Մասնակից:Ani30.30/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտելիքի և դպրության օր, պետական տոն, նշվում է սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։

Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին՝ 1492թ․-ին, Հովհաննես III-ի հրամանով։ Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով  մինչ այդ արդեն սկսել էր տոնել տարվա սկիզբը սեպտեմբերին ։

1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով  Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխեց հունվարի մեկ: Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Մյուս պատճառն էլ այն էր, որ այդ օրերին դպրոցը սերտ կապված էր եկեղեցու հետ, իսկ եկեղեցին չէր շտապում փոխել  իր ամանորյա օրացույցը, և այնտեղ Նոր տարին նշվում էր Սպետեմբերի 1-ին։

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։ 1930 թվականի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։ Իսկ 1935 թվականի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու  ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց ուսումնական տարվա և արձակուրդների մոտավոր տևողությունը։

1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։

Այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ- ի փլուզումից հետո Գիտելիքի օրը մնաց պաշտոնական տոն նրա կազմում եղած պետությունների համար։ Այն նախկինի պես նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում,  Թուրքմենիայում, ինչպես նաև Չեխիայում և մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակվում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։ Այն բաժանված է քառորդների, որոնք ընդմիջվում են արձակուրդներով։ Յուրաքանչյուր քառորդի և տարվա վերջում սովորողները ստանում են վերջնական գնահատականներ։

Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Բայց ոչ բոլոր երկրներում է, որ նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկից։

ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ինչպես օրինակ Իսպանիայում,  Իսլանդիայում, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա: Այս երկրներում ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը:

Գերմանիայում աշակերտները գնում են  դպրոց հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային շոգը։ Ճապոնիայում և Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին և ավարտում հաջորդ տարվա մարտին։ Ավստրալիայում առաջին զանգը հնչում է փետրվարին։

Որպես տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 1-ը կոչվեց  «Գիտելիքի օր», քանի  որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։

Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։

Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան: Բարձրադիր պաշտոնյաները իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորեղներին։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президиума Верховного Совета СССР от 15.06.1984 N 373-XI «Об объявлении 1 сентября всенародным праздником — Днем знаний» — текст документа на сайте КонсультантПлюс
  2. Jump up↑ Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին
  3. Jump up↑ Տոներ և հիշատակի օրեր
  4. Jump up↑ «В Украине сегодня отмечают День знаний» (ռուսերեն)։ NEWSru.ua։ 2014-09-01
  5. Jump up↑ «В Беларуси празднуют государственный праздник — День знаний» (ռուսերեն)։ Гродненский государственный медицинский университет։ 2014-09-01