850)։

Գերմանացի մատերիալիստ ու աթեիստ մարդաբան Լյուդվիգ Ֆեուրբախը նոր շրջադարձ ազդարարեց իր «Քրիստոնեության էություն» գրքով (1841), որը կրոնի հումանիստական բնույթը ներկայացնում էր որպես մարդու ներքին բնույթի արտացոլում։ Ֆեուրբախի մատերիալիզմը հետագայում ազդեցություն է ունեցել Կարլ Մարքսի վրա, ով միավորել է պատմական մատերիալիզմի գաղափարը, որը հիմք է հանդիսացել Մարքսի ու Էնգելսի գիտական սոցիալիզմի համար։

{{{1}}}

Ավելի ուշ Վլադիմիր Լենինը իր «Մատերիալիզմը ու էմպիրիոկրիտիցիզմը» գրքում անդրադարձավ փիլիսոփայական մատերիալիզմին, որը իր հակառակորդների կողմից առաջ բերված քաղաքական ընկալումները կապում էր հակամատերիալիստական փիլիսոփայություններին։ Այդ գրքում Լենինը փորձել է պատասխանել նյութին, փորձին, զգայություններին, ժամանակին ու տարածությանը, պատճառահետևանքային կապին ու ազատությանը առնչվող հարցերին։

Ավելի վերջին շրջանի մտածողներ, ինչպիսին է Ժիլ Դելեուզը, փորձել են վերաաշխատացնել ու ուժեղացել դասական մատերիալիզմի գաղափարները[7]։ Ժամանակակից տեսաբանները, ինչպես օրինակ՝ Մանուէլ Դելանդան, ովքեր աշխատում էին այս վերամշակված մատերիալիզմի հետ, երկար քննարկումներից հետո հանգեցին «նոր մատերիալիզմ» անվանմանը[8]։

Նոր մատերիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մատերիալիզմը այժմ դարձել է իր սեփական գիտության ենթադաշտ, որի դասերը ուսուցանվում են աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպես նաև դրան նվիրված բազմաթիվ կոնֆերանսների, խմբագրված հավաքածուների ու մոնոգրաֆների ժամանակ։ Ջեյն Բեննեթի «Էներգետիկ նյութ» գիրքը (Դյուկ, 2010) հատկապես նպաստեց տեսությունները մոնիստական գոյաբանությունից ու վիտալիզմից դեպի լեզվի ու դիսկուրսների հետկառուցվածքային տեսությունների միջոցով քննադատական-տեսական դաշտ տեղափոխելուն[9]։ Որոշ գիտնականներ, ինչպես օրինակ՝ Մել Չենը ու Զակիյահ Իման Ջեքսընը, սակայն, քննադատեցին մատերիալիստական գրականության այս նոր կառուցվածքը այն բանի համար, որ այն մասնավորապես արհամարհում էր ռասայի ու սեռի մատերիալականությունը հաշվի առնելը[10][11]։ Այլ գիտնականներ, որենցից է Հելենէ Վոստերսը, հարցականի տակ էին դնում այն, թե արդյոք առանձնահատուկ «նոր» բան կար այսպես կոչված «նոր մատերիալիզմի» մեջ, քանի որ տեղական ու անիմիստական գոյաբանությունները հաստատել էին այն, ինչը որ դարեր շորունակ կոչվում էր «մատերիայի կենսունակություն»[12]։

Գիտական մատերիալիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալի ու ներկայի մի շարք փիլիսոփաներ՝ Դանիել Դեննեթը, Վիլլարդ Վան Օրման Քուինին, Դոնալդ Դեյվիդսոնը, Ջերի Ֆոդորը և այլք, գործում էին ֆիզիկալիստական ու մատերիալիստական լայն շրջանակներում՝ առաջ բերելով մտքի կառավարման ձևերի շուրջ իրար հակասող ուղղություններ՝ ներառյալ ֆունկցիոնալիզմը, անոմալ մոնիզմը, ինքնության տեսությունը և այլն[13]։

