Մասնակից:Ani t12/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանուտրի

Ջանուտրի (իտալ.՝ Isola di Giannutri), կղզի Միջերկրական ծովում, պատկանում է Տոսկանյան կղզեխմբին: Վերջինիս կղզիներից ամենահարավայինն է։ Վարչականորեն Ջանուտրին Ջիլիոյի կոմունան է, Տոսկանա շրջանի Գրոսետո գավառի կազմում։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին ունի կուսական բնություն։ Այն անվանում են «ճայերի կղզի», քանի որ այստեղ բնակվում են հազարավոր ճայրեր։ Կղզին բնական արգելոց է։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու վրա կան երեք լեռներ՝ Կապել Ռոսսո, Մոնտե Մարիո և Պոջիո դել Կաննոնե։ Ժայռոտ ափերում կան երկու ծովափեր, հյուսիս արևելքում՝ Գալա դելլա Սպալմատոիոն, և հյուսիս արևմուտքում՝ Գալա Մաեստրան։ Կան բազմաթիվ քարայրներ, որոնցից ամենահայտնին Գալա դեի Գրոնտին է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին կոչվել է Արտեմիսիա՝ հույների կողմից, և Դանիում՝ հռոմեացիների կողմից։ Մ․ թ․ ա․ II և III դարերում կարևոր դեր է կատարել ծովային տեղափոխումների համար։ Հռոմեացիների ժամանակ կղզին պատկանել է Էնոբարդի ընտանիքին, ովքեր կառուցել են շքեղ վիլլա։ Դրան ավերակները կարելի է տեսնել մեր օրերում, և այն տեղի տեսարժան վայրերից է։ Կարոլինգների ժամանակ Ջանուտրին Ջիլիոյի և Արջենտարիոյի հետ միասին պատկանել է Երեք աղբյուրների աբբայությանը։ 13-րդ դարում պատկանել է Ադլոբրանդեսկի ընտանիքին, ապա անցել Օրսինիներին։ 15-րդ դարից սկսած, Presidi շրջանի մասերից մեկն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]