Մասնակից:Anna Babayan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննամ (վիետ․՝ An Nam, չինարեն՝ 安南, «անխռով հարավ») նաև Աննամի պրոտեկտորատ - տարածքի անվանումը վիետնամական չէ, որը գրավում է ներկայիս Վիետնամական Հանրապետության հյուսիսային մասը՝ Չինական գաղութացման ժամանակահատվածում («Աննամ Դոխոֆու» (վիետ․՝ đô hộ phủ ), 679—757 и 766—866), իսկ ամենանեղ կենտրոնական մասը ներկայիս Վիետնամական Հանրապետության՝ 1874—1949 թվականներին Հնդկաչինի ֆրանսիական գաղութացման ժամանակահատվածում:

Անվանունը գործածվում էր սկզբում չինական, իսկ հետո գերազանցապես եվրոպական (առաջին հերթին ֆրանսիական) գաղութատիրական գրականությունում: Հյուսիսային Վիետնամի տարածքի ներկայիս վիետնամական անվանումը Բակբո է, իսկ Կենտրոնական Վիետնամինը՝ Չունգբո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական պրոտեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

602 թվականին ողջ Չինաստանը համախմբած Սույ կայսրությունը պատերազմ սկսեց վիետնամական` Վանսուան պետության դեմ: 603 թվականին վիետնամական զորքերը ջախջախվեցին, Վանսուանը ստիպված էր ընդունել Սույի իշխանությունը: Չինացիների կողմից օկուպացված Վանսուանի տարածքները անվանվեցին Զյաոտի, հետո Զյաոտյաու, իսկ 679 թվականից սկսված՝ Աննամ Դոխոֆու [1] (չինարեն՝ 安南都护府 «անխռով հարավ փոխարքայություն», անգլ.՝ Protectorate General to Pacify the South):

Ֆրանսիական պրոտեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին հռչակված էր ֆրանսիական «Աննամի պրոտեկտորատ», ինչը թույլ էր տալիս նրան, ինչպես և հյուսիսվիետնամական ֆրանսիական պրոտեկտորատին՝ Տոնկինին, պահպանել մարիոնետային կառավարություն, որով Նգուենի դինաստիան կառավարում էր ֆրանսիական ադմինիստրատորների հսկեղության տակ: Մինչդեռ Աննամը մեկուսացված էր սկզբում ընդարձակ Կոխինկխինա մարզից, որը այդ տարածաշրջանի կրճատումից հետո ստացավ ֆրանսիական Կոխունկխինա գաղութի կարգավիճակ, գրավում էր Սյգոն և Մեկոնգայի դելտան՝ դեպի հարավ: Ֆրանսիական Աննամի մայրաքաղաքը դարձավ Խյու քաղաքը:

Ֆրանսիական Աննամի Նգուեն դինաստիայի կայսրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոնգ Կխան (1885—1888)
  • Տխան Տխայ (1888—1907)
  • Զուի Տան (1907—1916)
  • Կխայ Դին (1916—1925)

Հարավային Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամի նոր բաժանումից հետո 20-րդ դարի երկրորդ կեսին Հարավային Վիետնամն իր մեջ ընդգրկեց նախկին ֆրանսիական Կեխինխինի ամբողջ տարածքը, ինչպես նաև նախկին ֆրանսիական Աննամի հարավի երրորդ մասը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]