Գիտական մատերիալիզմը հոմանիշ է ու շատ հաճախ նկարագրվել է որպես ռեդուկտիվ մատերիալիզմ։ Վերջին տարիներին, Պոլ ու Պատրիսիա Չրչլանդները առաջարկեցին արմատապես հակասական դիրքորոշումներ (առնվազն որոշակի հիպոթեզների առումով)․ էլիմինատիվ մատերիալիզմը պնդում էր, որ որոշ մտավոր երևույթներ պարզապես գոյություն չունեն ընդհանրապես ու որ այդպիսի մտավոր երևույթների մասին քննարկումները արտացոլում են ամբողջովին կեղծ «ժողովրդական հոգեբանությունն» ու ինքնադատողության պատրանքը։ Այն է՝ էլիմինատիվ մատերիալիստները հավատացած էին, որ «հավատի» կարգի հասկացությունը պարզապես իրականում չունի ոչ մի հիմք․ այն, թե ինչպես է ժողովրդական իմաստությունը պատմում սատանայածին հիվանդությունների մասին, ակնհայտ օրինակ կարող է լինել։ Ռեդուկտիվ մատերիալիզմը (տեսությունները նվազեցնում է փաստերի) շարունակական պրոցեսի մի ծայրին է, էլիմինատիվ մատերիալիզմը (որոշ տեսություններ կարիք ունեն զրայացվելու նոր փաստերի լույսի տակ)՝ մյուս, իսկ ռեվիզյոնար/վերանայման մատերիալիզմը՝ կենտրոնում[13]։

Նյութի սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութի բնույթն ու բացատրությունը, ինչպես գիտության ու փիլիսոփայության մեջայլ բանալի հասկացություններ, շատ նբանավեճերի պատճառ են հանդիսացել[14]։ Արդյոք գոյություն ունի նյութի միա՞յն մի տեսակ, որից ամեն ինչ պատրաստված է, թե՞ բազմաթիվ տեսակներ։ Շարունակակն սուբստանցիայի նյութը ունա՞կ է հանդես գալու բազմաթիվ ձևերով (հիլոմորֆիզմ)[15], թե բազմաթիվ դիսկրետ, անփոփոխ բաղադրիչներով[16] (ատոմիզմ)։ Արդյոք այն ունի Does it have intrinsic properties (substance theory),[17][18] or is it lacking them (prima materia)?

One challenge to the traditional concept of matter as tangible "stuff" came with the rise of field physics in the 19th century. Relativity shows that matter and energy (including the spatially distributed energy of fields) are interchangeable. This enables the ontological view that energy is prima materia and matter is one of its forms. On the other hand, the Standard Model of Particle physics uses quantum field theory to describe all interactions. On this view it could be said that fields are prima materia and the energy is a property of the field.

Գերիշխող տիեզերական մոդելի համաձայն

According to the dominant cosmological model, the Lambda-CDM model, less than 5% of the universe's energy density is made up of the "matter" described by the Standard Model of Particle Physics, and the majority of the universe is composed of dark matter and dark energy—with little agreement amongst scientists about what these are made of.[19]

Քվանտային ֆիզիկայի հայտնվելուց հետո որոշ գիտնականներ հավատում էին, որ նյութի գաղափարն է միայն փոխվել, մինչդեռ մնացածները կարծում էին, որ այդ պայմանական դիրքորոշումը այլևս չի կարող պահպանվել։ Օրինակի համար Վերներ Հեյսենբերգը պնդում էր, որ «մատերիալիզմի գոյաբանությունը մնացել է այն պատրանքի վրա, որ գոյության տեսակը՝ մեզ շրջապատող աշխարհի ռեալությունը կարող է տեղափոխվել դեպի ատոմային տիրույթ։ Այս կարգի տեղափոխումը, սակայն, անհնար է․․ ատոմները առարկաներ չեն»։ Նույն ձևով որոշ փիլիսոփաներ զգում են, որ այս ստորոբաժանվածությունը մատերիալիզմը ֆիզիկալիզմ տեղափոխելու անհրաժեշտություն են առաջացնում։ Մնացածներն էլ օգտագործում են «մատերիալիզմ» ու «ֆիզիկալիզմ» տերմինները փոխանակաբար[20]։

Մատերիայի սահմանումը փոխվել է՝ ի պատասխան նոր գիտական հայտնագործություններին։ Ուստի՝ մատերիալիզմը չունի ոչ մի կոնկրետ բավանդակություն, որը անկախ կլինի մատերիայի որոշակի տեսությունից, որի վրա այն հիմնված է։ Ըստ Նոամ Չոմսկու՝ ցանկացած հատկություն կարող է համարվել մատերիալիստական, եթե այն բացատրում է նյութը հատկության կրելիությամբ[21]։

  1. Edwards, Paul, ed. (1972) [1967], The Encyclopedia of Philosophy, vol. Vols.1-4, ISBN 0-02-894950-1(Originally published 1967 in 8 volumes) {{citation}}: |volume= has extra text (օգնություն)CS1 սպաս․ postscript (link) Alternative 978-0-02-894950-5
  2. Priest, Stephen (1991), Theories of the Mind, London: Penguin Books, ISBN 0-14-013069-1 Alternative 978-0-14-013069-0
  3. 3,0 3,1 Novack, George (1979), The Origins of Materialism, New York: Pathfinder Press, ISBN 0-87348-022-8
  4. Mary Midgley The Myths We Live By.
  5. History of Indian Materialism, Ramakrishna Bhattacharya
  6. Dominique Urvoy, "The Rationality of Everyday Life: The Andalusian Tradition? (Aropos of Hayy's First Experiences)", in Lawrence I. Conrad (1996), The World of Ibn Tufayl: Interdisciplinary Perspectives on Ḥayy Ibn Yaqẓān, pp. 38-46, Brill Publishers, 90-04-09300-1.
  7. Smith, Daniel; Protevi, John (1 January 2015). Zalta, Edward N. (ed.). Gilles Deleuze (Winter 2015 ed.).
  8. Dolphijn, Rick; Tuin, Iris van der (1 January 2013). «New Materialism: Interviews & Cartographies» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Bennett, Jane (4 January 2010). Vibrant Matter: A Political Ecology of Things (անգլերեն). Duke University Press. ISBN 9780822346333.
  10. «Animal: New Directions in the Theorization of Race and Posthumanism». www.academia.edu. Վերցված է 2016-05-08-ին.
  11. Chen, Mel Y. (10 July 2012). Animacies: Biopolitics, Racial Mattering, and Queer Affect (անգլերեն). Duke University Press. ISBN 9780822352549.
  12. Schweitzer, M.; Zerdy, J. (14 August 2014). Performing Objects and Theatrical Things (անգլերեն). Springer. ISBN 9781137402455.
  13. 13,0 13,1 http://plato.stanford.edu/entries/materialism-eliminative/#SpeProFolPsy, by William Ramsey
  14. Կաղապար:Cite CE1913
  15. "Hylomorphism" Concise Britannica
  16. "Atomism: Antiquity to the Seventeenth Century" Արխիվացված 9 Սեպտեմբեր 2006 Wayback Machine Dictionary of the History of Ideas "Atomism in the Seventeenth Century" Dictionary of the History of Ideas Article by a philosopher who opposes atomism Արխիվացված 21 Դեկտեմբեր 2006 Wayback Machine Information on Buddhist atomism Արխիվացված 16 Փետրվար 2007 Wayback Machine Article on traditional Greek atomism "Atomism from the 17th to the 20th Century" Stanford Encyclopedia of Philosophy
  17. «''Stanford Encyclopedia of Philosophy'' on substance theory». Plato.stanford.edu. Վերցված է 2013-06-24-ին.
  18. «The Friesian School on Substance and Essence». Friesian.com. Վերցված է 2013-06-24-ին.
  19. Bernard Sadoulet "Particle Dark Matter in the Universe: At the Brink of Discovery?" Science 5 January 2007: Vol. 315. no. 5808, pp. 61 - 63
  20. "Many philosophers and scientists now use the terms `material' and `physical' interchangeably" Dictionary of the Philosophy of Mind
  21. Chomsky, Noam (2000) New Horizons in the Study of Language and Mind